18.5 C
Yerevan

Շուտով՝ ՀՀ-ԱՄՆ Ռազմա­վա­րա­կան Գործընկե­րություն

Ալիևը նաև հասկա­նում է, որ հայ – ամե­րիկյան ռազմա­վա­րա­կան գործընկե­րության փաստա­թուղթը ստո­րագրվե­լու է ամե­րիկյան հեռա­ցող վարչա­կազմի հետ: Հետև­ա­բար, նախ հայկա­կան կողմը ստիպված է լինե­լու հավելյալ աշխա­տանքեր տանել Թրամփի վարչա­կազմի հետ՝ երկուստեք վերա­հաստա­տե­լու այդ փաստաթղթով ամրագրված սկզբունքներն ու հանձնա­ռություննե­րը։

Արմի­նե Մարգարյան

Ինչու Չի Կարե­լի Պաշտո­նա­պես Հրա­պա­րա­կա­յին Արձա­գանքել Ալիևի Երեկվա Հայտա­րա­րություննե­րին⤵️

✅ Մի քանի օրից Հայաստա­նը կդառնա ԱՄՆ ռազմա­վա­րա­կան գործընկե­րը: Ալիևը հիմար չէ և շատ լավ է հասկա­նում, որ ԱՄՆ ռազմա­վա­րա­կան գործընկեր Հայաստա­նը միջնա­ժամկետ և երկա­րա­ժամկետ հեռանկա­րում կարող է իրեն շրջա­պա­տել տնտե­սա­կան, էներգե­տիկ և ռազմա­կան անվտանգա­յին բարձիկնե­րով, այլ բառե­րով՝ համա­պարփակ անվտանգա­յին պատնե­շով:
Այս ամե­նը չի կարող չանհանգստացնել Ալիև­ին, քանի որ ինքն իրեն դիրքա­վո­րում է որպես տարա­ծաշրջա­նա­յին սուբհե­գե­մոն, ինչն էլ իր հերթին նշա­նա­կում է, որ ցանկա­ցած արտա­տա­րա­ծաշրջա­նա­յին ակտոր պետք է իր տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կա­նությունը սինխրո­նացնի Ադրբե­ջա­նի շահե­րի հետ: Հետև­ա­բար, ի՞նչ է պետք անել՝ պետք է շատ արագ հայ – ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման համա­տեքստում սահմա­նել այնպի­սի խաղի կանոններ, որոնք կենթադրեն ամե­րիկյան եկող վարչա­կազմի՝ սուբհե­գե­մոն Ադրբե­ջա­նի կարգա­վի­ճա­կը ճանա­չելն ու ընդունե­լը:

✅ Միևնույն ժամա­նակ, Ալիևը նաև հասկա­նում է, որ հայ – ամե­րիկյան ռազմա­վա­րա­կան գործընկե­րության փաստա­թուղթը ստո­րագրվե­լու է ամե­րիկյան հեռա­ցող վարչա­կազմի հետ: Հետև­ա­բար, նախ հայկա­կան կողմը ստիպված է լինե­լու հավելյալ աշխա­տանքեր տանել Թրամփի վարչա­կազմի հետ՝ երկուստեք վերա­հաստա­տե­լու այդ փաստաթղթով ամրագրված սկզբունքներն ու հանձնա­ռություննե­րը (էլ չեմ ասում ի կատար ածե­լու գոծո­ղություննե­րի ծրագիրը/ծրագրերը) և երկրորդ՝ Թրամփն իր հետ բերե­լու է նոր, անկանխա­տե­սե­լի խաղի կանոններ գլո­բալ համա­տեքստում:
Հետև­ա­բար, ինչ է պետք անել: Պետք է հայ ‑ադրբե­ջա­նա­կան սահմա­նա­յին լարվա­ծություն հրահրել: Այս պարա­գա­յում բոլոր սցե­նարներն էլ կաշխա­տեն Ալիևի օգտին:

✅ Սցե­նար առա­ջին՝ ամե­րիկյան նոր վարչա­կազմը հայ-ադրբե­ջա­նա­կան գործընթա­ցում կներգրավվի նոր, Ադրբե­ջա­նին ձեռնտու կետից (Հայաստա­նի այսպես կոչված «դեմի­լի­տա­րի­զա­ցիա­յի», «դենա­ցիֆի­կա­ցիա­յի» և այլ նման ցնդա­բա­նություննե­րի հարցը՝ բանակցություննե­րի օրա­կարգի մաս): Սցե­նար երկրորդ՝ ամե­րիկյան նոր վարչա­կազմը չի խառնվի առհա­սա­րակ, քանի որ, ինչպես Ալիևն էր ասում իր հարցազրույցում «թուրք – ադրբե­ջա­նա­կան ռազմա­կան համա­գործակցությունը ապա­հո­վում է տարա­ծաշրջա­նի կայունությունը»: Սրան կգումարվի նաև Իրա­նի դեմ որպես զենք գործի­քայնացվե­լու, Արևմուտք – Ռուսաստան հարա­բե­րությունե­րում լարվա­ծության թուլացման միջնորդ դառնա­լու ադրբե­ջա­նա­կան նկրտումնե­րի իրա­կա­նա­ցումը և Ադրբե­ջա­նը կստա­նա իր բաղձա­լին՝ տարա­ծաշրջա­նա­յին հարց լուծո­ղի կարգա­վի­ճա­կը: Դե թե հետո ինչ կարող է սպասվել Հայաստա­նին, երևի թե կարիք չկա մանրա­մասնե­լու:
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
Թեման կարե­լի է շարունա­կել, սցե­նարնե­րը՝ նույնպես, բայց այս պահին միայն ընդգծեմ այսքա­նը: Խելքով ու հաշվարկով է պետք առաջնորդվել, այլ՝ ոչ էմո­ցիա­նե­րով:

✅Մի բան էլ՝ Արցախյան 44-օրյա պատե­րազմից օրեր առաջ մենք մատ էինք թափ տալիս Թուրքիա­յի վրա: Զուտ հիշեցման կարգով:

Գրա­ռումը՝ Արմի­նե Գրի­գորյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ