21 C
Yerevan

Ինքնասպան Դիվա­նա­գի­տությունը

Եթե պատե­րազմում պարտված Ադրբե­ջանն այդքա­նը կարո­ղա­ցել է անել ու մերժել, որտե­ղից էր “վստա­հությունը”, թե ռազմա­կան բյուջեն բազմա­պատկող ու Հայաստա­նին ռազմա­կան ու ռազմա­վա­րա­կան առումնե­րով բազմա­կի գերա­զանցող Ադրբե­ջա­նը պետք է “վերջա­պես” համա­ձայներ Արցա­խին “անկա­խություն” տալուն․․․

Ստե­փան Սաֆարյան

1996–97թթ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րի առա­ջարկած փաթե­թա­յին տարբե­րա­կով պատե­րազմում պարտված Ադրբե­ջա­նը համա­ձայնել է ընդա­մե­նը ինքնա­վա­րություն տալ Արցա­խին, իսկ փուլա­յին տարբե­րա­կով մերժել է տալ առա­վե­լա­գույնը ու կարգա­վի­ճա­կի հարցը առկա­խել է անո­րոշ ժամա­նա­կով։ 1998թ․ պալա­տա­կան հեղաշրջման առանցքա­յին դերա­կա­տար Ռոբերտ Քոչարյա­նը բոլո­րին “համո­զել” է, թե ոչ միայն Արցա­խի անկախ կարգա­վի­ճակն է ապա­հո­վե­լու, այլ նաև նրա համար 10,000 քառա­կուսի կիլո­մետր տարածք՝ ներառյալ 7 շրջաննե­րը։ 1998թ․ Ընդհա­նուր պետութան տարբե­րա­կով Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ “փոխզիջման” է հանել այդ 7 շրջաննե­րը՝ Ադրբե­ջա­նի հետ ասի­մե­տիկ ինքնա­վա­րությամբ ֆեդե­րա­ցիա կազմե­լու դիմաց, որը կրկին մերժել է Ադրբեջան/։ 1999թ․ Մեղրի տարբե­րա­կով 6,5 շրջաննե­րից զատ համա­ձայնել է Ադրբե­ջա­նին հանձնել նաև Մեղրիի շրջա­նը՝ Արցախ+Լաչինի միջանցքի դիմաց, որից հետ է կանգնել հոկտեմբե­րի 27-ից հետո երկրում ստեղծված իրա­վի­ճա­կի քողա­ծածկույթի տակ ու մոդիֆի­կացված տարբե­րա­կով առա­ջարկել է ցանկա­ցած տեսա­կի /էստակադա, թունել/ ճանա­պարհ տալ Ադրբե­ջա­նին, որից վերջինս հրա­ժարվել է։
Եթե պատե­րազմում պարտված Ադրբե­ջանն այդքա­նը կարո­ղա­ցել է անել ու մերժել, որտե­ղից էր “վստա­հությունը”, թե ռազմա­կան բյուջեն բազմա­պատկող ու Հայաստա­նին ռազմա­կան ու ռազմա­վա­րա­կան առումնե­րով բազմա­կի գերա­զանցող Ադրբե­ջա­նը պետք է “վերջա­պես” համա­ձայներ Արցա­խին “անկա­խություն” տալուն․․․

Իսկ այս ամե­նի արդյունքում Ադրբե­ջա­նը նախ ամրագրեց ու Հայաստա­նին անուղղա­կի ընդունել տվեց, որ

1․ 7 տարածքնե­րը աներկբա ու առանց սակարկման պատկա­նում են իրեն, այդ ընթացքում ՄԱԿ ԱԽ 4 բանաձև­ե­րի հիման վրա ամրապնդեց իր իրա­վունքը,
2․ ապա­լե­գի­տի­մացրեց 1991թ․ Արցա­խի անկա­խության հանրաքվեն՝ քանի որ Հայաստա­նը համա­ձայնեց նոր պայմաննե­րում /ադրբեջանցիների վերա­դարձի դեպքում/ նոր հանրաքվե անցկացնել, ու դա ուժ կունե­նար միայն, եթե Ադրբե­ջա­նը ճանա­չեր, ավե­լին՝ իր Սահմա­նադրությունն այնպես փոխեց, որ հանրաքվեն միայն համա­պե­տա­կան պետք է լիներ․․․
3․ հակա­մարտությունը բերեց Հայաստան-Ադրբե­ջան դաշտ՝ լեգի­տի­մացնե­լով Հայաստա­նի տարածքնե­րի փոխզիջման առարկա լինե­լը,
4․ անկլավ ու հակա­մարտության առարկա հանդի­սացվող Արցա­խի ապաշրջա­փակմա­նը սիմետրիկ ստեղծեց հակա­մարտության առարկա չհանդի­սա­ցող էքսկլավ Նախիջև­ա­նի ապաշրջա­փակման պահանջ, որը լեգի­տի­մացրեց Հայաստա­նի ձեռքե­րով,
5․ Մի պահ համա­ձայնե­լով Արցա­խի ու Հայաստա­նի միա­վորմա­նը Հայաստա­նի կողմից անպատկե­րա­ցե­լի գին վճա­րե­լու պատրաստա­կա­մության դիմաց, քիչ անց Քոչարյա­նից ոչ պակաս չափով օգտա­գործեց Հայաստա­նում կազմա­կերպված հոկտեմբե­րի 27‑ը՝ օրա­կարգից մեկընդմիջ հեռացնե­լով “Միա­ցում” օրա­կարգը․․
6․ այդ ամե­նի արդյունքում թուլացրեց Արցա­խի “վիճե­լի տարածք” լինե­լու թեզը՝ քննարկումնե­րը մեկընդմիշտ տրանսֆորմացնե­լով իր “գրավյալ տարածքնե­րի դեօ­կուպա­ցիա­յի” “լեգի­տիմ” պահանջին ու Հայաստա­նի կողմից դրանք հանձնե­լու ժամա­նա­կա­ցույց ներկա­յացնե­լուն
7․ միջազգա­յին ռազբորկա­յում ապա­ցուցեց, որ Հայաստա­նը ապա­կա­ռուցո­ղա­կան կողմ է ու իր խոստա­ցա­ծը չի կատա­րում, մանա­վանդ որ 7 շրջաննե­րը աներկբա պատկա­նում են իրեն․․․

Բա ոնց հայկա­կան դիվա­նա­գի­տությա­նը չասես “ինֆանտիլ” դիվա­նա­գի­տություն․․․

Թե բա հայրի­կը փայլուն դիվա­նա­գի­տա­կան արդյունք էր ապա­հո­վել՝ ինքը համա­ձայնն էր Մեղրիով ճանա­պարհ էլ տալ, բայց Հեյդար Ալիևը ճանա­պարհ չէր ուզում, 7 շրջա­նից բացի նաև Մեղրին էր ուզում․․․

Իսկ Հեյդա­րը “խեղճի” տեսքով որդու համար այ վերը նկա­րագրվածն ապա­հո­վեց․․․

Դե եթե կարո­ղա­ցան այդ ամենն անել պարտված ու ծնկի եկած վիճա­կում, մնա­ցածն անե­լու էին վերա­կանգնված վիճա­կում։

Ու դրա համար էլ հիմա Իլհա­մը շտա­պում է, որ Հայաստա­նը հանկարծ ոտքի չկանգնի․․․

Գրա­ռումը՝ Ստե­փան Սաֆարյա­նի ֆեյսբուքյան էջից։

https://www.facebook.com/share/1BVvmPu8CT/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ