Թրամփն ու Ալիևը երկու տարբեր տրամաչափի ու տեսակի մարդիկ են, ԱՄՆ-ը և Ադրբեջանը՝ երկու տարբեր կատեգորիայի պետություններ, համեմատելու ոչինչ չկա։ Եթե առաջնորդվենք այդպես, ուրեմն աշխարհում բոլորը կարող են իրար ֆաշիստ համարել ու հարձակվել իրար վրա։
Արամ Սարգսյան
Պետրոս Ղազաարյանը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հտ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերություններն ու տարածաշրջանային քաղաքականությունը։
Արամ Սարգսյանը նշել է, որ Ալիևի ամպապորգոռ հայտարարությունները ավելի շատ ոչ թե միտված են խոշոր պատերազմ սկսելուն(նախօրեին Ալիևը Հայաստանը համարել էր ֆաշիստական պետություն և ասել, որ եթե հայերը միջանցքն իրենց կամքով չտան, ապա այն ինքն այն ուժով կվերցնի), այլ ավելի շատ ներքին լսարանին բավարարելուն և նաև՝ իր անձնական հեղինակությունը բարձրացնելուն։ Հայաստանն ու ԱՄՆ-ը պատրաստվում են ռազմավարական համաձայնագիր ստորագրել և Ալիևը հիմար չէ, որ ինքն իր գլխին խնդիր բերի։ Ալիևը շատ-շատ դիրքային խառնաշփոթ կստեղծի, բայց ոչ լայնատարած պատերազմ։ Կապ չունի, թե ով է ԱՄՆ նախագահը, միևնույն է ԱՄՆ շահերը մնում են նույնը։ Իսկ ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանի նկատմամբ Բայդենի սահմանած պատժամիջոցները Թրամփը չչեղարկի։ Թրամփը խոսում է խաղաղության մասին ու նրան պետք է, որ այս տարածաշրջանում ևս խաղաղություն լինի։ ԱՄՆ-ից մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ միջին միջանցքը պետք է գործի։
Ա․ Սարգսյանի կարծիքով Բաքվի ձայնը գալիս է Մոսկվայից։ Այն ինչ պահանջում է Ալիևը, սովորաբար արդեն պահանջած է լինում Մոսկվան; Մոսկվան է պահանջում որպեսզի միջանցքը հանձնվի, ԵՄ դիտորդները հեռանան և այլն։ Իսկ հայ ընդդիմադիրները, որ ասում են, թե ռուսները կպաշտպանեն, ապա թող հիշեն Արցախը; նույնիսկ 2021-22թ․ հայերը բազմիցս դիմել են Մոսկվային։ Ի՞նչ է արել Մոսկվան։ Ոչինչ։ Օգնության խնդրանքները ինչի՞ են հանգեցրել։ Ոչնչի։ Հայաստանը ստիպված է գնում դեպի արևմուտք, որովհետև Մոսկվան հիմա նույնիսկ ինքն իրեն պաշտպանել չի կարող։
Նույնիսկ Թուրքիան տրամադիր չէ ինչ որ նոր պատերազմ սկսել այստեղ։ Ինչ վերաբերում է կոնկրետ միջանցքին, ապա դա շատ մեծ աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող է, այլ ոչ թե Ադրբեջան-Նախիջևան ճանապարհ։ Միջանցք նշանակում է երկաթուղի, որը պատրաստ չէ։ Թուրքիայում նախատեսվում է մինչև 2027թ․ ավարտել երկաթուղու սեփական հատվածը, Ադրբեջանը ոչինչ չի արել, Հայաստանը ոչինչ չի արել։ Միջանցքը, եթե նույնիսկ հենց հիմա հանձնվի, չի գործելու, ոչինչ տեղի չի ունենալու, որովհետև դեռ ոչ ոք աշխատանքները նույնիսկ չի էլ սկսել։ Ո՞րն է իմաստը պատերազմով վերցնելու մի ճանապարհ, որը դեռ չկա ու դրա պատճառով մտնել ամերիկյան պատժամիջոցների տակ։
Արամ Սարգսյանը նաև նշեց, որ պետք չէ Ալիևի ու Թրամփի հայտարարությունները նույնացնել։ Թրամփը, երբ խոսում է Գրենլանդիայի ու Պանամայի ջրանցքի մասին, Ալիևի նման չի հայտարարում, որ Դանիան կամ Պանաման ֆաշիստներն են ու դրանք էլ իր պապենական հողերն են։ Թրամփն ասում է, որ դանիական Գրենլանդիան դարձել է ռուսական ու չինական նավերի կայան ու զգուշացնում է Կոպենհագենին, որ վերջինս միջոցներ ձեռնարկի դրա դեմ, եթե չի կարողանում, ապա ԱՄՆ-ը ինքը պատրաստ է օգնել այդ հարցով։ Երբ Թրամփը խոսում է ջրանցքի մասին, ապա նա ասում է, որ այդ ջրանցքը կառուցել են ամերիկացի զինվորականները, նվիրել են Պանամային, իսկ Պանաման դա «նվիրում է» Չինաստանին։ Թրամփն ու Ալիևը երկու տարբեր տրամաչափի ու տեսակի մարդիկ են, ԱՄՆ-ը և Ադրբեջանը՝ երկու տարբեր կատեգորիայի պետություններ, համեմատելու ոչինչ չկա։ Եթե առաջնորդվենք այդպես, ուրեմն աշխարհում բոլորը կարող են իրար ֆաշիստ համարել ու հարձակվել իրար վրա։
Արամ Սարգսյանը նաև լայն անդրադաձ կատարեց Մեղին Լաչինով փոխելու տարբերակին՝ համարելով, որ անկախ նրանից, թե այդ գաղափարը ով էր առաջարկել՝ Ալիևը, թե Քոչարյանը, փաստն այն է, որ հենց Քոչարյանի ժամանակ Արցախը դուրս մնաց բանակցություններից, Հայաստանը դարձավ բանակցող կողմ ու մտավ այնպիսի քննարկման փուլ, որտեղ շահելու ոչ մի հեռանկար չկար։
Աղբյուրը՝