ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հանուն Դաշնակցության Հարության

Դաշնակցության ՄԱՅՐՈՒՂԻ վերադարձը ի վիճակի են իրականացնել ԲՈԼՈՐՈՎԻՆ նոր ու հեղինակություն վայելող ՉԱՓԱՎՈՐԱԿԱՆ դեմքեր, որոնք երկար ժամանակից ի վեր, Հայաստանյան Փտած Կառույցի ավատապետական հաշվարկումներով, ճնշումներով ու շահագործումներով, գամվել են կուսակցականամոլական/մշուշոտ լուսանցքներում։

Հարութ Քալայջյան

1998-ի Փետրվարին, Քոչարյանի թեթև ձեռքով ազատվեց Հրանտի Խումբը ու վերջ դրվեց Դաշնակցության հանդեպ ԼՏՊ-ական հալածանքներին։ Այդ օրերին, դժբախտաբար, Դաշնակցության շարքերը չկարողացան կանխատեսել, որ Հրանտական Ղեկավարությունը, խորքային առումով, դուրս գալով բանտախցիկներից՝ Դաշնակցության ԲԱՑԱՀԱՅՏ/ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՌԵՎԱՆԳՈՒՄՈՎ մտնում է Քոչարյանի Քաղաքական բանտ-մեկուսարան․․․ 
Ահավասիկ ճիշտ այդ օրերից սկսվեց Դաշնակցության իսկական խաչելությունը։ 2001-ին, արդեն ՀՅԴ Բյուրոյի Ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անձնիշխանական մղումներով և Քոչարյանին մատուցած իր շնորհակալական տուրքով՝ ՀՅԴ Շարքերին հղեց իր թիվ 55 շրջաբերականը, ՇՓՈԹԱՍԱՐՍԱՓԻ մատնելով Դաշնակցության ողջ շարքերը այն անձնական մտավախությամբ, որ Քոչարյանի Մեղրին Արցախով փոխանակման առաջարկը մերժելու պարագայում՝ նա և իր «զինակիցներ»ը կարող էին դարձյալ հայտնվել բանտախցիկներում, սակայն այս անգամ «միակ տղամարդ»՝ Քոչարյանի կոշտ բանտապահությամբ։ 

Ըստ երևույթին, շարքերը համակերպվեցին Հրանտի երկիմաստ ու երկչոտ ախտաճանաչմանը և այդպես մինչև այսօր, շուրջ 30 տարի, Քոչարյանի լծի ներքո, Դաշնակցությունը այլանդակվեց՝ կորցնելով իր քաղաքական հեղինակությունը և ամենակարևորը՝ Ժողովրդային Զորակցությունը։ ՀՅԴ-Քոչարյան ամուսնությունը 2022-ի 34-րդ ԸԺ-ին ջերմացման այնպիսի արտասովոր աստիճան արձանագրեց, որ այդ բարձրագույն ժողովը համարձակվեց որոշումներ կայացնել ի նպաստ Միութենական Պետության, Արցախի 7 շրջանները վերագրավելու և այլ հակապետական/արկածախնդրական եզրահանգումների․․․ 

Եվ անտարակույս է, որ շուրջ 2 շաբաթից Երևանում Հրանտ-իշխանական պինդ քվեներով գումարվող ՀՅԴ 35-րդ ԸԺ-ը ԱՆԿԱՐՈՂ է առերեսվել վերջին տասնամյակների ղեկավարության գործած հակադաշնակցական սխալներին․ անկասկածորեն, ԱՆԿԱՐՈՂ է ակոսել ՆՈՐ ՈՒՂԻ։ 

Ակներև է, որ Դաշնակցության Փրկության ՄԻԱԿ բանալին գտնվում է ՀՅԴ ՇԱՐՔԵՐՈՒՄ։ Առավե՜լ, Դաշնակցության ՄԱՅՐՈՒՂԻ վերադարձը ի վիճակի են իրականացնել ԲՈԼՈՐՈՎԻՆ նոր ու հեղինակություն վայելող ՉԱՓԱՎՈՐԱԿԱՆ դեմքեր, որոնք երկար ժամանակից ի վեր, Հայաստանյան Փտած Կառույցի ավատապետական հաշվարկումներով, ճնշումներով ու շահագործումներով, գամվել են կուսակցականամոլական/մշուշոտ լուսանցքներում։ 

Հետևաբար, այդ արդար ու լուսավոր ԱԿՆԿԱԼԻՔՈՎ՝ իրատեսական և գուցե վերջին ՅՈՒՅՍԸ՝ 2026-ի ՀՅԴ 36-րդ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՆ Է․․․ Մինչ այդ, ՇԱՐՔԵՐԸ այսօրվանից պետք է նախապատրաստվեն այդ ԻՐԱՎ ժողովին, ՀԱՆՈՒՆ՝ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՈՒԹՅԱՆ։ 
15 Փետրվար 2025 Մուղնի

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *