14.6 C
Yerevan

ՀՅԴ Կեցվածքն Է՝ Կամ Մենք Կամ Պետությունը

Եթե ՀՅԴ‑ը փորձի ինչ որ հրաշքով իր ներսում մի բան փոխել, ապա դա առա­ջի­նը կլի­նի Հրանտ Մարգարյա­նի, Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նի, Իշխան Սաղա­թելյա­նի և մյուսնե­րի քաղա­քա­կան ինքնասպա­նությունը ։ Այդ մարդիկ պետք է հաշիվ տան, թե ի վերջո ինչո՞ւ է կուսակցությունն այս օրին հասել։

Կայծ Մինասյան

1inTV‑ը զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինյասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են մի շարք աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­դարձություններ, ինչպես նաև ՀՀ ներքին քաղա­քա­կան կյանքին առնչվող կարև­որ երև­ույթներ։

Քաղա­քա­գե­տի խոսքով հիմա շատ անո­րոշ ու բարդ փուլ է ու կողմե­րից ոչ ոք, անգամ ԱՄՆժը և Ռուսաստա­նը չգի­տեն, թե ինչ է լինե­լու հետո։ Շատ գործընթացներ ավարտված չեն, շատ գործընթացներ դեռևս սկսված չեն, ուստի անհնար է հստակ ասել, թե ինչ է սպասվում։ Ամե­րիկյան նոր քաղա­քա­կա­նությունը ևս միա­շերտ չէ, նրանք մի կողմից բանակցում են Մոսկվա­յի հետ, մյուս կողմից գովեստի խոսքեր են ասում Զելենսկու հասցեին ու պատրաստվում են ընդունել նրան։ Միևնույն ժամա­նակ էլ հստակ չէ, թե այդ խոսքե­րը արժե՞ լուրջ ընդունել, թե ոչ։
Կայծ Մինասյա­նը նշեց, որ եթե Ռուսաստա­նի ու ԱՄՆ միջև բանակցություննե­րը շարունակվեն և որո­շա­կի արդյունքնե­րի հասցնեն, առաջ է գալու ԵՄ հարցը, թե ինչ է անե­լու ԵՄ‑ը։ ԱՄՆ-Ռուսաստան այս հարա­բե­րություննե­րը ուղղվում են նաև ԵՄ դեմ; Մի բան է հստակ ԵՄ պարա­գա­յում, նրանք արդեն իրենք են պատասխա­նա­տու իրենց անվտանգության համար։ ԵՄ‑ը ստիպված է առա­վել մեծ ջանքեր գործադրել իր տեղն ապա­հո­վե­լու, իրեն իրացնե­լու համար։ ԵՄ‑ը այլ դճամփա չունի, քան ավե­լի հզո­րա­նալն ու կայա­նա­լը։ Հիմա քննարկումներ են գնում այն թեմա­յով, որ եվրո­պա­կան պետություննե­րը 25 կամ 30 հազար զորք ուղարկեն Ուկրաի­նա, բնա­կա­նա­բար ոչ ճակա­տում կռվե­լու, բայց այդ զորքի ազդե­ցությունը կերևա նաև բանակցություննե­րում, այն Զելենսկուն ավե­լի համարձակ կդարձնի։
Քաղա­քա­գե­տը նաև լայն անդրա­դարձ կատա­րեց այս օրե­րին Հայաստա­նում ընթա­ցող ՀՅԴ Ընդհա­նուր Ժողո­վին։ Ինչո՞վ են զբաղվե­լու այդ ժողո­վի ընթացքում և արդյո՞ք հույս կա, որ ՀՅԴ-ում ինչ որ բան կփոխվի։ Կայծ Մինասյա­նը նշեց, որ բավա­կան զարմա­նա­լի էր այս ընդհա­նուր ժողո­վում եկե­ղե­ցա­կան այդ շունչը, եկե­ղե­ցուն այդքան ուշադրություն դարձնե­լը։ Տպա­վո­րություն է, որ ՀՅԴ Բյուրո­յի ու ԳՄ անդամնե­րը ցանկություն ունեն այլևս սրբա­զան կոչվե­լու՝ Հրանտ սրբա­զան, Հակոբ Տեր-Խաչա­տուրյան սրբա­զան, Իշխան Սաղա­թելյան սրբաա­զան և այլն։ Եվ այս մարդիկ են հենց այն հակա­դաշնակցա­կաննե­րը, որ շարունա­կում են դեռևս 1933թ․ կուսակցությունում հաստատված առա­վե­լա­պաշտնե­րի քաղա­քա­կա­նությունը։ Եթե ՀՅԴ‑ը փորձի ինչ որ հրաշքով իր ներսում մի բան փոխել, ապա դա առա­ջի­նը կլի­նի Հրանտ Մարգարյա­նի, Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նի, Իշխան Սաղա­թելյա­նի և մյուսնե­րի քաղա­քա­կան ինքնասպա­նությունը։ Այդ մարդիկ պետք է հաշիվ տան, թե ի վերջո ինչո՞ւ է կուսակցությունն այս օրին հասել։ Բայց առանձնա­պես հույս չկա, որ որևէ ռեալ փոփո­խություն կլի­նի։ Ընդհա­նուր ժողո­վի մեկնարկի կադրե­րից երև­ում է, թե ինչ նյարդա­յին ու լարված դեմք ունեն մասնա­կիցնե­րը։
Քաղա­քա­գե­տի կարծի­քով այս ընդհա­նուր ժողո­վը կարող է պատմա­կան նշա­նա­կություն ունե­նալ ՀՅԴ համար՝ վերջնա­կա­նա­պես որո­շե­լով նրա ճակա­տա­գի­րը։ ՀՅԴ Հայատսա­նի ԳՄ‑ը և Բյուրոն զավթած անձինք, ովքեր մշտա­պես առաջնորդվել են ոչ թե պետության շահով, այլ անձնա­կան նկա­տա­ռումնե­րով, ինչպես օրի­նակ Հրանտ Մարգարյա­նը՝ Սերժ Սարգսյա­նի կողմնա­կից, Իշխան Սաղա­թելյա­նը՝ Ռոբերտ Քոչարյա­նի կողմնա­կից, սովո­րել են և կոսւակցությանն էլ սովո­րեցրել են սովո­րել, ենթարկվել ու անել ոչ թե այն, ինչ անում են, այլ այն, ինչ իրենց ասում են։
Քաղա­քա­գե­տը խիստ բացա­սա­կան գնա­հա­տեց Իշխան Սաղա­թելյա­նի այն խոսքե­րը, որ ով պայքա­րում է իրենց դեմ ապա հայոց գաղա­փա­րա­խո­սության դեմ է պայքա­րում, նախ պետք չէ նման տոնով խոսել, նման բաներ ասել, բայց միա­ժա­մա­նակ էլ սխալ է կուսակցությա­նը հակադրել պետությա­նը։ Ամե­նա­մեծ արժե­քը ինքնիշխա­նությունն է, Հայաստա­նի Հանրա­պե­տությունը, բայց ՀՅԴ ներկա­յիս ղեկա­վարնե­րը երկու տեսակ Հայաստան են ընդունում, կամ իրենք պետք է մաս կազմեն իշխա­նության, կա էլ պետա­կա­նությունը պետք է կործանվի։ Սա շատ վտանգա­վոր մոլո­րություն է և ՀՅԴ ներկա­յիս էլի­տա­յի ամե­նավտանգա­վոր մարդը Իշխան Սաղա­թելյանն է, ով գուցե հույս ունի դառնալ Բյուրո­յի անդամ, հերթա­պահ կամ գուցե ներկա­յա­ցուցիչ և ՀՅԴ ողջ կառա­վա­րումը հավա­քի ՀՅԴ Հայաստա­նի ԳՄ ձեռքե­րում։

Հարցազրույցը՝

https://www.youtube.com/live/LAsz8V0wl4o

Առնչվող Հոդվածներ