14.8 C
Yerevan

Թրամփն Ու Պուտի­նը Կխոսե՞ն Առանց Կիևի Մասնակցության

Ինչպես Թրամփը, այնպես էլ Պուտի­նը ակնարկում է, որ կցանկա­նար քննարկել ավե­լի լայն հարցե­րի շրջա­նակ, քան Ուկրաի­նա­յի հակա­մարտությունն է։

The New York Times-ը գրում է, որ մինչ Թրամփն ու Պուտի­նը պտտվում են միմյանց շուրջ, Ուկրաի­նա­յից դուրս օրա­կարգ է ձևա­վորվում։

Նախա­գահ Թրամփը սպառնա­լիքներ է հնչեցնում Ռուսաստա­նի առաջնորդի հասցեին, իսկ Վլա­դի­միր Պուտի­նը պատասխա­նում է հաճո­յա­խո­սություննե­րով։ Սակայն նրանց մրցակցությունը նաև որո­շա­կի ազդանշաններ է պարունա­կում, այդ թվում՝ միջուկա­յին զենքի վերահսկման շուրջ քննարկումնե­րի ակտի­վա­ցում։

Արդեն յոթ օր է, ինչ նրանք զգուշո­րեն պտտվում են միմյանց շուրջ՝ ուղարկե­լով զրույցի հրա­վերներ, խառնե­լով հեգնանքը հաճո­յա­խո­սություննե­րին։ Նրանք ենթադրում են, որ Ուկրաի­նա­յում հակա­մարտությա­նը վերջ դնե­լու միակ ուղին նրանց հանդի­պումն է, հավա­նա­բար՝ առանց ուկրաի­նա­ցի­նե­րի։

Նախա­գահ Թրամփն ու Վլա­դի­միր Պուտի­նը, որոնց հարա­բե­րություններն առա­ջին անգամ Թրամփի պաշտո­նա­վարման ժամա­նակ հանե­լուկա­յին և դրա­մա­տիկ էին, կրկին սկսել են աշխա­տել։ Բայց սա պարզա­պես կրկնություն չէ։ Անցած շաբաթ Թրամփն անսո­վոր կոշտ էր իր խոսքում՝ հայտա­րա­րե­լով, որ Պուտի­նը «կործա­նում է Ռուսաստա­նը» և սպառնա­լով պատժա­մի­ջոցնե­րով ու մաքսա­տուրքե­րով, եթե նա չնստի բանակցություննե­րի սեղա­նի շուրջ։ Դա, սակայն, բավա­կա­նին անի­մաստ սպառնա­լիք է՝ հաշվի առնե­լով ԱՄՆ‑ի և Ռուսաստա­նի միջև առևտրի չնչին ծավալնե­րը մեր օրե­րում։

Միշտ հաշվենկատ ու զուսպ Պուտի­նը պատասխա­նեց հաճո­յա­խո­սություննե­րով։ Նա համա­ձայնվեց Թրամփի հետ, որ Ուկրաի­նա­յում հակա­մարտությունը չէր սկսվի, եթե Թրամփը երեք տարի առաջ նախա­գահ լիներ։ Նա կրկնեց, որ պատրաստ է նստել բանակցություննե­րի սեղա­նի շուրջ և քննարկել Եվրո­պա­յի ճակա­տա­գի­րը՝ որպես գերտե­րություն գերտե­րության հետ, որպես առաջնորդ‘ առաջնորդի հետ։

Մինչ այժմ նրանք չեն զրուցել, թեև շաբաթ երե­կո­յան Թրամփն Air Force One ինքնա­թի­ռում լրագրողնե­րին ասաց, որ «նա ցանկա­նում է խոսել, և մենք շուտով կխո­սենք»։

Առա­ջին զրույցի նախա­պատրաստության ընթացքում նրանք ազդանշաններ են ուղարկում, որ ցանկա­նում են բանակցել ոչ միայն Ուկրաի­նա­յի մասին։ Պուտի­նը հայտա­րա­րում է, որ դա պարզա­պես այն բեմե­րից մեկն է, որտեղ Արևմուտքը պայքա­րում է Ռուսաստա­նի դեմ։

Երկուսն էլ, կարծես, պատկե­րացնում են, թե ինչպես կարե­լի է կարգա­վո­րել Մոսկվա­յի և Վաշինգտո­նի հարա­բե­րություննե­րը։ Հնա­րա­վոր է, որ նրանք ներա­ռեն նաև միջուկա­յին զենքի շուրջ բանակցություննե­րի վերսկսումը՝ զրույց, որը մոտե­նում է վերջնա­ժամկե­տին։ Երկու երկրնե­րի զինա­նոցնե­րը սահմա­նա­փա­կող հիմնա­կան պայմա­նագրի ժամկե­տը լրա­նում է գրե­թե մեկ տարի անց։ Դրա­նից հետո նրանք ազատ կլի­նեն սկսել զենքի այնպի­սի մրցա­վազք, ինչպի­սին աշխարհը չի տեսել սառը պատե­րազմի ամե­նա­ծանր օրե­րից։

Հիշե­լով 2020 թվա­կա­նին Պուտի­նի հետ զրույցնե­րը՝ մինչև նույն տարվա ընտրություննե­րում իր պարտությունը, Թրամփն անցած շաբաթ հայտա­րա­րեց. «Մենք ցանկա­նում ենք տեսնել, արդյոք կարող ենք հասնել միջուկա­զերծմա­նը, և կարծում եմ, որ դա լիո­վին հնա­րա­վոր է»։ Հավա­նա­բար, նա նկա­տի ուներ, որ Չինաստանն էլ կմիա­նա այդ քննարկումնե­րին։ (Պեկի­նը հրա­ժարվել է՝ առնվազն առայժմ):

Թեև Թրամփը հաճախ օգտա­գործում էր «միջուկա­զերծում» բառը, գրե­թե վստահ է, որ նա նկա­տի ուներ նոր համա­ձայնագրի շուրջ բանակցություննե­րը՝ ռազմա­վա­րա­կան միջմայրցա­մա­քա­յին միջուկա­յին զենքի պաշարնե­րի կրճատման, այլ ոչ թե դրանց վերացման մասին։

Իր հերթին, Պուտի­նը խոսել է «ռազմա­վա­րա­կան կայունության» շուրջ քննարկումնե­րի վերսկսման մասին։ Այս տերմի­նը կիրառվում է բանակցություննե­րում, որոնք ընդգրկում են ոչ միայն կողմե­րի միջուկա­յին զենքի քանա­կը, այլև դրանց տեղա­կայման վայրե­րը, ստուգման մեխա­նիզմնե­րը և դրանց կիրա­ռումը կանխե­լու համար ձեռնարկվող քայլե­րը։

Վերջին նախնա­կան բանակցություննե­րը զինա­թափման վերահսկման շուրջ դադա­րեցվել էին 2022 թվա­կա­նի փետրվա­րից քիչ առաջ։ Այդ ժամա­նա­կից ի վեր Պուտի­նը պնդում է, որ միջուկա­յին զենքի սահմա­նա­փակման շուրջ ցանկա­ցած բանակցություն պետք է ներա­ռի Ուկրաի­նա­յի հակա­մարտությունը։ Բայդե­նի վարչա­կազմը հրա­ժարվել է միացնել այս երկու հարցե­րը՝ մտա­վա­խություն ունե­նա­լով, որ Պուտի­նի իրա­կան նպա­տա­կը միջուկա­յին զինա­նո­ցը սահմա­նա­փա­կե­լու փոխա­րեն Ուկրաի­նա­յում գրա­ված տարածքնե­րը պահելն ու այլ զիջումներ ստա­նալն է։

Սակայն Թրամփը, կարծես, բաց է ավե­լի լայնա­ծա­վալ բանակցություննե­րի համար, ինչը հենց այն է, ինչ ցանկա­նում է Պուտի­նը։

Անհասկա­նա­լի է, թե ինչ երկա­րա­ժամկետ անվտանգության երաշխիքներ, եթե այդպի­սիք ընդհանրա­պես լինեն, Թրամփը պատրաստ է առա­ջարկել Վլա­դի­միր Զելենսկուն։ Վերջին օրե­րին ԱՄՆ նախա­գա­հը պնդում է, որ Զելենսկին պետք է գործարք կնքեր Պուտի­նի հետ և խուսա­փեր կործա­նա­րար առճա­կա­տումից։

Թրամփը ակնհայտո­րեն ցանկա­նում է իրեն ներկա­յացնել որպես խաղա­ղա­րար։ Իր առա­ջին պաշտո­նա­վարման ժամա­նակ նա հայտա­րա­րել էր, որ արժա­նի է Խաղա­ղության Նոբելյան մրցա­նա­կին, իսկ Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից ի վեր Եվրո­պա­յի ամե­նա­մեծ պատե­րազմի դադա­րե­ցումը կզո­րացներ նրա փաստարկնե­րը։ Նա, կարծես, մտա­հոգված չէ Ուկրաի­նա­յին էական դեր տալու հարցում՝ ի տարբե­րություն նախկին նախա­գահ Ջո Բայդե­նի, որի կարգա­խոսն էր՝ «Ոչինչ Ուկրաի­նա­յի մասին՝ առանց Ուկրաի­նա­յի»:

«Այս բոլոր աղմկոտ հայտա­րա­րություննե­րի ետև­ում Պուտի­նը առա­վե­լա­պես ցանկա­նում է լսել, որ սա գործարք է, որը Ռուսաստանն ու ԱՄՆ‑ն կնքե­լու են միայնակ», — ասում է Ռուսաստա­նի և Եվրա­սիա­յի հետա­զո­տություննե­րի փորձա­գետ և Պետդե­պարտա­մենտի նախկին աշխա­տա­կից Սթի­վեն Սեստա­նո­վի­չը։

Թոշա­կա­ռու գենե­րալ Քիթ Քելլո­գը, որին Թրամփը հանձնա­րա­րել է սկսել բանակցություննե­րը, պնդում է, որ հիմնա­կան գործո­նը կլի­նի ոչ թե կորուստնե­րը, այլ տնտե­սությունը։ «Երբ դուք նայում եք Պուտի­նին, չեք կարող պարզա­պես ասել՝ «Դադա­րեք սպա­նել», քանի որ, անկեղծ ասած, դա նրանց մտա­ծե­լա­կերպը չէ», — ասել է նա անցած շաբաթ Fox News‑ի եթե­րում։

Թրամփը «տարբեր մոտե­ցում ունի պատե­րազմի նկատմամբ․ նա տնտե­սությունը դիտարկում է որպես այս պատե­րազմի մի մաս»։ Քելլո­գը պնդում է, որ Թրամփը կկենտրո­նա­նա Ռուսաստա­նի նավթա­յին եկա­մուտնե­րի սահմա­նա­փակման վրա։

Պուտի­նը, վստահ լինե­լով իր դիրքե­րին մարտի դաշտում՝ չնա­յած Ռուսաստա­նի մեծ կորուստնե­րին, փորձում է Թրամփին ցույց տալ սպա­սո­ղա­կան դիրքո­րո­շում։ Նրա խոսքով՝ Ռուսաստա­նի նպա­տակնե­րը չեն փոխվել, և թեև Մոսկվան պատրաստ է քննարկել հակա­մարտության դադա­րե­ցումը, դա կանի միայն իր պայմաննե­րով։

Միևնույն ժամա­նակ Պուտի­նը ակնարկել է, որ պատրաստ է համա­գործակցել Թրամփի և, ընդհանրա­պես, ԱՄՆ‑ի հետ՝ Բայդե­նի վարչա­կազմի երեք տարվա դիվա­նա­գի­տա­կան մեկուսա­ցումից հետո։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկո­վը գրե­թե ամեն օր լրագրողնե­րին հայտնում է, որ Պուտի­նը պատրաստ է ընդունել Թրամփի զանգը։ «Մենք սպա­սում ենք ազդանշաննե­րի, բոլո­րը պատրաստ են», — ասել է նա ուրբաթ։ Իր հերթին, Պուտի­նը անցած շաբաթ երկու անգամ ջանք է գործադրել Թրամփին գովե­լու համար՝ ստուգված միջոց ԱՄՆ նախա­գա­հի համակրանքը շահե­լու համար։

Ինչպես Թրամփը, այնպես էլ Պուտի­նը ակնարկում է, որ կցանկա­նար քննարկել ավե­լի լայն հարցե­րի շրջա­նակ, քան Ուկրաի­նա­յի հակա­մարտությունն է։ Ուրբաթ օրը պետա­կան հեռուստա­տե­սությա­նը տված մեկնա­բա­նություննե­րում Պուտի­նը հայտա­րա­րել է, որ Կրեմլը և Թրամփի վարչա­կազմը կարող են «համա­տեղ լուծումներ գտնել այսօրվա առանցքա­յին խնդիրնե­րի համար, ներառյալ ռազմա­վա­րա­կան կայունությունն ու տնտե­սությունը»։

«Ռազմա­վա­րա­կան կայունություն» տերմի­նի հիշա­տա­կումը ցույց է տալիս զենքի վերահսկման բանակցություննե­րի նկատմամբ հնա­րա­վոր հետաքրքրությունը, որոնք Կրեմլը կարճ ժամա­նա­կով սկսել էր Բայդե­նի վարչա­կազմի հետ 2021 թվա­կա­նին։

Պուտի­նի լայնա­ծա­վալ բանակցություննե­րի հրա­վե­րը ընդգծում է նրա, կարծես, անփո­փոխ լավա­տե­սությունը Թրամփի նկատմամբ՝ չնա­յած անցած շաբաթ ԱՄՆ նախա­գա­հի կոշտ հայտա­րա­րություննե­րին Ռուսաստա­նի հասցեին և այն փաստին, որ Թրամփն իր առա­ջին պաշտո­նա­վարման ընթացքում մի շարք պատժա­մի­ջոցներ էր կիրա­ռել Ռուսաստա­նի դեմ։

Թեպետ Պուտի­նը ողջունում է Թրամփի հետ բանակցություննե­րը, ռուս պաշտոնյա­նե­րը չեն հրա­ժարվում ԱՄՆ‑ի մասին իրենց սովո­րա­կան «չար ուժի» նարա­տի­վից։ Սա վկա­յում է, որ Կրեմլը պահուստա­յին տարբե­րակներ է թողնում այն դեպքի համար, եթե Թրամփի հետ բանակցություննե­րը ձախողվեն։

ԱՄՆ պետքարտուղա­րի նախկին տեղա­կալ Վենդի Շերմա­նը, ով մեծ փորձ ունի Ռուսաստա­նի հետ բանակցություններ վարե­լու հարցում, զգուշացնում է, որ եթե Մոսկվա­յի հետ բանակցություննե­րը սկսվեն, Թրամփի վարչա­կազմը պետք է պատրաստ լինի։ «Պուտի­նը կցանկա­նա այն, ինչի մասին միշտ է խոսել՝ որքան հնա­րա­վոր է շատ տարածք, ոչ մի Ուկրաի­նա ՆԱՏՕ-ում, և ոչ մի արևմտյան միջուկա­յին զենք Եվրո­պա­յում, որը կարող է ուղղվել Ռուսաստա­նի դեմ»։

Հաշվի առնե­լով այս ամե­նը՝ նա կարծում է, որ նոր ՍՆՎ պայմա­նագրի երկա­րաձգման շուրջ բանակցություննե­րը «հավա­նա­բար չեն մտնի Պուտի­նի ցանկե­րի ցուցա­կի մեջ»։

Աղբյուրը‘

https://www.nytimes.com/2025/01/27/world/americas/trump-putin-ukraine.html

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ