25.3 C
Yerevan

2017-ին Ինչ Չէր Կարե­լի, 2025-ին Կարե­լի Է

Սինանյա­նը, անկախ նրա­նից, թե ով է որպես անձ, ՀՀ ներկա­յա­ցուցիչն է։ ՀՅԴ կողմից այդ բոյկո­տը ՀՀ դեմ է արվում, ոչ թե Սինանյա­նի։ Սինանյա­նը կգնա, կնշա­նակվի մեկ ուրի­շը, բայց եթե ՀՅԴ‑ը ամեն անգամ էլ քաղա­քա­կան դաշտը չկի­սի տվյալ իշխա­նության հետ, ապա նույն բանն են անե­լու։

Մեր Ուղին

ՀՅԴ պաշտո­նա­կան կայքը հայտնում է, որ «ՀՅԴ Հոլանդիա­յի ընտա­նի­քը» մերժել է նրա հետ ցանկա­ցած հանդի­պում՝ դա բնո­րո­շե­լով որպես հայրե­նա­սի­րա­կան քայլ՝ ուղղված դավա­ճան իշխա­նությունննե­րի դրա­ծո­յի դեմ բոյկոտ։
Առհա­սա­րակ, ՀՅԴ կառույցնե­րը բավա­կան զարմացնող պահվածք ունեն վերջին տարի­նե­րին։ ՔՊ իշխա­նության դեմ ունե­ցած կուսակցա­կան ատե­լությունն այն աստի­ճան է մթագնել նրանց, որ ՀՀ իշխա­նություննե­րի հետ ցանկա­ցած հանդի­պումից փախչում են, ինչպես՝ այրվա­ծը՝ կրա­կից։ Ընդ որում մի քիչ անհա­մեստո­րեն նշե­լով, որ դա միա­հա­մուռ բոյկոտ է և ըստ էության ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան քայլ, հարց է առա­ջա­նում, թե ո՞րն է դրա տված օգուտը։ Ենթադրենք ՀՅԴ կառույցները(որոնք հազիվ թե Նիդերլանդնե­րում առանձնա­պես ուժեղ և հսկա­յա­կան ներկա­յություն ունեն) մերժե­ցին Սինանյա­նին հանդի­պել, դա մեզ ի՞նչ տվեց։ Ոչինչ։ Եթե դաշնակցա­կաննե­րը իրոք հավա­տում են, որ Սինանյա­նի միակ գործը թշնա­մություն մտցնելն ու երկպա­ռա­կիչ գործո­ղություններ անելն է, ապա ավե­լի լավ չէր լինի հանդի­պել ու նրան փաստե­րով այնպես խեղդե­լու, հարցա­խեղդ անե­լու, որ Սինանյանն ինքը ամո­թա­հար փախչեր, մենք էլ տեսնեինք, որ թեև Հայաստա­նից հեռու, բայց այնտեղ ապրող դաշնակցա­կաններն այնքան ուղղա­միտ ու տեղե­կացված են, որ կարող են քաղա­քա­կան իրենց մեծ հոտա­ռությամբ հասկա­նալ, թե ով ինչ է իրե­նից ներկա­յացնում և հենց տեղում ճզմել են նրան։
Բայց դրա փոխա­րեն դաշնակցա­կաննե­րը հրա­ժարվում են հանդի­պել, անունը դնում են բոյկոտ և ուրա­խա­նում, որ չեն ընդունել մեկին, ում ղեկա­վա­րի հետ քաղա­քա­կան տարա­ձայնություններ ունեն։ ՀՅԴ կարծի­քով սա լուրջ և կարև­որ քայլ է։ Իրենց իսկ էջում դրված նյութում մի խումբ համա­կիրներ, որոնց մեծ մասը Հայաստա­նում չէ, հայհո­յում են Սինանյա­նին ու գնում իրենց գործե­րով։
Անկախ այդ ամե­նից, Սինանյա­նը Նիդերլանդնե­րում հանդի­պել է Սփյուռքի գործե­րի հանձնա­կա­տարնե­րի, «Սփյուռքի երի­տա­սարդ դեսպան» ծրագրի մասնա­կիցնե­րի, «Աբովյան» մշա­կութա­յին միության ղեկա­վար կազմի և նիդերլանդաբնակ երի­տա­սարդնե­րի հետ, նրանց հետ քննարկումներ ունե­ցել, հրա­վի­րել մասնակցե­լու այս տարվա Ազգա­յին երի­տա­սարդա­կան 2‑րդ համա­ժո­ղո­վին, որն անցկացվե­լու է 2025 թ. ամռա­նը՝ Երև­ա­նում: Ըստ էության դաշնակցա­կան բոյկո­տը մնա­ցել է միայն դաշնակցա­կաննե­րի ձեռքում։ Եթե իրենց տրա­մա­բա­նությա­նը նայենք, ապա Սինանյա­նի հետ հանդի­պած ամեն հայ անհայրե­նիք է, դավա­ճան, գործա­կալ և այլն։
ՀՅԴ‑ը ոչ մի կերպ չի ցանկա­նում ի վերջո առե­րեսվել փաստե­րին։ Չի ցանկա­նում մի կողմ դնել հենց իր կողմից իրա­կա­նացվող երկպա­ռա­կիչ գործունեությա­նը։ Որովհետև Սինանյա­նը, անկախ նրա­նից, թե ով է որպես անձ, ՀՀ ներկա­յա­ցուցիչն է։ ՀՅԴ կողմից այդ բոյկո­տը ՀՀ դեմ է արվում, ոչ թե Սինանյա­նի։ Սինանյա­նը կգնա, կնշա­նակվի մեկ ուրի­շը, բայց եթե ՀՅԴ‑ը այդ ամեն անգամ էլ քաղա­քա­կան դաշտը չկի­սի տվյալ իշխա­նության հետ, ապա նույն բանն են անե­լու։ Էլի կբոյկոտեն(մեծ հաշվով անարդյունք) ու իրենք իրենց կհա­վա­տացնեն, որ մեծ ու կարև­որ բան են արել։
Դա՞ է ՀՅԴ ողջ ներուժը։ Այդ մանկա­կան չարություննե՞րը։ Բոյկո­տել ՀՀ ներկա­յա­ցուցչին, որովհետև Փաշինյանն ու ՀՅԴ‑ը իրար տանել չեն կարողանո՞ւմ։ Ու արդա­րացնել, որովհետև Փաշինյա­նը «դավա­ճան է ու նրա ամեն կադր էլ դավա­ճան է» սկզբունքո՞վ։
Այդ դեպքում, հարց է ծագում, թե երբ Զարուհի Փոստանջյա­նը 2017թ․ Սերժ Սարգսյա­նին Բրյուսե­լում խաղա­մոլ էր անվա­նել, հարցրել նրա՝ խաղա­տա­նը տարված գումարնե­րի մասին, ՀՅԴ շրջա­նա­կից բավա­կան տրա­մա­բա­նա­կան արձա­գանք եկավ, որ պետք չէ միջազգա­յին հարթակնե­րում խայտա­ռակ լինել ու նման վարք ունե­նալ, եթե հարց կա, ապա պետք է դա քննարկել այստեղ՝ Հայաստա­նում, որ քաղա­քա­կան առումով դա վնա­սում է Հայաստա­նի հեղի­նա­կությա­նը և այլն և այլն։ Եվ ճիշտ էին անում, որովհետև Սերժ Սարգսյա­նը, խաղա­մոլ է, թե ոչ, գումար էր տարվել թե ոչ, պետք չէր ողջ աշխարհի բերա­նը լեզու դնել ու նման հարցեր քննարկել։ Բայց ՀՅԴ‑ը, որ այդ ժամա­նակ զսպվա­ծության կոչ էր անում, հիմա լրիվ հակա­ռակն է անում, անում է այն, ինչ մի ժամա­նակ տիկին Փոստանջա­նը։ Ինչո՞ւ էր ՀՅԴ‑ը 2017-ին նույն բանի մասին մի տեսա­կետ արտա­հայտում, իսկ 2025-ին մեկ այլ։ Որովհետև Սերժ Սարգսյանն իրենց ընկերն էր, իսկ Փաշինյա­նը՝ ո՞չ։ Դա է այն ամենն ինչի ընդունակ է ՀՅԴ‑ը։ Եթե այդպես է, ապա շատ տխուր է։ Տխուր է, որ Հայաստա­նի քաղա­քա­կան երբեմնի հենասյունե­րից մեկն այսօր այլ բան չի գտնում Նիդերլանդնե­րում անե­լու, քան Բյուրո­յի ու ՀՅԴ Հայաստա­նի ԳՄ հրա­մա­նով մանր բոյկոտներ անելն է։ Տխուր է, որ աշխարհասփյուռ ՀՅԴ‑ը այսօր ընդա­մե­նը ՀԿ կարգա­վի­ճա­կի է հավա­սարվում ու ինքն իրեն դնում անհարմար դրության մեջ։ Մերժե­ցին ու չհանդի­պե­ցին, հետո՞։ Դա ի՞նչ օգուտ է տալու Հայաստա­նին։ Ոչ մի, որոևհետև ոչ մի օգուտ չի տվել ո՛չ այս բոյկո­տը, ոչ էլ այն բոյկոտնե­րը որ արե­ցին Կանա­դա­յում, ԱՄՆ-ում և այլուր, որովհետև բոլո­րը, խոշոր հաշվով անտարբեր են այդ ամե­նի հանդեպ։ Դե իսկ եթե ՀՅԴ‑ը հույս ունի, որ նման միջո­ցա­ռումնե­րով ինչ որ բան է փոխե­լու, ապա մնում է հաջո­ղություն մաղթել այդ անի­մաստ ու անպտուղ գործո­ղություննե­րում։

Գրա­ռումը՝ ARFD

Առնչվող Հոդվածներ