25.3 C
Yerevan

Հանուն Դաշնակցության Հարության

Դաշնակցության ՄԱՅՐՈՒՂԻ վերա­դարձը ի վիճա­կի են իրա­կա­նացնել ԲՈԼՈՐՈՎԻՆ նոր ու հեղի­նա­կություն վայե­լող ՉԱՓԱՎՈՐԱԿԱՆ դեմքեր, որոնք երկար ժամա­նա­կից ի վեր, Հայաստանյան Փտած Կառույցի ավա­տա­պե­տա­կան հաշվարկումնե­րով, ճնշումնե­րով ու շահա­գործումնե­րով, գամվել են կուսակցականամոլական/մշուշոտ լուսանցքնե­րում։

Հարութ Քալայջյան

1998‑ի Փետրվա­րին, Քոչարյա­նի թեթև ձեռքով ազատվեց Հրանտի Խումբը ու վերջ դրվեց Դաշնակցության հանդեպ ԼՏՊ-ական հալա­ծանքնե­րին։ Այդ օրե­րին, դժբախտա­բար, Դաշնակցության շարքե­րը չկա­րո­ղա­ցան կանխա­տե­սել, որ Հրանտա­կան Ղեկա­վա­րությունը, խորքա­յին առումով, դուրս գալով բանտախցիկնե­րից՝ Դաշնակցության ԲԱՑԱՀԱՅՏ/ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՌԵՎԱՆԳՈՒՄՈՎ մտնում է Քոչարյա­նի Քաղա­քա­կան բանտ-մեկուսա­րան․․․ 
Ահա­վա­սիկ ճիշտ այդ օրե­րից սկսվեց Դաշնակցության իսկա­կան խաչե­լությունը։ 2001-ին, արդեն ՀՅԴ Բյուրո­յի Ներկա­յա­ցուցիչ Հրանտ Մարգարյա­նը, անձնիշխա­նա­կան մղումնե­րով և Քոչարյա­նին մատուցած իր շնորհա­կա­լա­կան տուրքով՝ ՀՅԴ Շարքե­րին հղեց իր թիվ 55 շրջա­բե­րա­կա­նը, ՇՓՈԹԱՍԱՐՍԱՓԻ մատնե­լով Դաշնակցության ողջ շարքե­րը այն անձնա­կան մտա­վա­խությամբ, որ Քոչարյա­նի Մեղրին Արցա­խով փոխա­նակման առա­ջարկը մերժե­լու պարա­գա­յում՝ նա և իր «զինակիցներ»ը կարող էին դարձյալ հայտնվել բանտախցիկնե­րում, սակայն այս անգամ «միակ տղա­մարդ»՝ Քոչարյա­նի կոշտ բանտա­պա­հությամբ։ 

Ըստ երև­ույթին, շարքե­րը համա­կերպվե­ցին Հրանտի երկի­մաստ ու երկչոտ ախտա­ճա­նաչմա­նը և այդպես մինչև այսօր, շուրջ 30 տարի, Քոչարյա­նի լծի ներքո, Դաշնակցությունը այլանդակվեց՝ կորցնե­լով իր քաղա­քա­կան հեղի­նա­կությունը և ամե­նա­կարև­ո­րը՝ Ժողովրդա­յին Զորակցությունը։ ՀՅԴ-Քոչարյան ամուսնությունը 2022‑ի 34-րդ ԸԺ-ին ջերմացման այնպի­սի արտա­սո­վոր աստի­ճան արձա­նագրեց, որ այդ բարձրա­գույն ժողո­վը համարձակվեց որո­շումներ կայացնել ի նպաստ Միութե­նա­կան Պետության, Արցա­խի 7 շրջաննե­րը վերագրա­վե­լու և այլ հակապետական/արկածախնդրական եզրա­հանգումնե­րի․․․ 

Եվ անտա­րա­կույս է, որ շուրջ 2 շաբա­թից Երև­ա­նում Հրանտ-իշխա­նա­կան պինդ քվե­նե­րով գումարվող ՀՅԴ 35-րդ ԸԺ‑ը ԱՆԿԱՐՈՂ է առե­րեսվել վերջին տասնամյակնե­րի ղեկա­վա­րության գործած հակա­դաշնակցա­կան սխալնե­րին․ անկասկա­ծո­րեն, ԱՆԿԱՐՈՂ է ակո­սել ՆՈՐ ՈՒՂԻ։ 

Ակներև է, որ Դաշնակցության Փրկության ՄԻԱԿ բանա­լին գտնվում է ՀՅԴ ՇԱՐՔԵՐՈՒՄ։ Առավե՜լ, Դաշնակցության ՄԱՅՐՈՒՂԻ վերա­դարձը ի վիճա­կի են իրա­կա­նացնել ԲՈԼՈՐՈՎԻՆ նոր ու հեղի­նա­կություն վայե­լող ՉԱՓԱՎՈՐԱԿԱՆ դեմքեր, որոնք երկար ժամա­նա­կից ի վեր, Հայաստանյան Փտած Կառույցի ավա­տա­պե­տա­կան հաշվարկումնե­րով, ճնշումնե­րով ու շահա­գործումնե­րով, գամվել են կուսակցականամոլական/մշուշոտ լուսանցքնե­րում։ 

Հետև­ա­բար, այդ արդար ու լուսա­վոր ԱԿՆԿԱԼԻՔՈՎ՝ իրա­տե­սա­կան և գուցե վերջին ՅՈՒՅՍԸ՝ 2026‑ի ՀՅԴ 36-րդ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՆ Է․․․ Մինչ այդ, ՇԱՐՔԵՐԸ այսօրվա­նից պետք է նախա­պատրաստվեն այդ ԻՐԱՎ ժողո­վին, ՀԱՆՈՒՆ՝ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՈՒԹՅԱՆ։ 
15 Փետրվար 2025 Մուղնի

Առնչվող Հոդվածներ