28.6 C
Yerevan

ՀՀ Գերխնդի­րը Ներքին Կայունությունն Է

Թեև այսօր Հայաստա­նը «ավե­լի ինքնիշխան է», քան նախորդ երե­սուն տարի­նե­րում, այնուա­մե­նայնիվ այդ ամե­նը քիչ է, քանի որ երկրի ներսում չկա ներքին քաղա­քա­կա­նության այն մակարդա­կը, որ երկի­րը լրիվ ինքնիշխան կդարձնի։ Եթե Հայաստա­նը չկա­րո­ղա­նա ներքին առումով ամրա­նալ ու կայա­նալ, միշտ էլ որևէ ապտակ ուտե­լու է ինչ որ մեկի՝ այս դեպքում Ադրբե­ջա­նի կողմից։

Կայծ Մինասյան

1inTV‑ը զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություններն ու դրանց վրա ազդող ներքին ու արտա­քին իրադրություննե­րը։

Քաղա­քա­գե­տի բնո­րոշմամբ՝ Ալիևի առաջնա­հերթ ցանկությունն այն է, որ ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփը կարև­ո­րի Ադրբե­ջա­նը որպես տարա­ծաշրջա­նի ուժեղ պետություն և նրա հետ ամուր կապեր հաստա­տի։ Այժմ Ադրբե­ջա­նը ոչ այնքան պարզ հարա­բե­րություններ ունի Ռուսաստա­նի, Իրա­նի հետ, Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րը լավ են, բայց ոչ միա­գիծ և իհարկե Հայաստա­նի հետ կես-պատե­րազմ, կես-խաղա­ղություն կարգա­վի­ճակ։ Ադրբե­ջանն այսպես թե այնպես միշտ էլ ագրե­սիվ է տրա­մադրված լինե­լու Հայաստա­նի հանդեպ, բայց նա ցանկա­նում է Թրամփին ցույց տալ, որ ինքը խնդիրներ ունի Իրա­նի, Ֆրանսիա­յի, նաև Ռուսաստա­նի հետ, որ ինքը ուժեղ է և ԱՄՆ‑ը Հարա­վա­յին Կովկա­սում նախ և առաջ իրեն պիտի հաշվի առնի, այլ ոչ թե Հայաստա­նը։
Ինչ վերա­բե­րում է Երև­ա­նին, ապա Կայծ Մինասյա­նը նշեց, որ թեև այսօր Հայաստա­նը «ավե­լի ինքնիշխան է», քան նախորդ երե­սուն տարի­նե­րում, այնուա­մե­նայնիվ այդ ամե­նը քիչ է, քանի որ երկրի ներսում չկա ներքին քաղա­քա­կա­նության այն մակարդա­կը, որ երկի­րը լրիվ ինքնիշխան կդարձնի։ Եթե Հայաստա­նը չկա­րո­ղա­նա ներքին առումով ամրա­նալ ու կայա­նալ, միշտ էլ որևէ ապտակ ուտե­լու է ինչ որ մեկի՝ այս դեպքում Ադրբե­ջա­նի կողմից։ Ի՞նչ է կատարվում Հայաստա­նում։ Ներքին պետա­կան ինստի­տուտներ գրե­թե չկան։ Քիչ թե շատ աշխա­տանք է տարվում բանա­կի ու Սահմա­նադրա­կան դատա­րա­նի հետ, բայց դրանք բավա­րար չեն։ Մնա­ցած առումով ամեն ինչ կանգնած է։ Թավշյա հեղա­փո­խությունը մնաց կես ճանա­պարհին։ Այո՛, արվե­ցին ինչ որ բաներ, բայց դրանք ամենև­ին բավա­րար չեն։ Հայաստանն այժմ պիտի հասկա­նա, որ իր առջև դրված գերխնդի­րը ներքին կայունությունը հաստա­տելն է։ Դա շատ պարզ բան է, ինչո՞ւ Հայաստա­նի քաղա­քա­կան վերնա­խավ կոչվա­ծը դա չի հասկա­նում։ Լևոն Տեր Պետրոսյա­նից մինչև Սերժ Սարգսյան՝ գումա­րած ՀՅԴ ու տարբեր բարե­գործա­կան միա­վո­րումներ, լրիվ զրո են։ Հայաստա­նի ընդդի­մությունը զբաղված է օտար երկրի՝ Ռուսաստա­նի շահե­րը սպա­սարկե­լով, երկրում չունենք պետա­կան ինստի­տուտ ու քաղա­քա­կան վերնա­խավ։
Քաղա­քա­գե­տը պնդեց, որ միայն արտա­քին քաղա­քա­կա­նության վրա կենտրո­նա­նա­լը ճիշտ չէ։ Մենք ի՞նչ գործ ունենք Գրենլանդիա­յի կամ Պանա­մա­յի հետ։ Աշխարհում ամեն ամիս նոր իրա­դարձություն է կատարվում, այսինքն մենք պետք է մեր ներքին հարցե­րը թողնենք ու զբաղվենք մեզ հետ կապ չունե­ցող իրա­դարձություննե­րի վերլուծմա՞մբ։ Ի՞նչ է տալիս դա Հայաստա­նին։ Հայաստա­նը, ինչպես և հետխորհրդա­յին բազմա­թիվ երկրներ, այս պահին էլ ենթա­կա են Ռուսաստա­նի ազդե­ցությա­նը։ Այո՛, Հայաստա­նի իշխա­նություննե­րը քաղա­քա­կան կուրս են վերցրել դեպի արևմուտք, բայց մի՞թե չեն հասկա­նում, որ Արևմուտք գնալն անհնար է եթե դու չես փոխում քո գործե­լա­կերպը, քո ոճը, մտա­ծե­լա­կերպը։ Հայաստանն իր այսօրվա մտա­ծե­լա­կերպով դեռևս նույնն է ինչ խորհրդա­յին կամ հետխորհրդա­յին Հայաստա­նը։ Հայաստանն այսօր օրը 24 ժամ, շաբա­թը յոթ օր պետք է աշխա­տի, եթե ցանկա­նում է իրա­կան ու լուրջ փոփո­խություններ արձա­նագրել, կայա­նալ որպես երկիր, այլ կերպ անհնար է, մինչդեռ մենք շարունա­կում ենք այն նույն գործե­լաո­ճը, որ ունեինք դեռ 30 և ավել տարի առաջ։
Անդրա­դառնա­լով Եվրո­պա­յին, քաղա­քա­գե­տը նշեց, որ այս պահին Եվրո­պան ինքն էլ իր տնտե­սա­կան ու անվտանգա­յին խնդիրներն ունի ու Մակրո­նի ելույթը հենց նրան էր վերա­բե­րում, որ Եվրո­պան չպի­տի և չի կարող իր պաշտպա­նա­կան ամբողջ մեխա­նիզմը հանձնա­րա­րել ԱՄՆ-ին, Եվրո­պան ինքը պետք է ապա­հո­վի իր անվտանգությունը։ Այս ամե­նը տեսնե­լով մենք պետք է հասկա­նանք, որ Հայաստա­նի նկատմամբ Եվրո­պան ու Ռուսաստանն ունեն հետև­այլ վերա­բերմունքը՝
Ռուսաստա­նը ցանկա­նում է, որ Հայաստանը(ինչպես նաև հետխորհրդա­յին մյուս երկրնե­րը) չդառնան իրոք անկախ ու կայուն, այլ այնտեղ լինի ցարի իշխա­նություն, որը կսպա­սարկի Ռուսաստա­նի շահե­րը, իսկ Եվրո­պան ցանկա­նում է ոչ թե խամա­ճիկ իշխա­նություն տեսնել, այլ կայուն պետություն։ Պետությունն ու իշխա­նությունը տարբեր կատե­գո­րիա­ներ են։ Հայաստա­նը պետք է պարզա­պես հասկա­նա, որ իր առջև մեկ գերխնդիր կա՝ դառնալ ներքին առումով կայա­ցած պետություն և դրա համար անհրա­ժեշտ առաջնա­հերթությունը բանակն է, տնտե­սեությունը և կրթությունը, այլ բան չկա,- եզրա­փա­կեց քաղա­քա­գե­տը։

Աղբյուրը՝
https://www.youtube.com/watch?v=GFi2twW2FLY&ab_channel=1inTV

Առնչվող Հոդվածներ