25.7 C
Yerevan

Հայ Գերի­նե­րի Հարցը ԱՄՆ֊ում

Նշվում է, որ Հայաստա­նին վերա­բե­րող քննարկման ընթացքում բանա­խոսնե­րը բարձրա­ձայնել են Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայության իրա­վունքնե­րի, Ադրբե­ջա­նում պահվող հայ գերի­նե­րի ու կալա­նա­վորվածնե­րի, Լեռնա­յին Ղարա­բա­ղում հայկա­կան մշա­կութա­յին ժառանգության նկատմամբ սպառնա­լիքնե­րի մասին՝ կոչ անե­լով ամե­րիկյան գործող վարչա­կազմին միջոցներ ձեռնարկել այս հարցե­րի շուրջ:

Medialab

ԱՄՆ կոնգրե­սում կայա­ցած քննարկմա­նը բարձրացվել է Ադրբե­ջա­նում պահվող հայ գերի­նե­րի հարցը

Միացյալ Նահանգնե­րի Կոնգրե­սը հյուրընկա­լել է Կրո­նա­կան ազա­տություննե­րի միջազգա­յին գագաթնա­ժո­ղո­վի շրջա­նա­կում մի շարք քննարկումներ, որոնց ընթացքում բանա­խոսնե­րը բարձրա­ձայնել են նաև Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայության իրա­վունքնե­րի, Ադրբե­ջա­նում պահվող հայ գերի­նե­րի ու կալա­նա­վորվածնե­րի, ԼՂ-ում հայկա­կան մշա­կութա­յին ժառանգության նկատմամբ սպառնա­լիքնե­րի մասին՝ կոչ անե­լով ամե­րիկյան գործող վարչա­կազմին միջոցներ ձեռնարկել այս հարցե­րի շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ամե­րի­կա­յի ձայն»-ը՝ մանրա­մասնե­լով, որ կրո­նա­կան հալա­ծանքնե­րի ու ազա­տություննե­րի թեմա­յով քննարկումնե­րին մասնակցել են ամե­րի­կա­ցի կոնգրե­սա­կաններ, մարդու իրա­վունքնե­րի ոլորտի ակտի­վիստներ և հանրա­յին դեմքեր։

Հաղորդվում է, որ միջո­ցառմա­նը ներկա­նե­րին ողջունել են Կրո­նա­կան ազա­տություննե­րի միջազգա­յին տարե­կան գագաթնա­ժո­ղո­վի համա­նա­խա­գահներ Սեմ Բրաունբեքն ու Քաթրի­նա Լանտոս Սվե­թը, իսկ քննարկումնե­րին մասնակցած հանրա­պե­տա­կան կոնգրե­սա­կաններ Գաս Բիլի­րա­կիսն ու Քրիս Սմի­թը ընդգծել են մարդու կրո­նա­կան ազա­տություննե­րի հարգման և պաշտպա­նության անհրա­ժեշտությունը:

Կոնգրե­սա­կան Քրիս Սմի­թը, խոսե­լով հայկա­կան հիմնախնդիրնե­րի մասին, քննա­դա­տության է ենթարկել ԱՄՆ նախորդ վարչա­կազմի վարած քաղա­քա­կա­նությունը, մասնա­վո­րա­պես՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայության հարցում, դատա­պարտել է Թուրքիա­յին՝ Հայոց ցեղասպա­նության ժխտման, իսկ Ադրբե­ջա­նին՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղում իրա­կա­նացրած էթնիկ զտման համար:

«Ես երկու անգամ հանդի­պել եմ Ալիևի հետ՝ դեմ առ դեմ իր աշխա­տա­սենյա­կում, և բանա­վի­ճել նրա հետ՝ հայ ժողովրդի նկատմամբ նրա վարած քաղա­քա­կա­նության և մարդու իրա­վունքնե­րի հարցում որդեգրած մոտե­ցումնե­րի համար, մասնա­վո­րա­պես՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղում: Կարծում եմ, որ մենք պետք է խորացնենք մեր բարե­կա­մությունն ու համա­գործակցությունը Հայաստա­նի ժողովրդի հետ, և դա միանգա­մայն պարզ դարձնենք»,-ասել է կոնգրե­սա­կան Սմի­թը:

Նշվում է, որ Հայաստա­նին վերա­բե­րող քննարկման ընթացքում բանա­խոսնե­րը բարձրա­ձայնել են Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայության իրա­վունքնե­րի, Ադրբե­ջա­նում պահվող հայ գերի­նե­րի ու կալա­նա­վորվածնե­րի, Լեռնա­յին Ղարա­բա­ղում հայկա­կան մշա­կութա­յին ժառանգության նկատմամբ սպառնա­լիքնե­րի մասին՝ կոչ անե­լով ամե­րիկյան գործող վարչա­կազմին միջոցներ ձեռնարկել այս հարցե­րի շուրջ:

Վաշինգտո­նի Հայ Դատի հանձնախմբի գործա­դիր տնօ­րեն Արամ Համբարյա­նի խոսքով՝ Թրամփի վարչա­կազմի առա­ջին օրե­րին տեղի ունե­ցող այս գագաթնա­ժո­ղո­վը հնա­րա­վո­րություն է փոխել նախորդ վարչա­կազմի որդեգրած քաղա­քա­կա­նությունը՝ այն դարձնե­լով ավե­լի պատասխա­նա­տու: Նա հույս ունի, որ գործող վարչա­կազմը պատժա­մի­ջոցներ կսահմա­նի Ադրբե­ջա­նի դեմ, կկի­րա­ռի Բաքվին ռազմա­կանն օգնությունն արգե­լող 907 բանաձևը, ջանքեր կգործադրի Ադրբե­ջա­նում պահվող հայ կալա­նա­վորված անձանց ազատ արձա­կե­լու և Լեռնա­յին Ղարա­բաղ հայ ազգաբնակչության արժա­նա­պա­տիվ վերա­դարձի ուղղությամբ:

«Այս գագաթնա­ժո­ղո­վը լավ հնա­րա­վո­րություն է ստա­նա­լու կոա­լի­ցիոն գործընկերնե­րի ու քրիստոնյա բարե­կամնե­րի աջակցությունը և նրանց ներգրա­վել հայ ազգին մտա­հո­գող խնդիրնե­րում: Բայց դա նաև մեզ համար հնա­րա­վո­րություն է քրտնա­ջան աշխա­տել, որպեսզի օգնել Նիգե­րիա­յում, Սիրիա­յում, Չինաստա­նում կամ աշխարհի այլ հատվածնե­րում մարտահրա­վերնե­րին առե­րեսվող քրիստոնյա­նե­րին»,- ասել է Համբարյա­նը:

Իր հերթին, Կրո­նա­կան ազա­տություննե­րի գագաթնա­ժո­ղո­վի շրջա­նա­կում քննարկումնե­րից մեկի հովա­նա­վոր՝ Ամե­րի­կա­յի հայկա­կան համա­գումա­րի ներկա­յա­ցուցիչ Մարիամ Խալո­յանն ընդգծում է՝ գագաթնա­ժո­ղո­վը լավ հնա­րա­վո­րություն է երկխո­սել այլ համայնքնե­րի ու խմբե­րի հետ՝ մեծացնե­լով իրա­զե­կությունը միմյանց հուզող հարցե­րի նկատմամբ:

«Մենք բարձրացնում ենք իրա­զե­կությունն Արցա­խում վերջին մի քանի տարի­նե­րի ընթացքում տեղի ունե­ցող էթնի­կա­կան զտումնե­րի և զարգա­ցումնե­րի մասին և շեշտում, որ Ադրբե­ջա­նը շարունա­կում է ցեղասպան քաղա­քա­կա­նությունը հայկա­կան ժառանգության և մշա­կութա­յին, կրո­նա­կան հուշարձաննե­րի հանդեպ»,- ասել է Խալո­յա­նը։

Գագաթնա­ժո­ղո­վի աշխա­տանքնե­րը կմեկնարկեն փետրվա­րի 4‑ից, որի ընթացքում նախա­տեսվում են բազմա­թիվ քննարկումներ և իրա­վա­պաշտպա­նե­րի, ակտի­վիստնե­րի, հոգև­ո­րա­կաննե­րի, առաջնորդնե­րի ելույթներ:

Հայտնի է, որ գագաթնա­ժո­ղո­վին ելույթով հանդես կգա նաև Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը, ով այցով գտնվում է Վաշինգտո­նում: Գագաթնա­ժո­ղո­վի ընթացքում նախա­տեսվում է նաև Միացյալ Նահանգնե­րի փոխնա­խա­գահ Ջեյ դի Վենսի ելույթը:

Հոդվա­ծը՝ Medialab

Առնչվող Հոդվածներ