Հայաստան

Մեր Դեմ Սարսափելի Հիբրիդային Պատերազմ Է Ընթանում

Վազգեն Սարգսյանի ջանքերով Հայաստանը դուրս եկավ աղքատ երկրների ցանկից, օգնություն ստացողից դարձավ ծրագրեր իրականացնող։ ԱՄՆ այցից հետո Հայաստանը պատրաստվում էր միանալ եվրոպական մեծ տնտեսական ծրագրերի, վերափոխելու իր տնտեսությունը։ Հայաստանն այն ժամանակ հնարավորություն ուներ դառնալու տարածաշրջանում խաղաղության երաշխավորը, քանի որ ուներ ամենից մարտունակ բանակը և վարչապետն ամեն ինչ անում էր, որ տնտեսությունը հասնի բանակի հետևից։ Բայց եղավ հոկտեմբերի 27-ը ու ամեն ինչ գլխիվայր շրջվեց։

Անահիտ Ադամյան

Լրագրող Ժիրայր Ոսկանյանը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։ Զրույցի ընթաքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական որոշ իրադարձություններ, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի վաչապետության ընթացքում ու դրանից հետո տեղի ունեցած իրողությունները։
Զրույցի սկզբում Անահիտ Ադամյանը, մեկնաբանելով ընդդիմության այն արձագանքը, որ Մեղրիի հանձնումը հոկտեմբերի 27-ի հետ ոչ մի կապ չուներ, ասաց, որ ոչ փաստաթղթերի գաղտնազերծումն էր խոշոր հաշվով խնդիր, ոչ էլ ընդդիմության արձագանքներն են զարմացնում Անկախ նրանից, թե Քոչարյանը կամ Օսկանյանը ինչ կասեն կամ չեն ասի, նրանք սպառված են, սպառված են սկզբունքորեն ու ողջ էությամբ ու նրանց գործողություններն այլևս ոչ մի նշանակություն չունեն։ Իրականում բոլորն էլ արդեն շատ լավ գիտեն ու պատկերացնում են, որ Հոկտեմբերի 27-ը և Մեղրիի հանձնումը իրար շարունակող իրադարձություններ են։ Ի՞նչ է նշանակում կապ չունեն։ Հենց գաղտնազերծումը եղավ, մենք տեսանք, որ մայրաքաղաքում նախ փողոցային ցույցեր սկսվեցին տրանսպորտի թանկացման դեմ, դա միանգամից վերաճեց բողոքի, թե Եվրոպա գնալ պետք չէ, ոչինչ ստորագրել պետք չէ, երկիրը մի կործանեք։ Երկիրը հենց իրենք նե կործանել իրենց գործողություններով, այնպիսի անդունդն են գցել, որ մինչև հիմա չենք կարողանում դուրս գալ դրանից։
Անահիտ Ադամյանը վերհիշեց, թե ինչ քաղաքականություն էր իրականացնում Վազգեն Սարգսյանը։ Նա ասաց, որ աշխատանքային բերումով գրեթե ամեն օր հանդիպելով Վազգեն Սարգսյանին, շատ լավ տեսնում էր, թե ինչ գիծ է բռնել վարչապետը և ուր է տանում Հայաստանը։ Վազգեն Սարգսյանն իր վարչապետության ժամանակ, դեռևս ոչ մի դրամ դրսից չբերելով, կարողացավ ֆինանսական կայունություն հաստատել, որը երևաց կուտակվող թոշակների ու աշխատավարձերի վճարումների վերսկսման նորմալացումով։ Վարչապետը կարողացել էր ներքին ռեսուրսը միավորել ու կայացնել։ Բայց դա ամբողջը չէր։ Վազգեն Սարգսյանի ջանքերով Հայաստանը դուրս եկավ աղքատ երկրների ցանկից, օգնություն ստացողից դարձավ ծրագրեր իրականացնող։ ԱՄՆ այցից հետո Հայաստանը պատրաստվում էր միանալ եվրոպական մեծ տնտեսական ծրագրերի, վերափոխելու իր տնտեսությունը։ Հայաստանն այն ժամանակ հնարավորություն ուներ դառնալու տարածաշրջանում խաղաղության երաշխավորը, քանի որ ուներ ամենից մարտունակ բանակը և վարչապետն ամեն ինչ անում էր, որ տնտեսությունը հասնի բանակի հետևից։ Բայց եղավ հոկտեմբերի 27-ը ու ամեն ինչ գլխիվայր շրջվեց։ Այսօր Քոչարյանն ու Օսկանյանն ինչ ուզում են, թող ասեն, միևնույն է, Քոչարյանի ժամանակ Հայաստանում բազմաթիվ տնտեսական ծրագրեր չիրականացան, այն հանդիպումները, որոնց ընթացքում Վազգեն Սարգսյանը բազմաթիվ հույսեր ներշնչող ծրագրեր էր պատրաստվում բերել Հայաստան՝ հօդս ցնդեցին։ Ամեն ինչ արվեց, որ մենք դուրս չգանք ռուսական վերահսկողությունից, ամեն ինչ արվեց, որ Հայաստանը վերադառնա նախապատերազմական շրջան։ Հազարամյակն ավարտվում էր, բոլորն ինչ որ հույսեր ունեին մեծ փոփոխությունների։ Աշխարհում ամեն ինչ փոխվեց, Հայաստանում ամեն ինչ հետ գնաց։ Քոչարյանն իր ձեռքով փոշիացրեց Հայաստանի տնտեսությունը, ամեն ինչ հանձնեց Ռուսաստանի ձեռքը, իսկ նրան փոխարինած Սերժ Սարգսյանը ավարտին հասցրեց Հայաստանի դեգրադացումը, երբ մեկ գիշերվա ընթացքում Հայաստանը մտցրեց ԵԱՏՄ։ Հայաստանը զրկվեց զարգանալու, ոտքի կանգնելու հնարավորությունից։
Անահիտ Ադամյանը անտրամաբանական որակեց Սամվել Բաբայանի այն հայտարարությունը, որ վարչապետ Արամ Սարգսյանը գիտեր, որ հողերը պահողը միայն ինքը՝ Սամվել Բաբայանն է լինելու, բայց և այնպես դրեց նրա հեռացման հարցը։ Ադամյանի կարծիքով Սամվել Բաբայանը ինքն իրեն անընդհատ ներկայացնում է ինչ որ «Ռեմբո», բայց մոռանում է նշել այնպիսի փաստեր, որոնք ոչ միայն նրա «ռեմբոյությունից» ոչինչ չեն թողնում, բայց նույնիսկ հարցեր են բարձրացնում, որոնց ինքն էլ չի ցանկանա պատասխանել։ Սամվել Բաբայանը մոռացե՞լ է, որ պատրաստվում էր տանկերով մտնել Երևան, որ հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում Ռոբերտ Քոչարյանին ոչ ոք չնեղացնի ու նրան միայն Վայքում են նեղացրել։
Տիկին Ադամյանը նաև անդրադարձավ Հայաստանի արտաքաին քաղաքականության այն մեծ բացթողումներին, որ մենք ունեցանք 1999թ․ այս կողմ։ Մենք չհասկացանք, որ քաղաքականությունը առևտուր է ու քեզ պատրաստ են ինչ որ բան տալ միայն այն դեպքում, երբ դու ինքդ ունես առաջարկելու ինչ որ բան, իսկ մենք ընկանք անիրական ցանկությունների հետևից։ Փոխանակ չոր և ռացիոնալ առևտուր անելու, մենք մեղադրեցինք բոլորին, որ մեզ չեն օգնում, Ցեասպանությունը և առաջին քրիստոնյա ժողովրդի կոչումը թափահարելով մտանք միջազգային ասպարեզ։ Մենք հիմա էլի կարող ենք շարունակել նույն կերպ, անընդհատ մեղավորներ փնտրել, բայց կարող ենք նաև վերջապես մի կողմ դնել այս խելահեղությունը և գոնե մի անգամ իրար աչքերի մեջ նայելով փորձել ընդունել կատարված սխալները և առաջ գնալ։

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *