26.5 C
Yerevan

Ռուսա­կան «Պաշտպա­նությունը» Անհուսա­լի Ու Վտանգա­վոր Է

Հայաստա­նում մարդիկ շատ լավ տեսել են երկրորդ ու երրորդ նախա­գահնե­րի քարո­զած առա­ջարկնե­րը, զարգացման պլաննե­րը ու նաև տեսել են, թե ինչպես այդ մարդկանց կողմից իշխա­նություն ստա­նա­լուց հետո արվել է ճիշտ հակա­ռա­կը։ Մարդիկ տեսել են, լավ հիշում են ու հենց այդ պատճա­ռով էլ այլևս չեն ուզում նրանց վերա­դարձը՝ չնա­յած այն բանին, որ իշխա­նութունը ևս բազմա­թիվ վրի­պումներ ու սխալներ ունի։

Էդգար Առա­քելյան

Լրագրող Ժիրայր Ոսկանյա­նը զրուցել է քաղա­քա­գետ Էդգար Առա­քելյա­նի հետ։ Զրույցի ընթացքում շոշափվել են ՀՀ նրքին քաղա­քա­կան որոշ անցուդարձեր, ինչպես նաև հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը։
Էդգար Առա­քելյա­նը նշեց, որ վերջին շաբաթնե­րում երկրորդ ու երրորդ նախա­գահնե­րի ճամբարնե­րից միմյանց հասցեին հնչող քննա­դա­տություններն ու մեղադրանքնե­րը նոր երև­ույթ չեն։ Ըստ երև­ույթին նրանց միջև առկա կոնֆլիկտա­յին վիճա­կը դեռ վաղուց է եղել, բայց քանի որ նրանց բոլո­րի կողմից ձևա­կերպվել է որպես օրվա օրա­կարգ ՆԻկոլ Փաշինյա­նին իշխա­նույունից հեռացնե­լու պահանջը, ապա արտա­քուստ միա­վորվել են, բայց տեսնում ենք, որ որևէ միա­վո­րում չկա ու չի էլ կարող լինել։
Քաղա­քա­գե­տը կասկած հայտնեց, թե ընդդի­մությունը կարող է փողո­ցա­յին միջո­ցա­ռումնե­րի միջո­ցով ինչ որ բանի հասնել։ Նրանք չկա­րո­ղա­ցան դա անել անցած տարի­նե­րի ընթացքում, հազվից թե կարո­ղա­նան անել հիմա։ Իհարկե ոչինչ բացա­ռել չի կարե­լի, նույնիսկ եվրո­պա­կան հասա­րա­կություննե­րը, որոնք քաղա­քա­կան առումով ավե­լի զարգա­ցած են, երբեմն ենթա­կա են մանի­պուլյա­ցիա­նե­րի, իսկ Հայաստա­նի դեպքում դա ավե­լի մեծ հնա­րա­վո­րություն ունի, բայց Հայաստա­նում մարդիկ շատ լավ տեսել են երկրորդ ու երրորդ նախա­գահնե­րի քարո­զած առա­ջարկնե­րը, զարգացման պլաննե­րը ու նաև տեսել են, թե ինչպես այդ մարդկանց կողմից իշխա­նություն ստա­նա­լուց հետո արվել է ճիշտ հակա­ռա­կը։ Մարդիկ տեսել են, լավ հիշում են ու հենց այդ պատճա­ռով էլ այլևս չեն ուզում նրանց վերա­դարձը՝ չնա­յած այն բանին, որ իշխա­նութունը ևս բազմա­թիվ վրի­պումներ ու սխալներ ունի։
Էդգար Առա­քելյա­նի կարծի­քով 2020թ․ պատե­րազմը ևս նախորդ տարի­նե­րի քաղա­քա­կա­նության հետև­անքն էր ու հասա­րա­կությունը դա ևս հասկա­ցել է ու հենց դրա պատճա­ռով էլ չի ուոմ նրանց նորից իշխա­նության տեսնել։
Քաղա­քա­գե­տը օրի­նակ բերեց Ռումի­նիան՝ ասե­լով, որ այնտեղ արգելվել է քաղա­քա­կան գործիչնե­րից մեկի մասնակցությունը քաղա­քա­կան գործընթացնե­րին։ Դա գուցե զարմա­նա­լի, բայց կարև­որ քայլ է։ Ժողովրդա­վա­րությունը մի երև­ույթ է, որը նաև ավտո­րի­տարնե­րին է հնա­րա­վո­րություն տալիս ու երբեմն, հենց ժողովրդա­վա­րության շահե­րից ելնե­լով պետք է արգե­լել նման կերպարնե­րի մասնակցությունը քաղա­քա­կան գործը­նաթցնե­րին։
Քաղա­քա­գե­տը խոսեց նաև Հայաստան-Թուրքիա հարա­բե­րություննե­րից՝ անդարդառնա­լով թուրք լրագրողնե­րի Եևև­ան ժամա­նե­լուն։ Նրանք անցել են Մարգա­րա­յի կամրջով, որի հայկա­կան կողմը վերա­նո­րոգված ու տեխնի­կա­պես վերա­զինված է։ Հանդի­պումը ավե­լի շուտ պետք է լիներ, բայց այն հետաձգվել է թուրքա­կան կողմի խնդրանքով, որպեսզի այդ հանդիպման վրա ստվեր չգցի Սիրիա­յում կատարված իրա­դարձություննե­րը։ Քաղա­քա­գե­տը կարծում է, որ հարա­բե­րություննե­րը անպայման պետք է սկսվեն, թեև ոչ միանգա­մից, բայց նկա­տե­լի են այդ ուղղությամբ ընթա­ցող աշխա­տանքնե­րը։ Պետք է հուսալ, որ ապա­գա­յում սահմա­նը հատել կկա­րո­ղա­նան ոչ միայն դիվա­նա­գի­տա­կան անձնա­գիր ունե­ցողնե­րը, այլև սահմա­նը կբացվի բոլո­րի համար։ Հայաստա­նին ձեռնտու է, որ ինքը բանակցի իր սահմաննե­րի համար, ոչ թե անընդհատ միջորդա­վորված լինի այդ ամե­նը։ Իհարկե Թուրքիա­յի դիրքո­րո­շումը մեծաես կախված է նաև Ադրբե­ջա­նից ու հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման որա­կից։
Էդգար Առա­քելյա­նը չհա­մա­ձայնվեց ընդդի­մա­դիր այն կարծիքնե­րի հետ, որ Հայաստա­նը պետք է իր թիկունքում ունե­նա Ռուսաստա­նին որպես հենա­րան և այդկերպ կոշտ բանակցություններ սկսի թուրքա­կան կողմի հետ։ Հիմա նույնիսկ Ռուսաստա­նը չի կարո­ղա­նում կոշտ խոսել թուրքե­րի հետ, ընդդի­մությունն ինչպե՞ս է պատկե­րացնում, որ Երև­ա­նը դա անի, այն էլ Ռուսաստա­նի հովա­նա­վո­րությամբ։ Մենք տեսել ենք, թե ինչ է լինում այնտեղ, ուր ռուսներն են հովա­նա­վոր ու պաշտպան։ Տեսել ենք Արցա­խում, տեսանք Սիրիա­յում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ