25.3 C
Yerevan

Հաղթա­նակ Միացյալ Ջանքե­րով

Հովսեփ Խուրշուդյա­նը շնորհա­կա­լություն է հայտնել բոլոր այն գործիչնե­րին, որոնք ոչ միայն նախորդ տարի, այլև նախորդ տասնամյակնե­րի ընթացքում կարո­ղա­ցել են պահպա­նել իրենց սկզբունքայնությունն ու ի վերջո՝ գերմարդկա­յին ճիգե­րի շնորհիվ հասել այն արդյունքին, որ մոտ օրերս նախա­ձեռնության հաջո­ղությունը ՀՀ ԱԺ-ում պաշտո­նա­պես հաստատվե­լու հնա­րա­վո­րություն ունի։

Մեր Ուղին

«Ազատ Քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ, Եվրաքվե նախա­ձեռնության անդամ Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում գրա­ռում է արել՝ անդրա­դառնա­լով Եվրաքվե նախա­ձեռնության կողմից հաջո­ղությամբ իրա­կա­նացված ստո­րագրա­հա­վա­քին, որի նպա­տակն է ՀՀ ԱԺ մտցնել Հայաստա­նի ԵՄ-ին միա­նա­լու օրի­նա­գի­ծը։
Հովսեփ Խուրշուդյանն իր գրառման մեջ հիշա­տա­կել է այն գործիչնե­րին, ովքեր կատա­րել են այդ վիթխա­րի աշխա­տանքի մի մեծ մասը, ինչպես նաև անդրա­դարձել է այն բանին, որ ԵՄ-ին դիմե­լու հարցով տարբեր գործիչներ(ինչպես օրի­նակ նախկին արտգործնա­խա­րար Րաֆֆի Հովհաննիսյա­նը) զբաղվել են դեռևս նախորդ տասնամյակնե­րին և Հայաստա­նում մշտա­պես ճնշվել են։ Այդ միտումը չի վերա­ցել նաև ներկա­յումս և անձամբ իրեն ևս փորձ են արել ճնշել՝ նախա­ձեռնությունը վիժեցնե­լու նպա­տա­կով։
Անկախ այդ ամե­նից, նախա­ձեռնությունը հաջո­ղել է և դա արդեն կատարված փաստ է։
Հովսեփ Խուրշուդյա­նը շնորհա­կա­լություն է հայտնել բոլոր այն գործիչնե­րին, որոնք ոչ միայն նախորդ տարի, այլև նախորդ տասնամյակնե­րի ընթացքում կարո­ղա­ցել են պահպա­նել իրենց սկզբունքայնությունն ու ի վերջո՝ գերմարդկա­յին ճիգե­րի շնորհիվ հասել այն արդյունքին, որ մոտ օրերս նախա­ձեռնության հաջո­ղությունը ՀՀ ԱԺ-ում պաշտո­նա­պես հաստատվե­լու հնա­րա­վո­րություն ունի։

Մեր Ուղին

Աղբյուրը՝ Facebook

Առնչվող Հոդվածներ