Հայաստան

Միջանցք Տվողները Այն Ժամանակ Ողջ Մեղրին Էին Տալիս

Վազգեն Սարգսյանը, ով Արցախի անվտանգության ճարտարապետներից էր, ասում էր, որ Մեղրին ավելի կարևոր է, քան Արցախը, Մեղրին հանձնել՝ նշանակում է Հայաստանը դանդաղ մահվան դատապարտել։

Արամ Սարգսյան

«Ազատությունը» զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ներքաղաքական որոշ իրադարձություններ՝ մասնավորապես Մեղրիի շուրջ կրկին բարձրացված աղմուկն ու Ադրբեջանի սադրիչ հայտարարությունները։
Արամ Սարգսյանը նշել են, որ այսօր Մեղրիի միջանցքի հետ համաձայնվողներն այն մարդիկ են, ովքեր ժամանակին կողմ են եղել Մեղրին Արցախով փոխանակելու ծրագրին։ Ընդ որում նրանք ինչպես առաջ էին համարում, որ Ռուսաստանը պետք է մեզ «փրկի» ու այստեղ տեր ու տիրական մնա, այնպես էլ հիմա են աղմուկ բարձրացնում, որ միջանցքը պետք է տալ՝ Ռուսաստանի վերահսկողությամբ, քանի որ Ալիևը հերթակաան անգամ հայտարարություն է արել, որ «ձեր կամքով չտաք, ուժով կվերցնեմ»։ Սա պարզապես ցույց է տալիս, որ հայաստանյան ընդդիմությունը այդպես էլ որակական փոփոխություններ չի արձանագրում, շարունակում է սպասարկել ռուսական շահերը։ Ինչ վերաբերում է Ալիևին, ապա Հայաստանը, փորձում է այնպես անել, որ ոչ թե ինքը, այլ Ռուսաստանն ու Ադրբեջանը դուրս գան նոյեմբերի 9-ի համաձայնագրից, որ իրավական առումով Հայաստանի վրա նոր ճնշումներ չլինեն։ Դա ճիշտ մոտեցում է, հատկապես այն առումով, որ, ինչքան էլ ընդդիմությունը փորձի լուրեր տարածել, թե ԱՄՆ համար միևնույն է, թե այստեղ ով կլինի, ԱՄՆ-ը օգնելու է թուրքերին, Միացյալ Նահանգները թույլ չի տալու, որ Մեղրիի միջացնքը մնա թուրքերի վերահսկողությանը, կամ ավելին՝ մտնի Չինաստանի «մեկ ուղի, մեկ գոտու» մեջ։ Թրամփը բիզնեսմեն է, նրան այս միջանցքն ավելի շատ է պետք, քան նույնիսկ Բայդենին, որովհետև Թրամփը առաջնորդվում է ոչ միայն քաղաքական, այլև բիզնես շահերով։
Արամ Սարգսյանը կրկին հիշեցրեց, որ Մեղրիի թեմայով թե՛ Վազգեն Սարգսյանը, թե՛ Կարեն Դեմիրճյանը խիստ դեմ են եղել։ Վազգեն Սարգսյանը, ով Արցախի անվտանգության ճարտարապետներից էր, ասում էր, որ Մեղրին ավելի կարևոր է, քան Արցախը, Մեղրին հանձնել՝ նշանակում է Հայաստանը դանդաղ մահվան դատապարտել։ Ինչ վերաբերում է նրան, որ կարծիքներ են հնչում, թե Վազգեն Սարգսյանը տեղյակ է եղել, թե ոչ, ապա Վազգենն իր գրառումներում շեշտել է, որ դեմ է։ Ինքն ունի այդ գրքուկը, որում կան այդ տողերը։ Երբ Վազգեն Սարգսյանի մահվանից հետո ինքը վարչապետ է նշանակվել, Ռոբերտ Քոչարյանից է իմացել նման տարբերակի մասին ու միայն կաթողիկոսին է ասել՝ որպես խոստովանություն։ Իսկ հետո, երբ Ռոբերտ Քոչարյանին ցույց է տվել այդ տողերը և հարցրել, թե ինչպե՞ս է վերջինս ասում, որ Վազգեն Սարգսյանը կողմնակից էր, երբ հստակ երևում է , որ դեմ է, Քոչարյանը փորձել է մանիպուլացնել, որ Վազգեն Սարգսյանն այդ տողերը գրել էր Մեղրու տարբերակի մասին իմանալուց առաջ։ Այդ ամենը սակայն, անհեթեթություն է։ Ընդ որում, երբ Քավանոն իրեն հարցրել է, թե ժողովուրդն ի՞նչ է մտածում Մեղրիի տարբերակի մասին, ապշել է՝ տեղեկանալով, որ ժողովուրդը ոչինչ չգիտե այդ մասին։ «Այդ դեպքում ինչպե՞ս եք պատրաստվում այդ հարցը լուծել, երբ անգամ չգիտեք, թե ժողովուրդը համաձայն է, թե ոչ»,- ասել է Քավանոն։
Այժմ Ռուսաստանը փորձում է կրկին հարցն օրակարգ մտցնել իր հինգերորդ շարասյան միջոցով, որը փորձում է իշխանության նկատմամբ անվստահություն ստեղծել՝ կառչելով բոլոր հնարավորություններից՝ սկսած քաղաքականությունից մինչև հանրային տրանսպորտի թանկացում։ Տրասպորտը այո, պետքէ թանկանա, բայց միաժամանակ պետք է նաև հանրային եկամուտի աճ արձանագրվի, այլապես ամեն թանկացում ներքին կոլապսի է հանգեցնելու։
Արամ Սարգսյանը խիստ քննադատեց իշխանություններին՝ նշելով, որ վերջիններս տնտեսական զարգացման նորմալ պլան ու գերակա նպատակ չունեն, ինչը երկիրը պահում է շարունակական սթրեսի մեջ։ Մեծ սխալ է նաև այն, որ ապրանքաշրջանառության դեռևս ութսուն տոկոսը շարունակում է կապվել Ռուսաստանի հետ, ինչը Հայաստանը դարձնում է կախյալ ու խոցելի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *