15.8 C
Yerevan

Խաղա­ղության Պայմա­նա­գիրն Ու Հայաստա­նը

Իհարկե ոմանց այս ամե­նը կարող է անհե­թեթ թվալ, բայց մենք պետք է ինչ որ առումով հասկա­նանք, թե ի վերջո ի՞նչ սպա­սել Բաքվից։ Դեռ որքա՞ն է նրա ձեռքը երկա­րե­լու։ Ինչքա՞ն է Հայաստա­նը նահանջե­լու և ո՞ր կետե­րի շուրջ Երև­ա­նը չի բանակցի՝ այն անընդունե­լի համա­րե­լով։

Մեր Ուղին

Հայաստան-Ադրբե­ջան խաղա­ղության պայմա­նա­գիրն այդպես էլ շարունա­կում է մնալ օդում։ Ալիևը հրա­ժարվում է ստո­րագրել իր իսկ կողմից առաջ քաշված պահանջնե­րի կատարման փաաստաթղթի տակ։ Հայկա­կան վերլուծա­բաննե­րը սովո­րա­բար երկու խնդրի են ուշադրություն դարձնում, այն որ Հայաստա­նը անընդհանտ շարունա­կում է համա­ձայնվել Ալիևի հետ, իսկ վերջինս շարունա­կում է նորա­նոր պահանջներ գենե­րացնել, և այն, որ Հայաստա­նի կողմի արվող զիջումնե­րը պետա­կան դավա­ճա­նություն կարե­լի է որա­կել։
Կարծում ենք կա ավե­լի կարև­որ՝ երրորդ հարցը․ իսկ ի՞նչ է ուզում Ալիևը։ ՀԱսկա­նա­լի է, որ նա ձգտե­լու է Հայաստա­նից պոկել այնքան, ինչքան հնա­րա­վոր է, բայց ո՞րն է Ալիևի ցանկություննեի վերջնա­կե­տը՝ Սյունի­քի միջա՞նցքը, ողջՍյունի՞քը, Երևա՞նը․․․․Անկախ նրա­նից, թե Ալիևն իր գլխում ինչ ցանկություններ և երա­զանքներ ունի, կա նաև օբյեկտիվ իրա­կա­նություն, թե ինչ հնա­րա­վո­րություններ կան։ Այսինքն Ալիևը ևս հասկա­նում է, որ կա ինչ որ կետ, որից հետո ինքն այլևս ոչինչ պահանջել չի կարող։ Ոչ թե զուտ այն պատճա­ռով, որ Հայաստա­նը կհրա­ժարվի այդ պահանջնե­րի կատա­րումից, այլ առա­ջին հերթին՝ գերտե­րություննե­րը երբեք թույլ չեն, որ միջին քաշա­յին կարգի բռնա­պե­տը տիրա­նա այն ամե­նին, ինչը գերտե­րություննե­րի հետաքրքրության ոլարտում է։ Այս ամե­նից բացի հարկա­վոր է ոչ միայն հասկա­նալ, թե Ադրբե­ջա­նի անզուսպ պահանջնե­րը մինչև ուր են գնա­լու, ոչ միայն այն, թե աշխարհը Բաքվին որ կետի վրա կկանգնեցնի, այլև այն, թե մինչև ո՞ւր է պատրաստ նահանջել Հայաստա­նը։
Հասա­րա­կությա­նը դեռևս ծանոթ չի խաղա­ղության պայմա­նագրի տեքսին ու այնտեղ տեղ գտած հոդվածնե­րին, բայց, դատե­լով Ադրբե­ջա­նի պահվածքից, կարող ենք ենթադրել, որ նրա ներկա ու ապա­գա­յում սպասվող պահանջնե­րը կարող են ներա­ռել

  1. Միջանցք՝ Հայաստա­նի տարածքով
  2. Հայաստա­նի սահմա­նադրա­կան փոփո­խություններ
  3. Մինսկի խմբի լուծարման վերջնա­կա­նա­ցում
  4. ՀՀ զինված ուժե­րի սպա­ռա­զի­նության վերահսկում
  5. ԵՄ դիտորդնե­րի չեզո­քա­ցում կամ դուրս բերում
  6. Հայաստա­նի տնտե­սա­կան ու բնա­պահպա­նա­կան վերահսկողություն(ՀԱԷԿ‑ի փակում, կրճա­տում, չեզո­քա­ցում, Սևա­նի նկատմամբ որո­շա­կի գործո­ղություններ, հանքե­րի շահա­գործման արգելք՝ բնա­պահպա­նա­կան պատճա­ռա­բա­նություննե­րով և այլն)
  7. Հայկա­կան հումա­նի­տար կրթության վերահսկողություն(մասնավորապես հայոց պատմության, գրա­կա­նության և այլ ոլորտնե­րում չեզո­քա­ցում)։

Իհարկե ոմանց այս ամե­նը կարող է անհե­թեթ թվալ, բայց մենք պետք է ինչ որ առումով հասկա­նանք, թե ի վերջո ի՞նչ սպա­սել Բաքվից։ Դեռ որքա՞ն է նրա ձեռքը երկա­րե­լու։ Ինչքա՞ն է Հայաստա­նը նահանջե­լու և ո՞ր կետե­րի շուրջ Երև­ա­նը չի բանակցի՝ այն անընդունե­լի համա­րե­լով։
Հայաստանն այլևս չի կարող հույս դնել Ռուսաստա­նի վրա, Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րը պետք են, բայց հարկա­վոր է բավա­կան զգույշ լինել։ Ու հարցը միայն Ցեղասպա­նության հիշո­ղություննե­րին չի վերա­բե­րում, այլ նրան, որ Հայաստան-Թուրքիա հարա­բե­րություննե­րում հստակ ընդգծվում են նրանց երկուսի տնտե­սա­կան հնա­րա­վո­րություննե­րը և ռազմա­կան պոտենցիա­լը։
Հայաստա­նի հետա­գա ռազմա­վա­րա­կան քայլե­րը կարող են ներա­ռել․
ԵՄ‑ի հետ ինտեգրման գործընթա­ցի արա­գա­ցում
Ֆրանսիա­յի նախա­գահ Էմա­նուել Մակրո­նին այցի հրա­վի­րում և հայ-ֆրանսիա­կան համա­պարփակ ռազմա­վա­րա­կան, տնտե­սա­կան, մշա­կութա­յին գործընկե­րության պայմա­նագրի ստո­րագրում, միա­ժա­մա­նակ ԱՄՆ հետ արդեն ստո­րագրված համա­ձայնություննե­րի իրա­կա­նա­ցում ու հավե­լումներ։ Իհարկե պետք է շարունա­կել աշխա­տել մնացյալ պետություննե­րի հետ ևս ու չմո­ռա­նալ Իրա­նի ու Վրաստա­նի մասին, բայց Հայաստա­նին ամեն ինչից բացի անվտանգա­յին ամուր ու կայուն հովա­նոց է պետք։ Այդ հովա­նո­ցը հայե­րին թույլ կտա նախ որևէ կերպ մարսել իր հետ վերջին տարի­նե­րին կատարվա­ծը և փորձել պետություն կայացնել։
Բայց միա­ժա­մա­նակ չմո­ռա­նանք նաև որ Հայաստա­նին խաղա­ղությունը պետք է ապրե­լու, ոչ թե մեռնե­լու համար, իսկ Ադրբե­ջա­նի գործո­ղություննե­րը հայկա­կան հասա­րա­կության մեջ որո­շա­կիո­րեն հենց այդ մտքերն են բազմացնում, որ Հայաստանն ինքն իրե­նով ոչինչ է, որ կոտո­րածն անխուսա­փե­լի է և այլն։
Հայաստա­նը պետք է նաև կարո­ղա­նա ատամ ցույց տալ, ոչ թե նրա համար որ կծի, հիմա հարմար պահ չէ, այլ թեկուզ ցույց տալու համար, որ ունի։ Ադրբե­ջա­նի հետ խաղաության պայմա­նա­գի­րը ոչ թե պետք է դառնա Հայաստա­նի նվաստացման ու անդա­մա­հատման գործի­քը այլ հայկա­կան պետության ապա­գա­յի ապա­հո­վագրումը, որպեսզի ապա­գա­յում Հայաստա­նը որև­է­կերպ չունենա/չառաջացնի խնդիր, որի տակից չի կարո­ղա­նա­լու դուրս գալ։
Հայաստա­նը միա­ժա­մա­նակ պետք է շարունա­կի իր եվրո­պա­կան ընթացքը։ Անկախ ճաշա­կից ու ցանկություննե­րից, ԵՄ‑ը այս պահին աշխարհա­քա­ղա­քա­կան միակ կառույցն է, ուր կարող է գնալ Հայաստա­նը, միակն է, որտեղ Հայաստա­նը կարող է քաղա­քակրթա­կան առումով առնվազն անվտանգ միջա­վայրում լինել։ Ռուսաստա­նը և ԱՄՆ‑ը չափից ավե­լի ինքնա­բավ են, որևէ մեկի հետ ընկե­րություն անե­լու համար, Չինաստանն ու Հնդկաստա­նը չափից ավե­լի հեռու և ինչ որ առումով օտար։ Իսկ ԵՄ‑ը լավա­գույն ընտրությունը կլի­նի, հատկա­պես, որ հայերն իրենք իրենց բնույթով ավե­լի մոտ են եվրո­պա­կա­նին, քան թե արա­բա­կան կամ հնդկա­կա­նին։
Ինչպե՞ս կլուծվի ռուս-ուկրաի­նա­կան արյունա­հե­ղությունը և ի՞նչ գործնա­կան հետև­անքներ կլի­նեն Հայաստանւ համար, դեռևս հստակ չէ։ Մենք պիտի կարո­ղա­նանք ոչ միայն սպա­սել հետև­անքնե­րի, այլև ազդել այդ հետև­անքնե­րի վրա, այս դեպքում խաղա­ղության պայմա­նագրի տեսքով։

Առնչվող Հոդվածներ