Ես կարծում եմ, որ միայն Եվրոպայի երաշխիքները բավարար չեն լինի… Եվրոպացիները հասկանում են, որ առանց անվտանգության երաշխիքների Միացյալ Նահանգների, նախագահ Թրամփի կողմից, դա բավարար չի լինի։ Պուտինը չի վախենում Եվրոպայից։ Ցավոք, դա այդպես է», — ասել է Զելենսկին։
Fox News. Զելենսկին գովում է Թրամփին «արդար և ազնիվ» հռետորաբանության համար Ռուսաստանի հանդեպ
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը Վլադիմիր Պուտինի հասցեին՝ կապված հակամարտության դադարեցման բանակցությունների կամ տնտեսական ճնշման ուժեղացման հետ, «արդար և ազնիվ» է։
«Սա հենց այն է, ինչից վախենում է Պուտինը։ Նա չի ցանկանում, որ ուժեղ Թրամփը աջակցի Ուկրաինային, որովհետև դա կլինի ուժեղ Ուկրաինա», — ասել է Զելենսկին «Հեննիտի» հաղորդման հարցազրույցում։
Զելենսկին հավելել է, որ Պուտինը չի ցանկանում դադարեցնել հակամարտությունը, իսկ Ուկրաինան չի ճանաչում իր տարածքների օկուպացիան։ Նա կոչ է արել ուժեղացնել միջազգային ճնշումը Պուտինի վրա, մասնավորապես՝ Չինաստանի կողմից, որպեսզի հնարավոր լինի հասնել համաձայնության, ինչպես նաև ապահովել «ավելի լայն անվտանգության երաշխիքներ»։
«Ես կարծում եմ, որ միայն Եվրոպայի երաշխիքները բավարար չեն լինի… Եվրոպացիները հասկանում են, որ առանց անվտանգության երաշխիքների Միացյալ Նահանգների, նախագահ Թրամփի կողմից, դա բավարար չի լինի։ Պուտինը չի վախենում Եվրոպայից։ Ցավոք, դա այդպես է», — ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ մինչև հակամարտության սկսվելը՝ 2022 թվականի փետրվարին, ինքը անձամբ խնդրել է նախագահ Ջո Բայդենին և նրա թիմին ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ, օրինակ՝ կիրառել պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, քանի որ նրա զորքերն ու տանկերը կուտակվում էին Ուկրաինայի սահմանների մոտ։
Զելենսկին նաև խնդրել է իրեն զենք տրամադրել, սակայն, իր խոսքով, իրեն պատասխանել են, որ այն կտրամադրվի միայն «Ռուսաստանի հարձակման դեպքում»։
«Զուգահեռաբար ես դիմել եմ նաև Եվրամիության երկրներին, բայց նրանք չէին կարող դա անել առանց Միացյալ Նահանգների թույլտվության։ Ուստի նրանք միշտ նայում են առաջնորդին՝ Միացյալ Նահանգներին, որպես առաջնորդի։ Այդ պատճառով, լայնամասշտաբ ներխուժման ժամանակ, ուկրաինացիները մնացին մենակ, և մենք կռվեցինք միայնակ», — ասել է նա։
«Եթե նախագահ Թրամփը ցանկանա ստիպել Պուտինին գնալ խաղաղության, նա կկարողանա դա անել», — շարունակել է Զելենսկին՝ հույս հայտնելով, որ հնարավոր համաձայնագիրը պարզապես թղթի կտոր չի լինի։
Աղբյուրը`
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը