Հայաստան

Հայոց Ցեղասպանության Արտաքին Շահագործումը

1991-97թթ․ ՀՀՇ-ն փորձել է «Հայ դատի» իդեոլոգիան հեռու պահել երկրի արտաքին քաղաքականությունից, սակայն հեղաշրջումից հետո՝ 1998-ից սկսված, դա, ըստ էության, դարձավ տիրապետող պետական դիրքորոշում։

Միքայել Զոլյան

Պետրոս Ղազարյանը զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ներքաղաքական խոսույթում տեղ գտած որոշ իրադարձություններ։

Խոսելով հայաստանյան ներքաղաքական կյանքի մասին, Զոլյանը նշել է, որ հասարակական կյանքում տեղ գտած դժգոհությունները ծագման երկու աղբյուր կա, մեկը նրանք են, որ անձնական տհաճություն ունեն Նիկոլ Փաշինյանի անձի նկատմամբ և հակադրվելու են նրան ցանկացած պարագայում և մյուս խումբը, որ գործում է քաղաքական հստակ նպատակով` պաշտպանելով օտար երկրի շահերը։ Դա բավական լուրջ խնդիր է առաջացնում այն առումով, որ ներհասարակական կոնսենսուս չի ձևավորվում։

Քաղաքագետը խոսեց այն մասին, որ ցեղասպանության մասին խոսելով պետք է հասկանանք, որ նախ դա կայացած փաստ է և դա ոչ միայն ուրանալ չի կարելի, այլև իմաստ չունի։ Մենք դա պահում ենք, բայց դա իրոք չպետք է դառնա մեր պետական հիմնական քաղաքական գործիքը, որովհետև, անկախ նրանից, թե դա մեզ դուր է գալիս, թե ոչ, ցեղասպանության հարցը դառնում է քաղաքական շահարկման թեմա այլոց համար։ Խոսելով Ցեղասպանության մասին, քաղաքագետը նշեց, որ ցեղասպանության փոխարեն ավելի լավ կլիներ օգտագործել Հայ Դատի տերմինը։

Միքայել Զոլյանը հստակեցրել է՝ ինչ է «Հայ դատը»․ «Դա ցեղասպանության հատուցման առաջադեմ պահանջի քաղաքականություն էր, որն առաջացավ սփյուռքում այն ժամանակ, երբ Հայաստանն անկախ պետություն չէր, ու վտանգ չկար, որ դրա արդյունքում Թուրքիան կհարձակվի ՀՍՍՀ վրա»։ Դա պետք էր այն ժամանակ։

Ըստ Զոլյանի՝ 1991-97թթ․ ՀՀՇ-ն փորձել է «Հայ դատի» իդեոլոգիան հեռու պահել երկրի արտաքին քաղաքականությունից, սակայն հեղաշրջումից հետո՝ 1998-ից սկսված, դա, ըստ էության, դարձավ տիրապետող պետական դիրքորոշում։

Քաղաքագետի կարծիքով նաև դրա հետևանքն էր 2020թ․ պատերազմը, քանի որ ողջ այդ ընթացքում Հայաստանը քայլ չարեց՝ Թուրքիայի հետ կարգավորելու հարաբերությունները․ «Փաշինյանի ասածն էն է, որ տարբերակենք ցեղասպանության իրողությունը ռեալ քաղաքականության օրակարգից»։ Ըստ Զոլյանի՝ բոլոր այն երկրները, որոնք պետք է ճանաչեին հայոց ցեղասպանությունը, արդեն ճանաչել են, ինչպես օրինակ ԱՄՆ, որի ճանաչմանը Մենք սպասել ենք տասնյակ տարիներով` հուսալով, որ դրանից հետո թուրքերը կճանաչեն, ցեղասպանությունը, կվերադարձնեն փողերը, հողերը և այլն։

Զոլյանը նաև խոսեց այն մասին, որ կառավարությունը պետք է հաշվի առնի, որ պատերազմից դուրս եկած հասարակությունը դեռևս սթրեսի մեջ է և հարկավոր է հասկանալ, որ բազմաթիվ հարցերի նկատմամբ, ինչպես օրինակ տրանսպորտի թանկացում և այլն, դեռևս բարդություններից կուղեկցվեն։

Ամբողջական տեսանյութը`

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *