14.8 C
Yerevan

Հունգա­րիան Տատանվում Է Ռուսնե­րի Հարցով

Եթե ԵՄ‑ը բաց թողնի վերջնա­ժամկե­տը, ամե­նաա­րագ հետև­անքը կլի­նի այն, որ սառեցված ռուսա­կան միջոցնե­րը, որոնց մեծ մասը պահվում է բելգիա­կան Euroclear պահեստում, կվե­րա­դարձվեն Կրեմլին:

Politico- ն գրում է, որ Վիկտոր Օրբա­նը խաղում էր ԵՄ‑ի կողմից Ռուսաստա­նի նկատմամբ կիրառվող պատժա­մի­ջոցնե­րը չեղարկե­լու սպառնա­լի­քով: Սակայն Դոնալդ Թրամփը չդարձավ այն դաշնա­կի­ցը, որի վրա կարող էր հույս դնել:

Ակնկալվում է, որ Հունգա­րիան կհրա­ժարվի Ռուսաստա­նի նկատմամբ ԵՄ պատժա­մի­ջոցնե­րի երկա­րաձգումը արգե­լա­փա­կե­լու սպառնա­լի­քից այն բանից հետո, երբ ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփը սպառնաց Մոսկվա­յին ավե­լի խիստ սահմա­նա­փա­կումնե­րով, հայտնում են բանակցություննե­րի ընթացքին ծանոթ հինգ դիվա­նա­գետներ:

Վերջին օրե­րին Հունգա­րիան հրա­պա­րա­կայնո­րեն քննարկում էր Ռուսաստա­նի նկատմամբ ԵՄ սահմա­նա­փա­կումնե­րի երկա­րաձգումը դադա­րեցնե­լու հնա­րա­վո­րությունը՝ քայլ, որը ԵՄ բոլոր 27 երկրնե­րը պետք է իրա­կա­նացնեն յուրա­քանչյուր վեց ամի­սը մեկ:

Բացի իր սովո­րա­կան փաստարկնե­րից, թե այս միջո­ցա­ռումնե­րը վնա­սում են ԵՄ տնտե­սությա­նը, Օրբա­նը նաև պնդում էր, որ ԵՄ‑ն պետք է սպա­սի՝ տեսնե­լու, թե ինչպես Թրամփը կվե­րա­բերվի ռուսա­կան պատժա­մի­ջոցնե­րին, նախքան որևէ գործո­ղություն ձեռնարկե­լը:

Չորեքշաբթի օրը Օրբա­նը անսպա­սե­լի մարտա­կան պատասխան ստա­ցավ հրա­պա­րակված Truth Social-ում:

Հինգշաբթի օրը Բրյուսե­լի դիվա­նա­գետնե­րը նկա­տե­ցին, որ Հունգա­րիան պատրաստ է հրա­ժարվել վետո­յի սպառնա­լի­քից՝ դատե­լով նրա փոփոխվող հռե­տո­րա­բա­նությունից:

Երկու դիվա­նա­գետնե­րի խոսքով՝ Հունգա­րիա­յի ներկա­յա­ցուցի­չը հինգշաբթի հանդի­պումնե­րի ժամա­նակ ասել է, որ իր երկի­րը դեռևս որո­շում չի կայացրել պատժա­մի­ջոցնե­րի ռեժի­մի երկա­րաձգման վերա­բերյալ, ինչը զգա­լի շեղում էր Օրբա­նի ավե­լի ընդդի­մա­դիր հրա­պա­րա­կա­յին հռե­տո­րա­բա­նությունից:

«Կարծում եմ՝ Հունգա­րիա­յի համար ավե­լի լավ կլի­նի պարզա­բա­նումներ անցկացնել իր ամե­րիկյան հերո­սի հետ… Նա, կարծես, շատ է աջակցում Ռուսաստա­նի նկատմամբ պատժա­մի­ջոցնե­րին», — ասել է բանակցություննե­րի ընթացքին ծանոթ ԵՄ դիվա­նա­գետնե­րից մեկը, որը, ինչպես մյուսնե­րը, խնդրել է մնալ անա­նուն:

Միջա­դե­պե­րը զարգա­նում են հենց ուրբաթ օրվա կարև­որ հանդիպման նախօ­րեին, որտեղ ԵՄ 27 երկրնե­րի պաշտոնյա­նե­րը կփորձեն երկա­րաձգել պատժա­մի­ջոցնե­րի ռեժի­մը:

Մեկ այլ դիվա­նա­գետ ասել է, որ իր գործընկերնե­րի ընդհա­նուր կարծի­քով՝ պատժա­մի­ջոցնե­րը կանցնեն «նորմալ ընդունման գործընթա­ցով», այսինքն՝ կերկա­րաձգվեն առանց միջա­դե­պե­րի, սակայն զգուշացրել է, որ անսպա­սե­լի արգե­լա­փա­կում «դեռ կարող է տեղի ունե­նալ տեղում»:

Եթե պատժա­մի­ջոցնե­րը չերկա­րաձգվեն ուրբաթ օրը, ԵՄ արտա­քին գործե­րի նախա­րարնե­րը կարող են կրկին անդրա­դառնալ այս հարցին երկուշաբթի: Նրանք կհա­վաքվեն Բրյուսե­լում՝ քննարկե­լու իրենց քաղա­քա­կա­նությունը Ռուսաստա­նի նկատմամբ Թրամփի նախա­գա­հության վերա­դարձի համա­տեքստում:

Եթե ԵՄ‑ը բաց թողնի վերջնա­ժամկե­տը, ամե­նաա­րագ հետև­անքը կլի­նի այն, որ սառեցված ռուսա­կան միջոցնե­րը, որոնց մեծ մասը պահվում է բելգիա­կան Euroclear պահեստում, կվե­րա­դարձվեն Կրեմլին:

Գործընթա­ցին ծանոթ երկու պաշտոնյա­ներ հայտնել են, որ նման սցե­նա­րը կանխե­լու պահուստա­յին պլան չկա: Նրանք հերքել են ենթադրություննե­րը, թե Բելգիան կարող է օգտա­գործել 81 տարվա վաղե­մության հրա­մա­նա­գի­րը, որը թույլ է տալիս թագա­վո­րին արգե­լա­փա­կել ակտիվնե­րի փոխանցումը մեկ այլ երկիր:

«Սա Netflix է: Սա իրա­կան կյանք չէ: Սա երբեք չի քննարկվել», — ասել է պաշտոնյա­նե­րից մեկը՝ նշե­լով, որ միջոցնե­րը պահվում են մասնա­վոր Euroclear ընկե­րությունում, ոչ թե բելգիա­կան պետության մոտ:

Աղբյուրը‘ Politico

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ