15.8 C
Yerevan

Գյումրին Ընտրում Է Քաղաքակրթությո՞ւնը, Թե՞ Ջունգլին

Այս անգամ Գյումրին ունի հնա­րա­վո­րություն։ Հնա­րա­վո­րություն նոր խոսք ասե­լու Հայաստա­նի քաղա­քա­կան կյանքում և այդ հնա­րա­վո­րությունը ոչ նախկիններն են, ոչ էլ ներկա­նե­րը։ Այդ հնա­րա­վո­րությունը Եվրո­դա­շինքն է՝ Լևոն Բարսեղյա­նի թեկնա­ծությամբ։ Հարկա­վոր է հասկա­նալ, որ Լևոն Բարսեղյա­նին քվեարկե­լով՝ գյումրե­ցին քվեարկում է նաև Հայաստա­նի քաղա­քա­կան ապա­գա­յի համար, քվե­րա­կե­լով Բարսեղյա­նին, Գյումրին հաստա­տում է, որ Հայաստա­նի ապա­գան դեպի քաղա­քա­կիրթ Եվրո­պան է, որի դիտորդներն էլ այսօր մշտա­դի­տարկում են սահմանն ու թույլ չեն տալիս, որ Ադրբե­ջա­նը իր ցանկա­ցած սուտը իրա­կա­նության վերա­ծի։

Մեր Ուղին

Ընտրություննե­րի օրե­րի մոտե­նա­լուն զուգա­հեռ՝ Գյումրիում ընտրա­պայքարն ավե­լի է թեժա­նում։ Ընդ որում այդ թեժա­ցումը ոչ թե քաղա­քա­կան-գաղա­փա­րա­կան մակարդա­կում է, այլ, ինչպես ցավոք բնո­րոշ է Հայաստա­նին, իրար վրա ցեխ շպրտե­լու, կոմպրո­մատներ ցույց տալու, միմյանց նախկին կյանքից ինչ որ կեղտեր ցուցադրե­լու միտումով։
Գյումրին այս օրե­րին կարծես ողջ հայաստանյան քաղա­քա­կան դաշտի փոքրացված տարբե­րակն է։ Այստեղ ներկա­յացված են բոլո­րը՝ ներկա­նե­րը, նախկիննե­րը, անգամ հստակ ռուսա­մետնե­րը։ Թվում է, թե գոնե համայնքա­յին ընտրություննե­րով «Մեծ եղբայրը» պիտի հետաքրքրված չլի­ներ, բայց, ինչպես հայտնում է «Հանուն Հանրա­պե­տություն» կւո­սակցության նախա­գահ Արման Բաբա­ջանյա­նը, ռուսա­կան «Եդի­նա Ռոսիա»(Միացյալ Ռուսաստան) կուսակցությունը ոչ միայն ուշա­դիր հետև­ում է այդ ընտրություննե­րին նախորդող քարո­զարշա­վին, այլև իր աջակցությունն է հայտնում թեկնա­ծունե­րից մեկի օգտին՝ ցույց տալով, որ Ռուսաստա­նը դեռևս շարունա­կում է Հայաստա­նը համա­րել «իրե­նը» և այն էլ այն մակարդա­կով, որ անգամ համայնքա­յին ընտրություննե­րում է փորձում եղա­նակ փոխել։ Դա դեռ ոչինչ, ցավա­լին այն է, որ որոշ հայեր ևս համա­րում են, որ Հայաստա­նը Ռուսաստա­նին է պատկա­նում։ Դա այդքան ցավ չէր առա­ջացնի, եթե մենք զգա­յինք, որ ռուսնե­րը իրոք եղբայրություն են անում, պաշտպա­նում ու հարգում են մեզ, մենք էլ կարող էինք որոշ դեպքե­րում չտեսնե­լու տալ ռուսա­կան անա­ռողջ հետաքրքրությունը Հայաստա­նի ու նրա գործե­րի հետ կապված։ Բայց թեկնա­ծունե­րից մեկին է աջակցում այն Ռուսաստա­նը, որի լուռ համա­ձայնությամբ Ադրբե­ջա­նը հայա­թա­փեց Հայաստա­նը, այն Ռուսաստա­նը, որ ինքն է ուրի­շի հողը մտել ու ավե­րում է, այն Ռուսաստա­նը, որի կողմից Ադրբե­ջա­նին մլրդ-որ դոլարնե­րի զենք է վաճառվել։ Ահա թե ով է աջակցում թեկնա­ծունե­րից մեկին, ով նույնիսկ չի էլ թաքցնում իր պատվի­րա­տուին։ Նրանց որ լսում ես, թվում է, թե խոսքը ոչ թե Հայաստա­նի, այլ Ռուսաստա­նի որևէ քաղաքնե­րից մեկի համայնքա­յին ընտրություննե­րի մասին է։
Այս անգամ Գյումրին ունի հնա­րա­վո­րություն։ Հնա­րա­վո­րություն նոր խոսք ասե­լու Հայաստա­նի քաղա­քա­կան կյանքում և այդ հնա­րա­վո­րությունը ոչ նախկիններն են, ոչ էլ ներկա­նե­րը։ Այդ հնա­րա­վո­րությունը Եվրա­դա­շինքն է՝ Լևոն Բարսեղյա­նի թեկնա­ծությամբ։ Հարկա­վոր է հասկա­նալ, որ Լևոն Բարսեղյա­նին քվեարկե­լով՝ գյումրե­ցին քվեարկում է նաև Հայաստա­նի քաղա­քա­կան ապա­գա­յի համար, քվե­րա­կե­լով Բարսեղյա­նին, Գյումրին հաստա­տում է, որ Հայաստա­նի ապա­գան դեպի քաղա­քա­կիրթ Եվրո­պան է, որի դիտորդներն էլ այսօր մշտա­դի­տարկում են սահմանն ու թույլ չեն տալիս, որ Ադրբե­ջա­նը իր ցանկա­ցած սուտը իրա­կա­նության վերա­ծի։ Պատեազմի ու խաղա­ղության իրա­կան արժե­քը հասկա­ցող գյումրե­ցին իհա­կե հասկա­նում է նաև այն, որ Լևոն Բարսեղյա­նին առա­ջարկող Եվրա­դա­շինքն առա­ջարկում է այն Եվրո­պա­յին, ով մինչև օրս ոտքը հետ չի դրել նաև ուկրաի­նա­ցի ժողովրդի խաղա­ղությունը պաշտպա­նե­լու առումով։
Քվեարկե­լով Լևոն Բարսեղյա­նի օգտին, գյումրե­ցին ողջ Հայաստա­նին առա­ջարկում է դուրս գալ այս «ներկա-նախկին» կարուսե­լից, քանդել կախարդա­կան շղթան, նայել մի ուղղությամբ, երբ մարդիկ սովոր են իրար հետ խոսել և բանակցել, պայմա­նա­վորվել, ուր ազա­տությունը և հավա­սարթյունը, արդա­րությունը նվաճվել է ծանր գնով, ուր հրա­ժարվել են շովի­նիզմից ու կոպիտ ուժից ու փորձում են պահել «Մարդ Բանա­կան» սկզբունքը, այլ ոչ թե վայրի ջունգլի­նե­րի օրենքով խեղդում են իրար՝ պաշտե­լով կոպիտ ուժը։
Բացի դրա­նից, Եվրո­դա­շինքի առա­ջարկած թեկնա­ծուն միակն է, ով մինչ այս երբեք աչքի չի ընկել ճամբա­րա­փո­խությամբ, հարստությամբ, կոռուպցիա­յի կամ համանման այլ սկանդալնե­րով։ Միակն է, որ 2018-ից առաջ չէր գոռում «կեցցե Սերժ Սարգսյա­նը», իսկ 2018‑ի ապրի­լի երկրորդ կեսին՝ «քայլ արա մերժիր Սերժին»։ Լևոն Բարսեղյա­նը այսօր ոչ թե բանդա­յի, այլ քաղա­քա­կան խմբի թեկնա­ծու է, մի բան, որը Գյումրիում դեռ չեն տեսել։ Լևոն Բարսեղյա­նի թեկնա­ծությունը ՀՀ քաղա­քա­կան դաշտում հենց այն «երրորդ ուժն է», որը հայաստանցի­նե­րը փնտրում են 2020թ․ նոյեմբե­րի 9‑ից հետո։ «Եվրո­դա­շինքը» նորություն ու թարմություն է առա­ջարկում ոչ միայն Գյումրիին, այլև ողջ Հայաստա­նին։ Սա հասկա­նում են ներկա­ներն էլ նախկիններն էլ։ Ու նաև դրա համար են անե­լու ամեն ինչ, որ Բարսեղյա­նը չհաղթի, որովհետև, եթե Գյումրիում հաղթի ողջա­խո­հությունը, ապա այն իր երթն է սկսե­լու ողջ Հայաստա­նով։ Ու նաև դա գիտակցե­լով՝ գյումե­րե­ցին պիտի կրկնա­կի իմաստուն լինի, կրկնա­կի շրջա­հա­յաց՝ ապա­հո­վե­լու Հայաստա­նի քաղա­քա­կան դաշտում ծաղրա­ծունե­րի ավարտն ու գաղա­փա­րա­բա­նության հաղթա­նա­կի սկիզբը։

Առնչվող Հոդվածներ