Հայաստանում մարդիկ շատ լավ տեսել են երկրորդ ու երրորդ նախագահների քարոզած առաջարկները, զարգացման պլանները ու նաև տեսել են, թե ինչպես այդ մարդկանց կողմից իշխանություն ստանալուց հետո արվել է ճիշտ հակառակը։ Մարդիկ տեսել են, լավ հիշում են ու հենց այդ պատճառով էլ այլևս չեն ուզում նրանց վերադարձը՝ չնայած այն բանին, որ իշխանութունը ևս բազմաթիվ վրիպումներ ու սխալներ ունի։
Էդգար Առաքելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանը զրուցել է քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Զրույցի ընթացքում շոշափվել են ՀՀ նրքին քաղաքական որոշ անցուդարձեր, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունները։
Էդգար Առաքելյանը նշեց, որ վերջին շաբաթներում երկրորդ ու երրորդ նախագահների ճամբարներից միմյանց հասցեին հնչող քննադատություններն ու մեղադրանքները նոր երևույթ չեն։ Ըստ երևույթին նրանց միջև առկա կոնֆլիկտային վիճակը դեռ վաղուց է եղել, բայց քանի որ նրանց բոլորի կողմից ձևակերպվել է որպես օրվա օրակարգ ՆԻկոլ Փաշինյանին իշխանույունից հեռացնելու պահանջը, ապա արտաքուստ միավորվել են, բայց տեսնում ենք, որ որևէ միավորում չկա ու չի էլ կարող լինել։
Քաղաքագետը կասկած հայտնեց, թե ընդդիմությունը կարող է փողոցային միջոցառումների միջոցով ինչ որ բանի հասնել։ Նրանք չկարողացան դա անել անցած տարիների ընթացքում, հազվից թե կարողանան անել հիմա։ Իհարկե ոչինչ բացառել չի կարելի, նույնիսկ եվրոպական հասարակությունները, որոնք քաղաքական առումով ավելի զարգացած են, երբեմն ենթակա են մանիպուլյացիաների, իսկ Հայաստանի դեպքում դա ավելի մեծ հնարավորություն ունի, բայց Հայաստանում մարդիկ շատ լավ տեսել են երկրորդ ու երրորդ նախագահների քարոզած առաջարկները, զարգացման պլանները ու նաև տեսել են, թե ինչպես այդ մարդկանց կողմից իշխանություն ստանալուց հետո արվել է ճիշտ հակառակը։ Մարդիկ տեսել են, լավ հիշում են ու հենց այդ պատճառով էլ այլևս չեն ուզում նրանց վերադարձը՝ չնայած այն բանին, որ իշխանութունը ևս բազմաթիվ վրիպումներ ու սխալներ ունի։
Էդգար Առաքելյանի կարծիքով 2020թ․ պատերազմը ևս նախորդ տարիների քաղաքականության հետևանքն էր ու հասարակությունը դա ևս հասկացել է ու հենց դրա պատճառով էլ չի ուոմ նրանց նորից իշխանության տեսնել։
Քաղաքագետը օրինակ բերեց Ռումինիան՝ ասելով, որ այնտեղ արգելվել է քաղաքական գործիչներից մեկի մասնակցությունը քաղաքական գործընթացներին։ Դա գուցե զարմանալի, բայց կարևոր քայլ է։ Ժողովրդավարությունը մի երևույթ է, որը նաև ավտորիտարներին է հնարավորություն տալիս ու երբեմն, հենց ժողովրդավարության շահերից ելնելով պետք է արգելել նման կերպարների մասնակցությունը քաղաքական գործընաթցներին։
Քաղաքագետը խոսեց նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններից՝ անդարդառնալով թուրք լրագրողների Եևևան ժամանելուն։ Նրանք անցել են Մարգարայի կամրջով, որի հայկական կողմը վերանորոգված ու տեխնիկապես վերազինված է։ Հանդիպումը ավելի շուտ պետք է լիներ, բայց այն հետաձգվել է թուրքական կողմի խնդրանքով, որպեսզի այդ հանդիպման վրա ստվեր չգցի Սիրիայում կատարված իրադարձությունները։ Քաղաքագետը կարծում է, որ հարաբերությունները անպայման պետք է սկսվեն, թեև ոչ միանգամից, բայց նկատելի են այդ ուղղությամբ ընթացող աշխատանքները։ Պետք է հուսալ, որ ապագայում սահմանը հատել կկարողանան ոչ միայն դիվանագիտական անձնագիր ունեցողները, այլև սահմանը կբացվի բոլորի համար։ Հայաստանին ձեռնտու է, որ ինքը բանակցի իր սահմանների համար, ոչ թե անընդհատ միջորդավորված լինի այդ ամենը։ Իհարկե Թուրքիայի դիրքորոշումը մեծաես կախված է նաև Ադրբեջանից ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման որակից։
Էդգար Առաքելյանը չհամաձայնվեց ընդդիմադիր այն կարծիքների հետ, որ Հայաստանը պետք է իր թիկունքում ունենա Ռուսաստանին որպես հենարան և այդկերպ կոշտ բանակցություններ սկսի թուրքական կողմի հետ։ Հիմա նույնիսկ Ռուսաստանը չի կարողանում կոշտ խոսել թուրքերի հետ, ընդդիմությունն ինչպե՞ս է պատկերացնում, որ Երևանը դա անի, այն էլ Ռուսաստանի հովանավորությամբ։ Մենք տեսել ենք, թե ինչ է լինում այնտեղ, ուր ռուսներն են հովանավոր ու պաշտպան։ Տեսել ենք Արցախում, տեսանք Սիրիայում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝