Հայաստան

Բաքվի Մեդիահիստերիան

Day.az-ը կեղծում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, քանի որ այստեղ ռուս սահմանապահների մասին որևէ նշում չկա։ Ի դեպ, Իրանի և Թուրքիայի սահմաններից ռուս սահմանապահների դուրսբերման գործընթաց է սկսվել։ Ավելին՝ Արաքսի ափով ձգվող ճանապարհին նախկինում տեղակայված ռուսական ուղեկալները հեռացվել են և փոխարինվել են Հայաստանի սահմանապահ ծառայության ուղեկալներով։ Day.az-ը իրադարձություններից հետ է մնում։

Ռոբերտ Անանյան

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի վերահսկողությամբ գործող Day.az-ը վիրավորանքներով լի հոդված է նվիրել ինձ՝ փորձելով հերքել X-ում իմ գրառումը։ Ես հոդվածում ներկայացրել եմ հասանելի դարձած տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանը փորձում է ԱՄՆ-ի նոր վարչակազմին համոզել՝ Հայաստանից միջանցք գրավելու իր ծրագրին համաձայնություն տալ։ Բաքուն փորձում է այդ օկուպացիան ներկայացնել որպես Իրանին հյուսիսից արգելափակելու ռազմավարական կարևոր քայլ, որն իբր թե ամերիկյան շահերին կարող է համարժեք լինել։ Նշել եմ, որ Բաքուն կանխատեսում է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու սցենար, և ծրագրում է օգտագործել այդ պահը՝ Հայաստանից գրավելու միջանցք։ Կարող եք իմ հոդվածը կարդալ այս հղումով՝ x.com: Վիրավորանքներից բացի, հեղինակ Baku Network-ի տնօրեն Էլչին Ալյոօղլուն որոշ պնդումներ է կատարել, որոնցով իրականում նա հաստատել է իմ տեղեկությունները։ Ես կմեջբերեմ Day.az-ի պնդումները (day.az)՝ բնագիր ռուսերենով, և յուրաքանչյուրի մասով կանեմ մեկնաբանություն։ Այս գրառումը կա նաև անգլերենով թարգմանված և հրապարակել եմ X-ում։

1․ Утверждения Ананяна о планах Азербайджана якобы “оккупировать Зангезурский коридор”, чтобы заблокировать Иран и втянуть США в войну против Армении, являются не только абсурдными, но и противоречат здравому смыслу и международным реалиям.

Day.az-ը կեղծում է իմ գրառումը․ դուք իմ հրապարակման մեջ չեք գտնի մեկ տող, որտեղ նշած լինեմ, որ Ադրբեջանը ԱՄՆ-ին Հայաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու պլան ունի։ Ես նշել եմ, որ Ադրբեջանը փորձում է ԱՄՆ-ի նոր վարչակազմին համոզել՝ Զանգեզուրի միջանցք գրավելով Իրանը հյուսիսից արգելափակելու ադրբեջանական ծրագրին հավանություն տակ։ Ես համոզված եմ, որ ԱՄՆ-ի ռազմավարական շահերին հակասում է Հայաստանի դեմ պատերազմը, հայկական տարածքների օկուպացիան, հետևաբար՝ ԱՄՆ-ն չի կարող Հայաստանի դեմ ագրեսիայի որևէ ծրագրի հավանություն տալ։ Իմ այս համոզմունքը տարածվում է՝ թե՛ նախագահ Բայդենի, թե՛ նախագահ Թրամփի ադմինիստրացիաների վրա։

2․ Ананян пытается представить Азербайджан как агрессора, якобы стремящегося развязать войну против Армении с целью “оккупации коридора”. При этом он сознательно игнорирует фундаментальные реалии. Во-первых, Зангезурский коридор – законный транзитный маршрут: Согласно трехстороннему заявлению от 9 ноября 2020 года, подписанному президентами Азербайджана, России и премьер-министром Армении, Ереван обязался обеспечить безопасное передвижение по маршруту, соединяющему основную территорию Азербайджана с его эксклавом Нахчыван. Этот коридор должен функционировать исключительно как транспортный маршрут под контролем российских пограничников, без каких-либо претензий на армянскую территорию. Ананян умышленно игнорирует этот факт. Азербайджан действует в рамках международного права: Согласно нормам международного права, транспортные коридоры, которые обеспечивают транзитные перевозки, не могут рассматриваться как форма территориальной оккупации. Намеренно, и притом, очень безграмотно искажая юридические понятия, он использует такие приемы как инструмент пропаганды. Ананян пытается представить развитие законных коммуникационных маршрутов как агрессию.

Ես ոչ թե փորձում եմ, այլև պնդում եմ, որ Ադրբեջանը ագրեսոր պետություն է, և 2022 թվականի սեպտեմբերի 13-ին օկուպացրել է Հայաստանից 200-ից 300 քառակուսի կիլոմետր տարածք, և հրաժարվում է այն վերադարձնել Հայաստանին։ Այսինքն, Ադրբեջանն իսկապես օկուպանտ երկիր է։ Ադրբեջանը նաև խախտել է ուժի չկիրառման միջազգային սկզբունքը և պատերազմ է հայտարարել Լեռնային Ղարաբաղի դեմ, բռնի տեղահանել է 150 000 հայերի՝ իրագործելով դաժան էթնիկ զտում։ Չկա որևէ փաստաթուղթ, որի տակ Հայաստանի վարչապետը ստորագրել է՝ պարտավորվելով տրամադրել «Զանգեզուրի միջանցք»։ Հայաստանի վարչապետը չի պարտավորվել միջանցքային տրամաբանությամբ արտատարածքային միջանցք տրամադրել Ռուսաստանին և Ադրբեջանին։ Դա Բաքվի և Մոսկվայի պլանն է, որը պատերազմի սպառնալիքի տակ փորձել են ստանալ Հայաստանից, ինչը սակայն ձախողվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, ԵՄ-ի ջանքերի շնորհիվ։

Հայաստանից միջանցք օկուպացնելու ծրագրի մասին ոչ թե ես եմ ենթադրում, այլ իր այդ նպատակի մասին 2021 թվականի ապրիլի 20-ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Իլհամ Ալիևը, ասելով հետևյալը․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական և ապագա շահերին։ Մենք Զանգեզուրի միջանցք ենք իրականացնում՝ ուզում է Հայաստանը, թե ոչ։ Եթե ցանկանա, ավելի հեշտ կլինի այդ հարցը լուծել, եթե չուզի, ուժով կլուծենք»։ Իլհամ Ալիևը դեռևս չի հերքել ինքն իրեն և չի ասել, որ չեղարկում է Հայաստանից ուժով միջանցք գրավելու իր ծրագիրը։
Ադրբեջանը ռեգիոնալ ապաշրջափակումը դիտարկում է որպես ոչ իրավահավասար, միայն իր շահերից բխող գործողություն։ Ադրբեջանը ապաշրջափակումը չի դիտարկում որպես տնտեսական նախագիծ, այլ՝ Հայաստանի «կապիտուլյացիայի» հետևանքով Ադրբեջանին տրվելիք պատերազմական ավար։

Ալիևը մեկ անգամ չի ասել, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել և պարտավոր է միջանցք տրամադրել Հայաստանին։
Ռուս-ադրբեջանական պատկերացումը՝ Հայաստանի տարածքով ապաշրջափակվելիք ճանապարհների նկատմամբ, հենց օկուպացիոն տրամաբանություն ունի։ Day.az-ը նշում է, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի սահմանապահները պետք է վերահսկեն Հայաստանով անցնելիք ճանապարհը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունում գրված է, որ “Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը”: Ադրբեջանը Հայաստանի համար ո՞ր ճանապարհն է բացել իր տարածքով, ոչ մի։

Նշված է նաև, որ “Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները”:

Day.az-ը կեղծում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, քանի որ այստեղ ռուս սահմանապահների մասին որևէ նշում չկա։ Ի դեպ, Իրանի և Թուրքիայի սահմաններից ռուս սահմանապահների դուրսբերման գործընթաց է սկսվել։ Ավելին՝ Արաքսի ափով ձգվող ճանապարհին նախկինում տեղակայված ռուսական ուղեկալները հեռացվել են և փոխարինվել են Հայաստանի սահմանապահ ծառայության ուղեկալներով։ Day.az-ը իրադարձություններից հետ է մնում։

Բացի այդ՝ տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնել չի նշանակում ֆիզիկապես ներկա գտնվել ճանապարհի վրա։ Ռուսները կարող են նաև տեսախցիկներով վերահսկել հաղորդակցությունը և պատահարների դեպքում ահազանգել հայկական կողմին։ Հայաստանն է երաշխավորում այդ ճանապարհի վրա անվտանգությունը։ Հայաստանը չի կարող զուտ խոսքի մակարդակով երաշխավորել ճանապարհի անվտանգություն։ Հայաստանը պետք է ԱԱԾ-ի ուժեր ունենա այդ ճանապարհի վրա, որ ադրբեջանցիների անվտանգությունը երաշխավորի։ Չի կարող Հայաստանը երաշխավորել ճանապարհի անվտանգությունը՝ այնտեղ կանգնեցնելով ռուսական զորքեր։
Այս ձևաչափից դուրս ռուս-ադրբեջանական ցանկացած պահանջ ուղղված Հայաստանին՝ տարածքային պահանջ է, քանի որ ենթադրում է Հայաստանի տարածքի հարավային հատվածի վրա օտար պետության ռազմական վերահսկողություն։

Այո, Հայաստանին Ադրբեջանը բազմիցս սպառնացել է ագրեսիայի կիրառմամբ, որի ապացույցներից մեկը վերևում բերեցի։ Ագրեսիայի դրսևորում է այն, որ Ադրբեջանը չի ցանկանում ռեգիոնալ ապաշրջափակման ժամանակ պահպանվի իրավահավասարության և փոխադարձության սկզբունքը։ Ադրբեջանը մերժում է նաև հեշտացված և անխոչընդոտ պայմաններ տրամադրել Հայաստանին՝ ադրբեջանական տարածքով երթևեկելիս, և պնդում է, որ այդ արտոնությունը պետք է գործի միայն իր համար։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ Հայաստանին կապիտուլյացիայի ենթարկելու ծրագրի և ագրեսիայի դրսևորում։ Ագրեսիան ինքնին՝ միակողմանի պահանջների ներկայացումն է և պատերազմի սպառնալիքով փորձելը դրա իմպլեմենտացիային հասնելը։

Բացի այդ, Ադրբեջանն ու Ռուսաստանը ծայրից ծայր խախտել են նոյեմբերի 9-ի հայտարարության պարտականությունները։ Ադրբեջանը օկուպացրել է նոյեմբերի 9-ի հայտարարության պատճառ դարձած Լեռնային Ղարաբաղը։ Չկա Լաչինի միջանցք, չկա Լեռնային Ղարաբաղ, Բաքվի բանտերում հայ գերիներին դատում են, մինչդեռ՝ ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության՝ նրանք պետք է վերադարձված լինեին։ Ադրբեջանը բռնի տեղահանել է 150 000 հայերի՝ իրենց տներից։ Հետևաբար, Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որն ինքը և Ռուսաստանը չեղարկել են՝ խախտելով դրա կետերը։

Հակառակը, Ադրբեջանը փորձում է այդ անվավեր հայտարարությունն օգտագործել՝ Հայաստանից արտատարածքային միջանցք ստանալու, ռազմական ագրեսիայի կեղծ հիմքեր ստեղծելու նպատակով։ Հայաստանը որևէ կերպ չի պարտավորվել իր իրավազորությունից դուրս գտնվող միջանցք տրամադրել։ Դա Բաքվի հորինվածքն է, որը կրկնում է Day.az-ը։

3․ Далее Ананян в своём заявлении спекулирует на теме стратегического партнерства между Азербайджаном и Китаем, пытаясь представить это соглашение как элемент некоего “захвата коридора” со стороны Баку. Однако его утверждения не соответствуют реальности и опираются на необоснованные предположения. Реальные факты говорят о другом, ибо соглашение между Азербайджаном и Китаем направлено на развитие логистической инфраструктуры и безопасные грузоперевозки.

Day.az-ը կրկին հորինում և սխալ է ներկայացնում իր հրապարակումը։ Ես չեմ գրել, թե Ադրբեջանի և Չինաստանի ռազմավարական գործընկերությունը միջանցք օկուպացնելու էլեմենտ է։ Ես հիշեցրել եմ, որ 2024 թվականի հուլիսի 3-ին Ադրբեջանն ու Չինաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որում ասվում է. «Երկու երկրները նաև կաջակցեն միմյանց ջանքերին՝ ապահովելու իրենց տարածքներով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների անվտանգությունն ու անխափան աշխատանքը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով տարանցիկ փոխադրումների համար՝ ազգային օրենսդրության և երկկողմ համաձայնագրերի շրջանակներում»:

Այո, ես կրկնում եմ, իմ պնդումը, որ եթե Ադրբեջանը Հայաստանից միջանցք գրավի «Իրանը հյուսիսից շրջափակելու» կեղծ պատրվակով, ապա կա հավանականություն, որ Ադրբեջանը կարող է օգտագործել Հայաստանից օկուպացված միջանցքը՝ Չինաստանի «Միջին միջանցք» նախաձեռնությանը նպաստելու համար։

Չինաստանի ներգրավումը այս միջանցքի գործարկմանը Ադրբեջանին անհրաժեշտ կլինի, որպեսզի նա «լեգիտիմացնի» «Զանգեզուրի միջանցքի» օկուպացիան։ Ներգրավելով Չինաստանի նման հզոր խաղացողի շահերը՝ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի իրավազորությունից դուրս գործարկելու միջոցով, Բաքուն անուղղակի ստիպի Հայաստանին ընդունել իր լիազորություններից դուրս գտնվող միջանցքի գործարկմանը։ Այսօր դա կարող է թվալ անհավանական սցենար, սակայն հաշվի առնելով, որ Ադրբեջան-Չինաստան ռազմավարական համաձայնագիրը երկու երկրներին էլ պարտավորեցնում է բարենպաստ պայմաններ ստեղծել տարանցիկ փոխադրումների համար, այդ վտանգը լրջորեն առկա է։

Որպես փոխհատուցում Չինաստանի «ծառայության»՝ Ադրբեջանը կարող է չինական ապրանքները փաթեթավորել իբրև ադրբեջանական, և մաքսային ու անվտանգային վերահսկողության չենթարկվող, ռուսական զինված վհսկողության տակ գտնվող «Զանգեզուրի միջանցքով» տեղափոխել դեպի Թուրքիա, հետո՝ Եվրոպա։ Ադրբեջանն իր այդ ծառայության դիմաց Չինաստանից կարող է ստանալ ֆինանսական դիվիդենտներ։ Այսինքն, Ադրբեջանը կարող է «Զանգեզուրի միջանցքով» արտոնյալ պայմաններով բեռնափոխադրումներ իրականացնելու իր արտոնությունն օգտագործել՝ Չինաստանի ապրանքները առանց մաքսազերծման Թուրքիա, այնուհետև՝ Եվրոպա տեղափոխելու նպատակով։

Դա առավել մրցունակ կդարձնի չինական ապրանքները։ Չինաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության համաձայնագրի ոգուն և տառին համապատասխանում է այս սցենարը։ Իսկ Չինաստանը ուղղակի կամ անուղղակի օգտագործելով «Զանգեզուրի միջանցքը»՝ Հայաստանին կհարկադրի հաշտվել ռուս-ադրբեջանական օկուպացիայի հետ։ Ես հասկանում եմ, որ հիմա նկարագրում եմ բարդ սխեմա, սակայն Ադրբեջանը կարող է Չինաստանին վաճառել «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ իր արտոնյալ իրավունքները՝ ստանալով չինական ռազմաքաղաքական աջակցությունը Հայաստանից միջանցք ստանալու հարցում, աջակցելով Չինաստանի ապրանքների էժան փոխադրմանը Եվրոպա։

Ադրբեջանը ցանկանում է «Զանգեզուրի միջանցք» ստանալ՝ ռուսական վերահսկողությամբ, որ ռուսները մաքսային, անվտանգային գործառույթներ կատարեն, ինչը թույլ կտա Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները։ Ռուսաստանի «վերահսկողությունը» ենթադրում է նաև, որ չինական ապրանքները անխոչընդոտ կփոխադրվեն դեպի Եվրոպա։ Ռուսաստանն իր հերթին՝ Չինաստանին ցուցաբերած ծառայության դիմաց՝ կարող է ստանալ չինական ռազմական տեխնոլոգիաներ։ Ես նկարագրում եմ գեոպոլիտիկ առևտրի մի սխեմա, որը կարող է իրագործվել, եթե Հայաստանից նրանք օկուպացնեն «Զանգեզուրի միջանցք»։ Ես կարծում եմ, որ սա ԱՄՆ-ի շահերից չի բխում։ Եվ այստեղ է, որ ԱՄՆ-ն կարող է շահագրգռված լինել Հայաստանում կոմունիկացիաների վերականգնման սցենարով՝ իր ազդեցությունը պրոյեկտելու գնով։

Հետաքրքրական է, որ Day.az-ը որևէ կերպ չի կարողացել հակափաստարկներ գտնել իմ այս պնդմանը, քանի որ իմ թեզը անխոցելի է և հիմնված է հստակ ինֆորմացիայի վրա։ Միջազգային իրավունքի անհասկանալի կետերի հղում անելը ինքնին՝ չի համոզում «Ադրբեջանի բարի նպատակները»։ Ես ավելի շատ հավատում եմ Իլհամ Ալիևի սպառնալիքների զորությանը և ինձ հասանելի դարձած տեղեկատվությանը, ու նաև՝ Հայաստանի հաշվին առևտուր անելու Բաքվի և Մոսկվայի տաղանդին։

4․ Армянские борзописец пытается представить развитие транспортной инфраструктуры как угрозу американским интересам, что также не выдерживает критики. США, напротив, заинтересованы в стабильности на Южном Кавказе, и Азербайджан играет в этом ключевую роль. Баку является единственной страной региона, которая последовательно поддерживает борьбу с терроризмом, активно сотрудничает с Вашингтоном в энергетической сфере и обеспечивает бесперебойный транзит энергоресурсов в Европу в обход России. Эти обстоятельства делают Азербайджан стратегическим партнером США, а не угрозой их интересам.

Նախ, նշեմ, որ շատ եմ ծիծաղել «борзописец» վիրավորական բառի վրա, բայց անցնեմ լուրջ թեմաների։ Դուք որևէ բառ չեք գտնի իմ գրառման մեջ, որտեղ Հարավային Կովկասում ռեգիոնալ ապաշրջափակումը ներկայացնեմ որպես ամերիկյան շահերին հակասող։ Ես արդեն հիմնավորեցի, թե ինչու են ռեգիոնալ ապաշրջափակման Ադրբեջանի և Ռուսաստանի պատկերացումները հակասում ամերիկյան շահերին։ Բաքուն Հայաստանի տարածքի մի մասը ցանկանում է դարձնել ռուսական օկուպացիայի առարկա։ Ռուսաստանը որևէ կերպ իրավունք չի ստացել օկուպացնել Հայաստանի որևէ ճանապարհ։

Հայաստանը չէր էլ կարող համաձայնվել ռուսական զորքերի տեղակայմանը՝ իր տարածքում՝ այն համատեքստում, որ հետագայում այդ տարածքի նկատմամբ անվտանգային, մաքսային իրավունքները օտարվեն Հայաստանից և տրվեն օտար ուժերի։ Ինձ հետաքրքիր է, ինչո՞ւ է Day.az-ը այդքան շատ լոբբինգ անում ռուսական շահերը և ինձ հակադարձող հոդվածում պարբերաբար հիշատակում, որ ռուս սահմանապահները պետք է կանգնեն «Զանգեզուրի միջանցքի» վրա և ապահովեն անվտանգություն։

Երբեմն՝ տպավորություն է՝ ընթերցում եմ Մարիա Զախարովայի տեքստերը։ Ձեր շահերն այնքան նույնական են, որ նույնիսկ՝ թեզերն եք կրկնում նույնությամբ։ Day.az-ը փորձում է աղավաղել ԱՄՆ-ի մոտեցումը Հարավային Կովկասում ապաշրջափակման վերաբերյալ։ Վաշինգտոնը ըստ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համաձայնագրի՝ աջակցել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմանը, որը ենթադրում է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի շահերի պաշտպանություն ապաշրջափակման ժամանակ։ Այսինքն, Հայաստանը համաձայն է փոխադարձության և իրավազորության սկզբունքների պահպանմանը, և Ադրբեջանի պես միակողմանի դիվիդենտներ չի պահանջում։ Եվ բնական է, որ ԱՄՆ-ն պաշտպանում է հայկական մոտեցումը, որը հաշվի է առնում բոլոր դերակատարների շահերը։

5․ Не останавливаясь на “достигнутом”, армянин-псевдожурналист пытается представить Россию как страну, заинтересованную в оккупации Армении. Хотя согласно соглашению от 9 ноября 2020 года, российские пограничники обеспечивают безопасность коридора. Однако их присутствие не означает “оккупацию” или “аннексию” территории Армении. И самое главное – он сознательно игнорирует тот факт, что именно Армения в рамках трехстороннего заявления согласилась на участие российских миротворцев в контроле над коридором. Присутствие России обеспечивает стабильность и предотвращает возможные инциденты.

Day.az-ի հակադարձող հոդվածի իմ ամենասիրելի հատվածը սա է, ոչ թե այն պատճառով, որ իմ հասցեին վիրավորական տոնով է Էլչինը գրում, այլ քանի որ մեծ ջատագովություն եմ տեսնում Ռուսաստանի հասցեին։ Ռուսաստանը երկրագնդի ո՞ր հատվածում է ապահովել կայունություն և կանխել միջադեպերը, որ դա պետք է անի «Զանգեզուրի միջանցքի» վրա։ Ուկրաինայի դեմ արյունալի պատերազմ սանձազերծած Ռուսաստանը պետք է Հարավային Կովկասում կայունություն ապահովի։ Սա ֆանտաստիկ սցենար է։ Թեև, իհարկե, Ադրբեջանը պետք է որ գոհ լինի Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի պահվածքից, որի շնորհիվ՝ Ադրբեջանն օկուպացրեց Ղարաբաղը, որը գտնվում էր ռուսական «խաղաղապահների» վերահսկողության ներքո։ Գուցե Ադրբեջանը երկարաժամկետ հեռանկարում ուզում է կրկնել այս սցենարը նաև Հայաստանի տարածքում։ Միգուցե Ադրբեջանը հաշվարկել է, որ Ռուսաստանը կարող է մեկ օր էլ հեռանալ «Զանգեզուրի միջանցքից»՝ տեղը զիջելով Ադրբեջանին կամ Թուրքիային։ Ահա, թե ինչու է Բաքուն զբաղված ռուսական լոբբինգով։

Չկա այլ հիմնավորում, թե ինչու է Բաքուն Ռուսաստանից ավելի շատ ցանկանում, որ ռուս սահմանապահները վերահսկեն այդ ճանապարհը։ Ես չեմ արհամարհում եռակողմ հայտարարության գոյությունը։ Ես արդեն հիմնավորեցի, որ նոյեմբերի 9-ի հայտարարության պատճառ դարձած Ղարաբաղը գրավվել է Ադրբեջանի կողմից՝ Ռուսաստանի աջակցությամբ։
Այսինքն, Ռուսաստանը և Ադրբեջանը փլուզել են նոյեմբերի 9-ի ճարտարապետությունը։

Չի կարող Հայաստանին պարտադրվել կատարել այդ հայտարարությունը, եթե այն փլուզվել է մյուս երկու կողմերի ձեռքով։ Սա անտրամաբանական է։ Եվ այո, Ռուսաստանի ներկայությունը Հայաստանով անցնող որևէ ճանապարհի վրա՝ օկուպացիայի դրսևորում է։ Ադրբեջանի անվտանգային մտահոգությունները Հայաստանը հասցեագրել է և այսօր էլ առաջարկել է մեխանիզմներ, որպեսզի ադրբեջանցիներն իրենց անվտանգ զգան Հայաստանով տեղափոխվելիս։ Մինչդեռ, մենք չենք տեսել Ադրբեջանի առաջարկած մեխանիզմները՝ իր տարածքով երթևեկող հայերի անվտանգության ապահովման համար։ Ավելին՝ մենք տեսնում ենք Բաքվում ընթացող 23 հայերի «դատավարությունը», որը հաշվեհարդար է այդ մարդկանց նկատմամբ՝ միայն այն պատճառով, որ նրանք հայ են։

  1. Роберт Ананян пытается убедить аудиторию в том, что США якобы стремятся установить контроль над транспортными маршрутами в регионе для ограничения влияния России и Китая.

Ես նշել եմ, որ ԱՄՆ-ն կարող է մասնակցել ռեգիոնալ նոր ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներին, որոնք ընդգրկում են նոր երկաթուղիների, ճանապարհների ստեղծումը, ինչը կնշանակի ամերիկյան ներկայություն ապաշրջափակման պրոցեսում։ Այո, ԱՄՆ-ի շահերից է բխում ունենալ ներկայություն Կենտրոնական Ասիայի երկրները Եվրոպային կապող հաղորդուղիներից մեկի վրա, որը Հայաստանով է անցնելու։ Եվ ԱՄՆ-ի շահերից չի բխում, որ այդ ճանաարհի վրա վերահսկողություն կամ մասնակցություն ունենան Ռուսաստանը և Չինաստանը։ Մինչդեռ Ադրբեջանին ձեռնտու է իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի ներկայությունը ունենալ Հայաստանով անցնող ճանապարհների վրա, ինչը և փորձում է ապահովել։

Ու նաև արդեն նշել եմ, թե ինչու է Ադրբեջանը ձգտում Չինաստանին ներքաշել ռեգիոնալ ապաշրջափակման թեմայի մեջ։ Կարող եք վերընթերցել Չինաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Ես նաև չեմ նշել, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթով՝ ամերիկյան կողմը պարտավորվել է ներդրումներ անել ռեգիոնալ կոմունիկացիաներում։ Day.az-ը կրկին կեղծում է։

7․ США последовательно выступают за разблокирование всех региональных коммуникаций на Южном Кавказе, включая Зангезурский коридор. Эта позиция подтверждена многочисленными заявлениями американских официальных лиц, которые поддерживают открытие новых транспортных путей для содействия экономическому росту и стабильности в регионе.

Day.az-ը կեղծում է ԱՄՆ-ի տեսակետը՝ ռեգիոնալ ապաշրջափակման թեմայով։ Այո, Միացյալ Նահանգները մշտապես հանդես է գալիս Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին, սակայն ԱՄՆ-ն չի աջակցում Ադրբեջանի «Զանգեզուրի միջանցք» նախագծին՝ ինչպես պնդում է Day.az-ը։

Գոյություն չունի ԱՄՆ-ի որևէ պաշտոնյայի հայտարարություն, որտեղ ամերիկյան կողմը աջակցություն հայտնի «Զանգեզուրի միջանցքին»։ Եվ հասկանալի է, թե ինչու հեղինակը որևէ փաստաթղթի կամ հայտարարության հղում չի արել, որը կապացուցեր ԱՄՆ-ի աջակցությունը «Զանգեզուրի միջանցքին»։ Հակառակը, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համաձայնագրով՝ ԱՄՆ-ն աջակցել է Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկին», որը հավասար հնարավորություններ է ենթադրում բոլոր դերակատարների համար։ Մինչդեռ՝ «Զանգեզուրի միջանցքը» բացառապես Ադրբեջանի, Ռուսաստանի շահերն է սպասարկելու և նրանք փորձելու են խաղի մեջ ներքաշել նաև Չինաստանին։

8․ Ананян, пытаясь представить гипотетический план американского контроля над коридорами в регионе, игнорирует эти факты и делает выводы, не подкреплённые реальной политикой Вашингтона. В действительности США стремятся к стабильности и экономическому развитию Южного Кавказа, а не к созданию новых конфликтных линий или конфронтации с Азербайджаном и Турцией.

Ես երբեք չեմ փորձել ԱՄՆ-ին համոզել կամ բացատրել, թե որն է իր շահը Հարավային Կովկասում։ Նախկինում և այսօր ես տեսնում եմ Հայաստանի և ԱՄՆ-ի շահերի համընկնումներ, որոնք ինձ հիմք են տվել պնդելու, որ մենք պետք է ավելի խորացնենք ոչ միայն ռազմաքաղաքական հարաբերությունները, այլև՝ տնտեսական ներդրումների ոլորտում առաջ գնանք։ Իքսի իմ էջում գրել եմ հոդված՝ հայ-ամերիկյան հնարավոր համագործակցության մասին անվտանգության ոլորտում։ Առաջիկայում հնարավոր է՝ նաև տնտեսական համատեղ ծրագրերի մասին հոդված գրեմ։

ԱՄՆ-ի ակտիվ դերակատարությունը ռեգիոնալ ենթակառուցվածքների վերականգնման հարցումը ոչ միայն տնտեսական նշանակություն կունենա, այլև՝ աշխարհաքաղաքական։ Դա նշանակում է, որ գլոբալ առևտրային ճանապարհների համար մրցակցության տրամաբանության մեջ՝ ԱՄՆ-ն կարող է շահագրգիռ լինել Հարավային Կովկասում կոմունիկացիաների վերականգնմամբ, ներկա գտնվելով։ Եվ քանի որ Ադրբեջանը սպասարկում է Ռուսաստանի և Չինաստանի շահերը՝ ռեգիոնալ ապաշրջափակման հարցում, հենց այդ երկիրն է դեմ գնում ԱՄՆ-ի շահերին։

Ես չեմ պնդել, որ ԱՄՆ-ն ցանկանում է կամ պետք է ցանկանա Ադրբեջանի և Թուրքիայի հետ առճակատման գնալ։ Հայաստանից միջանցք օկուպացնելու նպատակի մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ 2021 թվականի ապրիլի 20-ի հարցազրույցում։ Day.az-ին խորհուրդ եմ տալիս իր պատվիրատու նախագահի գրասենյակին հարցնել, թե ինչու է նախագահ Ալիևը նման սպառնալիք հնչեցրել՝ Ադրբեջանի նկատմամբ օկուպանտ երկրի պատկերացում ձևավորելով։

Публикация Роберта Ананяна – это вопиющий пример грязной армянской пропаганды, основанной на лжи, манипуляциях и откровенной дезинформации. Его абсурдные утверждения о якобы готовящейся “оккупации коридора” Азербайджаном, о “планах втянуть США в войну” и о “содействии блокаде Ирана” – не просто вымысел, а целенаправленная попытка исказить реальность и запугать мировое сообщество.

Հայաստանից միջանցք գրավելով՝ Իրանին հյուսիսում բլոկադայի ենթարկելու թեզը քննարկվել է Ադրբեջանի ռազմաքաղաքական, դիվանագիտական ներկայացուցիչների շրջանում, և որոշում է կայացվել դրանում համոզել ԱՄՆ-ին։ Ադրբեջանը տեսնում է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հավանական է՝ հարվածներ հասցնեն Իրանի միջուկային օբյեկտներին, ինչը կնշանակի նոր և մեծ պատերազմի բռնկում Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև։ Իրանը և ԱՄՆ-ն մշտապես դեմ են եղել Հայաստանից միջանցք գրավելու Ալիևի և Պուտինի ծրագրերին։ Այս 5 տարիների ընթացքում Պուտինը և Ալիևը փորձել են Իրանին համոզել՝ համաձայնվել այդ ծրագրին։

2022-ի հուլիսին Էրդողանը և Պուտինը մեկնել էին Իրան՝ գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեի հետ սիրիական խաղաղ գործընթացի շուրջ գագաթնաժողով անցկանցելու։ Խամենեին Էրդողանին և Պուտինին հրապարակային ձևով ասել էր, որ Իրանը կտրականապես դեմ է լինելու Հայաստանի սահմանների արգելափակմանը․ «Իհարկե, եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի դրան, քանի որ հազարամյակներ շարունակ այս սահմանը եղել է տարանցիկ կապ»,- ասել է Խամենեին։

Իրանը մշտապես վտանգ է զգացել, որ փորձ կարվի արգելափակել Հայաստանի հետ իր կապը։ Եթե Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցվեն, մեծ է ռիսկը, որ Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի հարավային շրջանների վրա՝ «Զանգեզուրի միջանցք» գրավելու համար։ Ադրբեջանի հաշվարկն այն է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ պատերազմի մեջ ներքաշված Իրանը չի կարողանա երկրորդ ճակատ բացել Ադրբեջանի դեմ՝ պաշտպանելու Հայաստանի հարավը։

Բաքուն Իրանի գործոնը գրեթե հաղթահարված կհամարի, եթե իրանական միջուկային օբյեկտներին հարվածներ հասցվեն։ Իրանի ահամր առավել առաջնահերթ կլինի իր միջուկային օբյեկտները պաշտպանելը, քան՝ Հայաստանի սահմանի արգելափակման ադրբեջանական բլից-կրիգը կասեցնելը։ Ադրբեջանը այդ պատճառով՝ դիվանագիտական ուժեր է կենտրոնացրել ԱՄՆ-ի ուղղությամբ՝ համոզելու Վաշինգտոնին, որ «Զանգեզուրի միջանցք» գրավելը կարող է մաս կազմել Իրանին ծնկի բերելու և խեղդելու գաղափարին։ Բաքուն փորձում է այս կեղծ նարատիվի գործարկմամբ՝ ստանալ Վաշինգտոնի ըմբռնումը Հայաստանի հարավային շրջանների օկուպացիայի վերաբերյալ։ Համոզված եմ, ԱՄՆ-ն հավանություն չի տա Բաքվի այս արկածախնդրությանը։

Այն փաստը, որ Ալիևի ադմինիստրացիայից ղեկավարվող Day.az-ը որոշել է հակադարձել իմ ահազանգին, նշանակում է, որ ես խփել եմ ճիշտ նշանակետին և բացահայտել եմ Բաքվի ագրեսիվ պլանները։ Հույս ունեմ՝ իմ ահազանգը ազդակ կհանդիսանա արևմտյան գործընկերների համար՝ տուրք չտալու Ադրբեջանի կեղծ նարատիվներին։

Նրանք փորձելու են նաև Իսրայելի տարածքում էներգետիկ համագործակցությունը ամերիկյան կողմի հետ՝ վերածել քաղաքական ռեսուրսի՝ այն վերածելով Հայաստանի դեմ ագրեսիայի հանդեպ ԱՄՆ-ի հաամձայնության։ Այդ նպատակին է ծառայեցվելու Իսրայելի նախաձեռնությունը՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցություն ձևավորելու վերաբերյալ։

Պատահական չէ, որ Ալիևի օգնական Հաջիևը արդեն իսկ երկու անգամ մեկնել է Իսրայել՝ փորձելով Թել-Ավիվի և Վաշինգտոնի դրական հարաբերություններն օգտագործել՝ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև կապեր հաստատելու նպատակով։ Եթե այս համագործակցությունը Հայաստանի դեմ չլինի, ես որևէ առարկություն չեմ ունենա, սակայն շատ են գործոնները գնահատելու, որ փորձ է արվելու հակահայկական ծրագրեր իրագործել։

Գրառումը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *