ՄԵՐ ՈՒՂԻՆ

ՀՅԴ Ինքնափրկության Փորձի Դիպուկահարումը

Այն հորինովի ու կեղտոտ կերպարը, որ հայ հասարակությանը ստիպում էր բոլշևիկը, սկսեց նյութականանալ ՀՅԴ-ը սեփականաշնորհած անձնանց ձեռքով։ ՀՅԴ-ը ինքը իր համար գերեզման փորեց, իր կամքով մտավ այնտեղ՝ սպանելով ոչ միայն կուսակցությունը, այլև աղավաղելով կուսակցության առաջ քաշած գաղափարախոսությունը։

Մեր Ուղին

Սպասվող Ընդհանուր Ժողովը ևս մեկ անգամ առիթ է վերհիշելու, որ ՀՅԴ անկումը հասել է մի այնպիսի աստիճանի, որի դեպքում «հարություն առնելը» ոչ միայն հրաշքի է նման լինելու, այլև տհաճ անակնկալ-հրաշքի, որովհետև հարություն առնելու փոխարեն մենք կարող ենք ականատես լինել ինչ որ զոմբիի, որ հանդես է գալիս ՀՅԴ անունով, բայց իր ներսում վաղուց արդեն վերջացել է դաշնակցական հնարավոր ամեն ինչ։ Բայց ոչինչ բացառել պետք չէ, թեև ՀՅԴ վերականգնումը որքան էլ ցանկալի է, այդքան էլ ոչ իրատեսական է հնչում։
ՀՅԴ անկումը մեկ օրում ու ինչ որ մի հստակ պահի չի սկսվել։ Կուսակցության աստիճանական այլասերումն ու այլակերպումը ընթացել է դանդաղ կաթող թույնի նման ու երբ այն նկատել են, արդեն ուշ է եղել։ ՀՅԴ որպես գաղափարի փչացումն ու քաղաքական գործիքի վերածումն ընթացել է մի ձևով, որի ժամանակ նրան ուղեկցել է հարմարվելու և նախկին փառքը վերակագնելու տենչը, բայց դրա փոխարեն կուսակցությունը վերածնվելու փոխարեն բռնել է ինքնասպանության ուղին։ Այլանդակումն ուղեկցվել է այնպիսի երևույթներով, ինչպիսիք են՝ որևէ առիթով հետևություններ չանելու անունակությունը, Ժամանակին դեմ գնալու դոն-քիշոտությունը, ազատ խոսքի արգելումը, ինքնուրույն քաղաքականություն որդեգրելու սկզբունքներից հրաժարումը, գիտակից երիտասարդություն ներգրավելու անկարողությունը,-ՀՀ Անկախության հղացքից հրաժարվելու հիմարությունը, Արցախի սահմանադրական կարգը տապալելու (մեղմ ասած) քաղաքական տհասությունը, պետականության գերագույն նպատակի ստորադասումը, կուսակցության ինքնանպատականացումը, Միացյալ Հայաստանի ֆիտիշացումը, Ծրագիր/Կանոնագրի աստվածաշնչացումը, մտավորականության սովը, Սփյուռքի գաղութայնացման և հակապետականացման ընթացքի շարունակումը, Հայ Դատի ռուսականացումը, հակաթուրքականությունը շարքերի համար թմրանյութ դարձնելը և այլն։
Կուսակցության այս անհավական փչացման դեմ շատերն են բողոքել, բայց նրանց բոլորին կուսակցությունից հեռացրել են։ ԳՄ սենյակներում փակված մարդիկ դադարել են տեսնել ու լսել, նրանք լսել են միայն իշխանության շղթաների ձայնն ու սիրով համաձայնվել են լեգիտիմացնող վերարկուի դեր կատարել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի համար։ Նրանք սիրով համաձայնվել են իշխանության տերերի «փոքր եղբոր» կարգավիճակին, բայց փոխարենը շարքերին մշտապես ներկայացել են քաղցր ու թանձր ստերով, որ ՀՅԴ գործիչներն այնքան խելացի ու ինտելիգենտ են, այնքան փորձառու և անկրկնելի հմայքով օժտված, որ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են տեսնում այդ լուսապսակով օժտվածներին ու նրանց հետ խորհուրդ անում։ «Սարի իմաստուն ծերունու» սեփական հեքիաթին հավատալով ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ը ոչ միայն այլանդակեց ու այլասերեց կուսակցությունը, այլև, ըստ էության կազմակերպեց ներքին անտեսանելի հեղաշրջում, երբ ՀՅԴ Բյուրոյից դանդաղ խլեց նրա բոլոր ֆունկցիաները ու Բյուրոն դարձավ խաղալիք Հայաստանի ԳՄ ձեռքում։ Հայաստանի ԳՄ-ը, որ իր բնույթով ընդամենը ԿԿ էր, այսօր դարձել է Դաշնակցությունը պատանդ վերցրած մարդկանց ամրոցը, որտեղից նրանք հուր ու անեծք են նետում ցանկացած մեկի հասցեին ու ուղղությամբ, ով կհամարձակվի ոչ թե նույնիսկ քննադատել, այլ անգամ չհամաձայնվել նրանց հետ։
Ու ի՞նչ տեղի ունեցավ։ Տասնամյակների ընթացքում ՀՅԴ-ը մսխեց իր 100-ամյա ժառանգությունը, այնպես հոգնեցրեց ու հիասթափեցրեց հանրությանը, որ մարդիկ սկսեցին զրո ուշադրություն դարձնել «սոցիալիզմ», «Արամ Մանուկյան», «Քրիստափոր Միքայելյան» և այլ արժեքներին, որոնք ՀՅԴ ինքնության լավագույն ցուցիչներն էին դարձել։ Այն սուտը, որ տասնամյակներ շարունակ փորձում էր հայ մարդու վզին փաթաթել Կոմունիստական Կուսակցությունը, երբ տասնյակ հատորներ էին գրվում, որտեղ դաշնակցականը ներկայացվում էր որպես գող, սրիկա, անպատիվ, հայրենավաճառ, ծախվող, իշխանության համար մեռնող, անհայրենիք և փառամոլ արկածախնդիրներ, երբ ֆիլմեր էին ներկայացնում, որտեղ Նժդեհը և Դրոն և ընդհանրապես ՀՅԴ-ը ներկայացնում էին որպես չտեսնված ու չլսված հրեշներ, ի վերջո սկսեց իրականություն դառնալ հենց դաշնակցականների ձեռքով։ Այն հորինովի ու կեղտոտ կերպարը, որ հայ հասարակությանը ստիպում էր բոլշևիկը, սկսեց նյութականանալ ՀՅԴ-ը սեփականաշնորհած անձնանց ձեռքով։ ՀՅԴ-ը ինքը իր համար գերեզման փորեց, իր կամքով մտավ այնտեղ՝ սպանելով ոչ միայն կուսակցությունը, այլև աղավաղելով կուսակցության առաջ քաշած գաղափարախոսությունը։
Ու հիմա երբ սպասվում է ՀՅԴ հերթական ԸԺ-ը, հարց է ծագում։ Բայց ինչի՞ համար։ Ի՞նչ է լինելու։ Նորից նո՞ւյնը։ Այդ դեպքում ի՞նչ կարիք կա հերթական անգամ փչացնել ՀՅԴ ևս մեկ գեեցիկ ավանդույթ՝ Ընդհանուր Ժողովը։
Միևնույն է, այսօր ՀՅԴ-ը չի պատրաստվում հրաժարվել իր որդեգրած ճանապարհից, որն ուղեկցվում է ընկերվարական գծի անհետացումով, պետության դեմ կուսակցականամոլական կույր պայքարով, շարքերի կրավորականությունով ու դաշնակցական խոսքի ու գործի հետզհետե դատարկվող արտահայտություններով։
Եվ ամենավատն այն է, որ ՀՅԴ-ում մինչև օրս չհասկացան 2020-2023թ․ ըմբոստացած Արևմտյան Ամերիկայի ԿԿ գերխնդիրը ոչ թե օրվա կազմակերպականն էր, այլ ՀՅԴ լինելիության հարցը և գիտակացաբար պատժվելու գնով գնացել էին այդ Դաշնակցական ընդվզման քայլին։ Շարքերը ոչինչ չարեցին, որովհետև չէին ուզում անել, որովհետև իրենց ևս դուր է գալիս այդ սուտն ու ստի մեջ նկարված փառքն ու հաղթանակները։ Իսկ ի՞նչ արժե սուտը։ Սուտը շատ թանկ արժեցավ։ Այդ ստի դիմաց ՀՅԴ-ում վճարեցին գաղափարական ինքնության խորտակման գնով։

Ստորև Ներկայացնում ենք 2023թ․ ապրիլի 5-ի Հրապարակի ներկայացրած նյութն այն մասին, թե ովքեր են այն դաշնակցանները, ովքեր հանդիպել էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցի հետ։ Նյութում ամեն կերպ ցեխ է շպրտվում Արևմտյան Ամերիկայի ԿԿ անդամների հասցեին, իսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը նշել էր, որ այդ մարդիկ վաղուց դաշնակցականներ չեն և որ դաշնակցականը չի կարող հանդիպել իշխանության հետ։

Facebook

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *