21.3 C
Yerevan

Անցյա­լը Խոսում Է Նաև Այսօր

Իսկ Դաշնակցութեան անելի՞քը։ Իր ժողո­վուրդին վերա­դառնա­լու եւ անոր ցաւով տառա­պե­լու, անոր երազնե­րով ոգեւո­րուե­լու եւ անոր արդա­րութիւն ու ազա­տութիւն բերե­լու պայքա­րին զոհա­բե­րուե­լու դաշնակցա­կան ԱՒԱՆԴ-ին վերընձիւղման մէջ է։ Դաշնակցութեան անե­լի­քը ԻՆՔԶԻՆՔ ըլլա­լու՝ նոր ժամա­նակնե­րու ոգիով ու նոր Հայաստա­նի տենչե­րով ապրող գաղա­փա­րա­պաշտ կուսակցութիւն մը մեր ժողո­վուրդին յանձնե­լու յեղա­փո­խա­կան յանդգնութեան մէջ։

Նազա­րեթ Բերբերյան

Ամեն ժողո­վուրդ նախ և առաջ ժողո­վուրդ է և ոչ թե ոհմակ, իր բարո­յա­կա­նության շնորհիվ և միջո­ցով։ Ամեն ժողո­վուրդ իր բարո­յա­կա­նությունն ու փորձը խտացնում և կուտա­կում է իր առանձին զավակնե­րի ու միա­վորնե­րի մեջ՝ կուսակցություններ և այլն։ Եվ երբ ժողո­վուրդը կորցնում է իր բարո­յա­կա­նությունը, նա կորցնում է ամեն ինչ։ Այդպես իհարկե քիչ է պատա­հում, որ մի ամբողջ ժողո­վուրդ կորցնի ինքն իրեն, բայց հաճախ է պատա­հում, որ ժողովրդի այս կամ այն միա­վո­րը կորցնում է իր նախնա­կան արժե­քը, կորցնում է իր նպա­տակն ու սկսում է կորցնել իր էությունը։ Եվ դա տեղի է ունե­նում առա­ջին հերթին նրա մտա­վո­րա­կան, ինտե­լի­գենտ խավի ոչնչա­ցումով։
ՀՅԴ‑ը, որպես հայոց պատմության ամե­նա­զարմա­նա­լի շրջաննե­րից մեկի ներկա­յա­ցուցիչ, դժբախտա­բար կորցնում է իր էությունն անդառնա­լիո­րեն, քանի որ նա ինքն իրե­նից մեկուսացնում է իր ինտե­լի­գենտ խավին, հեռացնում ու քշում, վռնդում է բոլոր նրանց, ովքեր կարող են և ունակ են գաղա­փա­րա­կան տեղա­շարժեր կատա­րե­լու։ «Ջուրը, որ չհո­սի՝ կհո­տի»,- ասում է ժողովրդա­կան ասացվածքը։ Դաշնակցության «հոտե­լու» պարա­գան այս առումով աչք է ծակում՝ հասնե­լով աբսուրդի։ Թերևս միայն զարմա­նալ կարե­լի է, երբ կուսակցությունը իր շարքե­րից հեռացնում է ոչ թե ինչ որ նորե­լուկ ու անփորձ, բայց եռանդուն մեկի, ով իր անզգուշությամբ ու անհամբե­րությամբ վնա­սում է ընդհա­նուր գործը, այլ հեռանցում է երկար տարի­նե­րի անվե­րա­պահ վստա­հություն վայե­լող ու դա բազմիցս հենց շարքե­րի կողմից վերա­հաստատված անդամնե­րի, ինչպես օրի­նակ՝ Բյուրո­յի անդամ, Ասպա­րե­զի երկա­րամյա խմբագրին (Աբո Պօղիկյան) և իր քաղա­քա­կան ԵՍ՝ Դրօ­շա­կի գլխա­վոր խմբագրին(Նազարեթ Բերբերյան)։
Այս երկու դիրքե­րից մարդկանց հեռացնելն ու նրանց դավա­ճա­նության կամ անհնա­զանդության կամ նմա­նա­տիպ այլ մեղադրանքնե­րով սևացնե­լը ոչ այլ ինչ է, քան սեփա­կան թուլության ու անզո­րության դրսև­ո­րում։ Եթե կուսակցությունում տեսնում են նման «վատ մարդկանց», ինչպե՞ս են թույլ տալիս, որ նրանք հասնեն այդ պաշտո­նին ու մակարդա­կին։ Եվ ինչպե՞ս է պատա­հում, որ Նազա­րեթ Բերբերյա­նը, ով երկար տարի­ներ շարունակ «սիրե­լի ընկեր գաղա­փա­րա­կանն էր», հանկարծ մեկ օրում դարձավ «ապստամբ, անհնա­զանդ, դավա­ճան» կամ մեկ այլ նման մի բան։
Արդյո՞ք կուսակցությունն ու նրա շարքե­րը իրենք իրենց հաշիվ են տալիս, թե ինչ մակարդա­կի աբսուրդի են այդ մեղադրանքնե­րը։ Ընդ որում Աբո Պօղիկյանն ու Նազա­րեթ Բերբերյա­նը միայն այսբերգի վերին՝ տեսա­նե­լի մասն են։ Խնդիրն ավե­լի խորն ու ծանր է։ Կուսակցությունը պարբե­րա­բար հեռացնում է իր շարքե­րից բոլոր նրանց, ովքեր խոսե­լու, քննարկե­լու ու չհա­մա­ձայնվե­լու համարձա­կություն ունեն։ Այդ ներքին ջարդն անվա­նում են «ինքնա­մաքրում» և ապա զարմա­նում են, թե ինչո՞ւ կուսակցության ձայնե­րի շեմն իջել է մի քանի տոկո­սի։
Բայց կուսակցությունը գուցե չի հասկա­նում, որ այսօր խեղդե­լով ազա­տության ձայնն իր ներսում, նա խեղդում է իր վաղվա ապա­գան։
Ո՞ւր է հիմա Դրօ­շա­կը։ Ի՞նչ բովանդա­կություն է լցվում նրա մեջ։ Ո՞ւր է դաշնակցա­կան այն համարձակ մամուլը, որի էջե­րով հայը հնա­րա­վո­րություն ուներ գաղա­փա­րա­կան պայքար վարե­լու, կարդա­լու, հարսստացնե­լու։ Մի՞թե ամեն ինչ արդեն անցյալ է։ բայց այդ դեպքում անցյալ է դառնում հենց ինքը՝ կուսակցությունը։ Իսկ անցյա­լում ամեն ինչ մեռած է։
Եվ հեռա­ցումնե­րի մասին խոսե­լիս նաև հարց է առա­ջա­նում ոչ միայն այն մասին,թ ե ինչպե՞ս է պատա­հում, որ հավա­տա­րիմ ու գաղա­փա­րա­կիր մի ընկեր հանկարծ բոլո­րի կողմից հռչակվում է «դավա­ճան» ու դուրս է քշվում կուսակցությունից, այլև այն, թե ինչո՞ւ են այդ կուսակցությունում մշտա­պես ակտիվ այդ հուզումնե­րը։
Պատասխանն այն է, որ ՀՅԴ ներսում պարբե­րա­բար կրկնվող «վհուկնե­րի որսը» միայն մի նպա­տակ ունի՝ քամել կուսակցությունն ինտե­լի­գենցիա­յից ու մտա­վո­րա­կա­նությունից, մաքրել բոլոր նրանցից, ովքեր կարող է մերկացնել այն հակա­դաշնակցա­կա­նությունը, որով կառա­վարվում է ՀՅԴ‑ը այսօր։ Ստորև ներկա­յացնում ենք Նազա­րեթ Բերբերյա­նի խիստ այժմեա­կան մի գրա­ռում՝ նվիրված վերո­հիշյալ թեմա­յին՝
Մեր Ուղին

Տարուան սլա­քը 130-ամեայ Յեղա­փո­խա­կա­նին «անելիք»ը Նազա­րէթ Պէրպէ­րեան «Ասպարէզ»ի խմբագրութեան դիմումին ընդա­ռա­ջե­լով թերթի Նոր Տարուան բացա­ռի­կին համար գրուած հետա­գայ յօդուածս, հրա­տա­րա­կուե­լու որո­շումին արժա­նա­նա­լէ ետք խմբագրութեան կողմէ, դատա­պարտուե­ցաւ լոյս չընծա­յուե­լու դառն ճակա­տագրին՝ ՀՅԴ Բիւրո­յի որո­շումով հեռա­ցուե­լուս եւ յօդուածնե­րուս տեղ չտա­լու նոյն Բիւրո­յի հրա­հանգին հետեւանքով։ Ի դէպ «Ասպարէզ»ի նախորդ եւ երկարամեա՜յ խմբա­գի­րը՝ Բիւրո­յի նմա­նօ­րի­նակ, յօդուած մը չտպե­լու հրա­հանգին ենթարկուած չըլլա­լուն հետեւանքով՝ հեռա­ցուե­ցաւ Դաշնակցութեան անունն ու կազմա­կերպութիւնը առեւանգած ու սեփա­կա­նաշնորհած «կարգա­պահնե­րու Բիւրօ»ին կողմէ։
Ահա՛ ՀՅԴ 130-ամեա­կէն ներշնչուած յօդուածս՝ դաշնակցա­կան խմբագրի ինքնագրաքննութեան բոլոր հետքե­րով: Ահա պատմութեան գիրկը կը գլո­րի տարի մը եւս, որուն հաշուե­տուութիւնն ու հաշուե­յարդա­րը, աւանդա­բար, կը կատա­րենք ամա­վերջի օրե­րուն։ Որո­շա­պէս դաշնակցա­կան մամուլը նման աւանդի ժառանգորդն է 1895‑ի Յունուա­րէն ի վեր, երբ «Դրօ­շակ» այդ տարուան իր առա­ջին համա­րին առաջնորդող յօդուա­ծը՝ «1894–1895» խորագրով, յատկա­ցուց հայ ժողո­վուրդի արիւնոտ՝ համի­տեան կոտո­րածնե­րու եւ անոնց դէմ ազգա­յին-ազա­տագրա­կան ծառացման ուղղութեամբ 1894‑ի գլխաւոր իրա­դարձութեանց ու զարգա­ցումնե­րուն հաշուե­տուութեան եւ արժեւո­րումին՝ 1895‑ի Մեր Ուղին կանխագծե­լու եւ գաղա­փա­րա­կա­նօ­րէն նախա­պատրաստե­լու յանձնա­ռութեամբ։ Կասկա­ծէ վեր է, որ 2019‑ի հաշուե­յարդա­րը աւե­լի քան աւանդա­կան է՝ յատկա­պէս Մեր Ուղին օրա­կարգի վրայ բերե­լու եւ քննա­կան լուսարձա­կի արժա­նացնե­լու առումով, որովհե­տեւ նոր տարուան՝ 2020-ին հետ, մեր կուսակցութիւնը կը թեւա­կո­խէ իր հիմնադրութեան 130-ամեա­կը։
Նաեւ՝ հայ քաղա­քա­կան մտքի ընդհա­նուր հաշուե­տուութեան ծիրէն ներս, պահն է յետա­դարձ հայեացքով քննա­կան լուսարձա­կի տակ բերե­լու ոչ միայն անցնող տարուան «ճամբու նշաննե­րը», այլեւ Հայաստա­նի ու հայութեան այսօ­րուան եւ վաղուան հզօ­րա­ցումն ու բարգաւա­ճումը նուա­ճե­լու ուղղութեամբ հայ քաղա­քա­կան տարբեր հոսանքնե­րու յանձնա­ռութիւննե­րը։
Առ այդ՝ Դաշնակցութեան 130-ամեայ երթին արժեւորման օրա­կարգը իր հետ կը բանայ, շեշտա­կի կարեւո­րութեամբ, 30-ամեա­կը հայրե­նի հողի վրայ Դաշնակցութեան կազմա­կերպա­կան վերընձիւղման, որուն բացա­յայտումի յայտա­րա­րութիւնը կատա­րուե­ցաւ Երեւա­նի մէջ 8 Օգոստոս 1990-ին, Հ․Յ․Դ․ ատե­նի Բիւրո­յի ներկա­յա­ցուցիչներ Հրայր Մարուխեա­նի եւ Հրաչ Տասնա­պե­տեա­նի կողմէ, որոնք պաշտօ­նա­կան այցե­լութեամբ ժամա­նած էին հայրե­նիք՝
4 Օգոստո­սին շնորհաւո­րե­լու համար ընտրա­կան յաղթա­նա­կը Հայոց Համազգա­յին Շարժումի պարագլուխներ Հ․Հ․ Գերա­գոյն Խորհուրդի նախա­գահ Լեւոն Տէր-Պետրո­սեա­նի եւ վարչա­պետ Վազգէն Մանուկեա­նի։
Ինչպէս որ հայ ժողո­վուրդին հազա­րա­մեակնե­րու ինքնա­հաստատման երթը պատմա­կան վճռո­րոշ շրջա­դարձ կատա­րեց 1988‑ի Փետրուա­րին, այնպէս ալ Հ․Յ․Դ․ իր երկրորդ հարիւրա­մեա­կի անկիւնա­քա­րը ամրագրեց 1990-ին նուի­րա­գործուած «Դէպի Երկիր» զօրա­շարժով։
Հայրե­նի հողի վրայ Դաշնակցութեան կազմա­կերպա­կան վերընձիւղումը հեշտ չ’ընթա­ցաւ․ ամէն քայլա­փո­խի բախե­ցաւ խորհրդա­յին 70՛ամեայ ամբողջա­տի­րութեան տակ հետեւո­ղա­կա­նօ­րէն եւ պետա­կա­նօ­րէն կիրարկուած հակա­դաշնակցա­կան թունաւոր, թշնա­մա­կան քարո­զարշաւի վերա­նո­րոգ յորձանքին։
Արցա­խի ազգա­յին-ազա­տագրա­կան պայքա­րին զինուո­րագրուե­լու յանձնա­ռութեամբ վերընձիւղուած Դաշնակցութիւնը, իբրեւ այդպի­սին ընկա­լուե­լով եւ համա­ժո­ղովրդա­կան համա­րումի արժա­նա­նա­լով հանդերձ՝ չհասկցուե­ցաւ եւ մերժումի բախե­ցաւ մեր ժողո­վուրդին կողմէ, երբ ատե­նի հայոց զոյգ Հայրա­պետնե­րու, յարա­նուա­նութեանց պետե­րու եւ ազգա­յին երեք կուսակցութեանց ղեկա­վար մարմիննե­րու ստո­րագրութեամբ՝ ինքնանպա­տակ գործա­դուլնե­րուն, դասա­դուլնե­րուն եւ ցոյցե­րուն վերջ տալու միա­ցեալ կոչ հրա­պա­րա­կեց։ Նոյնօ­րի­նակ վերա­պա­հումի եւ ժողո­վուրդին կողմէ հասկցուե­լու դժուա­րութեան մատնուե­ցանք հայաստա­նեան մեր երեսնա­մեայ գործունէութեան տարբեր փուլե­րուն՝

  • Երբ Արցա­խը, ուղղա­կի խորհրդա­յին կեդրո­նին կապե­լու տարա­զով, ատրպէյճա­նա­կան լուծէն մէկ անգամ ընդմիշտ ազա­տագրուե­լու այլոց քաղա­քա­կան առա­ջադրանքին Հ․Յ․Դ․ ձայնը միա­ցուցինք։
  • Երբ Արցա­խի ազա­տագրուած տարածքնե­րը Ատրպէյճա­նին վերա­դարձնե­լու Լեւոն-տէր-պետրո­սեա­նա­կան զիջումի քաղա­քա­կա­նութեան դէմ ծառա­ցանք եւ «գամուե­ցանք» պատե­րազմի­կի ու ռազմա­պաշտի ամբաստա­նեա­լի աթո­ռին։
  • Երբ Հայաստա­նի ապա­հո­վութեան սպառնա­ցող թուրք եւ ատրպէյճա­նա­կան վտանգին դէմ ազգա­յին միասնա­կա­նութիւն յառա­ջացնե­լու կոչով՝ սերտ զօրա­կիցնե­րը եւ իշխա­նութեան գործընկերնե­րը դարձանք Ռ․Քոչարեան‑Ս․Սարգսեան զինա­կիցնե­րու իշխա­նա­պե­տութեան։ Հետեւա­բար աւե­լի քան բնա­կան է, որ Հ․Յ․Դ․ 130-ամեա­կի արժեւորման օրա­կարգը այսօր կը պայմա­նաւո­րուի ոչ միայն Հ․Յ․Դ․ վերջին երեսնա­մեա­կի հայաստա­նեան քաղա­քա­կա­նութեան ու հայրե­նա­կան կազմա­կերպութեան հաշուեկշռի քննարկումով, այլեւ 2018‑ի գարնան շղթա­յա­զերծուած մեր ժողո­վուրդի թաւշեայ յեղա­փո­խութեան յաղթարշաւին դէմ յանդի­ման Դաշնակցութեան օրուան Բիւրո­յի եւ Գերա­գոյն Մարմնի որդեգրած քաղա­քա­կան ուղե­գի­ծի եւ մարտա­վա­րա­կան քայլե­րու հաշուե­տուութեամբ։
    Պարզ ու մեկին է, որ վերանկա­խա­ցեալ Հայաստա­նի Հանրա­պե­տութեան կառա­վարման այսպէս կոչուած «գողա­պե­տա­կան» համա­կարգին դէմ Նիկոլ Փաշի­նեա­նի ղեկա­վա­րած համա­ժո­ղովրդա­կան իշխա­նութիւնը, ուղղա­կիօ­րէն, քրէա­կան դատաքննութեան ենթարկեց հին վարչա­խումբն ու անոր ղեկա­վար դէմքե­րէն յատկա­պէս Ռոբերտ Քոչա­րեա­նը՝ յանցա­գործութեամբ մեղադրե­լով այս վերջի­նը, կալա­նաւո­րե­լով եւ դատա­րա­նի առջեւ կանգնեցնե­լով զայն։
    Մինչ թաւշեայ յեղա­փո­խութեան սկզբնա­կան քայլե­րէն սարսա­փա­հար՝ հին վարչա­խումբին բանբերնե­րը «սպա­սել եւ տեսնել»ու վարքա­գիծ որդեգրե­ցին։ Անդին՝ ընդհա­կա­ռա­կը, Հ․Յ․Դ․ օրուան պատասխա­նա­տունե­րը առանձինն հրա­պա­րակ իջան եւ ահա­զանգ հնչե­ցուցին թաւշեայ յեղա­փո­խութիւն իրա­գործե­լու պատմա­կան երթին լծուած մեր ժողո­վուրդին՝ ամբո­խա­վա­րութեան որո­գայթնե­րուն դէմ զգաստ մնա­լու կոչե­րով։ Այդպէ՛ս, քայլ առ քայլ, հիւսուե­ցաւ անհե­թեթ գորդեան հանգոյցը նոր Հայաստա­նի իշխա­նութեանց եւ Հ․Յ․Դ․ օրուան ղեկա­վա­րութեան միջեւ «առճա­կատման»։ Յանկարծ 2019‑ի Յունուա­րին, Հ․Յ․Դ․ Ընդհա­նուր Ժողո­վի պաշտօ­նա­կան բացման հանդի­սութեան՝ Հ․Յ․Դ․ շրջա­նաւարտ Բիւրո­յի ներկա­յա­ցուցի­չը հրա­պա­րա­կեց Նիկոլ Փաշի­նեա­նին երեք-չորս տարիէն իշխա­նութեան ղեկէն հեռացնե­լու եւ տուն ղրկե­լու իմաստով սպառնա­լիք-յայտա­րա­րութիւն մը, որմէ ետք հանրա­յին կարծի­քը դէմ յանդի­ման դրուե­ցաւ «վարչա­պե­տը Ընդհա­նուր Ժողո­վը չէ ողջունած, ողջունած է» քարոզչա­կան քաշքշուքին։ Աւե­լի ուշ դէմ յանդի­ման կանգնե­ցանք Քոչա­րեա­նի կալա­նաւորման թեր եւ դէմ ցոյցե­րու թէժ փուլին, որու ընթացքին Հ․Յ․Դ․ Բիւրո­յի նախորդ ներկա­յա­ցուցի­չը, իր թոռնի­կին հետ հակա­քո­չա­րեա­նա­կան ցոյցի մը շրջա­կայքը ման գալու պահուն, հրմշտուքի ենթարկուե­ցաւ նիկո­լա­կան երի­տա­սարդնե­րու կողմէ։
    Թէեւ Հայաստա­նի մէջ Դաշնակցութիւնը խոցող այդ արարքնե­րուն դէմ ծաւա­լած դատա­պարտանքի ու բողո­քի Հ․Յ․Դ․ քայլե­րուն նկա­տա­ռե­լի չեղաւ ժողովրդա­յին լայն շրջա­նակնե­րու մասնակցութիւնը, այդուհանդերձ՝ սփիւռքեան կողմն հայաշխարհի խոր ընդվզումի ալիք բարձրա­ցաւ Դաշնակցութեան դէմ նորո­վի բորբո­քուող քարո­զարշաւին դէմ՝ հակագրո­հի բացա­յայտ խստութեամբ։ Անտե­ղի բռնկած «կրակ»ին վրայ յաւե­լեալ իւղ թափե­լու ծառա­յե­ցին Հ․Հ․ ներկայ իշխա­նութեանց կողմէ Հ․Յ․Դ․ի հասցէին հնչած անտե­սումի եւ նսե­մա­ցումի արտա­յայտութիւննե­րը, ինչպէս նաեւ անոնց ի պատասխան Հ․Յ․Դ․ պատասխա­նա­տունե­րու կողմէ հակա­ռակ ուղղութեամբ «կրա­կուած» հակա­նի­կո­լա­կան քարոզչա­կան «փամփուշտ»ները։ Թաւալգլոր անկումի այս զառի­թա­փը յանգե­ցաւ Հ․Հ․ կրթութեան նախա­րա­րին դէմ Հ․Յ․Դ․ Հայաստա­նի Երի­տա­սարդա­կան Միութեան բաց բողո­քի քայլե­րու նախա­ձեռնութեան, որուն առընթեր ՀՀ իշխա­նութեանց դէմ «Կամաւո­րա­կան Շարժում» հիմնե­լու Հ․Յ․Դ․ Բիւրո­յի նախորդ ներկա­յա­ցուցի­չին անձնա­կան նախա­ձեռնութիւնը շարժա­ռիթ ծառա­յեց Դաշնակցութիւնը «ահա­բեկչութեան» մեղքով արա­տաւո­րե­լու հակա­դաշնակցա­կան նոր գրո­հի։ Այսպէ՛ս, 2019‑ի ազգա­յին-քաղա­քա­կան եւ գաղա­փա­րա­կան-կուսակցա­կան խմո­րումնե­րու եւ հակա­մարտութեանց այս պաստա­ռին վրայ, հայ մամուլի էջե­րուն եւ համա­ցանցի բեմե­րէն իրա­րու դէմ բուռն առճա­կատման մէջ մտան ու զիրար հրմշտկե­լով հրա­տապ բնոյթ ստա­ցան հրա­պա­րա­կա­յին հին բանա­վէ­ճի մը մաշած յանկերգը նորո­վի հնչեցնող թունոտ ձայներ։ Արդէն քանի ամիս է, որ Հ․Յ․Դ․ կազմա­կերպութեան հայաստա­նեան ներկայ վարկա­նի­շին հասցէին Նիկոլ Փաշի­նեա­նի տուած «զերօ ազդե­ցութիւն ունե­ցող քաղա­քա­կան ուժ»ի գնա­հա­տանքին իբրեւ ձայնակցութեան արձա­գանգի՝ հրա­պա­րա­կը ողո­ղուած է 20-րդ դարու քսա­նա­կաննե­րուն հրա­պա­րա­կուած Հայաստա­նի Հանրա­պե­տութեան անդրա­նիկ վարչա­պետ Յովհաննէս Քաջազնունիի տխրահռչակ «մահավճիռ»ի կրկներգե­րով, թէ՝«Հ․Յ․Դաշնակցութիւնը անե­լիք չունի»։
    Ժամա­նա­կը եկաւ հաստա­տե­լու, որ պատմա­կան քննութեան չդի­մա­ցաւ Քաջազնունիի թիւր, այլեւ սխալ պատկե­րա­ցումը հայ ժողո­վուրդին ու Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցութեան գաղա­փա­րա­կան պորտա­կա­պին մասին։ Երբ մեր ժողո­վուրդը կը զգայ անհրա­ժեշտութիւնը Դաշնակցութեան՝ Հ․Յ․Դ․ խուսա­փում չունի սեփա­կան ժողո­վուրդին անձնդիր ծառա­յե­լու, ի հարկին կեանքը զոհա­բե­րե­լու իր կոչումէն՝ գոյութեա՛ն իմաստէն։ Աւելի՛ն, ինչպէս գրե­թէ դար մը առաջ, նոյնպէս եւ այսօր, Դաշնակցութեան անե­լի­քը կախեալ չէ որեւէ ուժի կամ իշխա­նութեան կամքէն, որքան ալ հզօր ըլլան ժողովրդա­յին տրա­մադրութիւննե­րը հակակշռե­լու հասո­ղութիւնն ու կարո­ղա­կա­նութիւնը որեւէ ուժի կամ իշխա­նութեան։
    Չարի­քի կայսրութիւն խորհրդա­յին ամբողջա­տի­րութիւնը, հակա­դաշնակցա­կան հալա­ծանքի եւ բռնա­դա­տումի իր ահաւոր հզօ­րութեամբ, չէր կրնար եւ չկրցաւ հայրե­նի հայութեան մտքէն ու սրտէն պոկել ու դուրս նետել՝ ճզմել կամ փոշիացնել Դաշնակցութիւնը, որ նոյնիսկ երդուեալ պոլշեւիկնե­րու՝ Չարենցնե­րու եւ Խանճեաննե­րու մէջ վերընձիւղուե­ցաւ ու ծլարձա­կուե­ցաւ իբրեւ հայու արժէ­քա­յին համա­կարգ եւ յեղա­փո­խութեան անկեղծ զինուո­րի յանձնա­ռութեան առա­ջա­տար ուժ։
    Եւ հայրե­նի հայութիւնը շուրջ 70 տարի իր մտքին ու սրտին մէջ փայփա­յեց աւանդը Ազատ, Անկախ եւ Միա­ցեալ Հայաստա­նի յառա­ջա­մարտիկ Դաշնակցութեան։ Եւ Դաշնակցութիւնը տարագրութեան մէջ անգամ տէր կանգնե­ցաւ ծառա­յութեան իր կոչումին՝ օտար ափե­րու վրայ հասակ նետող սերունդնե­րը հայոց ազգա­յի­նին ու հայրե­նա­կա­նին ամրօ­րէն կառչած պահե­լով, իսկ հայրե­նի ոստաննե­րու տէր ու պահա­պան հայ ժողո­վուրդի սերունդնե­րուն մէջ վառ պահե­լով ՅՈՅՍ‑ը Ազատ, Անկախ եւ Միա­ցեալ Հայաստա­նի ժողովրդա­վա­րա­կան եւ ընկերվա­րա­կան պետա­կա­նութեամբ — հայ մարդու ամբողջա­կան ազա­տագրումին եւ քաղա­քակրթա­կան բազմա­կողմա­նի ու անկաշկանդ զարգա­ցումին։ Դաշնակցութիւնը անե­լիք ունէր Քաջազնունիի օրօք՝ ոչ միայն Սփիւռքի տարածքին, այլեւ՝ նոյնինքն Խորհրդա­յին Հայաստա­նի մէջ։ Դաշնակցութիւնը անե­լիք ունե­ցաւ նաեւ այնուհե­տեւ՝ Հայաստա­նի ու հայութեան խորհրդա­յին գերե­վարման հետա­գայ եօթը տասնա­մեակնե­րուն, երբ մեր ժողո­վուրդը համաշխարհա­յին ալե­կո­ծումնե­րու վերի­վայրումին մէջ սեփա­կան նաւը լերան կատա­րին հասցնե­լու սիզիֆեան գոյա­պայքա­րին մէջ էր։ Դաշնակցութիւնը ընե­լիք ունի նաեւ ու մանաւա՛նդ այսօր, երբ թաւշեայ յեղա­փո­խութիւնը պետա­կա­նօ­րէն հաստա­տագրե­լու դժուա­րին գօտե­մարտին լծուած մեր ժողո­վուրդը ակնդէտ կը սպա­սէ յեղա­փո­խա­կան իր վերածնունդի անձնուէրնե­րուն՝ անկեղծ զինուորնե­րուն։ Դաշնակցութիւնը անե­լիք ունի՛։ Հետեւա­բար, հայ քաղա­քա­կան միտքը կարի­քը չունէր ատե­նին, իսկ այսօր իրաւունք ալ չունի կեղծ ու անհե­թեթ նման օրա­կարգով իր ժամա­նա­կը վատնե­լու եւ ազգա­յին համե­րաշխութիւնը խանգա­րող մթնո­լորտ թունաւո­րե­լու։
    Հարցը սակայն անե­լիք ունե­նա­լը չէ, ինչը կասկա­ծէ վե՛ր է։ Հարցը Դաշնակցութեան այսօ­րուան անե­լի­քին հունաւո­րումն է՝ նոյնինքն մեր ժողո­վուրդին ամբողջա­կան ազա­տագրութեան ծառա­յե­լու վերա­նո­րոգ ոգո­րումով ու յանձնա­ռու գաղա­փա­րա­պաշտութեամբ։ 130-ամեայ յեղա­փո­խա­կան ըլլա­լը բնա­կան օրի­նա­չա­փութիւննե­րը խախտող երեւոյթ է։ Դաշնակցութիւնը 130-ամեայ յեղա­փո­խա­կան է եւ բնա­կա­նա­բար կը կրէ հետեւանքնե­րը ծերութեան բնա­կան տարի­քի հետ եկած բոլոր դեդեւումնե­րուն։ Դաշնակցութիւնը նաեւ յեղա­փո­խա­կան իր էութեամբ հզօր ու մշտա­նո­րոգման ուղի հարթած գաղա­փա­րի մարտիկնե­րու ընտա­նիք է, որ պարբե­րա­բար ձեռնարկած է իր արմատնե­րուն վերա­դառնա­լու եւ վերա­թարմա­նա­լու յանդուգն քայլին՝ ինքնաքննա­դա­տութեան եւ ինքնա­մաքրման մէջ գտնե­լով երի­տա­սարդացման գաղտնի­քը։
    Հ․Յ․Դ․ 130-ամեա­կի սեմին, Դաշնակցութեան անե­լի­քը հունաւո­րե­լու օրա­կարգին առընչութեամբ, հակա­դաշնակցա­կան գրոհնե­րու նորօ­րեայ «գաղա­փա­րա­խօսնե­րուն» ուշադրութեան պէտք է յանձնել 1970-ականնե­րու սկզբնաւո­րութեան Դաշնակցութեան դիմագրաւած յեղա­փո­խա­կան վերա­նո­րոգման մեծ մարտահրաւէ­րը։ Անշուշտ վերջին երեսնա­մեա­կին Հ․Յ․Դ․ շարքե­րուն միա­ցած մեր երի­տա­սարդ ընկերներն ալ ուսա­նե­լի պիտի գտնեն յիշե­ցումը։ 1972-ին գումա­րուած Հ․Յ․Դ․ քսա­նե­րորդ Ընդհա­նուր Ժողո­վը որո­շեց վերա­դառնալ Դաշնակցութեան յեղա­փո­խա­կան աւանդնե­րուն, վերընձիւղիլ այդ արմատնե­րով եւ ըստ այնմ յառաջ մղել Հայ Դատի հետապնդման պայքա­րը։ Հայ Դատի մեր յանձնա­խումբե­րը, բուռն աշխուժութիւն դրսեւո­րե­լով հանդերձ, ի վիճա­կի չէին յաղթա­հա­րե­լու փակուղին՝ մեծա­պե­տա­կան աշխարհի թրքանպաստ շահագրգռութեանց հետեւանքով, ինչը Հայոց Ցեղասպա­նութեան ճանաչման ու դատա­պարտման պահանջնե­րուն դէմ բարձրա­ցուցած էր անտարբե­րութեան ու լռութեան ծանրա­նիստ պատը։ Հայ Դատի ուժա­կան պայքա­րին բոլոր ուժե­րով նուի­րուե­լու եւ զօրակցե­լու օրա­կարգին ի նպաստ կազմա­կերպա­կան շրջաննե­րը աշխուժացնե­լու առա­ջադրանքով՝ Հ․Յ․Դ․ Բիւրո­յի ատե­նի ներկա­յա­ցուցիչ ընկեր Հրայր Մարուխեան անձամբ ներկայ գտնուած էր 1974-ին գումա­րուած Հ․Յ․Դ․ Լիբա­նա­նի ընթա­ցիկ Շրջա­նա­յին Ժողո­վին։
    Երբ ժողո­վը հասաւ Հայ Դատի յանձնա­խումբե­րու յառա­ջի­կայ գործունէութիւնը հունաւո­րող որո­շումնե­րու օրա­կարգին, Բիւրո­յի ներկա­յա­ցուցի­չը յատուկ ելոյթով կոչ ուղղեց ժողո­վին՝ որո­շե­լու, որ շրջա­նէն ներս թափ տրուի Հայ Դատի ցուցա­կան, ուժա­կան պայքա­րին՝ շրջա­նի քաղա­քա­կան, նիւթա­կան եւ մարդկա­յին հնա­րաւո­րութիւննե­րը անսա­կարկ նուի­րա­բե­րե­լով ընդհա­նուր գործին։ Լիբա­նա­նի Շրջա­նա­յին Ժողո­վի մասնա­կիցնե­րէն շատեր ձայն առին եւ համամտութիւն յայտնե­լով հանդերձ Ընդհա­նուր Ժողո­վի յեղա­փո­խա­կա­նացման որո­շումին եւ Բիւրո­յի ներկա­յա­ցուցի­չի կոչին՝ նպա­տա­կա­յարմար չգտան, որ Լիբա­նա­նի մէջ կատա­րուին նման յանդուգն քայլեր, որպէսզի սփիւռքի հայութեան մեծա­գոյն այդ գաղութը եւ անոր ազգա­յին կառոյցնե­րը զերծ պահուին տեղա­կան իշխա­նութեանց ճնշումնե­րէն։ Վերա­պա­հութիւններն ու ողջամտութեան բոլոր արտա­յայտութիւննե­րը լսե­լէ ետք՝ ընկեր Հրայր ժողո­վի դիւա­նէն պատասխան ելոյթի արտօ­նութիւն վերցուց եւ մօտաւո­րա­պէս հետեւեալ պատգա­մա­շունչ ելոյթը ունե­ցաւ․ «…Տարբեր շրջաննե­րի մէջ եւս, Շրջա­նա­յին Ժողովնե­րին ներկայ գտնուե­լով՝ Բիւրոն միեւնոյն յորդորն է ուղղել շրջաննե­րին, որպէսզի իրենց կարգին գործադրեն Ընդհա­նուր Ժողո­վի յեղա­փո­խա­կա­նացման որո­շումը։ Ինչպէս այս ժողո­վին ընկերներն ասա­ցին՝ միւս շրջաննե­րում եւս ընկերներ ասում են, թէ մենք պատրաստ ենք մարդուժով, քաղա­քա­կան հնա­րաւո­րութիւննե­րով թէ նիւթա­կան միջոցնե­րով սատար կանգնե­լու Հայ Դատի ցուցա­կան եւ ուժա­կան պայքա­րի աշխուժացման, բայց խնդրում ենք՝ ո՛չ մեր շրջա­նէն ներս։
    Մի՛ վտանգէք ազգա­յին մեր կառոյցնե­րի ազատ գործունէութիւնը։ «Լա՜ւ, յետոյ՝ ի՛նչ։ Դաշնակցութիւնը ո՞ւր պիտի ուժե­ղացնէ Հայ Դատի պայքա­րը։ «Լուսնի՞ վրայ»։ Ժողո­վասրա­հին մէջ քար լռութիւն տիրեց։ Ժողո­վա­կաննե­րը սկսան՝ առանց ձայնի իրաւունք վերցնե­լու՝ համա­ձայնութեան բացա­գանչութիւններ ունե­նալ։ Ժողո­վի դիւա­նը ժամա­նակ չունե­ցաւ օրա­կարգը եզրա­փա­կե­լու։ Ընկեր Հրայր դիմեց ժողո­վա­կաննե­րուն՝ կոչ ուղղե­լով համա­խոհնե­րուն, որ յոտնկայս եւ ձեռամբարձ քուէարկեն ի նպաստ Ընդհա­նուր Ժողո­վի որո­շումին Լիբա­նա­նի շրջա­նին մէջ եւս գործադրութեան։ Ժողո­վը լրիւ կազմով իր համամտութիւնը յայտնեց՝ յոտնկայս եւ ձեռամբարձ։ Ընկեր Հրայր խօսած էր մտքին ու սրտին իւրա­քանչիւր ժողո­վա­կա­նի մէջ ամուր կանգնած դաշնակցա­կան երի­տա­սարդին։
    Փոխուա՞ծ են այսօր պայմաննե­րը։ Անկասկա՛ծ, փոխուած են, արմատականօրէ՛ն փոխուած են։ Հայաստան ոչ միայն վերանկա­խա­ցած է, այլեւ իր ժողո­վուրդին լիարժէք ԱԶԱՏՈՒԹԻՒՆ‑ը կենսա­գործե­լու տարերքին մէջ է։ Իսկ Դաշնակցութի՞ւնը։ Երե­սուն տարուան ծանր կենսա­փորձ մը իր 130-ամեայ յեղա­փո­խա­կա­նի ուսե­րուն շալկած կուսակցութիւնն է այսօր Դաշնակցութիւնը, որ կ՛անցնի վերա­թարմացման երկունքի գալա­րումնե­րէն։ Հայրե­նի մեր ժողո­վուրդը մեղք չունի, որ նողկանք կը զգայ կուսակցութիւննե­րէ։ Ժողո­վուրդ՝ որ միայն աոաջնորդող ղեկա­վա­րի կը հաւա­տայ, եւ որուն համո­զումով՝ կազմա­կերպա­կան կարգա­պա­հութիւնն ու անանձնա­կան գաղա­փա­րա­պաշտութիւնը կեանքին հետ կապ չունե­ցող երա­զա­յին արժէքներ ու տիպարներ են։ Ժողո­վուրդ՝ որ մեր նորա­գոյն պատմութեան երազնե­րէն եւ իտէալնե­րէն հիւսուած Դաշնակցութիւն ու Դաշնակցա­կաններ չի կրնար տեսնել իր անմի­ջա­կան շրջա­պա­տին մէջ։ Միա­ժա­մա­նակ ժողո­վուրդ՝ որ երե­սուն տարուան ընթացքին քանիե­րորդ անգամ ըլլա­լով պետա­կան-քաղա­քա­կան առաջնորդող ղեկա­վար կը փոխէ՝ ի վերջոյ դատարկ դաշտա­կի առջեւ վերստին կանգնե­լով։
    Իսկ Դաշնակցութեան անելի՞քը։ Իր ժողո­վուրդին վերա­դառնա­լու եւ անոր ցաւով տառա­պե­լու, անոր երազնե­րով ոգեւո­րուե­լու եւ անոր արդա­րութիւն ու ազա­տութիւն բերե­լու պայքա­րին զոհա­բե­րուե­լու դաշնակցա­կան ԱՒԱՆԴ-ին վերընձիւղման մէջ է։ Դաշնակցութեան անե­լի­քը ԻՆՔԶԻՆՔ ըլլա­լու՝ նոր ժամա­նակնե­րու ոգիով ու նոր Հայաստա­նի տենչե­րով ապրող գաղա­փա­րա­պաշտ կուսակցութիւն մը մեր ժողո­վուրդին յանձնե­լու յեղա­փո­խա­կան յանդգնութեան մէջ։ Մեր ժողո­վուրդին պարտք ենք վերընձիւղումը 130-ամեայ ՅԵՂԱ­ՓՈ­ԽԱ­ԿԱՆ-ին, որ ոչ միայն իր անցեա­լի մեծ աւանդին, այլեւ իր այսօ­րուան վարքին ու վաստա­կին նկատմամբ վստա­հութիւն ու արժա­նաւո­րութիւն պէտք է ներշնչէ։ Իսկ մեր ներկա­յով հայրե­նի հայութեան վստա­հութիւն ու արժա­նաւո­րութիւն ներշնչե­լու մէկ ու միակ երաշխիք կայ․ — 21-րդ դարու երկրորդ տասնա­մեա­կի աւարտին Հայաստա­նին ու հայութեան ի՞նչ կրնանք նուի­րա­բե­րել, որ մեզմէ զատ ոչ ոք պատրաստ է կամ ի վիճա­կի է նուի­րե­լու։
    Պատրա՞ստ ենք ուխտե­լու, որ մեր կեանքի գնով տէր կը կանգնինք ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ‑ը մեր ժողո­վուրդին վերա­դարձնե­լու յանձնա­ռութեան։ 130-ամեայ Յեղա­փո­խա­կա­նին այսօ­րուան անե­լի­քը ինքնա­թարմա­ցումն է՝ հայ ժողո­վուրդին հանդէպ Քրիստա­փորնե­րու տածած անհուն սիրոյ եւ պատասխա­նա­տուութեան զգա­ցումով։ Բայց մանաւանդ մեր ժողո­վուրդին տանջա­հար սրտին մէջ գտնե­լով ու փայփա­յե­լով վարար ու անխառն աղբիւրը Դաշնակցութեան յեղա­փո­խա­կան էութեան։ Այլեւ ու մանաւանդ՝ Դաշնակցութեան անե­լի­քին, որուն կիզա­կէ­տը մեր ժողո­վուրդի ամբողջա­կան ազա­տագրումի այսօ­րուան յաղթարշաւն է»:

Նազա­րեթ Բերբերյան

Առնչվող Հոդվածներ