19.6 C
Yerevan

ՀՅԴ֊ը Ուշքի Կգա՞, Թե Կործա­նումը Անխուսա­փե­լի Է

Վաստա­կա­շատ կուսակցա­կաննե­րի պիտա­կա­վո­րումնե­րը տարածվե­ցին ամբողջ կառույցում եւ Արեւմտյա­նի Դաշնակցա­կաննե­րը կառույցի մնացյալ անդամնե­րի համար դարձան լավա­գույն պարա­գա­յում‘ «անբաղձա­լի»։

Դավիթ Թորոսյան

ՀՅԴ 35-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ՀՅԴ‑Ն ԴՈՒՐՍ ԿԳԱ՞ ՃԱՀԻՃԻՑ, ԹԵ՞ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ՆՈՒՅՆ ՀՆԱՄԱՇ ԼՈԶՈՒՆԳՆԵՐՈՎ 

2023 թ. հոկտեմբե­րին, Կիպրո­սում կայա­ցավ Դաշնակցա­կան Մարմիննե­րի (իմա­Կենտրո­նա­կան Կոմի­տե) խորհրդա­ժո­ղո­վը, որի ժամա­նակ քննարկվել եւ որո­շա­կի եզրա­հանգումներ են կատարվել կազմա­կերպա­կան կյանքի, քաղա­քա­կան ուղղության եւ ամե­նից կարեւո­րը­կուսակցության հեղի­նա­կության անկման հետ կապված։ Ժողո­վը ցանկություն էր հայտնել շուտով արտա­կարգ Ընդհա­նուր Ժողով գումա­րել։ Բայց նախքան ժողո­վի գումա­րումը, շրջա­նառվող որոշ տեղե­կություննե­րի համա­ձայն, Բյուրո­յի ներկա­յա­ցուցիչ Հակոբ Տեր Խաչա­տուրյա­նը մեծ ճիգ էր թափել եւ պատվի­րա­կություննե­րի մեծա­մասնության հետ համա­ձայնեցրել, որ Ընդհա­նուր Ժողո­վի եւ կամ նոր Բյուրո­յի ընտրության հարցը չպի­տի բարձրացվի։ Ժողո­վը, սակայն, այլ ընթացք ունե­ցավ եւ Բյուրոն ընդա­ռա­ջե­լով նշյալ ժողո­վի տրա­մադրություննե­րին, որո­շում կայացրեց Ընդհա­նուր Ժողով գումա­րել 2024‑ի ամռան սկզբին։ Սա նշա­նա­կում է թե ՀՅԴ Բյուրո­յի ներկա­յա­ցուցչին տրված խոստումներն ապարդյուն անցան։ Այլ խոսքով, Դաշնակցա­կան Մարմիննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը նախ չհարգե­ցին իրենց բերա­նա­ցի խոստումը եւ երկրորդ՝ Բյուրոն այլեւս հեղի­նա­կություն չունի Կ.Կ.-ների նկատմամբ։ Սակայն, Հայաստա­նի Գերա­գույն Մարմնի առա­ջարկով ժողո­վը հետաձգվեց 2025‑ի փետրվար։ Այդ առա­ջարկը ԳՄ‑ն իմնա­վո­րել էր, որ Հայաստա­նի քաղա­քա­կան կյանքում «թեժ աշուն» է նախա­տեսվում, իշխա­նա­փո­խությա­նը միտված ցույցե­րը կարող են նոր թափ ստա­նալ եւ հետեւա­բար ՀՅԴ‑ն զբաղված պիտի լիներ երկրում կատարվե­լիք իրա­դարձություննե­րով։ Բայց Գերա­գույն Մարմնի կանխա­տե­սումնե­րը դարձյալ չիրա­կա­նացվե­ցին եւ Հայաստա­նում աշունը անցավ խաղաղ: Արդյո՞ք Գերա­գույն Մարմինն իսկա­պես «թեժ աշուն» էր ակնկա­լում, թե՞ հերթա­կան փորձն էր Ընդհա­նուր Ժողո­վը մի քիչ ուշացնե­լու, որպեսզի ժողո­վը լավ պատրաստվի եւ հնա­րա­վոր լինի մի անգամ եւս իրեն ենթա­կա Բյուրո վերարտադրել‘ տակա­վին հստակ չէ: 

Թե ի՞նչ փոփո­խություններ կարող է բերել 2025‑ի ՀՅԴ 35-րդ Ընդհա­նուր Ժողո­վը­կուսակցությունը վերաշխուժացնե­լու եւ բարե­կարգե­լու ուղղությամբ, ժամա­նա­կը ցույց կտա։ Սովո­րա­կան դիտորդը կարող է նկա­տել, որ Դաշնակցությունն այլեւս նախկին հեղի­նա­կա­վոր կուսակցությունը չէ։ Մանա­վանդ Հայաստա­նի անկա­խա­ցումից հետո, երեք տասնամյակ շարունակ, Դաշնակցությունը չի կարո­ղա­ցել կամ չի ցանկա­ցել բարե­փոխվել համա­քայլ գնա­լու համար թե աշխարհի եւ թե հայկա­կան իրա­կա­նությունում կատարվող փոփո­խություննե­րի հետ։ Շարունա­կել է սառը պատե­րազմի ժամա­նա­կաշրջա­նի գաղա­փա­րա­կան եւ քաղա­քա­կան հայացքնե­րով գործել, ինքզինքը ներկա­յացնե­լո­վորպես ավանդա­պահ եւ ազգա­յին արժեքնե­րի պահա­պան։ Վերջին 30 տարի­նե­րի ընթացքում, կուսակցության ներսում ՀՅԴ‑ն բարե­փո­խե­լու կոչե­րը տարբեր պիտա­կա­վո­րումնե­րով խեղդվե­ցին։ Դաշնակցությունը, որ կրում է ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ անունը, մերժեց որեւէ հեղա­փո­խա­կան գաղա­փար, որը կուսակցությունը կարող էր թարմացնել եւ նրան նոր ավյուն տալ։

Այս համա­տեքստում պետք է ընկա­լել նաեւ Արեւմտյան Ամե­րի­կա­յի կազմա­կերպության 52-րդ Շրջա­նա­յին Ժողո­վի հանդուգն որո­շումը։ Տասնամյա­կից ավել Բյուրոն հետեւո­ղա­կա­նո­րեն թիրա­խա­վո­րել էր շրջա­նը, որովհե­տեւ եւ մանա­վանդ 2011‑ի Ընդհա­նուր Ժողո­վին Արեւմտյա­նի պատգա­մա­վորնե­րի կողմից ներկա­յացված բարե­կարգման առա­ջարկնե­րը կարող էին սասա­նել միանձնյա իշխե­լու կարգը, որը հաստատվել էր վերջին ավե­լի քան 25 տարի­նե­րին։ Արեւմտյան Ամե­րի­կա­յի կառույցը եւ նրա փաստա­ցի ղեկա­վա­րությունը թիրա­խա­վո­րե­լու համար, Բյուրոն դիմեց զգա­յա­ցունց ոճի։ Շրջա­նի հեղի­նա­կա­վոր կուսակցա­կաննե­րին սկսե­ցին պիտա­կա­վո­րել (ԱՄՆ‑ի գաղտնի սպա­սարկության գործա­կալներ), ավե­լի ուշ‘ Հայաստա­նի իշխա­նության ջատա­գովներ կամ նիկո­լա­կաններ։ Այս ոճը դաշնակցա­կա­նությանն անհա­րիր է եւ հատուկ է սովե­տա­կան դաստիա­րա­կություն ստա­ցած գործա­կալնե­րին: 

Փակա­գիծ բացե­լով, մի կարեւոր մատնանշում կատա­րեմ. 2018-ին, երբ Հայաստա­նում տեղի ունե­ցավ ժողովրդա­յին ըմբոստությունը, կուսակցա­կաննե­րի մի մեծ փաղանգ ուղղա­կի եւ անուղղա­կի զորակցեց այդ ըմբոստությա­նը։ Զանց առնե­լո­վըմբոստության պատճա­ռով կատարված իշխա­նա­փո­խության եւ հետա­գա­յում կատարված քաղա­քա­կան իրա­դարձություննե­րը (44օրյա պատե­րազմ եւ պարտություն, Արցա­խի հայա­թա­փում եւ այլն), այդ ըմբոստությա­նը զորակցողնե­րի գլխա­վոր մտա­սեւե­ռումը եւ հեռանկա­րը Հայաստա­նի քաղա­քա­կան եւ ընկե­րա­յին կյանքի բարե­լա­վումն էր։ Բոլորս էլ իրա­զեկ ենք, թե Հայաստա­նում ինչ աստի­ճա­նի էր հասել փտա­ծությունը, կաշա­ռա­կե­րությունը, թալա­նը եւ նմա­նօ­րի­նակ հոռի երեւույթներ։ Հետեւանքը շարունակվող արտա­գաղթն էր, որն ուժա­քամ էր անում երկի­րը, չզարգա­ցող տնտե­սությունն էր, որի հետեւանքով չունեինք հզոր բանակ եւ այլն։ Ժողովրդա­յին այս ընդվզման ալի­քում կուսակցա­կաննե­րից շատ-շատե­րը հույսի նշույլ տեսան երկի­րը վերջնա­կան կործա­նումից փրկե­լու։ Ժողովրդա­յին այս ընդվզումը պետք է խթան հանդի­սա­նար Դաշնակցության ղեկա­վա­րության ինքնասրբագրման եւ կուսակցությունը ճիշտ ուղու վրա վերա­դարձնե­լու համար։ Բայց Դաշնակցության ղեկա­վա­րությունը համա­ռո­րեն շարունա­կեց Հայաստա­նի իշխա­նություննե­րին հավա­տարմության իր կործա­նիչ քաղա­քա­կա­նությունը։

Վաստա­կա­շատ կուսակցա­կաննե­րի պիտա­կա­վո­րումնե­րը տարածվե­ցին ամբողջ կառույցում եւ Արեւմտյա­նի Դաշնակցա­կաննե­րը կառույցի մնացյալ անդամնե­րի համար դարձան լավա­գույն պարագայում«անբաղձալի»։ Այս ահռե­լի քարոզչությա­նը մասնակցե­ցին բոլոր նրանք, ովքեր Բյուրո­յի քաղա­քա­կա­նությանն էին լծվել մարմիննե­րի անդամներ, մտա­վո­րա­կան համարվողներ, մամուլի պաշտոնյա­ներ, մինչեւ իսկ համեստ կուսակցա­կաններ։ Քարոզչա­կան այս սահմռկե­ցուցիչ ապա­տե­ղե­կատվության հետեւանքը պետք է համա­րել այն երեւույթը, որ կուսակցա­կաննե­րի մեծա­մասնությունը որպես բացարձակ ճշմարտություն՝ հալած յուղի տեղ ընդունեց Բյուրո­յի ներկա­յացրած թեզը եւ նույնիսկ լուրջ հարցադրումներ չկա­տարվե­ցին Արեւմտյա­նի ըմբոստացման կապակցությամբ։ Ամբողջ փաղանգի (բանակ, թեւ‘ խմբ) մը դաշնակցա­կա­նություն հարցա­կա­նի տակ դրվեց եւ այդ փաղանգը հալածվեց։ Այս մթնո­լորտը ստեղծե­լով, ի վերջո, Բյուրոն առանց Շրջա­նա­յին Ժողո­վի գումարման (որի նախա­պատրաստա­կան աշխա­տանքներն ավարտել էին), նշա­նա­կեց Կենտրո­նա­կան Կոմի­տե։ Այս որո­շումը հանգեցրեց Արեւմտյա­նի շարքա­յին անդամնե­րի մեծա­մասնության ընդվզումին, որոնք նշա­նակման հաջորդ օրն իսկ գումա­րե­ցին իրենց Շրջա­նա­յին Ժողո­վը եւ ընտրե­ցին Կենտրո­նա­կան Կոմի­տե։ Ավե­լի ուշ, երկար բանակցություննե­րից հետո, հարցը լուծում գտավ, սակայն Բյուրո­յի վարած քաղա­քա­կա­նության եւ Արեւմտյա­նի ըմբոստացման պատճառնե­րը դեռեւս համե­նում են։

Առա­ջի­կա­յին գումա­րե­լի Ընդհա­նուր Ժողո­վը պիտի քննի՞ Դաշնակցության վերա­կանգման ուղին, թե՞ նույն հնա­մաշ լոզունգնե­րով կուսակցությունը պիտի առաջնորդվի, այն ավե­լի հեղի­նա­կազրկե­լու եւ նրա դերա­կա­տա­րությունը հայ կյանքում նվա­զեցնե­լու։ Դաշնակցա­կան ղեկա­վարնե­րի մոտ առկա անհա­տա­կան հաշիվնե­րը եւ խանդե­րը պիտի շարունակե՞ն ավերներ գործել, թե՞ Դաշնակցա­կան-գաղա­փա­րա­կան ոգով պիտի քննարկվեն հարցե­րը։

Դաշնակցության առաջ կա երկու ճանա­պարհ։ Կամ շարունա­կել ներկա ընթացքը, ամեն օր էլ ավե­լի դեպի անդունդ տանե­լով կուսակցություւնը եւ հայության պորտա­կա­պը կտրել նրա հետ, կամ ընտրել դժվա­րին ճանա­պարհը, վերա­դառնա­լով Դաշնակցա­կա­նության։ Կուսակցությունը փրկե­լու եւ նրա առողջացման առա­ջին քայլերն առնե­լու համար պիտի վերա­դառնալ Հ.Յ.Դ. 20-րդ Ընդհա­նուր Ժողո­վի ոգուն՝ կուսակցության անդամնե­րի քաղա­քա­կա­նացմա­նը, գաղա­փա­րա­կան պատրաստությա­նը, նոր թափ հաղորդե­լով կուսակցության գործունեությա­նը եւ նորո­վի սկսե­լով կիսատ մնա­ցած գործը։ Որքան էլ դժվար իրա­կա­նա­նա­լի, այդ մեկը կարող է նախա­քայլը լինել‘ ընդհա­նուր փոփո­խության, որի կարիքն այնքան ունի երբեմնի փառա­պանծ Դաշնակցությունը։ 

Արեւմտյա­նում պատա­հած ըմբոստությունը առիթ պետք է հանդի­սա­նար եւ հանդի­սա­նա դաշնակցա­կաննե­րի համար, որ վերա­նա­յեն եւ քննարկեն կուսակցության ընդհա­նուր կառուցվածքը՝ սկզբից մինչեւ մեր օրե­րը։ Այստեղ կառուցվածք ասե­լով պետք է հասկա­նալ պատմությունը, կազմա­կերպա­կան կառույցը, աշխարհընկա­լումը, քաղա­քա­կան դերա­կա­տա­րությունը, ծրա­գի­րը, մի խոսքով ամեն ինչ, որն առնչվում է կազմա­կերպության հետ, որպես գաղա­փարներ եւ կազմա­կերպություն։ Այստեղ պետք է նշել, որ Արեւմտյան Ամե­րի­կա­յի պատգա­մա­վորնե­րի կողմից 2011-ին ՀՅԴ 31-րդ Ընդհա­նուր Ժողո­վում ներկա­յացրած առա­ջարկնե­րը այսօր էլ կարող են կազմա­կերպության բարե­փոխման հիմք ծառա­յել։ Հիշեցնենք, որ այդ առա­ջարկնե­րի մերժումը կատարվեց Հրանտ Մարգարյա­նի կողմից, որի հետեւանքով Արեւմտյան Ամե­րի­կա­յից Բյուրո­յի անդամ Վիգեն Հովսեփյա­նը հրա­ժարվեց շարունա­կել մաս կազմել նոր Բյուրո­յին եւ Հրանտ Մարգարյա­նը դարձավ մենա­տեր եւ այդ օրվա­նից սկիզբ առան հալա­ծանքնե­րը Արեւմտյան Ամե­րի­կա­յի կազմա­կերպության դեմ։

Բարե­փոխման ձգտող այդ առա­ջարկնե­րի կարեւո­րա­գույն կետե­րը հետեւյալներն էին.

Ա – Կուսակցությունը անջա­տել պետությունից։ Պետա­կան պաշտոն զբա­ղեցնողնե­րը մաս չպետք է կազմեն Դաշնակցա­կան բարձրա­գույն մարմիննե­րին։

Բ – Մարմիննե­րին անդա­մակցության ժամա­նա­կաշրջա­նի սահմա­նա­փա­կում‘ կուսակցա­կաննե­րի անդա­մակցությունը պետք է սահմա­նա­փակվի որոշ ժամա­նա­կա­հատվա­ծով։ Արեւմտյա­նը իր գումա­րած 56-րդ Շրջա­նա­յին Ժողո­վին նմա­նօ­րի­նակ փոփո­խություն էր կատա­րել ներքին կանո­նա­գի­րում։

Գ – Ապա­հո­վել կանանց մասնակցությունը մարմիննե­րում, առաջնորդվե­լով Դաշնակցության գաղա­փա­րա­կան համո­զումնե­րով՝ որ ենթադրում է հավա­սա­րություն առանց սեռի խտրության։

Իհարկե կուսակցությունում գոյություն ունե­ցող երեւույթնե­րը, ինչքան էլ փորձենք անջատ քննարկել, շաղկապված են իրար եւ յուրա­քանչյուրի առանձնա­ցումը ամբողջա­կան պատկե­րը չի կարող տալ‘ այն տխուր իրա­կա­նության, որը գոյոթյուն ունի կուսակցության ներսում։ Դաշնակցության առաջ ծառա­ցած խնդիրնե­րը, որոնք անհրա­ժեշտ է որ քննարկվեն եւ համա­պա­տասխա­նեցվեն մերօրյա ընկա­լումնե­րին եւ քաղա­քա­կան իրադրություննե­րին, առա­ջին հերթին հետեւյալներն են.

Ա — Դաշնակցության առա­ջին եւ կարեւո­րա­գույն խնդիրնե­րից մեկը նրա պատմությունն է, կամա­վե­լի ճիշտ նրա պատմության մատուցման ձեւը։ Դժբախտա­բար Հ.Յ.Դ. պատմություն, որպես պատմա­գի­տություն գոյություն չունի։ Դաշնակցության առա­ջին երկու սերունդնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը, ովքեր հիմնա­կան դերա­կա­տարներն են նրա հեղա­փո­խա­կան գործունեության եւ հետա­գա­յում Հայաստա­նի Առա­ջին Հանրա­պե­տության ընթացքին, գրել են իրենց հուշե­րը։ Այս իմաստով բավա­կան հարուստ գրա­կա­նություն ունի Դաշնակցությունը։ Սակայն պետք է ընդգծել, որ այդ հուշե­րը պատմա­գի­տա­կան-մասնա­գի­տա­կան աշխա­տություններ չեն։ Գրվել են դերա­կա­տարնե­րի կողմից, երբեմն նաեւ բերա­նա­ցի լսածնե­րի հիման վրա։ Դրանք կարող են իբրեւ ատաղձ ծառա­յել պատմա­բա­նին, բայց պատմության ամբողջությունը չեն ներկա­յացնում։ Դրանք հաճախ զգա­ցա­կան եւ վիպա­կան ձեւով գրված աշխա­տություններ են։ Դա հասկա­նա­լի է, որովհե­տեւ առա­ջին երկու սերունդնե­րը մարտա­կան բովից անցած կուսակցության գովքը պիտի հյուսեին։ Նրանք ապրել են Հայկա­կան Ցեղասպա­նության արհա­վիրքը, ինչպես նաեւ Հայաստա­նի Հանրա­պե­տության անկման կորստի ցավը։ Այս հանգա­մանքնե­րը նրանց մոտ ստեղծել են հայրե­նի­քի կարո­տախտ եւ զայն ազատ անկախ տեսնե­լու մեծ երա­զանք։ Այս պատճա­ռով էլ կուսակցության պատմությունը հուշա­գիրնե­րի կողմից առասպե­լա­կա­նացված է, հասկա­նա­լիո­րեն։ Մյուս կողմից Դաշնակցությա­նը հարվա­ծե­լու համար, նրան հակադրվող ուժե­րի կողմից՝ մասնա­վո­րա­բար Խորհրդա­յին Միության, ամեն ճիգ թափվել է նրա պատմությունը աղա­վա­ղե­լու եւ հայության պատուհա­սած աղետնե­րի պատասխա­նատվությունը նրա վրա բեռնե­լու եւ զանա­զան մեղադրանքներ ուղղե­լու համար‘Դաշնակցությանը, նսե­մացնե­լով նրա դերա­կա­տա­րությունը։ 

Բ — Դաշնակցության կողմից իր պատմության առասպե­լա­կա­նա­ցումը որպես ուղե­ցույց ծառա­յել է նոր սերունդներ դաստիա­րա­կե­լուն, որը ժխտող անդրա­դարձնե­րին ակա­նա­տես ենք այսօր։ Դաշնակցա­կան կուսակցա­կաննե­րի համար իրենց պատմությունն անքննե­լի է։ Այս մոտե­ցումը կուսակցա­կաննե­րի մոտ ստեղծել է այն պատրանքը, որ Դաշնակցությունը եւ դաշնակցա­կան մարմիններն անսխա­լա­կան են եւ նրանց գործունեությունը, ուղե­գի­ծը, քաղա­քա­կան, թե այլ որո­շումնե­րը ծառա­յում են միմիայն հայության շահե­րին։ Այս սրբա­ցումը, որ շեշտվել է մասնա­վո­րա­բար Միջին Արեւելքի (Լիբա­նան, Սիրիա, Պարսկաստան) կառույցնե­րի կուսակցա­կաննե­րի մոտ եւ ժամա­նա­կի ընթացքում այլա­կարծությունը մերժող հոգե­վի­ճակ ստեղծել կուսակցության ներսում։ Հիվանդա­գին այս երեւույթը տարածված է նույնիսկ կուսակցությունում, այսինքն, կուսակցա­կաննե­րի հանդեպ, ովքեր չեն կիսում ղեկա­վա­րության քաղա­քա­կա­նությունը։ Այս հիվանդա­գին հոգե­վի­ճա­կի զոհե­րից է նաեւ Բյուրոն, որն իր միա­հե­ծան իշխա­նությունը հաստա­տե­լու համար քայլեր ձեռնարկեց Արեւմտյա­նի դեմ։

Կուսակցությունում միանձնյա իշխե­լու երեւույթը, որն արդեն ավե­լի քան 50 տարի­նե­րի պատմություն ունի, իր մենա­տի­րա­կան իշխա­նությունը պահե­լու համար լավա­գույն կերպով օգտա­գործել է այս հոգե­վի­ճա­կը եւ քաջա­լե­րել է, որ այն ամրապնդվի եւ զարգա­նա։ Իսկ միանձնյա եւ երկա­րա­ժամկետ ղեկա­վա­րումը հղի է բազմա­թիվ վտանգնե­րով։ Ժամա­նա­կի ընթացքում սկսվում են անհա­տա­կան շահե­րի հետապնդում, որի ընթացքում ակա­նա­տես ենք դառնում ղեկա­վա­րի շրջա­պա­տի նյութա­կան վիճա­կի բարե­լավմա­նը։ Երկրորդ վտանգն այն է, որ որեւէ ղեկա­վար, իր դիրքն անսա­սան պահե­լու համար սկսում է անձնա­կան նախա­սի­րություննե­րը թելադրել կուսակցությա­նը։ Իսկ կուսակցա­կաննե­րի մեծա­մասնությունը պարպված լինե­լով դաշնակցա­կա­նությունից դարձել է կուսակցա­կա­նա­մոլ եւ իր այս վարքով արդեն կուսակցությունը գլո­րել է անդունդ։

Գ — Կուսակցության կազմա­կերպա­կան կանոննե­րը, որոնք հնա­մա­շեն են, ստեղծել են բուրգա­ձեւ մի կառույց, ուր ղեկա­վար խավը եւ մասնա­վո­րա­բար Բյուրոն եւ նրա ներկա­յա­ցուցի­չը սրբա­դասված են։ Դաշնակցության անսխա­լա­կան լինե­լու հոգե­բա­նությունը, որ արմա­տա­ցել է կուսակցա­կաննե­րի մոտ, ղեկա­վա­րությա­նը դրել է մի այնպի­սի դիրքի վրա, որ նրանք ոչ միայն մենա­տի­րա­կան ձեւով ղեկա­վա­րեն կուսակցությունը, այլեւ հաշվե­տու լինե­լը դադրեն։ Այս պատճա­ռով էլ հաշվե­տու ժողովնե­րը դարձել են կազմա­կերպա­կան ֆոլկլոր եւ զրկվել են էությունից։ Ժողովնե­րի մասնա­կիցնե­րի ընտրությունը կատարվում է ղեկա­վար խավի հանդեպ հավա­տարմության հիման վրա։ Եւ այս ձեւով, բրգա­ձեւ կառույցը, որը պետք է սկիզբ առնի ներքեւից, ամբողջությամբ ղեկա­վարվում է վերեւից։ Այստեղ գործում են խոստումնե­րը, սպառնա­լիքնե­րը, շահա­դի­տա­կան հաշվարկնե­րը, խնա­մա­շա­հությունը եւայլն։ Կուսակցության այս բեմա­կա­նացված ժողովնե­րին հարցե­րի քննարկումներ չեն կատարվում եւ մարմիննե­րի աշխա­տանքնե­րի ճշգրիտ գնա­հա­տում, ապա­գա գործունեության հստակ եւ դաշնակցա­կան ուղեգծին հավա­տա­րիմ ճշտումներ չեն արվում։ Ամեն ինչ թողնուած է ղեկա­վա­րող խմբա­կի հայե­ցո­ղությա­նը եւ քմա­հա­ճույքին։ 
Մի խոսքով, Դաշնակցության ժողովնե­րը վերածվել են ձեւա­կան ընտրա­կան ժողովնե­րի, որոնց պատկե­րը նախօ­րոք ճշտված է։ Այս ամե­նը վանող մթնո­լորտ են ստեղծել Դաշնակցության ներսում եւ նրա շուրջ։ Ակնե­րեւ է որ վերջին տասնամյակնե­րին մտա­վո­րա­կա­նությունը համարյա բացա­կա­յում է Դաշնակցության շարքե­րում եւ կամ նրա շուրջը։ 1972‑ի 20-րդ Ընդհա­նուր Ժողո­վը անկյունա­դարձա­յին էր Դաշնակցության պատմությունում։ Ավե­լի քան 50 տարի սփյուռքյան պայմաննե­րում գործե­լով, Դաշնակցությունը սկսել էր ճահճա­նալ եւ վերածվել տեղայնա­կան կուսակցության։ 20-րդ Ընդհա­նուր Ժողո­վը փորձ կատա­րեց նոր ավյուն տալ կուսակցությա­նը‘ այն վերա­ծե­լով քաղա­քա­կան կշիռ ունե­ցող կազմա­կերպության։ Այս ուղղությամբ որո­շա­կի աշխա­տանք սկսվեց, բայց չշա­րունակվեց։ Ավե­լի ուշ, Հայաստա­նի կառույցը իր որդեգրած գործե­լաո­ճով եւ քաղա­քա­կա­նությամբ, մեծ հարված հասցրեց Դաշնակցության վարկին եւ հեղի­նա­կությա­նը։ Մի խոսքով, Դաշնակցությունը սկսեց ղեկա­վարվել ճիշտ այնպես, ինչպես համայնա­վար կուսակցությունը Խորհրդա­յին Միությունում: 

Դ – Եթե փորձենք հպանցիկ ակնարկ նետել Դաշնակցության սփյուռքյան կազմա­կերպա­կան կյանքին, բազմա­թիվ հարցադրումներ կծա­գեն։ Հաճախ խոսվել է եւ խոսվում է կուսակցությունից ներս թափանցումնե­րի մասին։ Շատերն այս երե­վույթը բնա­կան են համա­րումտարբեր երկիրնե­րում գործե­լով եւ պետա­կան համա­կարգե­րի հետ աշխա­տե­լով, կուսակցությունը չէր կարող անմասն մնալ այդ պետություննե­րի հետաքրքրությունից։ Խոսվում է նույնիսկ ամե­նա­բարձր մակարդակնե­րի թափանցումնե­րի մասին։ Բնա­կան է, որ Դաշնակցությունն ապա­հո­վագրված չէ նմա­նօ­րի­նակ երեւույթի դեմ։ Սակայն այս թափանցումնե­րը, երբ կատարվում են այնպի­սի պետություննե­րի կողմից, որոնք ուղղա­կիո­րեն շահագրգիռ են հայկա­կան հարցով եւ համա­հայկա­կան առումով Դաշնակցության դերա­կա­տա­րությամբ, երեւույթն արդեն դուրս է գալիս տեղայնա­կան լինե­լուց, դառնում է սպառնա­լիք եւ մարտահրա­վեր։ Այս իմաստով ռուսա­կան թափանցման մասին նույնիսկ վկա­յություններ կան։ Կուսակցության Հայաստան մուտքով, այդ թափանցումներն ավե­լի մեծ ծավալ ստա­ցան եւ այսօր Հայաստա­նի ժողո­վուրդը արդա­րա­ցի կամ անարդա­րա­ցի Դաշնակցությա­նը մեղադրում է ռուսա­կան շահե­րին սպա­սարկե­լու համար։ Թե որքան արդա­րա­ցի կամ փաստարկված են այդ թափանցումնե­րին վերագրվող տեղե­կություննե­րը, ստույգ չէ։ 

Ե – Եթե պատմա­կան հերթա­կա­նությամբ նայենք կուսակցության ստա­ցած հարվածնե­րին սփյուռքում, ապա պիտի նկա­տենք, որ հերթով հարված են ստա­ցել ամե­նից աշխուժ եւ գործունյա կառույցնե­րը, որոնց շնորհիվ տվյալ երկրնե­րում հայ կյանքը թռիչք էր ապրումմշա­կութա­յին, կրթա­կան կամ տնտե­սա­կան բարգա­վա­ճումով։ 1950–1960-ականներին Միջին Արեւելքի երկու մեծ կառույցնե­րը՝ Եգիպտոս եւ Սիրիա, նույն ժամա­նա­կա­հատվա­ծում Արեւելյան Ամե­րի­կա­յի կառույցում պատա­հած ըմբոստությունը, որը տկա­րացրեց գաղութը։ Արեւելյան Ամե­րի­կան ավե­լի հին եւ ավե­լի մեծ գաղութ էր այդ օրե­րի Արեւմտյա­նի համե­մատ։ Ցնցում ապրեց Ֆրանսիա­յի կառույցըարդեն երկրորդ անգամ 1970–80-ականներին հայտնվեց ներքին վեճե­րի եւ պառակտումնե­րի արանքում, որոնց հետեւանքով մինչեւ այսօր դեռեւս ինքզինքը չի վերագտել։ Ամե­նից տոկունը կարծված Լիբա­նա­նի կառույցը, 1975-ին‘ երկրում ծայր առած քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի բերումով որո­շա­կիո­րեն ցնցվեց։ 1980–1990-ականներին Դաշնակցություն-Գաղտնի Բանակ հակադրություւնը եւս կառույցին հարվա­ծե­լու միտում ուներ։ Լիբա­նա­նի կառույցն ամե­նա­մեծ հարվա­ծը ստա­ցավ 1990-ականնե­րին, երբ ներքին վեճե­րի եւ կուսակցա­կան-ընտրա­կան պայքարնե­րի հետեւանքով կուսակցությունը ներքնա­պես ջլատվեց, բարո­յալքվեց եւ հեղի­նա­կազրկվեց։ 
Մի խոսքով, Դաշնակցությունը ներսից տկա­րացնե­լու եւ նրա ուժը ջլա­տե­լու գործընթա­ցը սկսվել է դեռեւս 1930-ականնե­րից։ Փաստո­րեն, այսօր սփյուռքում Դաշնակցության գոյությունը դարձել է անվա­նա­կան եւ նրա գործունեությունը վերածվել է տեղայնա­կան-գաղութա­յի­նի։ Դաշնակցությունը դադա­րել է հայ ժողո­վուրդի իրա­վունքնե­րը պահանջող եւ նրա արդար դատի համար պայքա­րող կուսակցություն լինել։ Այն, ինչ այսօր Դաշնակցությունը անում է, ներքին սպառման համար է, մի տեսակ թմրե­ցուցիչ իր անդամնե­րին եւ համա­կիր զանգվա­ծին, որն օրից օր նոսրա­նում է։

Զ — Բոլոր երեւույթնե­րը ցոյց են տալիս, որ Դաշնակցությունն այլեւս ոչ մի առնչություն չունի հեղա­փո­խա­կան հասկա­ցության հետ։ Կուսակցա­կաննե­րի մեծա­մասնությա­նը ներարկվել է այն թյուր գաղա­փա­րը, թե հեղա­փո­խա­կա­նը զենքն է եւ զենքով կռվե­լը։ Այս սխալ ընկա­լումը շարունակվում է եւ շահա­գործվում։ Դաշնակցա­կա­նի երդման արա­րո­ղությունը, որ ներքին ծիսա­կա­տա­րություն է, դարձել է հանրության սեփա­կա­նությունը, ուր ցուցա­մո­լա­բար կայա­նում է Դաշնակցա­կա­նի երդումը իր ներքին խորհրդա­նիշնե­րով (ատրճա­նակ, դրոշ եւայլն)։ Այս յուրա­հա­տուկ ծեսե­րի տեսաե­րիզնե­րը սկսել են տարածվել նույնիսկ սոցիա­լա­կան ցանցե­րում, քարոզչա­կան իմաստով։ Բայց Դաշնակցության ղեկա­վա­րությունը անտե­սում է նաեւ այն իրո­ղությունը, որ նման արա­րո­ղություննե­րի տարա­ծումը կարող է օգտա­գործվել իր դեմ, որ ոչ թե Հայաստա­նին եւ հայությա­նը ծառա­յե­լու կոչված գաղա­փա­րա­կան երի­տա­սարդներ է պատրաստում, այլ պարզա­պես ահա­բե­կիչներ կամ խափա­նա­րարներ։ Մինչդեռ որպես հեղա­փո­խա­կան կուսակցություն, Դաշնակցությունն առա­ջին հերթին պետք է ձգտի ինքզինքը հեղա­փո­խել։ Վերա­նա­յել իր ժամա­նա­կավրեպ կառույցը, իր ծրա­գի­րը եւ քաղա­քա­կան պահանջնե­րը եւ ամե­նից կարեւո­րը հետա­դարձ հայացքով քննել իր բարո­յա­կան հասկա­ցություննե­րը եւ նոր դիմա­գիծ տալ կուսակցությա­նը եւ ապա անցնել հայ կյանքի հեղա­փո­խա­կա­նացմա­նը։ Դժբախտա­բար, Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցությունը, այսօր հայ կյանքի, թե սփյուռքում եւ թե Հայաստա­նում առա­վել պահպա­նո­ղա­կան կուսակցության է վերածվել եւ մերժում է ամեն փոփո­խություն, թե ներքին առումով եւ թե արտա­քին՝ հայութեան կյանքում։

Իսկ Հայաստա­նի կուսակցա­կան վերնա­խա­վը 1991-ից սկսած‘ վերջին 25 տարի­նե­րին, իր վարքով եւ վարած քաղա­քա­կա­նությամբ մսխեց այն հռչա­կը, որն ուներ Դաշնակցությունը Հայաստան մուտքի նախօ­րեին։ Եթե առա­ջին տարի­նե­րին Արցախյան հերո­սա­մարտը որպես քող ծառա­յեց նրա ձախա­վեր գործունեության համար, ապա դրա­նից հետո, կուսակցությունը ժողովրդա­յին մակարդա­կի վրա գնաց պարտությունից պարտություն։ 

Եւ պատա­հա­կան չէր, որ Արեւմտյա­նը Դաշնակցա­կա­նության վերջին ամրոցն էրնրա առաջ մղած նորա­րա­րա­կան գաղա­փարնե­րը՝ (հեղա­փո­խա­կան մոտե­ցումնե­րը), որոնք միտված էին կուսակցությունը բարե­կարգե­լուն, արգելք էին նրա դեմ կատարվող դավադրա­կան այն ծրա­գիրնե­րին եւ որոնք տասնամյակնե­րի պատմություն ունեն։ Արեւմտյա­նը ուներ բավա­րար ներուժ թե տնտե­սա­կան, թե գաղա­փա­րա­կան-քաղա­քա­կան եւ թե մարդկա­յին (կուսակցա­կաններ եւ համա­կիրներ), որոնք կարող էին կուսակցության թավա­լագլոր անի­վը հակա­ռակ շրջել եւ Դաշնակցությունը դուրս հանել առա­ջին հերթին ճահճա­ցումից, որում հայտնվել էր եւ բարե­կարգե­լով, վերա­դառնալ Դաշնակցության իսկա­կան առա­քե­լությա­նը՝ հայության իրա­վունքնե­րի պահանջա­տի­րությա­նը եւ քաղա­քա­կան ասպա­րեզ՝ մանա­վանդ հայրե­նի­քում կատարվող իրա­դարձություննե­րի լույսի ներքո։ Արեւմտյա­նը կարող էր կայծ տալ կուսակցության ներսում դաշնակցա­կա­նության վերա­դարձի գաղա­փա­րա­խո­սությա­նը, որի նախանշաննե­րը տվեց 56-րդ Շրջա­նա­յին Ժողո­վը, ուր կանո­նագրա­յին որոշ պատշա­ճե­ցումներ կատարվե­ցին։ Գուցե Բյուրո­յին եւ իր «հավատարիմ»ներին ձեռնտու չէր Արեւմտյա­նի օրի­նա­կը եւ նա լավա­գույն դեպքում պետք է կատա­րեր «կթան կովի» պարտա­կա­նություն։ Այդ պատճա­ռով էլ ներկա­յացված փոփո­խություններն անընդունե­լի են համարվում Դաշնակցության կողմից, որ համա­ռո­րեն կառչած է մնում իր հնա­մաշ կանո­նագրին։ Բյուրոն ուներ մտա­վա­խություն, որ Արեւմտյա­նի օրի­նա­կը‘ թե կազմա­կերպա­կա­նո­րեն եւ թե քաղա­քա­կա­նո­րեն, օրի­նակ կարող է դառնալ այլ շրջաննե­րի համար եւ հետեւա­բար կառույցը կարող է առողջացման ճանա­պարհը բռնել։ Այս իրո­ղությունը կարող էր հարցադրումներ առա­ջացնել այլ շրջաննե­րի կուսակցա­կաննե­րի եւ առհա­սա­րակ Դաշնակցության համա­կիր զանգվա­ծին մոտ։ Իսկ բոլորն էլ գիտեն թե ո՞վ եւ որտե­ղից է ղեկա­վա­րում Բյուրոն։ Մատնա­ցույց կ՛արվի հայաստանյան կառույցը, այսինքն, Գերա­գույն Մարմի­նը, որի անդամնե­րի պատկա­նե­լության շուրջ մեծ կասկածներ կան։ Արդյո՞ք սա էլ է մաս կազմում Դաշնակցության ներսում գործա­կալնե­րի աշխա­տանքին, որը Դաշնակցությունը հեղի­նա­կազրկել է եւ ժողովրդից անջա­տե­լով վերջնա­կա­նա­պես քանդել: 

Գլխա­վոր հարցը մնում է հետեւյա­լը. Դաշնակցությունը հաջողելո՞ւ է այս Ընդհա­նուր Ժողո­վին ինքզինք հաղթա­հա­րել եւ վերա­կանգնել։ Պիտի քննարկվե՞ն վերոնշյալ խնդիրնե­րը կամ դրանց մի մասը։ Կուսակցությունը բարե­փո­խե­լու որո­շումներ պիտի կայացվե՞ն, թե՞ ընթա­ցիկ-դասա­կան Ժողո­վի ակա­նա­տես պիտի լինենք, որ կուսակցության դերա­կա­տա­րությունը սահմա­նա­փա­կում է Հայաստա­նում ընտրա­կան մի մեքե­նա լինե­լով, որ 30–40 Դաշնակցա­կան ղեկա­վարնե­րի հարստացմանն է ծառա­յում։ Ժողո­վի պատգա­մա­վորնե­րը պատմա­կան մեծ պատասխա­նատվություն ունեն։ Մեծ պատասխա­նատվություն ունի նաեւ Բյուրոն‘ ընդհա­նուր Ժողո­վի մասնա­կիցնե­րի ցանկում ներա­ռե­լով կուսակցա­կան «այլա­խոհներ», եւ հեղի­նա­կություններ, որոնք թեկուզ խորհրդակցա­կան ձայնով հրա­վիրվեն ժողո­վին։ Այսպի­սով, բոլոր շերտե­րի մասնակցությունն ապա­հո­վե­լով Ընդհա­նուր Ժողո­վին, կարե­լի կլի­նի խնդիրնե­րի խորքա­յին քննարկում եւ պատշաճ լուծումներ գտնել։ Հեղի­նա­կություննե­րի անտե­սումը կամ չեզո­քա­ցումը լուծումներ չեն բերել եւ չեն բերե­լու։ Բյուրո­յի անդամնե­րը պարտա­վոր են մի կողմ թողնել իրենց նախա­սի­րություննե­րը եւ բարձրա­նալ Դաշնակցա­կա­նության, որպեսզի կարե­լի լինի փրկել կուսակցությունն ամբողջա­կան քայքա­յումից։ 

Դավիթ Թորոսյան
Նյու Յորք

Ամբողջա­կան հոդվա­ծը կարող եք կարդալ այս հասցեով՝ hraparak.am

Առնչվող Հոդվածներ