19.6 C
Yerevan

Թրամփյան Երաշխիք

Երկրորդ սցե­նարն այն է, որ Ադրբե­ջա­նը հիմա ստո­րագրի Խաղա­ղության համա­ձայնա­գի­րը, բայց պահպա­նի նոր Սահմա­նադրություն ընդունե­լու, չզինվե­լու, Մինսկի խումբը լուծա­րե­լու, պատե­րազմի մասնա­կիցնե­րին իրեն հանձնե­լու, ռևանշիզմը ոչնչացնե­լու և մյուս պահանջնե­րը, ու փորձի պատե­րազմա­կան ճնշումնե­րի միջո­ցով դրանք կատա­րել տալ։
Ես բացա­ռում եմ, որ Հայաստա­նի որևէ կառա­վա­րություն պատե­րազմի մասնա­կիցնե­րին կհանձնի Ադրբե­ջա­նին, կամ՝ կհա­մա­ձայնվի չզինվե­լու Բաքվի պահանջին։ Հատկա­պես վերջին պահանջը ուղիղ ճանա­պարհ է դեպի պետա­կա­նության կորուստ։

Ռոբերտ Անանյան

Հայաստա­նի վարչա­պետն այսօր հերթա­կան անգամ կոչ արեց Ադրբե­ջա­նի նախա­գա­հին՝ ստո­րագրել Խաղա­ղության համա­ձայնա­գի­րը։ Արդյո՞ք դա հավա­նա­կան է, ես 3 սցե­նար եմ տեսնում․ «Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջեւ խաղա­ղության համա­ձայնագրի նախա­գի­ծը համա­ձայնեցված է և սպա­սում է ստո­րագրման։ Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիև­ին առա­ջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև խաղա­ղության համա­ձայնագրի համա­ձայնեցված նախագծի ստո­րագրման շուրջ»,- գրել է Նիկոլ Փաշինյա­նը։ Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ Ադրբե­ջա­նի տեսնակյունից։ Չեմ կարծում եմ՝ Ադրբե­ջա­նը չի ստո­րագրում Խաղա­ղության համա­ձայնա­գի­րը՝ իսկա­պես ունե­նա­լով ակնկա­լիք, որ Հայաստա­նը կկա­տա­րի նոր Սահմա­նադրություն ընդունե­լու պահանջը և Մինսկի խումբը կլուծարվի, կկա­տարվեն լրա­ցուցիչ մյուս պահանջնե­րը։

Հայաստա­նի Սահմա­նադրությունը ամե­նա­մոտ ժամկետնե­րով՝ կարող է փոխվել միայն 2026 թվա­կա­նի հուլի­սին, և ուժի մեջ մտնել 2027-ից սկսած։ Որոշ դրույթներ միանգա­մից են ուժի մեջ մտնում, որոշ դրույթներ՝ տարի­ներ անց։ Եթե կառա­վարման համա­կարգ փոխվի կամ այլ հիմնա­յին փոփո­խություններ արվեն, ապա այն կարող է ուժի մեջ մտնել 2028–29 թվա­կաննե­րին։ Սա նշա­նա­կում է, որ ըստ Ադրբե­ջա­նի տարա­մա­բա­նության՝ Համա­ձայնա­գի­րը պետք է ստո­րագրվի 2027-ից 2029 թվա­կաննե­րին, եթե նա այս պահանջից չհրա­ժարվի։ Քանի որ ըստ Բաքվի՝ Հայաստա­նը պետք է օայմա­նա­գիր կնքի նոր Սահմա­նադրության ուժի մեջ մտնե­լուց հետո, դա կարող է ուժի տեղի ունե­նալ ընդհուպ՝ 2027-ից 29 թվա­կաննե­րին՝ նայած կատարված փոփո­խություննե­րի լրջությունը։

Այսինքն, նախ՝ Հայաստա­նի Սահմա­նադրությունը պետք է ընդունվի, ուժի մեջ մտնի ամբողջությամբ, որի հետո՝ Համա­ձայնա­գի­րը պետք է անցնի Ազգա­յին ժողո­վի և Սահմա­նադրա­կան դատա­րա­նի վավե­րա­ցումը։

Նույն պրո­ցեսն անհրա­ժեշտ կլի­նի անցկացնել նաև Ադրբե­ջա­նում, սակայն սա արագ տեղի չի ունե­նա։ Ադրբե­ջա­նի նախա­գա­հը Հայաստա­նում տպա­վո­րություն է ստեղծել, որ սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի օրա­կարգը Բաքվից է թելադրված, ինչն իրա­կա­նում նվա­զեցնում է նոր Սահմա­նադրությունն ընդունե­լու հավա­նա­կա­նությունը։ Չեմ ասում, որ բացա­ռում է, բայց էակա­նո­րեն նվա­զեցնում է։

Կարծում եմ՝ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի համար լավ սցե­նար է, որ իր այս վարքագծի պատճա­ռով Հայաստա­նում չընդունվի Սահմա­նադրություն, և ինքը կարո­ղա­նա մեղադրել Հայաստա­նին՝ ռևանշիզմի մեջ, և պատե­րազմ սկսի՝ ռևանշիզմը ոչնչացնե­լու համար։ Հենց պարոն Ալիևն է վերջերս սպառնա­ցել Հայաստա­նի վարչա­պե­տին, որ եթե նա չոչնչացնի հայկա­կան ռևանշիզմը, ապա դա կանի ինքը։

Իրա­կա­նում, կա երեք սցե­նար՝ կամ Ադրբե­ջա­նը պայմա­նագրի ստո­րագրումը հետաձգում է 2–4 տարով՝ սպա­սե­լով Հայաստա­նի Սահմա­նադրության ընդունմա­նը։ Մինչդեռ, ասա­ցի՝ այս տեղ կա Սահմա­նադրության չընդունման կամ ընդունման դեպքում՝ շատ ուշ ուժի մեջ մտնե­լու հավա­նա­կա­նություն։

Երկրորդ սցե­նարն այն է, որ Ադրբե­ջա­նը հիմա ստո­րագրի Խաղա­ղության համա­ձայնա­գի­րը, բայց պահպա­նի նոր Սահմա­նադրություն ընդունե­լու, չզինվե­լու, Մինսկի խումբը լուծա­րե­լու, պատե­րազմի մասնա­կիցնե­րին իրեն հանձնե­լու, ռևանշիզմը ոչնչացնե­լու և մյուս պահանջնե­րը, ու փորձի պատե­րազմա­կան ճնշումնե­րի միջո­ցով դրանք կատա­րել տալ։
Ես բացա­ռում եմ, որ Հայաստա­նի որևէ կառա­վա­րություն պատե­րազմի մասնա­կիցնե­րին կհանձնի Ադրբե­ջա­նին, կամ՝ կհա­մա­ձայնվի չզինվե­լու Բաքվի պահանջին։ Հատկա­պես վերջին պահանջը ուղիղ ճանա­պարհ է դեպի պետա­կա­նության կորուստ։

Մինսկի խմբի լուծարմա­նը Փաշինյա­նի կառա­վա­րությունը կողմ է, իսկ նոր Սահմա­նադրության ընդունման ադրբե­ջա­նա­կան մեկնա­բա­նության պահանջը մերժում է Հայաստա­նի իշխա­նությունը հրա­պա­րա­կայնո­րեն՝ նշե­լով, որ դա չի կարող Համա­ձայնա­գիր կնքե­լու պայման հանդի­սա­նալ։ Ես այս երկրորդ սցե­նա­րը շատ հավա­նա­կան և ռիսկա­յին եմ համա­րում, քանի որ ռազմա­կան ագրե­սիա­նե­րով Հայաստա­նին լրա­ցուցիչ պահանջնե­րի կատա­րում հարկադրե­լը խաթա­րե­լու է խաղա­ղության պրո­ցե­սը և Համա­ձայնա­գի­րը դարձնե­լու է նոր Նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րություն։

Այս սցե­նա­րի դեպքում՝ Ադրբե­ջա­նը Խաղա­ղության համա­ձայնա­գի­րը գործի­քայնացնե­լու է Հայաստա­նի դեմ ագրե­սիա­նե­րի նպա­տա­կով։ Շատ հավա­նա­կան եմ համա­րում՝ Ադրբե­ջա­նը այս սցե­նա­րով գնա, ինչը թույլ կտա իրեն միջնա­ժամկետ հեռանկա­րում խուսա­փել միջազգա­յին ճնշումնե­րից, սակայն չհրա­ժարվել լրա­ցուցիչ պահանջնե­րից և դրանց կատարմա­նը փորձել հասնել արդեն երկա­րա­ժամկետ ճնշումա­յին քաղա­քա­կա­նությամբ։

Կա նաև երրորդ տարբե­րա­կը, որն ամե­նա­լա­վա­տե­սա­կանն ու դրա­կանն է, որի կատարման հնա­րա­վո­րությունը ռեգիո­նից դուրս է։ Երրորդ սցե­նարն այն է, որ Ադրբե­ջա­նը հրա­պա­րա­կա­յին ձևով և պաշտո­նա­պես հրա­ժարվի նոր Սահմա­նադրություն փոխե­լու, մյուս լրա­ցուցիչ պահանջնե­րից և ստո­րագրի Խաղա­ղության 17 համա­ձայնեցված կետե­րը՝ իրա­պես սկսե­լով կառուցել խաղա­ղություն Հայաստա­նի հետ։

Հայաստա­նի վարչա­պե­տի այսօրվա կոչն Ադրբե­ջա­նին՝ հենց այս երրորդ սցե­նա­րի ակնկա­լի­քով է։ Ես չեմ տեսնում որևէ նշան Բաքվից կամ ակնարկ, որ կամո­վին կգնան այս սցե­նա­րին։ Սակայն Ադրբե­ջա­նը առանց նախա­պայմաննե­րի Հայաստա­նի հետ կստո­րագրի Խաղա­ղության պայմա­նա­գիր, եթե ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփի վարչա­կազմը բավա­րար չափով ճնշումներ գործադրի Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիևի վրա։ ԱՄՆ‑ն ունի բազմա­թիվ լծակներ, որոնցով կարող է հարկադրել Բաքվին՝ հրա­ժարվե­լու ապա­կա­ռուցո­ղա­կա­նությունից, հրա­ժարվել լրա­ցուցիչ պահանջնե­րից և կնքել 17 կետե­րով համա­ձայնեցված Համա­ձա­յանգի­րը։ Եթե ԱՄՆ‑ն կարո­ղա­նում է Ռուսաստա­նին և Ուկրաի­նա­յին բերել խաղա­ղության հաստատման պրո­ցե­սի դաշտ, նույնը կարող է անել մեր ռեգիո­նում՝ վերացնե­լով Բաքվի ապա­կա­ռուցո­ղա­կա­նությունը։

Ըստ էության, ոչ կոնֆլիկտա­յին և խաղաղ զարգացման միակ սցե­նա­րը երրորդն է, որի կատա­րումը կախված է ԱՄՆ-ից։ Չեմ տեսնում փաստեր, որոնք մեզ կհուշեն, որ Ադրբե­ջա­նը կհրա­ժարվի Համա­ձայնագրի կատարման ձախո­ղումից՝ ոչ արտա­ռե­գիո­նալ գործոննե­րի ներքո։ Այսինքն, Ադրբե­ջա­նը Հայաստա­նի բարի կամքով կամ Հայաստա­նի հետ խաղա­ղության հաստա­տե­լու բարի նպա­տա­կով չէ, որ կհրա­ժարվի լրա­ցուցիչ պահանջնե­րից և կկնքի պայմա­նա­գիր։ Այն տնտե­սա­կան և քաղա­քա­կան դիվի­դենտնե­րը, որ Բաքուն ստա­նա­լու է խաղա­ղության պրո­ցե­սից՝ ավե­լի թանկ չեն Ալիևի համար, քան՝ Հայաստա­նի դեմ թշնա­մանքի շարունակմամբ սեփա­կան իշխա­նության պահպա­նումը։ Կնքումը կարող է տեղի ունե­նալ միայն ԱՄՆ‑ի նոր վարչա­կազմի ուժգին ճնշման դեպքում միայն։

ԱՄՆ‑ն ունի բավա­րար փաստարկներ՝ Ադրբե­ջա­նին հարկադրե­լու կնքել Խաղա­ղության համա­ձայնագրի այս տարբե­րա­կը։ Ադրբե­ջա­նը համա­ձայնվել է Խաղա­ղության Համա­ձայնագրի 17 կետե­րի կատարմա­նը, և Հայաստա­նի առաջ դնում է ոչ մի հիմնա­վո­րում չունե­ցող պայմաններ։ Այս լրա­ցուցիչ պայմաննե­րի հավա­նա­կան չկա­տա­րումը որևէ կերպ չի խոչընդո­տե­լու երկա­րա­ժամկետ և կայուն խաղա­ղության հաստատմա­նը։ Չկա կենսա­կան մի հարց, որ Բաքուն բարձրացնում է իր լրա­ցուցիչ պահանջնե­րով։ Դրանք, ինչպես արդեն նշել եմ, Հայաստա­նին հնա­զանդեցնե­լու և որպես պետություն՝ սահմա­նա­փա­կե­լու գործի­քա­կազմեր են, որոնք եթե միա­սին կատարվեն՝ Ադրբե­ջա­նը կիրա­գործի իր «Հնա­զանդ Հայաստան» ռազմա­վա­րա­կան ծրա­գի­րը։ Ագրե­սոր Պուտի­նը պահանջում է, որ դադա­րեցվեն Ուկրաի­նա­յին զենքի մատա­կա­րա­րումնե­րը, ագրե­սոր Ալիևը պահանջում է, որ Հայաստա­նը դադա­րի զինվել։ Երկուսն էլ անհիմն պահանջներ են։

Համա­ձայնագրից դուրս են մնա­ցել սահմա­նա­զատման և ապաշրջա­փակման հարցե­րը, ինչը հեշտացնում է ստո­րագրման հարցը։ Սահմա­նա­զատման կանո­նադրությունը կողմե­րը հաստա­տել են և բավա­րար քաղա­քա­կան կամք ունե­նա­լու դեպքում պրո­ցե­սը հաջո­ղությամբ կընթա­նա՝ առանց խոչընդոտնե­րի։ Իսկ ապաշրջա­փակման հարցով Երև­ա­նը առա­ջարկներ է արել Բաքվին, որոնք ինչպես Հայաստա­նի վարչա­պետն է ասել, անհնար է մերժել։

Ըստ Հայաստա­նի՝ պահպանվում են կողմե­րի իրա­վունքնե­րը ապաշրջա­փակվող ուղի­նե­րի վրա, սակայն տարանցումն իրա­կա­նացվում է անխո­չընդոտ ռեժի­մով։

Ինչքանո՞վ է հավա­նա­կան, որ Արդբե­ջա­նի նախա­գա­հը կընդունի Հայաստա­նի վարչա­պե­տի կոչը՝ կնքել պայմա­նա­գիր․ այս հարցի պատասխա­նը թաքնված է ԱՄՆ-ում։ Ես չեմ տեսնում մոլո­րա­կի վրա որևէ այլ գործոն, որը Ադրբե­ջա­նին հիմա և այսօր կհարկադրի լրա­ցուցիչ պահանջներ չառա­ջադրել և Հայաստա­նի դեմ ռազմա­քա­ղա­քա­կան ճնշումներ գործադրե­լու քաղա­քա­կա­նությունից հրա­ժարվել։

Միա­ժա­մա­նակ, Ադրբե­ջա­նը փորձ է անում ապա­կա­յունացնել սահմա­նի իրա­վի­ճա­կը՝ հայկա­կան կողմին արդեն շուրջ 10 անգամ մեղադրե­լով ադրբե­ջա­նա­կան մարտա­կան հենա­կե­տե­րի վրա կրա­կոցներ արձա­կե­լու մեջ։ Սա Հայաստա­նի հետ Խաղա­ղության համա­ձայնագրի հավա­նա­կան կնքման շուրջ միջազգա­յին պոզի­տիվ օրա­կարգը փոխա­րի­նելն է՝ Հայաստա­նի ապա­կա­ռուցո­ղա­կան և ռազմա­տենչ լինե­լու կեղծ նարա­տի­վով։

Այսինքն, Ադրբե­ջա­նը փորձում է 17 համա­ձայնեցված կետե­րով Խաղա­ղության համա­ձայնագրի չկնքումը պայմա­նա­վո­րել Հայաստա­նի ագրե­սի­վությամբ։ Սա իհարկե քննա­դա­տության չենթարկվող արգումենտ է, և մեր արևմտյան գործընկերնե­րը սրան չեն հավա­տա­լու, քանի որ՝ նախ Հայաստա­նը չունի որևէ պատճառ Ադրբե­ջա­նի վրա կրա­կե­լու։ Եվ երկրորդ՝ սահմա­նին տեղա­կայված են ԵՄ դիտորդներ, որոնք արդեն հերքել են Ադրբե­ջա­նի զրպարտությունը, թե Հայաստա­նը կրա­կում է։

Կարծում եմ, ժամա­նակն է, որ ԱՄՆ‑ն առա­վել գործնա­կան մասնակցություն ունե­նա ռեգիո­նալ խնդիրնե­րի լուծմա­նը, և որպես առա­ջին քայլ՝ սկսել Ադրբե­ջա­նին հարկադրե­լուց հրա­ժարվել լրա­ցուցիչ պահանջնե­րից և կնքել Խաղա­ղության համա­ձայնա­գիր։

Գրա­ռումը՝ Ռոբերտ Անանյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ