Եթե ամեն ինչ այդքան լավ էր, ապա ինչո՞ւ Ադրբեջանը նույնիսկ ընդհանուր պետության գաղափարը չի քննարկել, այլ շարունակաբար գնացել է Արցախի նախ 7 շրջանները, ապա և ԼՂԻՄ-ը ստանալու ուղղությամբ։ Դեռ պետք է նախ հասկանալ, թե ինչպես է պատահում, որ Քոչարյանը նախ հայտարարում է մի բան, հետո գալիս է իշխանության ու սկսում է բանակցել լրիվ ուրիշ բան։
Վահրամ Աթանեսյան
1inTV-ը զրուցել է Արցախի նապկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսն ու այնտեղ հնչած որոշ տեսակետներ։
Վահրամ Աթանեսյանը, խոսելով Քոչարյանի այն պնդման մասին, որ 2019թ․ Հայաստանին «փայլուն» առաջարկ էր արվել, բայց որը Հայաստանի իշխանությունների կողմից բաց էր թողնվել, ասաց, որ Մինսկի համանախագահ երկրներից ոչ ոք պաշտոնական առումով չի հաստատել կամ մերժել, որ Հայաստանին ու Ադրբեջանին ընդհանրապես նման առաջարկ է արվել, այնպես, որ դա բավական կասկածելի է, և եթե դա «փայլուն» առաջարկ էր, ապա ողջ բանակցային պատմության ընթացքում Հայաստանին ավելի փայլուն առաջարկներ են արվել, ինչո՞ւ որևէ առաջարկ այդպես էլ կյանքի չի կոչվել։
Պատգամավորը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը, ով իր այս ասուլիսների ընթացքում ամեն կերպ փորձում է արդարացնել իր քաղաքականությունը, որ իրենք հնարավոր ամեն բան արել են, որպեսզի Արցախի հարցը լուծվի, բայց այս իշխանությունները 2018-ից հետո ամեն ինչ փչացրել են, որովհետև իշխանությանը հակադարձելու հարց ունի, քանի որ պատրաստվում է ընտրությունների, որպեսզի նորից վերադառնա քաղաքականություն ու գլխավորի կառավարությունը, մյուս կողմից էլ իշխանությունը կարիք ունի ամեն կերպ ցույց տալու, որ իրեն բաժին է հասել արդեն իսկ ձախողված բանակցային պատմություն և Արցախի հարցի առանց պատերազմի ու հայանպաստ լուծումն անհնար էր։ Բայց, ինպես նշեց պատգամավորը, հազիվ թե այդ ասուլիսներով իշխանությունը կամ Քոչարյանը կարողանան հասարակության մեջ ինչ որ բեկում կամ համոզմունք մտցնեն։ Ի վերջո մենք պետք է հասկանանք, թե բացի իրար հակադարձելուց, այս ասուլիսները ի՞նչ իմաստ ունեն։ Ի՞նչ օգուտ են տալիս հասարակությանը, Հայաստանին։ Մենք կարո՞ղ ենք ի վերջո ամեն ինչ մի կողմ դնել ու հասկանալ, որ կա իշխանության մատուցած փաթեթ, որով առաջարկվում է Ադրբեջանի հետ հաչաբերությունների կարգավորման տարբերակ ու կա ընդդիմության առաջարկած տարբերակ(եթե իհարկե կա համընդհանուր ընդդիմություն), կամ գոնե ընդդիմադիր այս ու այն խմբերի կողմից առաջարկված տարբերակ։ Դրանք դնել իրար դեմ ու հասկանալ, թե ինչ է ստացվում, այլապես, այս ասուլիսները որևէ գործնական հետևանք չեն թողնում ու ոչ մի օգուտ չեն տալիս։
Վահրամ Աթանեսյանն ասաց, որ բանակցությունների ողջ պատմության ընթացքում տարատեսակ առաջարկներ են եղել, ինչո՞ւ դրանցից որևէ մեկը իրականություն չի դարձել։ Ընդ որում, եթե Քոչարյանը նշում է, որ ներկայիս իշխանությունները իրենց եվրոպական ընթացքով են փչացրել ամեն ինչ, ապա ինչո՞ւ իր ու իրեն հաջորդող ու իր սկզբունքները պահպանած Սերժ Սարգսյանի իշխանությունների ժամանակ որևէ հարց չլուծվեց։ Ինչո՞ւ հիմա նշվում է, որ իրենց ժամանակ «փայլուն» հնարավորություններ են եղել, իրավիճակը ;ավ է եղել, բայց ոչ մի լուծում չի առաջարկվել։
Վահրամ Աթանեսյանը քննարկեց մի քանի տարբերակ՝ համեմատելու համար, թե դրանցից որն է ավելի «լավը» եղել։ Այնուհետև հարց բարձրացրեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ինչո՞ւ հրաժարական տվեց։ Որովհետև Հայաստանի այն ժամանակվա Վարչապետ Քոչարյանի գլխավորությամբ նրա սեղանին դրվել էր պնդում, որ իրենք ապահովելու են հայկական իշխանությամբ ինքնակառավարվող 8 հազար ք/կմ տարածք ունեցող Արցախ։ Բայց Լևոն Տեր- Պետրոսյանի հրաժարականից ընդամենը մեկ ամիս հետո Վարդան Օսկանյանը Ռուսաստանի արտգործնախարար Պրիմակովին խնդրել է Ադրբեջանին առաջարկել ընդհանուր պետության տարբերակը։ Մի բան, որ Ադրբեջանը անգամ չի էլ քննարկել։ Ըստ դիվանագետների վկայությունների՝ Ալիևը զարմացած հարցրել է, թե արդյո՞ք կատակում են։ Եթե ամեն ինչ այդքան լավ էր, ապա ինչո՞ւ Ադրբեջանը նույնիսկ ընդհանուր պետության գաղափարը չի քննարկել, այլ շարունակաբար գնացել է Արցախի նախ 7 շրջանները, ապա և ԼՂԻՄ-ը ստանալու ուղղությամբ։ Դեռ պետք է նախ հասկանալ, թե ինչպես է պատահում, որ Քոչարյանը նախ հայտարարում է մի բան, հետո գալիս է իշխանության ու սկսում է բանակցել լրիվ ուրիշ բան։ Մանավանդ, ինչպես, որ երկրորդ նախագահն է ներկայացնում, Հայաստանն ուներ փայլուն հնարավորություններ ու նաև դաշնակցային «պարտավորություններն» էր կատարում։
Ամբողջական հարցազրույցը՝
https://www.youtube.com/watch?v=l45NS8Y6Z5A