SiriusXM Patriot ռադիոկայանին տված հարցազրույցում, երկուշաբթի օրը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Թրամփը նախատեսում է «սկսել առաջ շարժվելու լայն ճանապարհ հարթել»։
Bloomberg-ը գրում է, որ Ուկրաինայի հատուկ ներկայացուցիչը մոտ ապագայում Թրամփին կնեկայացնի խաղաղ կարգավորման տարբերակները
Դոնալդ Թրամփի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով դեսպանը նախատեսում է առաջիկա շաբաթներին նախագահին ներկայացնել հակամարտության դադարեցման տարբերակները, հայտնում են հարցին ծանոթ աղբյուրները։
Քիթ Քելլոգը կհավաքի տեղեկատվություն պաշտոնյաներից Գերմանիայում կայանալիք Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ընթացքում, որը կմեկնարկի ուրբաթ, ինչպես նաև այցերի ընթացքում Կիև և եվրոպական այլ մայրաքաղաքներ, հայտնել են անունները գաղտնի պահելու ցանկություն հայտնած անձինք, քանի որ պլանները դեռևս հրապարակային չեն։
Semafor-ը ավելի վաղ հայտնել էր, որ Քելլոգը պատրաստում է տարբերակներ Թրամփի համար։ Աղբյուրների խոսքով՝ դա կստեղծի պայմաններ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև ուղղակի բանակցությունների համար։ Քելլոգը չի ծրագրում այցելել Մոսկվա այս այցի շրջանակում, հավելել են աղբյուրները։
SiriusXM Patriot ռադիոկայանին տված հարցազրույցում, երկուշաբթի օրը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Թրամփը նախատեսում է «սկսել առաջ շարժվելու լայն ճանապարհ հարթել»։
«Բոլորի շահերից է բխում, որ այս պատերազմը ավարտվի, և հենց այդ պատճառով մենք ակնհայտորեն կքննարկենք սա արտաքին գործերի նախարարների և այլ առաջնորդների հետ», – ասել է Ռուբիոն՝ անդրադառնալով իր մասնակցությանը Մյունխենի կոնֆերանսին։
Զելենսկին լրագրողներին հայտնել է, որ նախատեսում է Ուկրաինայում հանդիպել Թրամփի վարչակազմի «լուրջ մարդկանց» հետ՝ Մյունխենի կոնֆերանսից առաջ, և կանցկացնի «մի շարք հանդիպումներ», այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ՝ գագաթնաժողովի ընթացքում։
Ակնկալվում է, որ Քելլոգը եվրոպացի պաշտոնյաների հետ կքննարկի նրանց պատրաստակամությունը՝ ստանձնելու զսպման ուժեր տրամադրելու նախաձեռնությունը, որպեսզի երաշխավորեն խաղաղ կարգավորման իրականացումը, ասել են աղբյուրները։ Չնայած ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, զորքեր չի տրամադրի այդ ջանքերի համար, նրանք կարող են այլ աջակցություն ցուցաբերել, նշել են նրանք։
Ակնկալվում է, որ Քելլոգը նաև կհորդորի դաշնակիցներին ավելացնել ռազմական ծախսերը, ինչը Թրամփը բազմիցս պահանջել է։ Մոսկվայի դեմ ճնշման հարցում որոշ եվրոպացի պաշտոնյաներ խորհուրդ են տալիս ԱՄՆ-ին ուժեղացնել միջոցառումները Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ, ներառյալ նավթի գնի սահմանաչափի նվազեցումը և սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը։
Աղբյուրը` Bloomberg
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը