21.3 C
Yerevan

ՀՅԴ Ինքնափրկության Փորձի Դիպուկա­հա­րումը

Այն հորի­նո­վի ու կեղտոտ կերպա­րը, որ հայ հասա­րա­կությա­նը ստի­պում էր բոլշև­ի­կը, սկսեց նյութա­կա­նա­նալ ՀՅԴ‑ը սեփա­կա­նաշնորհած անձնանց ձեռքով։ ՀՅԴ‑ը ինքը իր համար գերեզման փորեց, իր կամքով մտավ այնտեղ՝ սպա­նե­լով ոչ միայն կուսակցությունը, այլև աղա­վա­ղե­լով կուսակցության առաջ քաշած գաղա­փա­րա­խո­սությունը։

Մեր Ուղին

Սպասվող Ընդհա­նուր Ժողո­վը ևս մեկ անգամ առիթ է վերհի­շե­լու, որ ՀՅԴ անկումը հասել է մի այնպի­սի աստի­ճա­նի, որի դեպքում «հարություն առնե­լը» ոչ միայն հրաշքի է նման լինե­լու, այլև տհաճ անակնկալ-հրաշքի, որովհետև հարություն առնե­լու փոխա­րեն մենք կարող ենք ակա­նա­տես լինել ինչ որ զոմբիի, որ հանդես է գալիս ՀՅԴ անունով, բայց իր ներսում վաղուց արդեն վերջա­ցել է դաշնակցա­կան հնա­րա­վոր ամեն ինչ։ Բայց ոչինչ բացա­ռել պետք չէ, թեև ՀՅԴ վերա­կանգնումը որքան էլ ցանկա­լի է, այդքան էլ ոչ իրա­տե­սա­կան է հնչում։
ՀՅԴ անկումը մեկ օրում ու ինչ որ մի հստակ պահի չի սկսվել։ Կուսակցության աստի­ճա­նա­կան այլա­սե­րումն ու այլա­կերպումը ընթա­ցել է դանդաղ կաթող թույնի նման ու երբ այն նկա­տել են, արդեն ուշ է եղել։ ՀՅԴ որպես գաղա­փա­րի փչա­ցումն ու քաղա­քա­կան գործի­քի վերա­ծումն ընթա­ցել է մի ձևով, որի ժամա­նակ նրան ուղեկցել է հարմարվե­լու և նախկին փառքը վերա­կագնե­լու տենչը, բայց դրա փոխա­րեն կուսակցությունը վերածնվե­լու փոխա­րեն բռնել է ինքնասպա­նության ուղին։ Այլանդա­կումն ուղեկցվել է այնպի­սի երև­ույթնե­րով, ինչպի­սիք են՝ որևէ առի­թով հետև­ություններ չանե­լու անունա­կությունը, Ժամա­նա­կին դեմ գնա­լու դոն-քիշո­տությունը, ազատ խոսքի արգե­լումը, ինքնուրույն քաղա­քա­կա­նություն որդեգրե­լու սկզբունքնե­րից հրա­ժա­րումը, գիտա­կից երի­տա­սարդություն ներգրա­վե­լու անկարողությունը,-ՀՀ Անկա­խության հղացքից հրա­ժարվե­լու հիմա­րությունը, Արցա­խի սահմա­նադրա­կան կարգը տապա­լե­լու (մեղմ ասած) քաղա­քա­կան տհա­սությունը, պետա­կա­նության գերա­գույն նպա­տա­կի ստո­րա­դա­սումը, կուսակցության ինքնանպա­տա­կա­նա­ցումը, Միացյալ Հայաստա­նի ֆիտի­շա­ցումը, Ծրագիր/Կանոնագրի աստվա­ծաշնչա­ցումը, մտա­վո­րա­կա­նության սովը, Սփյուռքի գաղութայնացման և հակա­պե­տա­կա­նացման ընթացքի շարունա­կումը, Հայ Դատի ռուսա­կա­նա­ցումը, հակա­թուրքա­կա­նությունը շարքե­րի համար թմրանյութ դարձնե­լը և այլն։
Կուսակցության այս անհա­վա­կան փչացման դեմ շատերն են բողո­քել, բայց նրանց բոլո­րին կուսակցությունից հեռացրել են։ ԳՄ սենյակնե­րում փակված մարդիկ դադա­րել են տեսնել ու լսել, նրանք լսել են միայն իշխա­նության շղթա­նե­րի ձայնն ու սիրով համա­ձայնվել են լեգի­տի­մացնող վերարկուի դեր կատա­րել Սերժ Սարգսյա­նի ու Ռոբերտ Քոչարյա­նի համար։ Նրանք սիրով համա­ձայնվել են իշխա­նության տերե­րի «փոքր եղբոր» կարգա­վի­ճա­կին, բայց փոխա­րե­նը շարքե­րին մշտա­պես ներկա­յա­ցել են քաղցր ու թանձր ստե­րով, որ ՀՅԴ գործիչներն այնքան խելա­ցի ու ինտե­լի­գենտ են, այնքան փորձա­ռու և անկրկնե­լի հմայքով օժտված, որ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են տեսնում այդ լուսապսա­կով օժտվածնե­րին ու նրանց հետ խորհուրդ անում։ «Սարի իմաստուն ծերունու» սեփա­կան հեքիա­թին հավա­տա­լով ՀՅԴ Հայաստա­նի ԳՄ‑ը ոչ միայն այլանդա­կեց ու այլա­սե­րեց կուսակցությունը, այլև, ըստ էության կազմա­կերպեց ներքին անտե­սա­նե­լի հեղաշրջում, երբ ՀՅԴ Բյուրո­յից դանդաղ խլեց նրա բոլոր ֆունկցիա­նե­րը ու Բյուրոն դարձավ խաղա­լիք Հայաստա­նի ԳՄ ձեռքում։ Հայաստա­նի ԳՄ‑ը, որ իր բնույթով ընդա­մե­նը ԿԿ էր, այսօր դարձել է Դաշնակցությունը պատանդ վերցրած մարդկանց ամրո­ցը, որտե­ղից նրանք հուր ու անեծք են նետում ցանկա­ցած մեկի հասցեին ու ուղղությամբ, ով կհա­մարձակվի ոչ թե նույնիսկ քննա­դա­տել, այլ անգամ չհա­մա­ձայնվել նրանց հետ։
Ու ի՞նչ տեղի ունե­ցավ։ Տասնամյակնե­րի ընթացքում ՀՅԴ‑ը մսխեց իր 100-ամյա ժառանգությունը, այնպես հոգնեցրեց ու հիասթա­փեցրեց հանրությա­նը, որ մարդիկ սկսե­ցին զրո ուշադրություն դարձնել «սոցիա­լիզմ», «Արամ Մանուկյան», «Քրիստա­փոր Միքա­յելյան» և այլ արժեքնե­րին, որոնք ՀՅԴ ինքնության լավա­գույն ցուցիչներն էին դարձել։ Այն սուտը, որ տասնամյակներ շարունակ փորձում էր հայ մարդու վզին փաթա­թել Կոմունիստա­կան Կուսակցությունը, երբ տասնյակ հատորներ էին գրվում, որտեղ դաշնակցա­կա­նը ներկա­յացվում էր որպես գող, սրի­կա, անպա­տիվ, հայրե­նա­վա­ճառ, ծախվող, իշխա­նության համար մեռնող, անհայրե­նիք և փառա­մոլ արկա­ծախնդիրներ, երբ ֆիլմեր էին ներկա­յացնում, որտեղ Նժդե­հը և Դրոն և ընդհանրա­պես ՀՅԴ‑ը ներկա­յացնում էին որպես չտեսնված ու չլսված հրեշներ, ի վերջո սկսեց իրա­կա­նություն դառնալ հենց դաշնակցա­կաննե­րի ձեռքով։ Այն հորի­նո­վի ու կեղտոտ կերպա­րը, որ հայ հասա­րա­կությա­նը ստի­պում էր բոլշև­ի­կը, սկսեց նյութա­կա­նա­նալ ՀՅԴ‑ը սեփա­կա­նաշնորհած անձնանց ձեռքով։ ՀՅԴ‑ը ինքը իր համար գերեզման փորեց, իր կամքով մտավ այնտեղ՝ սպա­նե­լով ոչ միայն կուսակցությունը, այլև աղա­վա­ղե­լով կուսակցության առաջ քաշած գաղա­փա­րա­խո­սությունը։
Ու հիմա երբ սպասվում է ՀՅԴ հերթա­կան ԸԺ‑ը, հարց է ծագում։ Բայց ինչի՞ համար։ Ի՞նչ է լինե­լու։ Նորից նո՞ւյնը։ Այդ դեպքում ի՞նչ կարիք կա հերթա­կան անգամ փչացնել ՀՅԴ ևս մեկ գեե­ցիկ ավանդույթ՝ Ընդհա­նուր Ժողո­վը։
Միևնույն է, այսօր ՀՅԴ‑ը չի պատրաստվում հրա­ժարվել իր որդեգրած ճանա­պարհից, որն ուղեկցվում է ընկերվա­րա­կան գծի անհե­տա­ցումով, պետության դեմ կուսակցա­կա­նա­մո­լա­կան կույր պայքա­րով, շարքե­րի կրա­վո­րա­կա­նությունով ու դաշնակցա­կան խոսքի ու գործի հետզհե­տե դատարկվող արտա­հայտություննե­րով։
Եվ ամե­նա­վատն այն է, որ ՀՅԴ-ում մինչև օրս չհասկա­ցան 2020–2023թ․ ըմբոստա­ցած Արևմտյան Ամե­րի­կա­յի ԿԿ գերխնդի­րը ոչ թե օրվա կազմա­կերպա­կանն էր, այլ ՀՅԴ լինե­լիության հարցը և գիտա­կա­ցա­բար պատժվե­լու գնով գնա­ցել էին այդ Դաշնակցա­կան ընդվզման քայլին։ Շարքե­րը ոչինչ չարե­ցին, որովհետև չէին ուզում անել, որովհետև իրենց ևս դուր է գալիս այդ սուտն ու ստի մեջ նկարված փառքն ու հաղթա­նակնե­րը։ Իսկ ի՞նչ արժե սուտը։ Սուտը շատ թանկ արժե­ցավ։ Այդ ստի դիմաց ՀՅԴ-ում վճա­րե­ցին գաղա­փա­րա­կան ինքնության խորտակման գնով։

Ստորև Ներկա­յացնում ենք 2023թ․ ապրի­լի 5‑ի Հրա­պա­րա­կի ներկա­յացրած նյութն այն մասին, թե ովքեր են այն դաշնակցաննե­րը, ովքեր հանդի­պել էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցի հետ։ Նյութում ամեն կերպ ցեխ է շպրտվում Արևմտյան Ամե­րի­կա­յի ԿԿ անդամնե­րի հասցեին, իսկ ՀՅԴ Բյուրո­յի անդամ Կիրո Մանո­յա­նը նշել էր, որ այդ մարդիկ վաղուց դաշնակցա­կաններ չեն և որ դաշնակցա­կա­նը չի կարող հանդի­պել իշխա­նության հետ։

Facebook

Առնչվող Հոդվածներ