Հայաստան

Թրամփյան Երաշխիք

Երկրորդ սցենարն այն է, որ Ադրբեջանը հիմա ստորագրի Խաղաղության համաձայնագիրը, բայց պահպանի նոր Սահմանադրություն ընդունելու, չզինվելու, Մինսկի խումբը լուծարելու, պատերազմի մասնակիցներին իրեն հանձնելու, ռևանշիզմը ոչնչացնելու և մյուս պահանջները, ու փորձի պատերազմական ճնշումների միջոցով դրանք կատարել տալ։
Ես բացառում եմ, որ Հայաստանի որևէ կառավարություն պատերազմի մասնակիցներին կհանձնի Ադրբեջանին, կամ՝ կհամաձայնվի չզինվելու Բաքվի պահանջին։ Հատկապես վերջին պահանջը ուղիղ ճանապարհ է դեպի պետականության կորուստ։

Ռոբերտ Անանյան

Հայաստանի վարչապետն այսօր հերթական անգամ կոչ արեց Ադրբեջանի նախագահին՝ ստորագրել Խաղաղության համաձայնագիրը։ Արդյո՞ք դա հավանական է, ես 3 սցենար եմ տեսնում․ «Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։ Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ Ադրբեջանի տեսնակյունից։ Չեմ կարծում եմ՝ Ադրբեջանը չի ստորագրում Խաղաղության համաձայնագիրը՝ իսկապես ունենալով ակնկալիք, որ Հայաստանը կկատարի նոր Սահմանադրություն ընդունելու պահանջը և Մինսկի խումբը կլուծարվի, կկատարվեն լրացուցիչ մյուս պահանջները։

Հայաստանի Սահմանադրությունը ամենամոտ ժամկետներով՝ կարող է փոխվել միայն 2026 թվականի հուլիսին, և ուժի մեջ մտնել 2027-ից սկսած։ Որոշ դրույթներ միանգամից են ուժի մեջ մտնում, որոշ դրույթներ՝ տարիներ անց։ Եթե կառավարման համակարգ փոխվի կամ այլ հիմնային փոփոխություններ արվեն, ապա այն կարող է ուժի մեջ մտնել 2028-29 թվականներին։ Սա նշանակում է, որ ըստ Ադրբեջանի տարամաբանության՝ Համաձայնագիրը պետք է ստորագրվի 2027-ից 2029 թվականներին, եթե նա այս պահանջից չհրաժարվի։ Քանի որ ըստ Բաքվի՝ Հայաստանը պետք է օայմանագիր կնքի նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո, դա կարող է ուժի տեղի ունենալ ընդհուպ՝ 2027-ից 29 թվականներին՝ նայած կատարված փոփոխությունների լրջությունը։

Այսինքն, նախ՝ Հայաստանի Սահմանադրությունը պետք է ընդունվի, ուժի մեջ մտնի ամբողջությամբ, որի հետո՝ Համաձայնագիրը պետք է անցնի Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի վավերացումը։

Նույն պրոցեսն անհրաժեշտ կլինի անցկացնել նաև Ադրբեջանում, սակայն սա արագ տեղի չի ունենա։ Ադրբեջանի նախագահը Հայաստանում տպավորություն է ստեղծել, որ սահմանադրական փոփոխությունների օրակարգը Բաքվից է թելադրված, ինչն իրականում նվազեցնում է նոր Սահմանադրությունն ընդունելու հավանականությունը։ Չեմ ասում, որ բացառում է, բայց էականորեն նվազեցնում է։

Կարծում եմ՝ Ադրբեջանի նախագահի համար լավ սցենար է, որ իր այս վարքագծի պատճառով Հայաստանում չընդունվի Սահմանադրություն, և ինքը կարողանա մեղադրել Հայաստանին՝ ռևանշիզմի մեջ, և պատերազմ սկսի՝ ռևանշիզմը ոչնչացնելու համար։ Հենց պարոն Ալիևն է վերջերս սպառնացել Հայաստանի վարչապետին, որ եթե նա չոչնչացնի հայկական ռևանշիզմը, ապա դա կանի ինքը։

Իրականում, կա երեք սցենար՝ կամ Ադրբեջանը պայմանագրի ստորագրումը հետաձգում է 2-4 տարով՝ սպասելով Հայաստանի Սահմանադրության ընդունմանը։ Մինչդեռ, ասացի՝ այս տեղ կա Սահմանադրության չընդունման կամ ընդունման դեպքում՝ շատ ուշ ուժի մեջ մտնելու հավանականություն։

Երկրորդ սցենարն այն է, որ Ադրբեջանը հիմա ստորագրի Խաղաղության համաձայնագիրը, բայց պահպանի նոր Սահմանադրություն ընդունելու, չզինվելու, Մինսկի խումբը լուծարելու, պատերազմի մասնակիցներին իրեն հանձնելու, ռևանշիզմը ոչնչացնելու և մյուս պահանջները, ու փորձի պատերազմական ճնշումների միջոցով դրանք կատարել տալ։
Ես բացառում եմ, որ Հայաստանի որևէ կառավարություն պատերազմի մասնակիցներին կհանձնի Ադրբեջանին, կամ՝ կհամաձայնվի չզինվելու Բաքվի պահանջին։ Հատկապես վերջին պահանջը ուղիղ ճանապարհ է դեպի պետականության կորուստ։

Մինսկի խմբի լուծարմանը Փաշինյանի կառավարությունը կողմ է, իսկ նոր Սահմանադրության ընդունման ադրբեջանական մեկնաբանության պահանջը մերժում է Հայաստանի իշխանությունը հրապարակայնորեն՝ նշելով, որ դա չի կարող Համաձայնագիր կնքելու պայման հանդիսանալ։ Ես այս երկրորդ սցենարը շատ հավանական և ռիսկային եմ համարում, քանի որ ռազմական ագրեսիաներով Հայաստանին լրացուցիչ պահանջների կատարում հարկադրելը խաթարելու է խաղաղության պրոցեսը և Համաձայնագիրը դարձնելու է նոր Նոյեմբերի 9-ի հայտարարություն։

Այս սցենարի դեպքում՝ Ադրբեջանը Խաղաղության համաձայնագիրը գործիքայնացնելու է Հայաստանի դեմ ագրեսիաների նպատակով։ Շատ հավանական եմ համարում՝ Ադրբեջանը այս սցենարով գնա, ինչը թույլ կտա իրեն միջնաժամկետ հեռանկարում խուսափել միջազգային ճնշումներից, սակայն չհրաժարվել լրացուցիչ պահանջներից և դրանց կատարմանը փորձել հասնել արդեն երկարաժամկետ ճնշումային քաղաքականությամբ։

Կա նաև երրորդ տարբերակը, որն ամենալավատեսականն ու դրականն է, որի կատարման հնարավորությունը ռեգիոնից դուրս է։ Երրորդ սցենարն այն է, որ Ադրբեջանը հրապարակային ձևով և պաշտոնապես հրաժարվի նոր Սահմանադրություն փոխելու, մյուս լրացուցիչ պահանջներից և ստորագրի Խաղաղության 17 համաձայնեցված կետերը՝ իրապես սկսելով կառուցել խաղաղություն Հայաստանի հետ։

Հայաստանի վարչապետի այսօրվա կոչն Ադրբեջանին՝ հենց այս երրորդ սցենարի ակնկալիքով է։ Ես չեմ տեսնում որևէ նշան Բաքվից կամ ակնարկ, որ կամովին կգնան այս սցենարին։ Սակայն Ադրբեջանը առանց նախապայմանների Հայաստանի հետ կստորագրի Խաղաղության պայմանագիր, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բավարար չափով ճնշումներ գործադրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա։ ԱՄՆ-ն ունի բազմաթիվ լծակներ, որոնցով կարող է հարկադրել Բաքվին՝ հրաժարվելու ապակառուցողականությունից, հրաժարվել լրացուցիչ պահանջներից և կնքել 17 կետերով համաձայնեցված Համաձայանգիրը։ Եթե ԱՄՆ-ն կարողանում է Ռուսաստանին և Ուկրաինային բերել խաղաղության հաստատման պրոցեսի դաշտ, նույնը կարող է անել մեր ռեգիոնում՝ վերացնելով Բաքվի ապակառուցողականությունը։

Ըստ էության, ոչ կոնֆլիկտային և խաղաղ զարգացման միակ սցենարը երրորդն է, որի կատարումը կախված է ԱՄՆ-ից։ Չեմ տեսնում փաստեր, որոնք մեզ կհուշեն, որ Ադրբեջանը կհրաժարվի Համաձայնագրի կատարման ձախողումից՝ ոչ արտառեգիոնալ գործոնների ներքո։ Այսինքն, Ադրբեջանը Հայաստանի բարի կամքով կամ Հայաստանի հետ խաղաղության հաստատելու բարի նպատակով չէ, որ կհրաժարվի լրացուցիչ պահանջներից և կկնքի պայմանագիր։ Այն տնտեսական և քաղաքական դիվիդենտները, որ Բաքուն ստանալու է խաղաղության պրոցեսից՝ ավելի թանկ չեն Ալիևի համար, քան՝ Հայաստանի դեմ թշնամանքի շարունակմամբ սեփական իշխանության պահպանումը։ Կնքումը կարող է տեղի ունենալ միայն ԱՄՆ-ի նոր վարչակազմի ուժգին ճնշման դեպքում միայն։

ԱՄՆ-ն ունի բավարար փաստարկներ՝ Ադրբեջանին հարկադրելու կնքել Խաղաղության համաձայնագրի այս տարբերակը։ Ադրբեջանը համաձայնվել է Խաղաղության Համաձայնագրի 17 կետերի կատարմանը, և Հայաստանի առաջ դնում է ոչ մի հիմնավորում չունեցող պայմաններ։ Այս լրացուցիչ պայմանների հավանական չկատարումը որևէ կերպ չի խոչընդոտելու երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանը։ Չկա կենսական մի հարց, որ Բաքուն բարձրացնում է իր լրացուցիչ պահանջներով։ Դրանք, ինչպես արդեն նշել եմ, Հայաստանին հնազանդեցնելու և որպես պետություն՝ սահմանափակելու գործիքակազմեր են, որոնք եթե միասին կատարվեն՝ Ադրբեջանը կիրագործի իր «Հնազանդ Հայաստան» ռազմավարական ծրագիրը։ Ագրեսոր Պուտինը պահանջում է, որ դադարեցվեն Ուկրաինային զենքի մատակարարումները, ագրեսոր Ալիևը պահանջում է, որ Հայաստանը դադարի զինվել։ Երկուսն էլ անհիմն պահանջներ են։

Համաձայնագրից դուրս են մնացել սահմանազատման և ապաշրջափակման հարցերը, ինչը հեշտացնում է ստորագրման հարցը։ Սահմանազատման կանոնադրությունը կողմերը հաստատել են և բավարար քաղաքական կամք ունենալու դեպքում պրոցեսը հաջողությամբ կընթանա՝ առանց խոչընդոտների։ Իսկ ապաշրջափակման հարցով Երևանը առաջարկներ է արել Բաքվին, որոնք ինչպես Հայաստանի վարչապետն է ասել, անհնար է մերժել։

Ըստ Հայաստանի՝ պահպանվում են կողմերի իրավունքները ապաշրջափակվող ուղիների վրա, սակայն տարանցումն իրականացվում է անխոչընդոտ ռեժիմով։

Ինչքանո՞վ է հավանական, որ Արդբեջանի նախագահը կընդունի Հայաստանի վարչապետի կոչը՝ կնքել պայմանագիր․ այս հարցի պատասխանը թաքնված է ԱՄՆ-ում։ Ես չեմ տեսնում մոլորակի վրա որևէ այլ գործոն, որը Ադրբեջանին հիմա և այսօր կհարկադրի լրացուցիչ պահանջներ չառաջադրել և Հայաստանի դեմ ռազմաքաղաքական ճնշումներ գործադրելու քաղաքականությունից հրաժարվել։

Միաժամանակ, Ադրբեջանը փորձ է անում ապակայունացնել սահմանի իրավիճակը՝ հայկական կողմին արդեն շուրջ 10 անգամ մեղադրելով ադրբեջանական մարտական հենակետերի վրա կրակոցներ արձակելու մեջ։ Սա Հայաստանի հետ Խաղաղության համաձայնագրի հավանական կնքման շուրջ միջազգային պոզիտիվ օրակարգը փոխարինելն է՝ Հայաստանի ապակառուցողական և ռազմատենչ լինելու կեղծ նարատիվով։

Այսինքն, Ադրբեջանը փորձում է 17 համաձայնեցված կետերով Խաղաղության համաձայնագրի չկնքումը պայմանավորել Հայաստանի ագրեսիվությամբ։ Սա իհարկե քննադատության չենթարկվող արգումենտ է, և մեր արևմտյան գործընկերները սրան չեն հավատալու, քանի որ՝ նախ Հայաստանը չունի որևէ պատճառ Ադրբեջանի վրա կրակելու։ Եվ երկրորդ՝ սահմանին տեղակայված են ԵՄ դիտորդներ, որոնք արդեն հերքել են Ադրբեջանի զրպարտությունը, թե Հայաստանը կրակում է։

Կարծում եմ, ժամանակն է, որ ԱՄՆ-ն առավել գործնական մասնակցություն ունենա ռեգիոնալ խնդիրների լուծմանը, և որպես առաջին քայլ՝ սկսել Ադրբեջանին հարկադրելուց հրաժարվել լրացուցիչ պահանջներից և կնքել Խաղաղության համաձայնագիր։

Գրառումը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *