15.1 C
Yerevan

Ստե­փա­նա­կերտի «Սփյուռքացում»ը

Մաս 9

Մեծա­գույն գաղտնիք է, թե ինչու է ռուսա­կան զորախմբին, փաստա­ցի՝ Ադրբե­ջա­նի պաշտպա­նության նախա­րա­րությա­նը թողնվել Պաշտպա­նության բանա­կի ողջ սպա­ռա­զի­նությունը, ինչու՞ են ոչնչացվել պետա­կան արխիվնե­րը: Երեւի տասնամյակներ հետո այդ մարդիկ հրա­պա­րա­կեն իրենց հուշե­րը կամ դա ուրիշնե­րը կանեն: Սերունդնե­րի պարտքն է, որպեսզի բացա­հայտվի, թե իրա­կա­նում ի՞նչ հեռա­վոր նպա­տակ էր հետապնդում Ստե­փա­նա­կերտում ՀՅԴ Հայ դատի գրա­սենյա­կի հաստա­տումը, ինչու՞ էր դրվել Լեռնա­յին Ղարա­բա­ղի «սփյուռքացման» նպա­տակ, երբ Արցա­խը նրա հարյուր հիսուն հազար հայ բնակչության երեք հազա­րամյա օրրանն էր եւ կար հնա­րա­վո­րություն, որ մնար այդպի­սին:

Վահրամ Աթա­նեսյան

Ի՞նչ է կատարվել Ստե­փա­նա­կերտում 2023 թ. սեպտեմբե­րի 24–28-ին՝ մնում է գաղտնիք: Առանձին վկա­յումներ կան, որ առողջա­պա­հա­կան, կրթա­կան եւ սոցիա­լա­կան ոլորտի այս հաստա­տություննե­րի, բայց ոչ՝ պետա­կան գերա­տեսչություններ, ղեկա­վարներ մեկօրյա ռազմա­կան գործո­ղություննե­րից հետո աշխա­տա­կիցնե­րին նախա­պես ասել են, որ «մնում են եւ շարունա­կե­լու են իրենց գործունեությունը»: Փաստ է, սակայն, որ Պաշտպա­նության բանա­կի բենզա­պա­հեստի պայթյունից հետո հանրա­պե­տա­կան բժշկա­կան կենտրո­նում շատ քիչ բուժաշխա­տողներ էին մնա­ցել: Պետա­կան հաստա­տություննե­րում, ինչպես ակա­նա­տեսնե­րը եւ տեասգրություններն են վկա­յում, սկսվել է արխիվնե­րի ոչնչա­ցումը:
Չշտված, բայց հետեւո­ղա­կա­նո­րեն շրջա­նառվող տեղե­կություններ կան, որ այդ օրե­րին դատարկվել են Ստե­փա­նա­կերտի մի քանի առեւտրա­յին կենտրոններ, առկա ամբողջ ապրանքը տեղա­փոխվել է Գորիս: Ի՞նչ մասնակցություն են ունե­ցել այդ գործում ռուս զինվո­րա­կաննե­րը՝ մնում է ենթադրել: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, գործարքից «առյուծի բաժին» նաեւ Ադրբե­ջա­նի զինվո­րա­կաննե­րին եւ հատուկ ծառա­յություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րին է հասել:
Բռնա­տե­ղա­հա­նումից անցած ավե­լի քան մեկուկես տարում երբեք չեն դադա­րել խոսակցություննե­րը, որ սեպտեմբերյան չորս-հինգ օրե­րին Ստե­փա­նա­կերտում, մյուս քաղաքնե­րում գործող բանկերն ունե­ցած կանխիկ դրա­մը տեղա­փո­խել են Երեւան, ինչպես նաեւ բնակչության կողմից վարկե­րի դիմաց գրա­վադրած ոսկե­ղե­նը եւ այլ արժե­քա­վոր առարկա­նե­րը:
Այդ կանխիկ գումարնե­րը, զարդե­ղե­նը հանձնվե՞լ են բանկե­րի երեւանյան գլխա­մա­սա­յին գրա­սենյակնե­րին, թե տեղա­կան կառա­վա­րիչնե­րի կողմից յուրացվել՝ ոչ ոք չգի­տի, այդ եւ նման բազմա­թիվ հարցեր, որպես կանոն, չեն քննարկվում: Ստե­փա­նա­կերտից Երեւան է տեղա­փոխվել նաեւ պետա­կան-ծառա­յո­ղա­կան տրանսպորտը: Տեղե­կություններ կան, որ մի մասը «կալանքի տակ է», մյուսը շահա­գործվում եւ առայսօր արցախյան պետհա­մա­րա­նի­շե­րով սպա­սարկում է Ստե­փա­նա­կերտի քաղէ­լի­տա­յի ներկա­յա­ցուցիչնե­րին, ուժա­յին կառույցնե­րի եւ հատուկ ծառա­յություննե­րի նախկին բարձրաստի­ճան չինովնիկնե­րին:
Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայ բնակչության մի զգա­լի մասը, հատկա­պես Մարտունի քաղա­քը եւ շրջա­նի տասնյակ գյուղեր մի քանի օր մնա­ցել են կատարյալ շրջա­փակման եւ անո­րո­շության մեջ: Ըստ որոշ աղբյուրնե­րի, այդ օրե­րին քննարկվել է Ստե­փա­նա­կերտում եւ Մարտունու շրջա­նում նվա­զա­գույնը տասնհինգ-քսան հազար հայ բնակչություն պահե­լու հարցը: Տեսա­կետ կա, որ դա պետք է ապա­հո­վեր ռուսա­կան զորախմբի հետա­գա ներկա­յությունը: Որեւէ մեկը չի բացա­հայտում, թե ու՞մ հետ է քննարկվել այդ հնա­րա­վո­րությունը: Արդյոք ռուսա­կան զորախմբի հրամանատարությու՞նն է Ադրբե­ջա­նին նման «հանգուցա­լուծում» առա­ջարկել, թե հարցը քննարկվել է Բաքու-Ստե­փա­նա­կերտ «բանակցություննե­րի ձեւաչափո՞վ»:
Ակնհայտ իրո­ղություն է, որ Մարտունի եւ Ճարտար քաղաքնե­րի, Մարտունու շրջա­նի մյուս բնա­կա­վայրե­րի հայ բնակչության տեղա­հա­նումը մի քանի օր ձգձգվել է: ԼՂ իշխա­նություննե­րի, տեղա­կան ինքնա­կա­ռա­վարման մարմիննե­րի այդ օրե­րի գործունեության մասին հրա­պա­րա­կա­յին ոչ մի տեղե­կություն չկա, բացի այն, որ Արցա­խի տեղե­կատվա­կան շտա­բը սեպտեմբե­րի 28-ին տեղե­կացրել է, որ Սամվել Շահրա­մանյա­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տությունը լուծա­րե­լու մասին հրա­մա­նա­գիր է ստո­րագրել: Լեռնա­յին Ղարա­բա­ղի իշխա­նության այդ քայլը հայ ժողովրդի պատմության մեջ մի նախա­դեպ ունի. 1921թվականի «փետրվարյան ապստամբությունից» հետո կազմա­վորված «Հայաստա­նի փրկության կոմի­տեի» լուծա­րումը, Սիմոն Վրացյա­նի «կառա­վա­րության» Երեւա­նից հեռա­ցումը: Այն ժամա­նակ, սակայն, կար ապստամբա­կան Սյունիք, որտեղ Գարե­գին Նժդե­հը ծանր, օրհա­սա­կան պատե­րազմ էր մղում բոլշեւիկյան եւ ադրբե­ջա­նա­կան զորքե­րի դեմ: «Փրկության կոմի­տեն» իր հետ Սյունիք է տեղա­փո­խել հազա­րա­վոր պետա­կան ծառա­յողնե­րի, զինվո­րա­կաննե­րի եւ մտա­վո­րա­կաննե­րի եւ Գորի­սում ստանձնել է Սյունի­քի կառա­վա­րումը: Ի պատիվ Վրացյա­նի պիտի ասել, որ տարի­ներ հետո «Հայաստա­նի հանրա­պե­տություն« գրքում նա խոստո­վա­նել է, որ «Փրկության կոմի­տեն» մինչեւ վերջին լուման, վերջին արծա­թե գոտին դատարկել է Հայաստա­նի պետա­կան գանձա­րա­նը եւ տեղա­փո­խել Սյունիք:
Ըստ Վրացյա­նի, այդ գումարնե­րի մի մասը թողնվել է Կապա­նի պղնձա­հանքե­րում, մնա­ցա­ծը տեղա­փոխվել է Պարսկաստան: Այդ իրա­վի­ճա­կի հետ է, երեւի, կապված Գարե­գին Նժդե­հի թողած վկա­յությունը, որ Արաքսի պարսկա­կան ափում ինքը Վրացյա­նի կառա­վա­րության երկու անդա­մի «մտրա­կա­ծեծ է արել»: Լեռնա­յին Ղարա­բա­ղի իշխա­նության վերջին ներկա­յա­ցուցիչներն այդ քաջությունն էլ չունե­ցան եւ բռնա­տե­ղա­հանված հարյուր հազար մարդու հաշվետվություն չներկա­յացրին, թե ֆինանսա­կան, նյութա­կան, հոգեւոր-մշա­կութա­յին ինչ արժեքներ կային Ստե­փա­նա­կերտում, որ մասն է Հայաստան տեղա­փոխվել, որը՝ մնա­ցել Ադրբե­ջա­նի տնօ­րի­նության տակ:
Մեծա­գույն գաղտնիք է, թե ինչու է ռուսա­կան զորախմբին, փաստա­ցի՝ Ադրբե­ջա­նի պաշտպա­նության նախա­րա­րությա­նը թողնվել Պաշտպա­նության բանա­կի ողջ սպա­ռա­զի­նությունը, ինչու՞ են ոչնչացվել պետա­կան արխիվնե­րը: Երեւի տասնամյակներ հետո այդ մարդիկ հրա­պա­րա­կեն իրենց հուշե­րը կամ դա ուրիշնե­րը կանեն: Սերունդնե­րի պարտքն է, որպեսզի բացա­հայտվի, թե իրա­կա­նում ի՞նչ հեռա­վոր նպա­տակ էր հետապնդում Ստե­փա­նա­կերտում ՀՅԴ Հայ դատի գրա­սենյա­կի հաստա­տումը, ինչու՞ էր դրվել Լեռնա­յին Ղարա­բա­ղի «սփյուռքացման» նպա­տակ, երբ Արցա­խը նրա հարյուր հիսուն հազար հայ բնակչության երեք հազա­րամյա օրրանն էր եւ կար հնա­րա­վո­րություն, որ մնար այդպի­սին:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ