26.1 C
Yerevan

Երա­զանք Եւ Իրա­կա­նություն

Դատե­լով Բաքվի մամուլի կեսբե­րան ակնարկնե­րից՝ ԼՂՀ նախկին նախա­գահնե­րը մեղադրվում են «ապօ­րի­նի զինված խմբա­վո­րումներ ստեղծե­լու եւ Ադրբե­ջա­նի դեմ ագերսիվ պատե­րազմ սանձա­զերծե­լու» եւ այդ ընթացքում «ռազմա­կան հանցա­գործություններ իրա­կա­նացնե­լու» մեջ:

Վահրամ Աթա­նեսյան

Մեռյալնե­րին դատա­կո­չել հնա­րա­վոր չէ, իսկ ապրողների՞ն
Մեռյալնե­րին դատա­կո­չել հնա­րա­վոր չէ, իսկ ապրողների՞ն
Բաքվում ընթա­նում է ԼՂՀ ռազմա-քաղա­քա­կան ղեկա­վա­րության «դատա­վա­րությունը»: Ադրբե­ջա­նա­կան կողմը «մեղադրյալնե­րի ցուցմունքնե­րից» մեկ-երկու նախա­դա­սություն է փոխանցում՝ ակնհայտո­րեն հետապնդե­լով Հայաստա­նում նախկին նախա­գահնե­րի, մյուս պաշտոնյա­նե­րի նկատմամբ հանրա­յին բացա­սա­կան կարծիք ձեւա­վո­րե­լու նպա­տակ եւ, եթե հետեւենք սոցիա­լա­կան մեդիա­յին, ապա ստիպված կլի­նենք ընդունել, որ ալիեւյան հատուկ ծառա­յություննե­րին «ինչ-որ բան հաջողվում է»:

Թեման մեզա­նում արծարծվում է գերա­զանցա­պես այն կտրվածքով, որ ԼՂՀ նախկին նախա­գահնե­րի, մյուս պաշտոնյա­նե­րի ազատ արձակման եւ հայրե­նա­դարձության ուղղությամբ Հայաստա­նի իշխա­նություննե­րը «ոչինչ չեն ձեռնարկում»: Նախկին արտգործնա­խա­րար Վարդան Օսկանյանն էլ Նիկոլ Փաշինյա­նից պահանջել է «դադա­րեցնել բանակցություննե­րը, քանի դեռ պատանդներն ազատ չեն արձակվել»:

Կարե­լի է, իհարկե, ավե­լի բարձր նոտա­յի հայտա­րա­րություն անել եւ պահանջել, որ Հայաստա­նի ԱԱԾ‑ն եւ Արտա­քին հետա­խուզության ծառա­յությունը կազմա­կերպեն եւ իրա­կաանցնեն Բաքվում պահվող բոլոր հայ անձանց «տարհանման հատուկ գործո­ղություն»: Բայց մի բան է ցանկությունը, այլ՝ պետության հնա­րա­վո­րությունը եւ նրա որեւէ քայլի նպա­տա­կա­հարմա­րությունը:
Ադրբե­ջա­նում, ինչ խոսք, նույնիսկ ազգությամբ ադրբե­ջանցի­նե­րի նկատմամբ արդար դատա­վա­րություն չի իրա­կա­նացվում, քննչա­կան մեկուսա­րաննե­րում բռնության են ենթարկվում ոչ միայն տղա­մարդիկ, այլեւ՝ կանայք: Վկա­յություննե­րը եւ միջազգա­յին իրա­վա­պաշտպան կազմա­կերպություննե­րի փաստագրումնե­րը բազմա­թիվ են, հրա­պա­րակված եւ արձա­նագրված ԵԽՎ‑ի, Եվրա­խորհրդա­րա­նի կողմից:
Այս պայմաննե­րում արդյունա­վետ ի՞նչ քարոզչություն է հնա­րա­վոր կազմա­կերպել, որ «մեղադրյալնե­րին» կարող է օգտա­կար լինել: Դատե­լով Բաքվի մամուլի կեսբե­րան ակնարկնե­րից՝ ԼՂՀ նախկին նախա­գահնե­րը մեղադրվում են «ապօ­րի­նի զինված խմբա­վո­րումներ ստեղծե­լու եւ Ադրբե­ջա­նի դեմ ագերսիվ պատե­րազմ սանձա­զերծե­լու» եւ այդ ընթացքում «ռազմա­կան հանցա­գործություններ իրա­կա­նացնե­լու» մեջ:

Ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմում հրա­դա­դար հաստատվել է 1994թ. մայի­սի 12-ին: Մինչ այդ, նույն տարվա փետրվա­րի 18-ին կողմե­րը Մոսկվա­յում ստո­րագրել են զորքե­րի բաժա­նա­րար գծի մասին նախնա­կան արձա­նագրություն: Փաստա­թուղթը Լեռնա­յին Ղարա­բա­ղի կողմից ստո­րագրել է Պաշտպա­նության բանա­կի լիա­զոր ներկա­յա­ցուցիչ Բակո Սահակյա­նը, որ ներկա­յումս ունի «մեղադրյա­լի» կարգա­վի­ճակ:

Բակո Սահակյա­նի հետ նույն փաստա­թուղթն ստո­րագրած՝ Ադրբե­ջա­նի պաշտպա­նության նախա­րար Մամեդռաֆի Մամե­դո­վը, որքան հայտնի է, ոչ եւս է: Ոչ եւս է նաեւ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի գլխա­վոր խորհրդա­կան Վաֆա Գուլուզա­դեն, որ ԼՂՀ արտա­քին գործե­րի նախա­րար Արկա­դի Ղուկասյա­նի հետ 1993թ. հուլիս-օգոստոս ամիսնե­րին Հեյդար Ալիեւի հանձնա­րա­րությամբ մի քանի փուլով բանակցել է՝ ռազմա­ճա­կա­տում քառա­սունօրյա հրա­դա­դար հաստա­տե­լու հարցով: Դա պետք էր, որպեսզի Հեյդար Ալիեւը նախընտրա­կան քարոզչության վրա կենտրո­նա­նա­լու հնա­րա­վո­րություն ունե­նար:

Մամե­դո­վը եւ Գուլուզա­դեն, տասնյակ այլ անձինք, որ Ստե­փա­նա­կերտի հետ ուղղա­կի բանակցություններ են վարել, այդ թվում՝ պատանդնե­րի, ռազմա­գե­րի­նե­րի եւ զոհվածնե­րի մարմիննե­րի փոխա­նակման հարցե­րով կամ մեռյալ են, նրանց հնա­րա­վոր չէ դատա­կո­չել եւ որպես վկա հարցաքննել:
Իսկ ի՞նչ ասել Ադրբե­ջա­նի նախա­գա­հի աշխա­տա­կազմի բաժնի վարիչ Զեյնալ Նաղդա­լիեւի եւ Պետա­կան անվտանգության ծառա­յության տնօ­րե­նի առա­ջին տեղա­կալ Ջեյհուն Շադլինսկու մասին, որ քառա­սունչո­րօսրյա պատե­րազմից հետո տասնյակ հանդի­պումներ են ունե­ցել Արա­յիկ Հարությունյա­նի հետ, քննարկել հարցեր, եկել որո­շա­կի համա­ձայնություննե­րի:
Իլհամ Ալիեւն առա­ջին անգամ Շուշի է մտել 2021թ. հունվա­րի 15-ին: Եւ նրա այդ ուղեւո­րությունը նախա­պատրաստե­լու համար Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություննե­րը համա­գործակցել են ԼՂՀ ուժա­յին կառույցնե­րի հետ: Ուզու՞մ ենք օգտա­կար լինել ԼՂՀ նախկին պաշտոնյա­նե­րին՝ պետք է բոլոր փաստե­րը, որ վկա­յում են Բաքու-Ստե­փա­նա­կերտ ուղղա­կի շփումնե­րի եւ պայմա­նա­վորվա­ծություննե­րի մասին, հրա­պա­րա­կայնացվեն: Այն կտրվածքով, որ եթե նրանք «ռազմա­կան հանցա­գործներ են», ապա մեղսա­կից է առա­ջին հերթին Հեյդար Ալիեւը: Չէ՞ որ առա­ջին պատե­րազմի հրա­դա­դա­րի համա­ձայնա­գի­րը նրա պաշտպա­նության նախա­րարն ստո­րագրել է Լեռնա­յին Ղարա­բա­ղի Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տա­րի հետ:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ