13.4 C
Yerevan

ՀԱՄԱՍ‑ը Խոսում Է Կոշտ Օրի­նակնե­րով

Ամեն ինչ սկսվեց մոտ երկու շաբաթ առաջ, երբ ազատ արձակվե­ցին առա­ջին իսրա­յելցի պատանդնե­րը։ Ծաղրող մարդկանց բազմությունը հավաքվել էր ՀԱՄԱՍ‑ի բեռնա­տարնե­րի շուրջ, որոնք տեղա­փո­խում էին իսրա­յելցի պատանդնե­րին։ Երբ կանայք դուրս էին գալիս, նրանք վազում էին Կարմիր խաչի աշխա­տա­կիցնե­րի մոտ, ովքեր սպա­սում էին մոտա­կայքում գտնվող մեքե­նա­նե­րում, որպեսզի տեղա­փո­խեն նրանց տուն։

The Wall Street Journal-ը գրում է, որ ՀԱՄԱՍ‑ը պատանդնե­րի ազա­տումը վերա­ծում է Իսրա­յե­լի համար նվաստա­ցուցիչ ներկա­յացման
ՀԱՄԱՍ‑ը ցանկա­նում է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Գազա­յի հատվա­ծում դեռևս ինքն է գլխա­վոր ուժը։ Դրա մեթոդն է՝ պատանդնե­րի ազա­տումը դարձնել մի ներկա­յա­ցում, որը Իսրա­յե­լը անկա­րող է կանգնեցնել։
Ամեն ինչ սկսվեց մոտ երկու շաբաթ առաջ, երբ ազատ արձակվե­ցին առա­ջին իսրա­յելցի պատանդնե­րը։ Ծաղրող մարդկանց բազմությունը հավաքվել էր ՀԱՄԱՍ‑ի բեռնա­տարնե­րի շուրջ, որոնք տեղա­փո­խում էին իսրա­յելցի պատանդնե­րին։ Երբ կանայք դուրս էին գալիս, նրանք վազում էին Կարմիր խաչի աշխա­տա­կիցնե­րի մոտ, ովքեր սպա­սում էին մոտա­կայքում գտնվող մեքե­նա­նե­րում, որպեսզի տեղա­փո­խեն նրանց տուն։
Հինգշաբթի օրը զինյալնե­րը ավե­լի բարձրացրին խաղադրույքնե­րը։ Նրանք ազատ արձա­կե­ցին երկու քաղա­քա­ցիա­կան պատանդի՝ 29-ամյա կնոջ և 80-ամյա տղա­մարդու՝ Յահյա Սինվա­րի տան ավե­րակնե­րի մոտ։ Վերջինս 2023 թվա­կա­նի հոկտեմբե­րի 7‑ի կոտո­րա­ծի կազմա­կերպիչն էր, ով այժմ մահա­ցած է։
Այս անգամ պատանդնե­րը դժվա­րությամբ էին դուրս գալիս ՀԱՄԱՍ‑ի մեքե­նա­նե­րից, երբ ամբո­խը կրկին հավաքվեց նրանց դիմա­վո­րե­լու համար՝ ուղղե­լով բջջա­յին հեռա­խոսնե­րը նրանց վրա։ Երեկ Կարմիր խաչի մեքե­նա­նե­րը մոտա­կայքում չէին, ինչի պատճա­ռով պատանդնե­րը ստիպված էին անցնել ամբո­խի միջով, որը, թվում էր, պատրաստ էր հարձակվել նրանց վրա։ Պատանդնե­րի միակ պաշտպա­նությունը իրենց զինված պահա­պաններն էին։
ՀԱՄԱՍ‑ը Գազա­յում յուրա­քանչյուր նոր պատանդի ազա­տում ավե­լի բարդ գործընթա­ցի է վերա­ծում՝ ցուցադրե­լով ուժ և նվաստացնե­լով իր թշնա­մուն, սակայն միևնույն ժամա­նակ սպառնա­լի­քի տակ դնե­լով անկա­յուն հրա­դա­դա­րը, նշում են տարա­ծաշրջա­նա­յին վերլուծա­բաննե­րը։
«ՀԱՄԱՍ‑ը փորձում է պատանդնե­րի ազա­տումը շոուի վերա­ծել», – ասել է Իսրա­յե­լի ռազմա­կան հետա­խուզության հետա­զո­տա­կան բաժնի նախկին ղեկա­վար Յոսի Կուպերվա­սե­րը՝ հավե­լե­լով, որ այս քայլը կարող է ի վերջո ՀԱՄԱՍ‑ի դեմ աշխա­տել։ «Բոլո­րը տեսնում են, թե որքան անհարգա­լից են նրանք վերա­բերվում պատանդնե­րին»։
▪️ Իսրա­յե­լը զայրա­ցած արձա­գանքեց այս ներկա­յացմա­նը։ Հայտա­րարվեց, որ Իսրա­յե­լը չի ազա­տի 110 պաղեստինցի բանտարկյալնե­րի, որոնք պետք է բաց թողնվեին համա­ձայնագրի շրջա­նակնե­րում։ Միջնորդնե­րը, այդ թվում՝ Մերձա­վոր Արև­ելքում ԱՄՆ‑ի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը, փորձե­ցին փրկել գործարքը։ Ի վերջո, Իսրա­յե­լը ազատ արձա­կեց բանտարկյալնե­րին։
«Ես պահանջում եմ, որ միջնորդնե­րը ամեն ինչ անեն, որպեսզի նման սարսա­փե­լի տեսա­րաննե­րը չկրկնվեն և ապա­հո­վեն մեր պատանդնե­րի անվտանգությունը», – հայտա­րա­րեց Իսրա­յե­լի վարչա­պետ Բենիա­մին Նեթանյա­հուն։
ՀԱՄԱՍ‑ը, պատանդնե­րի ազա­տումից հետո տարա­ծած հայտա­րա­րության մեջ, նշել է, որ նույն օրը Գազա­յի տարբեր վայրե­րում երկու հրա­պա­րա­կա­յին փոխա­նա­կում կազմա­կերպե­լու որո­շումը կայացվել է, որպեսզի «ամբողջ աշխարհին ցույց տան, որ մեր ժողո­վուրդը մնում է իր հողում»։

Աղբյուրը՝ The Wall Street

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ