21.3 C
Yerevan

Հայաստա­նը ԵՄ Համար Ավե­լի Կարև­որ Է, Քան ԱՄՆ‑ի

Թրամփն այս վերջին հարցազրույցով կարծես, թե փորձում էր նաև Պուտի­նին ինչ որ առումով հաճո­յա­նալ, բայց ինչպես ցույց են տալիս հենց ամե­րիկյան հարցա­խույզնե­րը, հարցվածնե­րի առնվազն 67 տոկո­սը Ռուսաստա­նին ու Պուտի­նին չի վստա­հում։ Ընդ որում Ամե­րիկյան հասա­րա­կության մոտ հասունա­նում է այն դժգո­հությունը, որ Թրամփը կենտրո­նա­ցել է ոչ այն հարցե­րի վրա, ինչի համար իրենք ընտրել են նրան։ Իսկ ամե­րի­կա­ցի­ներն ընտրել են նրան, որպեսզի նա ԱՄՆ ներքին տնտե­սա­կան հարցե­րով զբաղվի, ոչ թե խորա­նա պատե­րազմնե­րի մեջ։

Վիգեն Հովսեփյան

1INTV‑ը զրուցել է ամե­րի­կա­հայ ազգա­յին գործիչ, քաղա­քա­գի­տության դոկտոր Վիգեն Հովսեփյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Թրամփ-Զելենսկի բանակցություննե­րը և դրա­նից հետև­ող մի շարք սպա­սե­լիքներ։
Վիգեն Հովսեփյա­նը, անդրա­դառնա­լով Թրամփ-Զելենսկի սուր հանդիպմա­նը, նշեց, որ սա միջազգա­յին հանդի­պումնե­րի մեջ աննա­խա­դեպ իրա­վի­ճակ է, երբ հանդի­պումն ավարտվում է նման ձևով։ Ինչ որ առումով պետք չէր շատ զարմա­նալ, որ Թրամփը նման կերպ է իրեն պահել, արդեն մեկ ամիս է ինչ նա նախա­գահ է, բայց արդեն հասցրել է մի քանի այդ ոճի հանդի­պումներ ունե­նալ, թեև իհարկե այս մեկը իհարկե չտեսնված բան էր։
Ընդհնա­րա­պես, ինչպես նշեց դոկտ․ Հովսեփյա­նը, Թրամփի պահվածքում երկու բան կարե­լի է առանձնացնել։ Առա­ջի­նը ոճն է, խոսե­լու նման ոճը։ Թրամփը այս ամե­նից առաջ նմա­նա­տիպ հանդի­պում էր ունե­ցել հորդա­նա­նի թագա­վո­րի հետ և կրկին տեսախցիկնե­րի առջև ամեն կերպ փորձում էր նման տոնով խոսել ու իր հարցե­րի պատասխա­նը ստա­նալ։ Հորդա­նա­նի թագա­վո­րը մի կերպ է փորձել տեսախցիկնե­րի առջև կառուցել իր խոսքը, որպեսզի վեճ չդառնա, այլա­պես, հնա­րա­վոր է այն շատ նման լիներ նրան, ինչ տեղի ունե­ցավ Թրամփ-Զելենսկի հանդիպման ընթացքում։ Դրա­նից բացի Թրամփը խոսել է Ֆրանսիա­յի նախա­գահ Էմա­նուել Մաքրո­նի հետ, իհարկե անհա­մե­մատ ավե­լի մեղմ տոնով ու Մաքրո­նը պարտա­վորվեց որոշ նկա­տա­ռումներ հաշվի առնել։ Մաքրո­նը կարո­ղա­ցավ այդ հանդի­պումը անհա­մե­մատ ավե­լի թեթև ընթացքով տանել իր ճկունության շնորհիվ։
Քաղա­քա­գե­տի կարծի­քով երկրորդը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել՝ դա խնդիրնե­րի խորքա­յին քննարկումն է, մի բան, որ սովո­րա­բար տեսախցիկնե­րի առջև չի արվում, բայց Թրամփը արդեն մի քանի հանդի­պում անցկացրել է, որի ժամա­նակ հենց տեսախցիկնե­րի առջև է խոսել այն ամե­նից, ինչը ընդունված չէ։ Իհարկե Թրամփն այս վերջին հարցազրույցով կարծես, թե փորձում էր նաև Պուտի­նին ինչ որ առումով հաճո­յա­նալ, բայց ինչպես ցույց են տալիս հենց ամե­րիկյան հարցա­խույզնե­րը, հարցվածնե­րի առնվազն 67 տոկո­սը Ռուսաստա­նին ու Պուտի­նին չի վստա­հում։ Ընդ որում Ամե­րիկյան հասա­րա­կության մոտ հասունա­նում է այն դժգո­հությունը, որ Թրամփը կենտրո­նա­ցել է ոչ այն հարցե­րի վրա, ինչի համար իրենք ընտրել են նրան։ Իսկ ամե­րի­կա­ցի­ներն ընտրել են նրան, որպեսզի նա ԱՄՆ ներքին տնտե­սա­կան հարցե­րով զբաղվի, ոչ թե խորա­նա պատե­րազմնե­րի մեջ։ Բայց քանի որ խոսք է գնում Թրամփի հայտա­րա­րած «խաղա­ղության գործարքի» մասին, ապա պետք է նշել, որ այս պահին այդ «խաղա­ղության գործարքը» վերա­բե­րում է կոնկրետ երկու պատե­րազմի՝ Գազա­յի հատվա­ծին և ռոս-ուկրաի­նա­կա­նին։ Ոչ մի այլ կոնֆլիկտի մասին առայժմ խոսք չկա։ Եթե իհարկե ԱՄՆ‑ը շահագրգռված լինի Անդրկովկա­սում խաղա­ղության հաստատմամբ, ապա դա Հայաստա­նին ամե­նա­շա­տը ձեռնտու կլի­նի։
Անդրա­դառնա­լով այս ամե­նին հաջորդող իրա­դարձություննե­րին, Վիգեն Հովսեփյա­նը նշեց, որ այժմ Եվրո­պան ստիպված է ինքն իր պոտենցիալն իրացնե­լու հնա­րա­վո­րություններ գտնել, ինքն ապա­հո­վել իր անվտանգությունը, թեև իհարկե դա շատ ավե­լի բարդ կլի­նի հիմա։
Վիգեն Հովսեփյա­նը նաև անդրա­դարձավ ռուսա­կան այն հայտա­րա­րություննե­րին, որ Ուկրաի­նան փորձում է այստեղ՝ Անդրկովկա­սում երկրորդ ճակատ բանալ իր դեմ, նշե­լով, որ Անդրկովկա­սում ոչ մի պետություն այդքան շահ չունի պատե­րազմ հրահրե­լու առումով, ինչպես Ռուսաստա­նը։ Ուկրաի­նա­կան հետա­խուզությունն արդեն իսկ հերքել է այդ հայտա­րա­րություննե­րը։
Քաղա­քա­գե­տը նշեց, որ այժմ, երբ Թրամփի գործո­ղություննե­րի հետև­անքով Եվրո­պան ավե­լի շատ է կենտրո­նա­ցած իր ուժե­րը իր վրա կենտրո­նացնե­լով, դրա­նից Հայաստա­նի համար այն շանսն է հասունա­նում, որ մենք ավե­լի սերտ կապեր հաստա­տենք Եվրո­պա­յի հետ, քանի որ Անդրկովկա­սը Եվրո­պա­յի շահե­րի համար ավե­լի կարև­որ պետություն է, քան ԱՄՆ, միայն թե մեր գործո­ղություննե­րը ուշա­ցած են, մենք ավե­լի շուտ պիտի սկսեինք այդ համա­գործակցության միտումը։

Ամբողջա­յան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ