26.1 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»


Մաս 22

Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան միջա­վայրից Օլեգ Եսա­յա­նի բացա­կա­յությունն, անկասկած, լուրջ կորուստ էր. որպես Ազգա­յին ժողո­վի նախա­գահ նա կարո­ղա­նում էր անհրա­ժեշտության դեպքում հակակշռել ոչ միայն կառա­վա­րությա­նը, այլեւ նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նին:

Վահրամ Աթա­նեսյան

2005 թվա­կա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին ընդա­ռաջ պարզ դարձավ, որ Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Օլեգ Եսա­յա­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղի քաղա­քա­կան կյանքից հեռա­նում է: Ի տարբե­րություն պետա­կան այլ բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի, Եսա­յա­նը 2000 թվա­կա­նին չմիա­ցավ «Ժողովրդա­վա­րա­կան Արցախ միություն» շարժմա­նը, որ կազմա­վորվեց որպես Պաշտպա­նության բանա­կի արդեն նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի հետ դիմա­կա­յության մեջ նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նի քաղա­քա­կան հենա­րան: Եսա­յա­նը, սակայն, Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի թեկնա­ծու առա­ջադրվեց նույն հանրա­յին-քաղա­քա­կան շարժման «ԺԱՄ» խմբակցությունից, որին հետա­գա­յում անդա­մակցեց: Որպես կիրթ մտա­վո­րա­կան եւ ղարա­բաղյան Շարժման առա­ջին փուլի գործուն դերա­կա­տարնե­րից մեկը, նա ներքա­ղա­քա­կան դասա­վո­րության մեջ առանձնա­նում էր համե­մա­տա­կան ինքնուրույնությամբ:
Ո՞րն էր նրան Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի պաշտո­նում եւս մեկ ժամկե­տով չընտրե­լու բուն պատճա­ռը: Ըստ երեւույթին՝ վարչա­պետ Անուշա­վան Դանիելյա­նի հետ սկզբունքա­յին տարա­ձայնություննե­րը: Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան միջա­վայրից Օլեգ Եսա­յա­նի բացա­կա­յությունն, անկասկած, լուրջ կորուստ էր. որպես Ազգա­յին ժողո­վի նախա­գահ նա կարո­ղա­նում էր անհրա­ժեշտության դեպքում հակակշռել ոչ միայն կառա­վա­րությա­նը, այլեւ նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նին: Լինե­լով ոչ միայն փորձա­ռու, այլեւ նախընթաց շրջա­նի բոլոր իրա­դարձություննե­րին քաջա­տեղյակ՝ Եսա­յա­նին հաջողվում էր քաղա­քա­կան ընդդի­մա­խոսնե­րի քննա­դա­տությա­նը հակա­դարձել հիմնա­վոր փաստարկումնե­րով՝ միա­ժա­մա­նակ պահպա­նե­լով կոռեկտության սահմաննե­րը: Նրա գլխա­վո­րած խորհրդա­րա­նը ներքա­ղա­քա­կան կյանքի ազդե­ցիկ դերա­կա­տար էր, որ կարո­ղա­նում էր կառա­վա­րության օրենսդրա­կան նախա­ձեռնություննե­րը ենթարկել ամե­նաբծախնդիր քննարկումնե­րի, հակադրվել գործա­դիր իշխա­նությա­նը, պնդել իր տեսա­կե­տի ճշմարտա­ցիությունը եւ շատ հաճախ հասնել հաջո­ղություննե­րի:
ԱԺ նախա­գա­հի պաշտո­նում նրան փոխա­րի­նած Աշոտ Ղուլյա­նը, որ երկու տարի պաշտո­նա­վա­րել էր արտա­քին գործե­րի, մեկ տարի՝ կրթության եւ գիտության նախա­րար, իսկ ավե­լի վաղ զբա­ղեցրել ԱԳ փոխնա­խա­րա­րի պաշտո­նը եւ միա­ժա­մա­նակ հանդի­սա­նում էր «ԺԱՄ» հանրա­յին-քաղա­քա­կան շարժման համա­նա­խա­գահ, արա­գո­րեն վերա­փոխվեց պահպա­նո­ղա­կան պաշտոնյա­յի, երբ, մանա­վանդ, «ԺԱՄ»-ը վերա­կազմա­վորվեց «Արցա­խի ժողովրդա­վա­րա­կան կուսակցության», եւ նա միանձնյա գլխա­վո­րեց նորաստեղծ քաղա­քա­կան ուժը: Նույն տարում իշխա­նությունը ձեւա­վո­րեց երկրորդ ՝ «Ազատ հայրե­նիք» կուսակցությունը, որի առաջնորդությունը նախա­պես իրա­կա­նացնում էր համա­նա­խա­գա­հությունը: Կարճ ժամա­նակ անց այդ կուսակցությունն էլ միանձնյա ղեկա­վար ունե­ցավ՝ ի դեմս Արա­յիկ Հարությունյա­նի, որ Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան միջա­վայրում բոլո­րո­վին նոր դեմք էր:
Նա ավե­լի շատ հայտնի էր որպես բանկա­յին գործի մասնա­գետ եւ գյուղատնտե­սությամբ զբաղվող ձեռնե­րեց: Ստե­փա­նա­կերտում «Ազատ հայրե­նիք» կուսակցությունը կես-կատակ, կես-լուրջ համե­մա­տե­ցին ԲՀԿ‑ի հետ՝ նկա­տի ունե­նա­լով, որ երկուսն էլ գլխա­վո­րում են գործա­րարներ եւ ստեղծվել են որպես «իրա­կան ընդդի­մության այլընտրանք»: Հայաստա­նի հետ քաղա­քա­կան գործընթացնե­րի գրե­թե նույնա­կա­նա­ցումն, իհարկե, ակնհայտ էր, բայց «Ազատ հայրե­նի­քը» հանդես էր գալիս գործա­դիր ամբողջ իշխա­նության շատ կոշտ քննա­դա­տությամբ՝ սոցիալ-տնտե­սա­կան իրա­վի­ճա­կի համար պատասխա­նատվությունը հասցեագրե­լով նաեւ Արկա­դի Ղուկասյա­նին:
2007 թվա­կա­նի նախա­գա­հա­կան ընտրություննե­րից հետո Բակո Սահակյա­նը վարչա­պե­տի պաշտո­նը վստա­հեց Արա­յիկ Հարությունյա­նին, որ պետա­կան կառա­վարման համա­կարգում աշխա­տանքի փորձա­ռություն չուներ, իսկ քաղա­քա­կա­նություն մտել էր ընդա­մե­նը երկու տարի առաջ՝ գլխա­վո­րե­լով Ազգա­յին ժողո­վի ֆինանսա-տնտե­սա­կան եւ բյուջե­տա­յին հարցե­րի հանձնա­ժո­ղո­վը: Մեկ տարի առաջ ընդունած սահմա­նադրությունը կառա­վա­րության ղեկա­վար-վարչա­պե­տին որո­շա­կի լիա­զո­րություններ, իհարկե, տալիս էր, բայց առա­ջին իսկ հրա­պա­րա­կա­յին ելույթով Արա­յիկ Հարությունյա­նը հայտա­րա­րեց, որ կառա­վա­րությունը կոչված է իրա­կա­նացնե­լու Բակո Սահակյա­նի նախընտրա­կան ծրա­գի­րը, որ մշակվել էր ՀՅԴ տեղա­կան կառույցի եւ «Ազատ հայրե­նիք» կուսակցության թեզե­րի հիման վրա: Այսպի­սով «մադրիդյան սկզբունքնե­րը» ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րի կողմից Հայաստա­նին եւ Ադրբե­ջա­նին ներկա­յացնե­լուց մեկ-մեկուկես ամիս առաջ Ստե­փա­նա­կերտում ձեւա­վորվեց մի կառա­վա­րություն, որ արտա­քին քաղա­քա­կան առաջնա­հերթություն սահմա­նեց ԼՂՀ սահմա­նադրությամբ նշված տարածքով անկա­խության միջազգա­յին ճանա­չումը:
Թե ինչու՞ Հայաստա­նում իշխա­նությունը Ռոբերտ Քոչարյա­նից Սերժ Սարգսյա­նին փոխանցե­լու շրջա­նում անհրա­ժեշտ էր, որ Ստե­փա­նա­կերտում ԼՂ կարգա­վորման »ոչմի­թի­զա­կան» մոտե­ցումը գերիշխի՝ եւս մեկ գաղտնիք է:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ