25.3 C
Yerevan

Պապիկ-Տատի­կի Տոնա­ծա­ռի Կողքին

Այլ ուղի չունենք։
Այլա­պես, կարճ ժամա­նակ հետո, Արցա­խը կդառնա պատմա­կան հարստություն, ոմանց համար էլ՝ մի տեսակ քաղցր հիշո­ղություն, իսկ աղանդա­վոր հայրե­նա­սերնե­րի համար՝ հեղա­փո­խա­կան ծերացնող երգ, կամ էլ՝ տոնա­ծա­ռի շողշո­ղուն զարդ։

Հարութ Քալաջյան

Ազգա­յին Ամո­թի առա­ջին տարին կփա­կենք արդեն՝ ներո­ղամտության և ամա­չումի մեր զգա­ցումնե­րը հայտնե­լով Արցա­խի խրոխտ բայց միայնակ Հայ Ծնո­ղին՝ Պապիկ-Տատի­կին։

Հայ Ժողովրդի 2025‑ի Նշա­նա­բա­նը պետք է լինի Արցա­խի Վերա­հայկա­կա­նացման Պահանջա­տի­րությունը։

Որովհետև, որքան ուշա­նա այդ պահանջա­տի­րությունը՝ այնքան ավե­լի հավա­նա­կան  կդառնա Արցա­խի վերջնա­կան նախիջև­ա­նա­ցումը։

Որովհետև, հայա­թափված Արցա­խով՝ չկա ինքնո­րոշման պահանջ, ու բնա­կա­նա­բար չկա անկա­խության որևե հեռանկար։

Մաշվող տարվա վերջին օրե­րի խորհրդա­ծության առանցքա­յին համա­պա­րունակն այն է, որ որիշնե­րից ավե­լի շատ մենք ենք, որ պատճառ եղանք և/կամ թույլ տվե­ցինք Արցա­խի ապա­հայկա­կա­նացման՝ մեր արկա­ծախնդրա­կան մոտե­ցումնե­րով, մեր գործակալական/արկածախնդրական պղծա­գույն սայթա­քումնե­րով, մեր քաղա­քա­կան անհա­մե­մատ տհա­սությամբ ու վերջա­պես՝ մեր պոռնկա­միտ անտարբե­րությամբ, անմիա­բա­նությամբ ու ազգա­յին մեր առաջնա­հերթություննե­րի կոպտո­րեն սխալ հաշվարկումնե­րով։

Նախա­պայմա­նա­կա­նո­րեն, այդ բոլոր և այլ  ազգա­կործան երև­ույթնե­րի հետ առե­րեսվե­լուց հետո է միայն՝ որ իրա­վունքն ու ուժը կունե­նանք լծվե­լու Արցա­խի Վերա­հայկա­կա­նացման  Պայքա­րին։

Այլ ուղի չունենք։
Այլա­պես, կարճ ժամա­նակ հետո, Արցա­խը կդառնա պատմա­կան հարստություն, ոմանց համար էլ՝  մի տեսակ  քաղցր հիշո­ղություն, իսկ աղանդա­վոր հայրե­նա­սերնե­րի համար՝ հեղա­փո­խա­կան ծերացնող երգ, կամ էլ՝ տոնա­ծա­ռի շողշո­ղուն զարդ։

Ուրեմն եկեք Նարե­կա­ցիա­կան աղոթքով և Թումանյա­նա­կան անկեղծությամբ դիմա­վո­րենք Արցախյան Նոր Տարին, այն ազգա­յին հաստա­տա­կա­մությամբ, որ հաջորդ Ամա­նո­րին՝ ծնկե­լու ենք Պապիկ-Տատի­կի Տոնա­ծա­ռի շուրջ։

Հարութ Քալայջյան 

30 Դեկտեմբեր 2024

Առնչվող Հոդվածներ