13.5 C
Yerevan

Հայաստա­նը Քաղա­քակրթվա­ծության Օղակ

Factor TV‑ի հարցազրույցը բանաստեղծ, թարգմա­նիչ Հակոբ Մովսե­սի հետ

Զրույցում նախ անդրա­դարձ է կատարվել, թե ի վերջո ինչ կատարվեց մեզ հետ ու ինչ սկզբունքով ենք մենք ապրում՝ և՛ որպես պետություն, և՛ որպես անհատ:

Հակոբ Մովսե­սը նախ խոսեց, որ մենք ունենք այն նույն սովո­րա­կան վիճա­կը, ինչ և սովո­րա­բար ունե­նում են հետպա­տե­րազմյան վիճա­կում գտնվող երկրնե­րը: Որովհետև հետպա­տե­րազմյան վիճակ՝ նշա­նա­կում է նաև զոհեր, վիրա­վորներ, ավերված վիճակ և այդ ամե­նից պետք է հստակ դասեր քաղել և հասկա­նալ:

Հարկա­վոր է գնա­հա­տել, վերաի­մաստա­վո­րել ու հասկա­նալ տեղի ունե­ցա­ծը: Հասկա­նալ, թե ինչ սովո­րեցրեց մեզ 2021‑ը:

Հակոբ Մովսե­սը հստա­կո­րեն արտա­հայտեց այն միտքը, որ եթե 2020‑ը ավե­րիչ պատե­րազմի տարի էր, որին ժողո­վուրդը դիմա­կայնեց հերո­սա­կան դիմադրո­ղա­կա­նությամբ, ապա 2021‑ը հոգե­բա­նա­կան պատե­րազմի տարի էր: Հոգե­բա­նա­կան պատե­րազմը էլ ավե­լի ավե­րիչ և քանդող է: Մենք պետք է հստակ հասկա­նանք ոչ միայն 2020‑ը, այլև 2021‑ը: Մենք պետք է գնա­հա­տենք ու վերարժե­վո­րենք:

Ժողո­վուրդը, ըստ Հակոբ Մովսե­սի, ամեն դեպքում փորձեց պետա­կան շահը վեր դասել իր անձնկան շահից ու մեծ լարման, գիտակցման շնորհիվ կարո­ղա­ցավ հասնել դրան:

Հակոբ Մովսե­սը անդրա­դարձավ նաև նրան, որ պետք չէ  ու չի կարե­լի անձնա­վո­րել պարտությունը: Չի կարե­լի ասել, թե սրա համար սա է պատասխա­նա­տու, իսկ նրա համար՝ այն մեկը: Հաղթա­նակն ու պարտությունը բոլո­րինս են և մենք բոլո­րով պիտի վայե­լենք կամ տառա­պենք դրա համար:

Ի թիվս այլ ամե­նի, Հակոբ Մովսե­սը խոսեց նաև մի շատ կարև­որ երև­ույթի՝ քաղա­քակրթվա­ծության ու քաղա­քակրթության մասին: Նա ասաց, որ հայաստա­նը պիտի կարո­ղա­նա դառնալ քրիստո­նեա­կան աշխարհի քաղա­քակրթվա­ծության մի կարև­որ օղակ, որպեսզի կարև­որվի Հայաստա­նի դերն ու նշա­նա­կությունը աշխարհում: Հայաստա­նը ոչ թե ուղղա­կի  պիտի դասա­կան ձևով կրթվի ու ոչինչ չստա­նա, այլ իրոք դառնա իր էությամբ ու գոյությամբ կարև­որ և անհրա­ժեշտ մի երև­ույթ: Օրի­նակ բերեց Հոլանդիան: Եթե Հոլանդիա­յի հետ ինչ որ բան լինի, ողջ աշխարհը իրոք կզբաղվի Հոլանդիա­յով, ոչ թե այն պատճա­ռով, որ հոլանդա­ցի­նե­րը լավն են, այլ Հոլանդիան քաղա­քակրթա­կան աշխարհի համար շատ կարև­որ մի երև­ույթ է:

Մենք ունենք զարգա­նա­լու և հզո­րա­նա­լու բոլոր շանսե­րը: Մենք մեծ ազգ ենք և հզոր հոգե­բա­նություն ունենք:

Մենք շատ ենք կառչած հնին, մինչդեռ պետք է առաջ նայել, որովհետև ապա­գան՝ կյանքը առջև­ում է:

Հարցրազրույցն ամբողջությամբ‘

Առնչվող Հոդվածներ