Քիչ չի նաև ՀՅԴ մեղքը հայ ժողովրդի՝ Ցեղասպանությանը հաջորդած ժամանակաշրջանում։ ՀՅԴ-ը, գործելով պատմական ամենաբարդ փուլերից մեկում, այդպես էլ չկարողացավ նորանալ, իր գաղափարախոսությունը դարձնել ժամանակի համահունչ ու իր պատկերացրած հայրենասիրությունը շղթայի պես կապելով հասարակության ոտքերին, նորից փորձում է հետ տանել նրան։
Հակոբ Մովսես
1inTV-ը զրուցել է բանաստեղծ Հակոբ Մովսեսի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի՝ որպես պետություն ունեցած գոյաբանական նպատակներն ու ունեցած մարտահրավերները։
Հակոբ Մովսեսը, խոսելով Հայաստանի՝ ԵՄ ընթացքի մասին, շեշտել է, որ Հայաստնն իր էությամբ քրիստոենական-եվրապական մթնորոտի ու հոգեբանության երկիր է, իր արժեհամակարգով, իր խորքային էությամբ։ Այդպես է եղել հինգերորդ դարում, այդպես է եղել 19-րդ դարում, այդպես պիտի լինի հիմա։ Պարզապես մենք նախորդ դարերում մաս կազմեցինք մի պետության, որում եղել են եվրոպական ինչ որ բաղադրիչներ, բայց իր հոգեբանությամբ այդ երկիրը եվրոպական չի եղել։ Դա իհարկե ռուսաստանն է ու այդ երկրին մաս կազմելը նաև խորթացրել է մեզ իր էությանը։ Այժմ երբ մենք ունենք պետություն, իշխանությունները պետք է այսպես, ասած, դաստիարակիչ աշխատանք տանեն մեր ժողովրդի հետ, նրան սովորեցենեն, ընդ որում բարձր կրթության միջոցովո սովորեցնեն, թե ինչ է պետությունը, արժեքը։
Բացի «պետություն» առարկան խորքային իմաստով սովորելը, որպես ժողովուրդ մենք պետք է նաև սովորենք ու վերհիշենք, թե ինչ է Եվրոպան, սովորենք իր ողջ էությամբ, այսինքն այն արժեքները, որոնք հոգեբանորեն իրար են կապում մեզ ու նրանց։ Շատերը ԵՎրոպա ասելով միայն որոշ կենցաղային բաններ են հասկանում, բայց ԵՎրոպան հոգեբանություն ու մտածողություն է։ Շատ լավ կլիներ, եթե բազմաթիվ եվրոպական աշխատանքներ իրենց բնագրից թարգմանվեին հայերեն, ներկայացվեին ժողովրդին, բացատրվեին դրանց իմաստն ու էությունը։ Ռուսները ունեն այդ թարգմանությունները, բայց ռուսները այդ ամենն անում ու ներկայացնում են իրենց ուզած ձևաչափով ու էությամբ, մինչդեռ մենզ պետք է ԵՎրոպան հիշել ու հասկանալ խորքային մոտեցումով։
Հակոբ Մովսեսը նաև անդրադարձավ հայ ժողովդրի ու հայ քաղաքական գաղափարախոսության միջև առկա այն «խնդրին», որը մեզ ժողովուրդ, թույլ չի տալիս առաջ գնալ։ ՄԱսնավորապես նշելով ՀՅԴ գործունեությունն ու քաղաքական գաղափարախոսությունը։ Ընդունելով հանդերձ ՀՅԴ մեծ ազդեցությունն ու ավանդը հայ ժողովրդի կյանքում, բանաստեղծը նկատեց, որ քիչ չի նաև ՀՅԴ մեղքը հայ ժողովրդի՝ Ցեղասպանությանը հաջորդած ժամանակաշրջանում։ ՀՅԴ-ը, գործելով պատմական ամենաբարդ փուլերից մեկում, այդպես էլ չկարողացավ նորանալ, իր գաղափարախոսությունը դարձնել ժամանակի համահունչ ու իր պատկերացրած հայրենասիրությունը շղթայի պես կապելով հասարակության ոտքերին, նորից փորձում է հետ տանել նրան։
Բանաստեղծի կարծիքով ՀՅԴ-ը իր մտածելակերպով մնացել է 20-րդ դարում։ Նա կարծես, թե չի ցանկանում փոխվել ու եթե ապագայում էլ չփոխի իր քաղաքական իմացությունը, հմտությունը, նա շարունակելու է մնալ 20-րդ դարի կուսակցություն ու քիչ քիչ դուրս մղվի քաղաքականությունից էլ, ժողովրդի կյանքից էլ։ Ցավալի է, որ մի կուսակցություն, որը պայքարել է ցարի ու բոլշևիկների դեմ, այսօր ինքն է խանգարող երևույթ դարձել։
Հակոբ Մովսեսը նաև անդրադարձավ Ցեղասպանության նկատմամբ մեր ունեցած մոտեցմանը։ Չի կարելի անվերջ այդ բառը ծամել ու անլրջացնել, չի կարելի դա դարձնել պետական քաղաքականության գլխավոր առաջ մղող ուժը։ Երբ թույլ ես տալիս, որ քո ցավը շահագործեն, ապա թույլ ես տալիս նաև, որ դրանով ղեկավարեն քեզ, հրեն առաջ կամ հետ քաշեն։ ԽՍՀՄ-ում հենց դա է կատարվել, երբ 1952-ին Թուրքիան մտան ՆԱՏՕ, Մոկսվայում հիշեցին, որ Ցեղասպանություն է կատարվել ու սկսեցին այդ ցավն օգտագործել։ Մի բան, որ այսօր էլ Մոսկվան այդպես է անում, իսկ ՀՅԴ-ը կարծես չի հասկանում դեպքերի նշանակությունն ու այն ընթացքը, որ ուրիշին է ձեռք տալիս ու չհասկանալով դառնում է խանգարիչ ուժ, որը թույլ չ իտալիս առաջ շարժվել։
Տեսանյութն ամբողջությամբ՝