Հայաստան

ՀՅԴ-ը Կյանքի Ու Մահվան Սահմանագծին

ՀՅԴ-ական մի շարք գործիչներ, ինչպես օրինակ Ռոստոմյանը, Մանուկյանը և այլն չեն հասկանում նույնիսկ սեփական կուսակցական անցյալը, թեև հպարտանում են դրանով։ Եթե հասկանային, ապա այսօր նման անմիտ կեցվածք չէին որդեգրի։ Կպաշտպանեին Հայաստան պետությունը, որը ունի սահմաններ, ոչ թե Հայաստան հայրենիքը, որ սահմանի փոխարեն դատապարտված է միայն շփման գիծ ունենալու։ Այսօր, երբ հակադրվում են իրական ու առասպելական Հայաստանները, հենց այդտեղ է կայանում խորամուխ լիենոլւ բարդ լրջությունը, երբ կուսակցական գործիչները գերադասում են ունենալ անձև մի հայրենիք, ոչ թե հստակ սահմաններով պետություն։

Կայծ Մինասյան

1inTV-ը զրուցել է ֆրասնսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, ինչպես նև հայաստանյան ընդդիմության, մասնավորապես ՀՅԴ վերաբերմունքը իշխանություններին։
ԵՄ կողմից որոշում է կայացվել երկու տարով երկարաձգել Հայաստան-Ադրբեջան սահմանագծում եվրամիության քաղաքացիական դիտորդների առաքելությունը, ինչպես նաև նրանց թիվը մեծացնել՝ հասցնելով 220-ի։ Քաղաքագետը նշեց, որ դա բավական լավ ցուցանիշ է, քանի որ ոչ միայն իրավական մակարդակում են հարաբերությունները ավելի կայունանում, այլև ամրանում են «հողի վրա», գործնական մակարդակում։
Կած Մինասյանը նաև լայն անդրադարձ կատարեց՝ համեմատելով Հայաստանի ներկայիս ու 1918-20թթ․-երը։ Քաղաքագետը հիշեցրեց, թե ինչ խորաթափանց ու լրջմիտ մարդիկ էին այն ժամանակ կանգնած իշխանության գլուխ և ի պատիվ իրենց, նրանք կարողացան հուզմունքի շերտը դնել մի կողմ ու մտածել սթափ, չոր ու պրագմատիկ։ Այն ժամանակվա իշխանությունները, որոնք ի դեպ մեծամասամբ դաշնակցականներ էին, հասկանում էին պետական լրջության կարևորությունը։ Օրինակ Արամ Մանուկյանը, որ արդարացիորեն համարվում է հանրապետության հիմնադիր, արդյո՞ք դավաճան էր, երբ Երևանում հյուրընկալում էր հայակեր Խալիլ բեյին, ով 250 հազար հայերի ոչնչացման ղեկավարն էր։ Արդյո՞ք դավաճան էր Արամ Մանուկյանը, ով նաև թիկնապահներ տրամադրեց, որ Խալիլ բեյը կարողանա առանց որևէ արկածի վերադառնալ Թուրքիա։ Բնականաբար ոչ։ Արամ Մանուկյանը հաճույքի համար չէ, որ հյուրընկալել էր հայակեր Խալիլին, այլ որովհետև այդ պահին Խալիլ բեյը Թուրքիայի ներկայացուցիչն էր։ Ի՞նչ աներ Արամ Մանուկյանը։ Հայտարարեր, որ Խալիլը հայասպան է, հրաժարվեր ցանկացած բանակցությունից ու մահվան դատապարտեր նաև մնացյա՞լ հայությանը։ Կամ երբ Սիմոն Վրացյանը, Հովհաննես Քաջազնունին բանակցում էին Թուրքիայի ղեկավարների հետ, նրանք դավաճաննե՞ր էին։ Ի դեպ այն ժամանակվա Թուրքիայի ղեկավարները հենց նույն Թալեաթ, Ջեմալ, Էնվերն էին, որոնց ձեռքերը թաթախված էին հայերի արյան մեջ, բայց Հայաստանի պետական այրերը այնքան լրջություն ու հասկացողություն ունեին, որ հասկանում էին, որ կոչերով ու հայհոյանքներով հնարավոր չէ պետական հարցեր լուծել և պատրաստ էին անգամ թշնամու ձեռքը սեղմել, եթե դա կնպաստեր ազգային շահերին։ Մինչդեռ այսօր, երբ ՀՀ ներկայիս իշխանությունները փորձում են ընդհանուր լեզու գտնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ ազգային շահերի սպասարկման տեսանկյունից, փորձում են պետական լրջությամբ առաջնորդվել, ոչ թե մոլորություններով կամ այլ, երրորդ երկրին ձեռնտու գործողություններով, դավաճան են կոչվում։
Քաղաքագետը բավական լայն անդրադարձ արեց այն հանգամանքին, թե ինչ սկզբուքններով էր ստեղծվել ՀՅԴ-ը 1890թ․։ Նա նշեց, որ ի սկզբանե այն նախատեսված էր լինելու ոչ թե կուսակցություն, այլ ազգային դաշնակցություն, միավորում ազգային խնդիրներով մտահոգ խմբերի։ Բայց Քրիստափոր Միքայելյանի մահվանից հետո Դաշնակցությունը վերածվեց կուսակցության, դարձավ, ինչպես հենց դաշնակցականներն են նշում «քաղաքական եկեղեցի»։ Այսօր պետք չէ անընդհատ ու անվերջ կրկնել, թե ՀՅԴ-ը 138 տարեկան է կամ 140 տարեկան է, որովհետև դա ոչ մի գրամ չի փոխում այն անլրջությունը, որ ունեն շատ կուսակցական գործիչներ, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, բայց ոչ հայոց պատմություն գիտեն, ոչ էլ սեփական կուսակցության պատմությունը։
Կայծ Մինասյանը նշեց, որ ՀՅԴ-ական մի շարք գործիչներ, ինչպես օրինակ Ռոստոմյանը, Մանուկյանը և այլն չեն հասկանում նույնիսկ սեփական կուսակցական անցյալը, թեև հպարտանում են դրանով։ Եթե հասկանային, ապա այսօր նման անմիտ կեցվածք չէին որդեգրի։ Կպաշտպանեին Հայաստան պետությունը, որը ունի սահմաններ, ոչ թե Հայաստան հայրենիքը, որ սահմանի փոխարեն դատապարտված է միայն շփման գիծ ունենալու։ Այսօր, երբ հակադրվում են իրական ու առասպելական Հայաստանները, հենց այդտեղ է կայանում խորամուխ լիենոլւ բարդ լրջությունը, երբ կուսակցական գործիչները գերադասում են ունենալ անձև մի հայրենիք, ոչ թե հստակ սահմաններով պետություն։
Քաղաքագետը նաև խոսեց այն մասին, որ հակադաշնակցականության երկու տեսակ կա՝ մեկը դրսից եկող, այսինքն արտաքին հակադաշնակցականությունն է, ինչպես օրինակ բոլշևիկյան հակադաշնակցականությունը և մյուսը՝ ներքին, կուսակցական վերանախավի կողմից իրագործվողը։ Այսօր Դաշնակցության ամենամեծ թշնամին հենց կուսակցական վերնախավն է, որ կուսակցությունը սպանում է ներսից, թույլ չի տալիս որևէ անհատի կայացում, որևէ ազատ ու տարբերվող խոսք, այլ ուզուրպացրել է կուսակցությունն ու իր հետ անդունդ է քարշ տալիս։ Այսօր ՀՅԴ-ը երկու տարբերակ ունի՝ առաջինը, մեղա է գալիս, բայց դա լինում է քաղաքական ինքնասպանություն, որովհետև ՀՅԴ մեղքերը շատ են, իսկ դա նշանակում է, որ այդ մեղքերի ծանրությունը մաքրելու ու քավելու համար ՀՅԴ-ը ստիպված մի կողմ պետք է քաշվի քաղաքականությունից, մյուսը՝ շարունակել ինչպես որ կա ու հասնել մի այնպիսի մեռյալ դրության, որը կուսակցությունը կդարձնի ուրվականի նման մի բան։ Նրան ոչ ոք այլևս հաշվի չի առնի ոչ մի պարագայում։ Կուսակցությունը կշարունակի գրե, ժողովներ անել, տպել հոդվածներ, բայց միայն ինքն իր համար, նա պարզապես միանգամայն ավելորդ ու անիմաստ կդարձնի իր գոյության հնարավոր բոլոր տարբերակները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *