Միջազգային

Եվրոպան Կվճարի Ամերիկյան Զենքի Համար

Եթե Թրամփի նոր վարչակազմը ցանկանում է շարունակել մատակարարել Ուկրաինային իր պաշտպանական արդյունաբերական բազայից, ապա դրա համար կվճարեն եվրոպացիները։

Reuters-ը հաղորդում է, որ ՆԱՏՕ-ի ղեկավար Ռյուտեն հայտարարել է, որ Եվրոպան կվճարի Ուկրաինայի համար նախատեսված ամերիկյան զենքի համար

Ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում՝ ՆԱՏՕ-ի ղեկավարն ասել է, որ Եվրոպան պետք է ավելի շատ ներդրումներ կատարի պաշտպանության ոլորտում, մեծացնի զենքի արտադրությունը և իր վրա վերցնի Ուկրաինային տրամադրվող օգնության ծախսերի մեծ մասը։

Նրա մեկնաբանությունները հնչեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս շաբաթվա սկզբին ասաց, որ Եվրամիությունը պետք է անի ավելին Ուկրաինային աջակցելու համար:

«Երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային, մեզ անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ը նույնպես ներգրավված մնա»,- ասել է Ռյուտեն:

«Եթե Թրամփի նոր վարչակազմը ցանկանում է շարունակել մատակարարել Ուկրաինային իր պաշտպանական արդյունաբերական բազայից, ապա դրա համար կվճարեն եվրոպացիները, ես լիովին համոզված եմ դրանում, մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- հավելել է նա։

Նրա խոսքով, Թրամփը ճիշտ էր, երբ ասաց, որ Եվրոպան պետք է ավելի շատ վճարի, որպեսզի օգնի Ուկրաինային հաղթել ռազմական հակամարտությունը, քանի որ «դա գլոբալ հակամարտություն է, այո, բայց այնուամենայնիվ Ուկրաինան ավելի մոտ է Եվրոպային, քան ԱՄՆ-ին»։

Աղբյուրը` Reuters

Թարգմանեց`

Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *