13.5 C
Yerevan

Իշխա­նությունը Պատասխա­նատվություն Է Ենթադրում

«Ռուսաստա­նին մշտա­պես թշնա­մու կերպար է պետք, այլ կերպ նա չի կարող ապրել, խնդիրն այն է, որ Ռուսաստա­նը ԱՄՆ կամ Չինայստա­նի հետ չի կարող պայքա­րել, մյուս փոքր թշնա­մի­ներն էլ նրա հեղի­նա­կությա­նը հարիր չեն, այնպես, որ Մոսսկվան ամեն ինչ կանի, որ այս իրա­վի­ճա­կը դեռ երկար պահպանվի։ Բայց ռուսնե­րը ստիպված են լինե­լու գնալ խաղա­ղության, առնվազն հրա­դա­դա­րը հաստատվե­լու է։ Եթե այն ամե­նից հետո, ինչ ԱՄՆ‑ը անում է, ռուսնե­րը կրկին մերժեն խաղա­ղություն հաստա­տել, ապա ԱՄՆ‑ը կսկսի վերա­զի­նել Ուկրաի­նա­յին, ընդ որում ավե­լի շատ ու ուժեղ, քան նույնիսկ Բայդե­նի վարչա­կազմը։

Արամ Սարգսյան

FreeNews‑ը զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմում սպասվող հրա­դա­դարն ու Հայաստա­նում՝ Գյումրիում և Փարա­քա­րում սպասվող ՏԻՄ ընտրություննե­րը։
Արամ Սարգսյանն այն կարծի­քը հայտնեց, որ Թրամփը ամեն ինչ անում է, որ խաղա­ղություն հաստա­տե­լու համար և եթե Թրամփը Ուկրաի­նա­յում խաղա­ղություն հաստա­տի, ապա մենք այստեղ կարող ենք մոռա­նալ պատե­րազմի մասին, քանի որ Թրամփը, ով եկել է խաղա­ղություն հաստա­տե­լու ու նույնիսկ հավակնում է Նոբելյան մրցա­նա­կի, անում է թույլատրե­լի ու ոչ թույլատրե­լի ամեն ինչ՝ այդ խաղա­ղությա­նը հասնե­լու համար։ Զելենսկու հետ այդ հանդիպմա­նը հետև­ած իրա­դարձություննե­րը ցույց են տալիս, որ Թրամփը ոչ թե ցանկա­նում է Պուտի­նին հաճո­յա­նալ, այլ փորձում է ստեղծել մի այնպի­սի իրա­վի­ճակ, որ Ռուսաստա­նը չկա­րո­ղա­նա հրա­ժարվել խաղա­ղությունից։ Այժմ Ուկրաի­նան համա­ձայնվել է ամե­րիկյան պահանջնե­րին, իսկ Ռուսաստա­նը ոչ, թեև Ռուսաստա­նը ևս խիստ մաշվում է այս պատե­րազմում։
Արամ Սարգսյանն ասաց, որ Ռուսաստա­նը պատե­րազմին չհա­մա­ձայնվե­լու իր պատճառներն ունի, քանի որ, եթե Ռուսաստա­նը Ուկրաի­նա­յում ունե­նում է խաղաղություն,ապա նա բախվում է իր երկրի ներքին խնդիրնե­րին, օրի­նակ այն հարցե­րին, թե ինչու ունե­նա­լով աշխարհի բոլոր ռեսուրսնե­րը, Ռուսաստա­նը մնում է տնտե­սա­պես հետամնաց երկիր։ Նրան ձեռնտու է այս կես-պատե­րազմ, կես-խաղա­ղություն իրա­վի­ճա­կը։ Ռուսաստա­նին մշտա­պես թշնա­մու կերպար է պետք, այլ կերպ նա չի կարող ապրել, խնդիրն այն է, որ Ռուսաստա­նը ԱՄՆ կամ Չինայստա­նի հետ չի կարող պայքա­րել, մյուս փոքր թշնա­մի­ներն էլ նրա հեղի­նա­կությա­նը հարիր չեն, այնպես, որ Մոսսկվան ամեն ինչ կանի, որ այս իրա­վի­ճա­կը դեռ երկար պահպանվի։ Բայց ռուսնե­րը ստիպված են լինե­լու գնալ խաղա­ղության, առնվազն հրա­դա­դա­րը հաստատվե­լու է։ Եթե այն ամե­նից հետո, ինչ ԱՄՆ‑ը անում է, ռուսնե­րը կրկին մերժեն խաղա­ղություն հաստա­տել, ապա ԱՄՆ‑ը կսկսի վերա­զի­նել Ուկրաի­նա­յին, ընդ որում ավե­լի շատ ու ուժեղ, քան նույնիսկ Բայդե­նի վարչա­կազմը, իսկ ռուսնե­րը արդեն սպա­ռում են իրենց պատրաստի արտադրանքը։
Արամ Սարգսյա­նը նաև անդրա­դարձավ Գյումրու ընտրություննե­րին։ Նա նշեց, որ իրենք միա­ձայն առա­ջարկել են մեկ թեկնա­ծուի՝ նպա­տակ ունե­նա­լով որո­շա­կի փոփո­խություննե­րի սկիզբ դնել։ Քաղա­քա­կան գործչի խոսքե­րով այսօր կուսակցություննե­րի մեծ մասը պարզա­պես տենդեր է հայտա­րա­րել ու վաճա­ռում է ինքն իրեն։ Կուսակցություն են բացում ու հայտա­րա­րում, որ եկեք իմ ցանկով ընտրվեք, իսկ դիմացն էլ տվեք այս կամ այն բանը։ Գյումրիում ևս նույն բանն է կատարվում, այնտեղ կան քաղա­քա­կան տարբեր ճամբարներ փոխած մարդիկ, որ նույն բանը մեկ գովել են մեկ՝ փնո­վել։
Այսօր գյումրե­ցին ինքն իրեն պիտի հարց տա, թե այն մարդը, ովք քաղա­քա­պետ է դառնա­լու, արդյո՞ք տեղյակ է քաղա­քի խնդիրնե­րից, լուծելո՞ւ է, հետաքրքրվե՞լ է այդ խնդիրնե­րով մինչև հիմա, թե ընտրություննե­րին նոր հիշե­ցին։ Ընդ որում կարև­որ է նաև այն, որ ընտրություննե­րում դժվար թե ինչ որ մեկը 50+1 տոկոս ձայներ ստա­նա, այնպես, որ ավե­լի հավա­նա­կան է կոա­լի­ցիոն սկզբունքով ավա­գա­նի կազմե­լը։
Արամ Սարգսյա­նը չհա­մա­ձայնվեց, որ այս ընտրություններն ազդե­լու են են 2026թ․ ԱԺ ընտրություննե­րի վրա։ Միա­ժա­ման, խոսե­լով նաև այն բանի մասին, որ “Հանրա­պե­տությունը” կոլի­ցիա կազմեց իշխա­նության հետ, ասաց, որ կուսակցության ներսում այդ որո­շումը շատ դժվար է տրվել, իրենք հասկա­ցել են, որ դրա­նով ինչ որ առումով վտանգում են 2026թ․ սպասվող ընտրություննե­րում իրենց ռեյտինգը, բայց կուսակցությունը որո­շել է չփախչել պատասխա­նատվությունից և երև­անցուն նորից նույն քայքա­յիչ ընտրա­պայքա­րի մեջ չդնել։ Իրենք ոչ թե միա­ցել են իշխա­նությա­նը, այլ կոլաի­ցիա են կազմել, որովհետև չէր կարե­լի Երև­ա­նը ևս մեկ ամիս անիշխա­նության մեջ թողնել։ Խոսե­լով ընդդի­մա­դիրնե­րի և հատկա­պես 2‑րդ ու 3‑րդ նախա­գահնե­րի մասին, Արամ Սարգսյանն ասաց, որ նախկին նախա­գահնե­րը փորձում են հիմնա­վորվել ու տեղ ունե­նալ ընդդի­մա­դիր դաշտում, բայց նրանց ժամա­նակն արդեն անցել է։

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ