Միջազգային

ԵՄ֊ը Ուժեղացնում Է Պաշտպանությունը

Առաջին նիստը նվիրված կլինի աշխարհաքաղաքականությանը և ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։ Թրամփի՝ անցած հանգստյան օրերին սահմանած լայնածավալ սակագներից հետո ԵՄ պաշտոնյաները մտավախություն ունեն, որ նմանատիպ միջոցառումներ կարող են կիրառվել նաև իրենց նկատմամբ։

Reuters-ը գրում է, որ ԵՄ առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի դեմ պաշտպանությունը և կապը Թրամփի հետ

Եվրոպական միության առաջնորդները այսօր կհավաքվեն՝ քննարկելու, թե ինչպես ամրապնդել մայրցամաքի պաշտպանությունն ընդդեմ Ռուսաստանի և ինչպես վարվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հաշվի առնելով նրա որոշումը Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա սակագներ սահմանելու մասին։

Բրյուսելում՝ թագավորական պալատում, որը վերածվել է համաժողովների կենտրոնի, ԵՄ 27 երկրների առաջնորդները ճաշելու են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ և ընթրելու՝ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան այս մեկօրյա հանդիպումը բնութագրել է որպես «արտագնա նիստ», որը նվիրված է պաշտպանական քաղաքականությանը և պաշտոնական գագաթնաժողով չէ։ Հանդիպման նպատակը բաց քննարկումն է՝ առանց պաշտոնական հայտարարությունների կամ որոշումների։

Առաջին նիստը նվիրված կլինի աշխարհաքաղաքականությանը և ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։ Թրամփի՝ անցած հանգստյան օրերին սահմանած լայնածավալ սակագներից հետո ԵՄ պաշտոնյաները մտավախություն ունեն, որ նմանատիպ միջոցառումներ կարող են կիրառվել նաև իրենց նկատմամբ։

ԵՄ առաջնորդները կքննարկեն նաև, թե ինչ ռազմական ներուժ է անհրաժեշտ առաջիկա տարիներին, ինչպես այն կարելի է ֆինանսավորել և ինչպես կարող են ավելի սերտ համագործակցել համատեղ նախագծերի շրջանակում։

Դիվանագետների խոսքով՝ ֆինանսավորման վերաբերյալ քննարկումը հատկապես բարդ կլինի, քանի որ բազմաթիվ եվրոպական երկրներ չունեն պաշտպանական ծախսերը զգալիորեն ավելացնելու հնարավորություններ։

Աղբյուրը` Reuters

Թարգմանեց`

Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *