Քաղաքական կուսակցությունները, համայնքների ղեկավարները և տեղական իշխանությունները պետք է ժողովրդին բացատրեն միասնության և միասնական դիմադրության, եվրոսկեպտիցիզմը հաղթահարելու և Ուկրաինային ավելի մեծ աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը՝ ռուս ագրեսորին հաղթելու համար:
Հովսեփ Խուրշուդյան
«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, հունվարի 21-ին Լեհաստանի Ժեշով քաղաքում CORELAP-ի 13-րդ հանդիպմանը հանդես է եկել ելույթով՝ ողջունելով հանդիպումն ու ժողովրդավարության ուժերի համախմբման հնարավորությունը՝ ավտոկրատների դեմ տարվող պայքարում։ Հովսեփ Խուրշուդյան ներկայացրել է ավտոկրատիայից բխող վտանգների սկզբունքային էությունն ու շեշտել դրա դեմ հաջող պայքարի միասնականության կենսական ահնրաժեշտությունը և միասնաբար պայքարելով հանդերձ՝ չոմոռանալ ժողովրդավարության հաղթանակն ապահովել ամեն առանձին երկրում։ Խոսելով Հայաստանում հաջողությամբ իրականացված «Եվրաքվեի» մասին, Հովսեփ Խուրշուդյանը ևս մեկ անգամ հավաստել է Հայաստանի՝ հանուն ժողովրդավարության հաղթանակի և ավտոկրատիայի դեմ պայքարի պատրաստակամության մասին։
Մեր Ուղին
Ստորև ներկայացնում ենք հովսեփ Խուրշուդյանի ելույթի տեքսը հայերեն և անգլերեն՝
ԱլԳ երկրներում քաղաքացիական հասարակությունները շարունակում են պայքարը հանուն ինքնիշխանության, ազատության եւ ժողովրդավարության
(ԱլԳ ՔՀՖ 4-րդ աշխատանքային խմբի համակարգող Հովսեփ Խուրշուդյան)
Ժեշով (Լեհաստան), հունվարի 21
Հարգելի՛ CORLEAP անդամներ և 13-րդ CORLEAP տարեկան հանդիպման հյուրե՛ր: Շնորհակալություն հանդիպմանը ներկա գտնվելու համար ինձ հրավիրելու համար։ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը պատրաստակամ է խորացնելու համագործակցությունը CORLEAP-ի հետ կրթության, տեղական ինքնակառավարման ոլորտում քաղաքացիական հասարակության և, հատկապես, երիտասարդների ներգրավվածության հարցում, համայնքների ներուժի բացահայտման և ԱլԳ տարածաշրջանում տեղական ինքնակառավարման արդյունավետության ավելացման հարցում՝ եվրոպական լավագույն փորձի փոխանակման եւ ԱլԳ երկրների տեղական ինքնակառավարման պաշտոնյաների՝ տեղական ինքնակառավարման ոլորտում ԵՄ չափանիշներին ծանոթացնելու միջոցով: Այս առումով ԱլԳ ՔՀՖ-ն պատրաստ է համագործակցել CORLEAP-ի հետ՝ CORLEAP Ակադեմիայի ձեւավորման գործում:
Մենք ապրում ենք դժվար ժամանակներում՝ լի սպառնալիքներով ու մարտահրավերներով, որոնք գալիս են ոչ միայն Եվրոպայի սահմաններից, ինչպես Ռուսաստանի դեպքում է, այլև Եվրոպայի մեծ հաշվով Արևմուտքի ներսից, այդ թվում՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանի ներսից։ Ես նկատի ունեմ Ադրբեջանի և Բելառուսի բռնատիրական ռեժիմները։ Կարծում եմ, որ Եվրոպան չի կարող դիմակայել այդ սպառնալիքներին առանց իրական համախմբման։ Զինվող ավտոկրատիաներին զսպելու համար նրանց դեմ միայն պատժամիջոցներ կիրառելը բավարար չէ: Այսպիսով, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, միջազգային իրավունքը և աշխարհակարգը պաշտպանելու համար կարծում եմ, որ Եվրոպան նախ պետք է հավատա իր ուժերին, ավելի միասնական լինի և զինվի:
Քաղաքական կուսակցությունները, համայնքների ղեկավարները և տեղական իշխանությունները պետք է ժողովրդին բացատրեն միասնության և միասնական դիմադրության, եվրոսկեպտիցիզմը հաղթահարելու և Ուկրաինային ավելի մեծ աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը՝ ռուս ագրեսորին հաղթելու համար:
Քաղաքացիական հասարակությունները ԱլԳ երկրներում գտնվում են շարունակական պայքարի մեջ։ Անցյալ տարի Մոլդովայի քաղաքացիական հասարակությունը, ժողովրդավարական քաղաքական ուժերի հետ միասին, հաղթահարեց Մոլդովայի քաղաքական գործընթացին միջամտելու և եվրաինտեգրման գործընթացին վնասելու ռուսաստանյան փորձը։ Սակայն այս տարի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նոր մարտահրավեր է սպասվում։ Վրաստանի քաղաքացիական հասարակությունը շարունակում է իր պայքարը ժողովրդավարության, ազատ ընտրությունների և իր երկրի եվրոպական ընտրության համար: Երկրում թե երկրից դուրս՝ Բելառուսի քաղաքացիական հասարակությունը պատրաստվում է պայքարել ժողովրդավարության և ազատ Բելառուսի համար առաջիկա ընտրությունների ժամանակ, որոնք տեղի կունենան 5 օրից։ Ուկրաինայի քաղաքացիական հասարակությունը, Ուկրաինայի ժողովրդի հետ միասին և որպես նրա մաս, շարունակում է գոյաբանական պատերազմը հանուն ազատության և ինքնիշխանության՝ պայքարելով ողջ Եվրոպայի անվտանգության համար։
Հայաստանում քաղաքացիական հասարակությունը, համագործակցելով ժողովրդավարական քաղաքական ուժերի հետ, նախաձեռնեց ստորագրահավաք Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց մեկնարկելու օրենքի նախագծի շուրջ։ Մենք հաջողեցինք՝ հավաքելով անհրաժեշտ 50000-ից ավելի ստորագրություն։ Շուտով այս օրենքը կընդունվի խորհրդարանի կողմից, իսկ ԵՄ անդամակցության ուղենիշը կդառնա Հայաստանի Հանրապետության պաշտոնական արտաքին քաղաքականություն։ Ուստի կոչ եմ անում CORLEAP-ի անդամներին, ԵՄ-ի և ԱլԳ պաշտոնյաներին ողջունել և աջակցել այս գործընթացը:
Հարգելի գործընկերներ, ԱլԳ ՔՀՖ-ի անունից CORLEAP-ի 13-րդ տարեկան հանդիպմանը մաղթում եմ արդյունավետ աշխատանք:
Անգլերեն տեքստը ներքևում
English text below
Civil societies in EaP countries are continuing to struggle
(By EaP CSF WG4 Coordinator Hovsep Khurshudyan)
21 January, Rzeszów
Dear CORLEAP members and guests of the 13th CORLEAP Annual Meeting! Thank you for inviting me to be present in the meeting. Eastern Partnership Civil Society Forum is ready for deepening cooperation with CORLEAP in the field of education, civil society, and especially Youth engagement in the local self-government, in the field of revealing of the potential of communities and the grooving of the effectiveness of the local self-government in the EaP region through the sharing the best European experience and through the education of the EaP countries local self-governmental officials the EU standards in the field of local self-governance. In this regard, EaP CSF is ready to cooperate with CORLEAP while establishing CORLEAP Academy.
We are living in difficult times, full of threats and challenges, coming not only from the borders, as in the case of Russia, but also from the inside of Europe and of the West in general, from the inside of the Eastern Partnership region. I mean the dictatorial regimes of Azerbaijan and Belarus. I think that Europe cannot resist these threats without real consolidation. To hold back arming autocracies it is not enough just to implement sanctions against them. So, to defend democracy, human rights, international law, and world order, I think Europe must first believe in its strength, be more united, and arm itself.
Political parties, leaders of communities, and local authorities must explain to the people the need for unity and united resistance, the need to defeat Euroscepticism, and the need for more support for Ukraine to defeat the Russian aggressor.
Civil societies in EaP countries continue to struggle constantly. Last year, Moldova’s Civil Society, together with democratic political forces, overcame the Russian attempt to interfere with the political process in Moldova and harm the Euro-integration process. However, a new challenge is coming this year during the parliamentary elections. The Georgian civil society is continuing its fight to sustain democracy, free elections, and European choice of its country. In the country or abroad, Belarussian civil society is preparing itself to fight for democracy and free Belarus during the upcoming election, which will take place in 5 days. Ukrainian civil society, together with the people of Ukraine and as its part, continuing its existential war for freedom and sovereignty, fighting for the security of all of Europe.
In Armenia, civil society, in cooperation with democratic political forces, initiated gathering signatures for a draft law, starting the process of Armenia’s accession to the EU. We succeeded in this, gathering more than the necessary 50.000 signatures. Soon, this law will be adopted by the parliament, and the landmark of EU membership will become the official foreign policy of the Republic of Armenia. Therefore, I call CORLEAP members, EU, and EaP officials to welcome and support this process.
Dear colleagues, on behalf of the EaP CSF, I wish the CORLEAP 13th annual meeting fruitful work.