Շատերը լավ չէին պատկերացնում, որ Հայաստանում կարող է նման օրինագծի համար ստորագրահավաք սկսվել, ուր մնաց հավատային, որ դա կարող է իրականություն դառնալ։ Այնինչ, դա այլևս փաստ է։
Մեր Ուղին
ԱԺ գլխադասային հանձնաժողովը երեկ՝ հունվարի 24-ին, գրեթե չորս ժամ տևած քննարկումից հետո հաստատեց օրինագիծը փետրվարին ԱԺ քառօրյա լիագումար նիստին ուղարկելու հարցը։ Այսպիսով, մոտակա օրերին ՀՀ ԱԺ-ը կքննարկի Հայաստանի՝ ԵՄ ընթացքը և կորոշի, թե հաստատո՞ւմ է դա, թե՞ ոչ։
Կարող ենք նշել, որ այս նիստի բացառիկ կարևորությունը կայանում էր նրանում, որ սա ինչ որ լոկալ հարց չէ, այլ Հայաստանի՝ եվրաինտեգրման իրական շանս պարունակող ընթացք։ Ամիսներ տևած բարդ ու դժվարին աշխատանքն ի վերջո հասավ իր տրամաբանական կետին ու հիմա պատասխանատվությունն արդեն ԱԺ օրակարգ է մտնում։
Շատերը լավ չէին պատկերացնում, որ Հայաստանում կարող է նման օրինագծի համար ստորագրահավաք սկսվել, ուր մնաց հավատային, որ դա կարող է իրականություն դառնալ։ Այնինչ, դա այլևս փաստ է։ Քաղհասարակությունը մի քանի ամսում արեց ավելին, քան Հայաստանի իշխանությունները երեք տասնամյակ շարունակ։ Այն, ինչից վախենում էին նախորդ բոլոր իշխանությունները, այն ինչի մասին զգուշանում էին խոսել, դրա ի կատար ածումն իր վրա վերցրեց քաղհասարակությունը՝ ի դեմս «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության», «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունների, Ժողովրդական Ուժերի հարթակի, որոնց նախաձեռնությամբ էլ ի վերջո ձևավորված Եվրաքվեն ի վերջո կատարեց շատերի կողմիցանհասանելի թվացող մի գործողություն՝ ստորագրահավաք Հայաստանի ԵՄ-ին միանալուն ուղղված։ Եվրաքվեն մեկ ամսում անհրաժեշտ 50 հազարի փոխարեն հավաքեց 60 հազարից ավել ստորագրությոն և ի վերջո ԱԺ գլխադասային հանձնաժողովը երեկ հաստատեց գլխավորը՝ սույն օրինագիծն ուղարկել ԱԺ՝ հաստատման։
Հիմա արդեն իշխանությունների հերթն է ապացուցելու, որ Հայաստանում ժողովրդավարությունն այնքան կայացած է, որ հանրությունն ինքն է որոշում, թե ինչ անի և ինչպես, այլ ոչ թե այլ պետությունների ղեկավարությունը։ Ամիսներ տևած այս բարդ աշխատանքը իր տրամաբանական ավարտին՝ ԵՄ-ին միանալու պաշտոնական դիմում ունենալու քաղաքացիական առաքելությունը կատարված է, հիմա խոսքը իշխանությանն է։
ԱԺ գլխադասային հանձնաժողովի նիստը՝