15.8 C
Yerevan

Դաշնակցությունը՝ Իլհամ Ալիեւի Պատգամախո՞ս

Եթե Արա Պուլուզյա­նին թվում է, թե «Ապա­ռա­ժին» իր հարցազրույցը Բաքվում չեն կարդում, քաղվածքներ չեն անում եւ չեն ներկա­յացնում այն երկրնե­րին, որ կողմե­րին հորդո­րում են հնա­րա­վո­րինս արագ վերջնա­կա­նացնել պայմա­նագրի կնքումը, ապա նա, թույլ տանք ասել, խոր մոլո­րության մեջ է։

Վահրամ Աթա­նեսյան

«Այսպես կոչված խաղա­ղության պայմա­նա­գի­րը այլ բան չէ, քան Արցա­խի հանձնումը իրա­վա­կան առումով փաստաթղթավորելը»,-մամուլի փոխանցմամբ հայտա­րա­րել է ՀՅԴ Արցա­խի ԿԿ ներկա­յա­ցուցիչ Արա Պուլուզյա­նը՝ իր ղեկա­վա­րած կառույցի «Ապա­ռաժ» պաշտո­նա­թերթին տված հարցազրույցում:

Ըստ Պուլուզյա­նի, Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ «տեղի ունե­ցած ավե­լի քան երե­սուն տարվա պատճառն Արցախն է եւ նրա հանդեպ Ադրբե­ջա­նի նկրտումնե­րը»: Նա ասել է, որ Արցա­խի հայա­թա­փումից հետո, երբ «Ադրբե­ջա­նի կողմից թելադրված խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրման հարց է քննարկվում, Հայաստա­նում գործող ռեժի­մը հլու հնա­զանդ կեցվածքով մեկ անգամ եւս ապա­ցուցում է, որ պատրաստ է Արցա­խի հարցը փակել եւ դրան իրա­վա­կան տեսք տալ»:

Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ հակա­մարտության պատճառ Իլհամ Ալիեւը նույնպես Լեռնա­յին Ղարա­բաղն է համա­րում: Պուլուզյա­նի եւ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի գնա­հա­տա­կա­նի միակ տարբե­րությունն այն է, որ Ալիեւը Հայաստա­նին է տարածքա­յին նկրտումներ վերագրում, ՀՅԴ Արցա­խի ԿԿ ներկա­յա­ցուցի­չը՝ Բաքվին:

Իրա­վի­ճա­կի սկզբունքա­յին ընկալման համար այդ «դիսո­նանսը», սակայն, էական նշա­նա­կություն չունի: Մանա­վանդ որ միջազգա­յին իրա­վունքի տեսա­կե­տից Լեռնա­յին Ղարա­բա­ղը հանդի­սա­նում է Ադրբե­ջա­նի մաս: Այստեղ կարեւոր է, որ ՀՅԴ ներկա­յա­ցուցիչն ընդունում է, որ ավե­լի քան երե­սուն տարի Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը հակա­մարտության մեջ են եղել Արցախի/Լեռնային Ղարա­բա­ղի նկատմամբ իրա­վա­զո­րություն ունենալու/ հաստա­տե­լու հարցում:

Ի՞նչ է ասում Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւը. «Հայաստա­նը ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմով գրա­վել է Լեռնա­յին Ղարա­բա­ղը, հարա­կից յոթ շրջաննե­րը, շուրջ երե­սուն տարի պահել օկուպա­ցիա­յի տակ, մերժել է խաղաղ կարգա­վորման բոլոր առա­ջարկություննե­րը, մեկ թիզ հող իսկ վերա­դարձնե­լու մտադրություն չի ունե­ցել, ԵԱՀԿ Մինսկի խումբն անզոր է գտնվել, ուստի մենք, առաջնորդվե­լով ՄԱԿ‑ի Կանո­նադրությամբ, իրա­կա­նացրել ենք ինքնա­պաշտպա­նության իրա­վունքը, վերա­կանգնել ենք մեր տարածքա­յին ամբողջա­կա­նությունը եւ դրա նկատմամբ ինքնիշխա­նությունը: Ղարա­բա­ղի հարցը լուծված է»:

ՀՅԴ Արցա­խի ԿԿ ներկա­յա­ցուցի­չը կրկնում է Ադրբե­ջա­նի նախա­գա­հին, բայց՝ հակա­ռակ տրա­մա­բա­նությամբ: Կարեւոր չէ՝ նա գիտակցաբա՞ր է դա անում, թե՞ առաջնորդվում է ազգա­յին գաղա­փա­րա­խո­սության մեկուկեսդարյա քարոզչա­կա­ղա­պարնե­րով: Գլխա­վորն այն է, որ նրա ներկա­յացմամբ՝ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ խաղա­ղության պայմա­նա­գիր չի կարող ստո­րագրվել, չպետք է ստո­րագրվի, եթե փաստա­թուղթը չի ամրագրում, որ «Արցա­խը Հայաստան է եւ վերջ»: Մարտի 17-ին, խոսե­լով պայմա­նագրի արդեն լիո­վին համա­ձայնեցված տեքստն ստո­րագրե­լու հնա­րա­վո­րության մասին, Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Բայրա­մո­վը, ի թիվս այլ «խոչընդոտնե­րի», նշել է, որ Հայաստա­նում «ռեւանշիստա­կան տրա­մադրություննե­րի աճ է արձա­նագրվում»:

Եթե Արա Պուլուզյա­նին թվում է, թե «Ապա­ռա­ժին» իր հարցազրույցը Բաքվում չեն կարդում, քաղվածքներ չեն անում եւ չեն ներկա­յացնում այն երկրնե­րին, որ կողմե­րին հորդո­րում են հնա­րա­վո­րինս արագ վերջնա­կա­նացնել պայմա­նագրի կնքումը, ապա նա, թույլ տանք ասել, խոր մոլո­րության մեջ է: Իսկ եթե նրա մատե­ցումնե­րը բխում են հարցի վերա­բերյալ ՀՅԴ վերջերս կայա­ցած Ընդհա­նուր ժողո­վի կայացված որո­շումից, ապա արդեն գործ ունենք չափա­զանց վտանգա­վոր ընթացքի հետ:

Ադրբե­ջա­նը Հայաստա­նի հետ խաղա­ղության պայմա­նա­գիր ստո­րագրե­լու ոչ միայն քաղա­քա­կան նպա­տակ, այլեւ որեւէ շահ չունի: «Առանց դրա էլ կապրենք»,- հայտա­րա­րել է Իլհամ Ալիեւը: Եւ դա մեծա­խո­սություն չէ, փաստի արձա­նագրում է: Խնդիր է, թե ինչպե՞ս կապրի Հայաստա­նը, եթե պայմա­նագրի ստո­րագրումը եւ վավե­րա­ցումը ձախողվի: Ընդ որում, ելա­կե­տա­յին պիտի ընդունել հավա­նա­կա­նությունը, որ Բաքուն դա կանի հայկա­կան կողմի «ձեռքով»: Եւ, վերջա­պես, խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրումը չի փակում Արցա­խի հարցը: Ավե­լին հրա­պա­րա­կա­յին ասե­լու հարկ չկա:

Առնչվող Հոդվածներ