Եթե ՀՅԴ-ը փորձի ինչ որ հրաշքով իր ներսում մի բան փոխել, ապա դա առաջինը կլինի Հրանտ Մարգարյանի, Հակոբ Տեր-Խաչատուրյանի, Իշխան Սաղաթելյանի և մյուսների քաղաքական ինքնասպանությունը ։ Այդ մարդիկ պետք է հաշիվ տան, թե ի վերջո ինչո՞ւ է կուսակցությունն այս օրին հասել։
Կայծ Մինասյան
1inTV-ը զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինյասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են մի շարք աշխարհաքաղաքական իրադարձություններ, ինչպես նաև ՀՀ ներքին քաղաքական կյանքին առնչվող կարևոր երևույթներ։
Քաղաքագետի խոսքով հիմա շատ անորոշ ու բարդ փուլ է ու կողմերից ոչ ոք, անգամ ԱՄՆժը և Ռուսաստանը չգիտեն, թե ինչ է լինելու հետո։ Շատ գործընթացներ ավարտված չեն, շատ գործընթացներ դեռևս սկսված չեն, ուստի անհնար է հստակ ասել, թե ինչ է սպասվում։ Ամերիկյան նոր քաղաքականությունը ևս միաշերտ չէ, նրանք մի կողմից բանակցում են Մոսկվայի հետ, մյուս կողմից գովեստի խոսքեր են ասում Զելենսկու հասցեին ու պատրաստվում են ընդունել նրան։ Միևնույն ժամանակ էլ հստակ չէ, թե այդ խոսքերը արժե՞ լուրջ ընդունել, թե ոչ։
Կայծ Մինասյանը նշեց, որ եթե Ռուսաստանի ու ԱՄՆ միջև բանակցությունները շարունակվեն և որոշակի արդյունքների հասցնեն, առաջ է գալու ԵՄ հարցը, թե ինչ է անելու ԵՄ-ը։ ԱՄՆ-Ռուսաստան այս հարաբերությունները ուղղվում են նաև ԵՄ դեմ; Մի բան է հստակ ԵՄ պարագայում, նրանք արդեն իրենք են պատասխանատու իրենց անվտանգության համար։ ԵՄ-ը ստիպված է առավել մեծ ջանքեր գործադրել իր տեղն ապահովելու, իրեն իրացնելու համար։ ԵՄ-ը այլ դճամփա չունի, քան ավելի հզորանալն ու կայանալը։ Հիմա քննարկումներ են գնում այն թեմայով, որ եվրոպական պետությունները 25 կամ 30 հազար զորք ուղարկեն Ուկրաինա, բնականաբար ոչ ճակատում կռվելու, բայց այդ զորքի ազդեցությունը կերևա նաև բանակցություններում, այն Զելենսկուն ավելի համարձակ կդարձնի։
Քաղաքագետը նաև լայն անդրադարձ կատարեց այս օրերին Հայաստանում ընթացող ՀՅԴ Ընդհանուր Ժողովին։ Ինչո՞վ են զբաղվելու այդ ժողովի ընթացքում և արդյո՞ք հույս կա, որ ՀՅԴ-ում ինչ որ բան կփոխվի։ Կայծ Մինասյանը նշեց, որ բավական զարմանալի էր այս ընդհանուր ժողովում եկեղեցական այդ շունչը, եկեղեցուն այդքան ուշադրություն դարձնելը։ Տպավորություն է, որ ՀՅԴ Բյուրոյի ու ԳՄ անդամները ցանկություն ունեն այլևս սրբազան կոչվելու՝ Հրանտ սրբազան, Հակոբ Տեր-Խաչատուրյան սրբազան, Իշխան Սաղաթելյան սրբաազան և այլն։ Եվ այս մարդիկ են հենց այն հակադաշնակցականները, որ շարունակում են դեռևս 1933թ․ կուսակցությունում հաստատված առավելապաշտների քաղաքականությունը։ Եթե ՀՅԴ-ը փորձի ինչ որ հրաշքով իր ներսում մի բան փոխել, ապա դա առաջինը կլինի Հրանտ Մարգարյանի, Հակոբ Տեր-Խաչատուրյանի, Իշխան Սաղաթելյանի և մյուսների քաղաքական ինքնասպանությունը։ Այդ մարդիկ պետք է հաշիվ տան, թե ի վերջո ինչո՞ւ է կուսակցությունն այս օրին հասել։ Բայց առանձնապես հույս չկա, որ որևէ ռեալ փոփոխություն կլինի։ Ընդհանուր ժողովի մեկնարկի կադրերից երևում է, թե ինչ նյարդային ու լարված դեմք ունեն մասնակիցները։
Քաղաքագետի կարծիքով այս ընդհանուր ժողովը կարող է պատմական նշանակություն ունենալ ՀՅԴ համար՝ վերջնականապես որոշելով նրա ճակատագիրը։ ՀՅԴ Հայատսանի ԳՄ-ը և Բյուրոն զավթած անձինք, ովքեր մշտապես առաջնորդվել են ոչ թե պետության շահով, այլ անձնական նկատառումներով, ինչպես օրինակ Հրանտ Մարգարյանը՝ Սերժ Սարգսյանի կողմնակից, Իշխան Սաղաթելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կողմնակից, սովորել են և կոսւակցությանն էլ սովորեցրել են սովորել, ենթարկվել ու անել ոչ թե այն, ինչ անում են, այլ այն, ինչ իրենց ասում են։
Քաղաքագետը խիստ բացասական գնահատեց Իշխան Սաղաթելյանի այն խոսքերը, որ ով պայքարում է իրենց դեմ ապա հայոց գաղափարախոսության դեմ է պայքարում, նախ պետք չէ նման տոնով խոսել, նման բաներ ասել, բայց միաժամանակ էլ սխալ է կուսակցությանը հակադրել պետությանը։ Ամենամեծ արժեքը ինքնիշխանությունն է, Հայաստանի Հանրապետությունը, բայց ՀՅԴ ներկայիս ղեկավարները երկու տեսակ Հայաստան են ընդունում, կամ իրենք պետք է մաս կազմեն իշխանության, կա էլ պետականությունը պետք է կործանվի։ Սա շատ վտանգավոր մոլորություն է և ՀՅԴ ներկայիս էլիտայի ամենավտանգավոր մարդը Իշխան Սաղաթելյանն է, ով գուցե հույս ունի դառնալ Բյուրոյի անդամ, հերթապահ կամ գուցե ներկայացուցիչ և ՀՅԴ ողջ կառավարումը հավաքի ՀՅԴ Հայաստանի ԳՄ ձեռքերում։
Հարցազրույցը՝