25.7 C
Yerevan

Կիևը Փրփուրնե­րից Է Կախվում

Ուկրաի­նան կանգնած է բարդ ընտրության առաջ՝ շարունակե՞լ դիմադրել ռուսա­կան առաջխա­ղացմա­նը՝ արտա­քին աջակցման էական նվազման ռիսկի պարա­գա­յում, թե՞ ընդունել Ռուսաստա­նի և ԱՄՆ‑ի կողմից պարտադրվող խաղա­ղության պայմա­նը, որոնք կարող են ներա­ռել տարածքա­յին զիջումներ, քաղա­քա­կան ապա­գա­յի պարտադրանք և ընտրություննե­րի անցկա­ցում։ Սա դժվար որո­շում է։ Դժվար է ոչ միայն Ուկրաի­նա­յի, այլև հենց Զելենսկու համար։ Պարտություն բառը Ուկրաի­նա­յի համար մի բան է նշա­նա­կում, Ռուսաստա­նի համար մեկ ուրիշ։

Արա­յիկ Մկրտումյան

Ուկրաի­նա­յի իրա­վի­ճա­կը շարունա­կում է ծանրա­նալ, քանի որ ռուսա­կան ուժե­րը, չնա­յած իրենց զգա­լի կորուստնե­րին, շարունա­կում են առաջխա­ղա­ցումը։ Ինը շաբաթնե­րի ընթացքում ռուսա­կան բանա­կը ակտի­վացրել է հարձա­կումնե­րը Ուկրաի­նա­յի ռազմա­վա­րա­կան օբյեկտնե­րի վրա, ինչը հանգեցրել է զգա­լի ավե­րա­ծություննե­րի և մարդկա­յին կորուստնե­րի։ Ըստ «Reuters»-ի հաղորդման՝ փետրվա­րի 1‑ին ռուսա­կան օդա­յին հարձակման հետև­անքով զոհվել է 15 մարդ, վնասվել են բնա­կե­լի շենքեր և գազա­յին ենթա­կա­ռուցվածքներ։
Միա­ժա­մա­նակ վստա­հություն չեն ներշնչում ուկրաի­նա­կան ու ռուսա­կան կողմե­րի հայտա­րա­րած տվյալնե­րը զոհե­րի ու վիրա­վորնե­րի մասին։ Ուկրաի­նա­յի նախա­գահ Զելենսկին Փիրս Մորգա­նին տված իր հարցազրույցում նշել է, ու ուկրաի­նա­ցի­նե­րը ընդհա­նուր առմամբ ունեն 45 հազար զոհ, իսկ ահա ամե­րիկյան աղբյուրներն ավե­լի հակված են, որ ուկրաի­նա­ցի­նե­րը ունեն մոտ 70–80 հազար զոհ, ինչ վերա­բե­րում է վիրա­վորնե­րին, ապա Կիևը խոսում է մոտ 400 հազար վիրա­վո­րի մասին, որոշ աղբյուրներ այդ թիվը հասցնում են անգամ մեկ մլն‑ի։ Ռուսա­կան կողմն ավե­լի փակ է տվյալնե­րի հարցում ու այստեղ ևս թվե­րը ահռե­լիո­րեն տատանվում են։ Կարող ենք հնդի­պել տվյալնե­րի, որ ընդհա­նուր առմա­մաբ սպանվել և վիրա­վորվել են 400 հազա­րից ավել մարդ, իսկ ահա Լլոյդ Օսթի­նի և Էնթո­նի Բլինկե­նի 2025 թվա­կա­նի հունվա­րի գնա­հա­տա­կաննե­րի համաձայն՝ռուսները տվել են ավե­լի քան 700,000 սպանված ու վիրա­վոր, 48 000 անհետ կորած, Ուկրաի­նա՝ 400,000 զոհ ու վիրա­վոր։ Կարե­լի է հստակ ասել միայն մի բան․ այս պատե­րազմը սարսա­փե­լի է երկու կողմի համար էլ և սրա­նից ծանր կարող է լինել միայն մեկ բան՝ պարտվել այդ պատե­րազմը։
Միևնույն ժամա­նակ, ԱՄՆ նոր նախա­գա­հի վարչա­կարգը, ի տարբե­րություն նախորդ դեմոկրա­տա­կան կառա­վա­րության, պատրաստ չէ լիարժեք աջակցություն ցուցա­բե­րել Ուկրաի­նա­յին։ Նախա­գահ Դոնալդ Թրամփը առա­ջարկել է, որ ԱՄՆ ռազմա­կան օգնությունը Ուկրաի­նա­յին պետք է պայմա­նա­վորված լինի հազվագյուտ հողա­յին մետաղնե­րի մատա­կա­րարմամբ։ Նա ընդգծել է, որ այս մետաղնե­րը կարև­որ են բարձր տեխնո­լո­գիա­կան արտադրության համար և կարև­ո­րել է դրանց մատա­կա­րարման անվտանգության ապա­հո­վումը։
Այս առա­ջարկը, սակայն, Ուկրաի­նա­յի համար ընդունե­լի չէ, և Կիևը մերժել է այն։ Այժմ Ուկրաի­նան փորձում է այլ ուղի­ներ գտնել ԱՄՆ‑ի աջակցության համար։ Ըստ New York Times‑ի՝ Կիևը նախա­տե­սում է մասնակցել կրո­նա­կան ընթրի­քի ԱՄՆ-ում՝ նպա­տակ ունե­նալշագրգռել Թրամփի պահպա­նո­ղա­կան քրիստոնյա կողմնա­կիցնե­րին և այդ կերպ ստա­նալ նրանց աջակցությունը։
Այս քայլը վկա­յում է Ուկրաի­նա­յի անե­լա­նե­լի վիճա­կի մասին, երբ ստիպված է դիմել հումա­նիզմի և քրիստո­նեա­կան արժեքնե­րի խաղարկմա­նը՝ հույս ունե­նա­լով աջակցություն ստա­նալ։ Սակայն, ինչպես ցույց է տալիս միջազգա­յին փորձը, հումա­նիզմը, քրիստո­նեա­կան արժեքնե­րը հաճախ անտեսվում են, երբ խոսքը վերա­բե­րում է պետություննե­րի շահե­րին։
Տարբեր իրա­վունքներ հաճախ խախտվում են, և հումա­նի­տար լոզունգնե­րը չեն կարո­ղա­նում կանխել այդ խախտումնե­րը և դա ընդգծում է, որ միջազգա­յին հարա­բե­րություննե­րում շահն ավե­լի կարև­որ է, քան արժեքնե­րը։ Իհարկե Կիևը հասկա­նում է դա, ու հենց դա էլ ցույց է տալիս, թե իրա­կա­նում ինչպի­սի ծանր վիճա­կում են ուկրաի­նա­ցի­նե­րը գտնվում։
Ուկրաի­նա­յի քայլը կարե­լի է համե­մա­տել խեղդվո­ղի հետ, ով փորձում է փրկվել՝ բռնվե­լով փրփուրնե­րից։ Սակայն, միջազգա­յին քաղա­քա­կա­նության դաժան իրա­կա­նությունը ցույց է տալիս, որ առանց իրա­կան շահե­րի համընկնման, նման ջանքե­րը հազվա­դեպ են հաջո­ղության հասնում։ Նման օրի­նակնե­րը բազմա­թիվ են, մենք նման օրի­նակնե­րի հանդի­պել ենք Արցա­խում 2020, 2022–23թթ, ներկա­յումս Գազա­յի հատվա­ծում և այլուր։
Ուկրաի­նան կանգնած է բարդ ընտրության առաջ՝ շարունակե՞լ դիմադրել ռուսա­կան առաջխա­ղացմա­նը՝ արտա­քին աջակցման էական նվազման ռիսկի պարա­գա­յում, թե՞ ընդունել Ռուսաստա­նի և ԱՄՆ‑ի կողմից պարտադրվող խաղա­ղության պայմա­նը, որոնք կարող են ներա­ռել տարածքա­յին զիջումներ, քաղա­քա­կան ապա­գա­յի պարտադրանք և ընտրություննե­րի անցկա­ցում։ Սա դժվար որո­շում է։ Դժվար է ոչ միայն Ուկրաի­նա­յի, այլև հենց Զելենսկու համար։ Պարտություն բառը Ուկրաի­նա­յի համար մի բան է նշա­նա­կում, Ռուսաստա­նի համար մեկ ուրիշ։
Իհարկե դեռևս կա ԵՄ գործո­նը ու չի կարե­լի ասել, որ պատե­րազմն արդեն ավարտված է, բայց, հաշվի առնե­լով ԱՄՆ-ԵՄ հարա­բե­րությություննե­րում առկա տարա­ձայնություննե­րը, կարե­լի է ենթադրել, որ Ուկրաի­նա­յի համար իրա­վի­ճա­կի բարդա­ցումը գնա­լով շարունակվում է։ Դեռ ինչքա՞ն կդի­մա­նա Կիևը։

Առնչվող Հոդվածներ