16.2 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 18

1998‑ի ամա­ռը, սակայն, Ստե­փա­նա­կերտում պայթեց ներքա­ղա­քա­կան սուր ճգնա­ժամ: Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը խստա­գույն քննա­դա­տության ենթարկեց Լեո­նարդ Պետրոսյա­նի կառա­վա­րության սոցիալ-տնտե­սա­կան քաղա­քա­կա­նությունը: Շատե­րի համար անսպա­սե­լի՝ ներքին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նից հրա­ժա­րա­կան ներկա­յացրեց նրա եղբայր Կարեն Բաբա­յա­նը:

Վահրամ Աթա­նեսյան

Ռոբերտ Քոչարյա­նի հրա­ժա­րա­կա­նից հետո ԼՂՀ նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար պիտի մնար կամ ԱԺ նախա­գահ Արթուր Թովմասյա­նը, կամ՝ վարչա­պետ Լեո­նարդ Պետրոսյա­նը: Թովմասյա­նը խորհրդա­րա­նի խոսնակ էր ընտրվել, ինչպես քաղա­քա­կան կուլիսնե­րում էին խոսում, Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի հովա­նա­վո­րությամբ, բայց քաղա­քա­կան եւ, մանա­վանդ, պետա­կան կառա­վարման բավա­րար փորձա­ռություն չուներ:
Չնա­յած Ռոբերտ Քոչարյա­նի կողմից «իրա­վա­հա­ջորդ նշա­նակվե­լուն», Լեո­նարդ Պետրոսյա­նը որպես նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար չկա­րո­ղա­ցավ հաղթա­հա­րել ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը: Թեեւ օրենքը պահանջում էր նախա­գա­հի պաշտո­նը թափուր մնա­լուն հաջորդած քառա­սունօրյա ժամկե­տում անցկացնել արտա­հերթ ընտրություններ, Ստե­փա­նա­կերտում ընդունվեց այդ գործընթա­ցը հետաձգե­լու որո­շում: Ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կին ծանոթ շրջա­նակնե­րի ասե­լով՝ ՊԲ հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը «կտրուկ դեմ էր, որ Լեո­նարդ Պետրոսյա­նը փոխա­րի­նի Ռոբերտ Քոչարյա­նին»: Իսկ թե ինչու՞ արդեն Հայաստա­նի վարչա­պետ նշա­նակված Ռոբերտ Քոչարյա­նը Լեո­նարդ Պետրոսյա­նին աջակցություն չի ցուցա­բե­րել կամ փորձել է, բայց հաջո­ղության չի հասել՝ ԼՂՀ քաղա­քա­կան անցյա­լի էական նշա­նա­կության հերթա­կան գաղտնիքն է:
Ամիսներ տեւած անո­րո­շությունը հանգուցա­լուծվեց բավա­կան արտա­ռոց որոշմամբ. Իշխա­նությունը նախա­գա­հի թեկնա­ծու առա­ջադրեց Արկա­դի Ղուկասյա­նին: Ղուկասյա­նը մասնա­գի­տությամբ բանա­սեր է, աշխա­տանքա­յին գործունեությունն սկսել է որպես «Խորհրդա­յին Ղարա­բաղ» թերթի ռուսա­կան տարբե­րա­կի աշխա­տա­կից, ապա՝ պատասխա­նա­տու: Ղարա­բաղյան Շարժման տարի­նե­րին աչքի է ընկել սուր հրա­պա­րա­կումնե­րով, ինչի պատճա­ռով խորհրդա­յին պատժիչ մարմիննե­րի կողմից ձերբա­կալվել է եւ ենթարկվել մեկամսյա վարչա­կան կալանքի: Արկա­դի Ղուկասյա­նը 1992 թվա­կա­նին նշա­նակվել է Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեի նախա­գա­հի, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյա­նի, արտա­քին քաղա­քա­կա­նության հարցե­րով խորհրդա­կան, իսկ 1993 –ին՝ արտա­քին գործե­րի նախա­րար:
Այդ փորձա­ռությունը բավարա՞ր էր, որ նա զբա­ղեցնի ԼՂՀ նախա­գա­հի պաշտո­նը՝ այդ հարցը հրա­պա­րա­կա­յին քննարկման չդրվեց, բայց տեղի ունե­ցավ անսպա­սե­լին. նախա­գա­հի թեկնա­ծու առա­ջադրվեց նաեւ խորհրդա­րա­նի խոսնակ Արթուր Թովմասյա­նը: Քվեարկության արդյունքնե­րով, իհարկե, Արկա­դի Ղուկասյա­նը ճանաչվեց հաղթող, բայց Թովմասյա­նը նրա հաղթա­նա­կը չճա­նա­չեց եւ հրա­ժա­րա­կան տվեց: Ստեղծված իրա­վի­ճա­կը հաղթա­հարվեց ԱԺ պատգա­մա­վո­րի թափուր մնա­ցած մանդա­տը համալրե­լու արտա­հերթ ընտրություննե­րով.
Զինվո­րա­կան փակ ընտրա­տա­րածքում պատգա­մա­վո­րության թեկնա­ծու առա­ջադրվեց հինգ տարի առաջ Նախա­րարնե­րի խորհրդի նախա­գա­հի պաշտո­նից հրա­ժարված Օլեգ Եսա­յա­նը եւ զբա­ղեցրեց Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի պաշտո­նը: Նախա­գա­հի պաշտոնն ստանձնե­լով՝ Արկա­դի Ղուկասյա­նը վերստին վարչա­պետ նշա­նա­կեց Լեո­նարդ Պետրոսյա­նին, բայց ակնհայտ էր, որ Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը ներքա­ղա­քա­կան այդ դասա­վո­րությունից դժգոհ է: Կառա­վա­րության կազմում ներքին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նը վերա­պահվեց Կարեն Բաբա­յա­նին՝ Սամվել Բաբա­յա­նի հարա­զատ եղբո­րը, որ առա­ջին պատե­րազմում հայտնի էր որպես առանձին մոտոհրաձգա­յին գումարտա­կի հրա­մա­նա­տար:
1998‑ի ամա­ռը, սակայն, Ստե­փա­նա­կերտում պայթեց ներքա­ղա­քա­կան սուր ճգնա­ժամ: Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը խստա­գույն քննա­դա­տության ենթարկեց Լեո­նարդ Պետրոսյա­նի կառա­վա­րության սոցիալ-տնտե­սա­կան քաղա­քա­կա­նությունը: Շատե­րի համար անսպա­սե­լի՝ ներքին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նից հրա­ժա­րա­կան ներկա­յացրեց նրա եղբայր Կարեն Բաբա­յա­նը: Իրա­վի­ճա­կի հանգուցա­լուծման համար հրա­վիրված ներքին քննարկումնե­րը, ինչպես ժամա­նա­կին իրա­զեկ աղբյուներն էին ասում, ոչ մի արդյունք չտվե­ցին. ՊԲ հրա­մա­նա­տար, Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը պահանջում էր ոչ միայն վարչա­պե­տի, այլեւ Լեո­նարդ Պետրոսյա­նի գլխա­վո­րած կառա­վա­րության ամբողջ կազմի հրա­ժա­րա­կա­նը, եւ նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նը հարկադրված էր ցրել կառա­վա­րությունը:
Վարչա­պե­տի պաշտո­նում նշա­նակվեց Ժիրայր Պողոսյա­նը: Գաղտնիք է մնում, թե Լեո­նարդ Պետրոսյա­նին հրա­ժա­րա­կան պարտադրե­լուց հետո Սամվել Բաբա­յանն ինչու՞ չհա­վակնեց վարչա­պե­տի պաշտո­նին կամ եթե հավակնեց, ապա ինչու՞ չզբա­ղեցրեց կառա­վա­րության ղեկա­վա­րի աթո­ռը, որպեսզի անձամբ իրա­կա­նացնի սոցիալ-տնտե­սա­կան այն քաղա­քա­կա­նությունը, որի հիմնա­կան թեզե­րը նա ներքա­ղա­քա­կան ճգնա­ժա­մի օրե­րին հանրայնացրել էր ծավա­լուն եւ բազմա­շերտ մամուլի ասուլի­սով:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ