18.7 C
Yerevan

Հայաստա­նի Եվրո­պա­կա­նացման Հերթա­կան Քայլը

Շատե­րը լավ չէին պատկե­րացնում, որ Հայաստա­նում կարող է նման օրի­նագծի համար ստո­րագրա­հա­վաք սկսվել, ուր մնաց հավա­տա­յին, որ դա կարող է իրա­կա­նություն դառնալ։ Այնինչ, դա այլևս փաստ է։

Մեր Ուղին

ԱԺ գլխա­դա­սա­յին հանձնա­ժո­ղո­վը երեկ՝ հունվա­րի 24-ին, գրե­թե չորս ժամ տևած քննարկումից հետո հաստա­տեց օրի­նա­գի­ծը փետրվա­րին ԱԺ քառօրյա լիա­գումար նիստին ուղարկե­լու հարցը։ Այսպի­սով, մոտա­կա օրե­րին ՀՀ ԱԺ‑ը կքննարկի Հայաստա­նի՝ ԵՄ ընթացքը և կորո­շի, թե հաստատո՞ւմ է դա, թե՞ ոչ։
Կարող ենք նշել, որ այս նիստի բացա­ռիկ կարև­ո­րությունը կայա­նում էր նրա­նում, որ սա ինչ որ լոկալ հարց չէ, այլ Հայաստա­նի՝ եվրաինտեգրման իրա­կան շանս պարունա­կող ընթացք։ Ամիսներ տևած բարդ ու դժվա­րին աշխա­տանքն ի վերջո հասավ իր տրա­մա­բա­նա­կան կետին ու հիմա պատասխա­նատվությունն արդեն ԱԺ օրա­կարգ է մտնում։
Շատե­րը լավ չէին պատկե­րացնում, որ Հայաստա­նում կարող է նման օրի­նագծի համար ստո­րագրա­հա­վաք սկսվել, ուր մնաց հավա­տա­յին, որ դա կարող է իրա­կա­նություն դառնալ։ Այնինչ, դա այլևս փաստ է։ Քաղհա­սա­րա­կությունը մի քանի ամսում արեց ավե­լին, քան Հայաստա­նի իշխա­նություննե­րը երեք տասնամյակ շարունակ։ Այն, ինչից վախե­նում էին նախորդ բոլոր իշխա­նություննե­րը, այն ինչի մասին զգուշա­նում էին խոսել, դրա ի կատար ածումն իր վրա վերցրեց քաղհա­սա­րա­կությունը՝ ի դեմս «Հանրա­պե­տություն», «Հանուն Հանրա­պե­տության», «Հայաստա­նի Եվրո­պա­կան» կուսակցություննե­րի, Ժողովրդա­կան Ուժե­րի հարթա­կի, որոնց նախա­ձեռնությամբ էլ ի վերջո ձևա­վորված Եվրաքվեն ի վերջո կատա­րեց շատե­րի կողմի­ցանհա­սա­նե­լի թվա­ցող մի գործո­ղություն՝ ստո­րագրա­հա­վաք Հայաստա­նի ԵՄ-ին միա­նա­լուն ուղղված։ Եվրաքվեն մեկ ամսում անհրա­ժեշտ 50 հազա­րի փոխա­րեն հավա­քեց 60 հազա­րից ավել ստո­րագրությոն և ի վերջո ԱԺ գլխա­դա­սա­յին հանձնա­ժո­ղո­վը երեկ հաստա­տեց գլխա­վո­րը՝ սույն օրի­նա­գիծն ուղարկել ԱԺ՝ հաստատման։
Հիմա արդեն իշխա­նություննե­րի հերթն է ապա­ցուցե­լու, որ Հայաստա­նում ժողովրդա­վա­րությունն այնքան կայա­ցած է, որ հանրությունն ինքն է որո­շում, թե ինչ անի և ինչպես, այլ ոչ թե այլ պետություննե­րի ղեկա­վա­րությունը։ Ամիսներ տևած այս բարդ աշխա­տանքը իր տրա­մա­բա­նա­կան ավարտին՝ ԵՄ-ին միա­նա­լու պաշտո­նա­կան դիմում ունե­նա­լու քաղա­քա­ցիա­կան առա­քե­լությունը կատարված է, հիմա խոսքը իշխա­նությանն է։

ԱԺ գլխա­դա­սա­յին հանձնա­ժո­ղո­վի նիստը՝

Առնչվող Հոդվածներ