14.7 C
Yerevan

Հրաչ Չլի­լինկիրյա­նի Ուսումնա­սի­րության Հետքե­րով

Մաս առա­ջին – Սփյուռքը և հայ եկե­ղե­ցին

Այնտեղ, ուր մերժվում են քաղա­քա­կան կուսակցություննե­րը կամ չկան, գոնե մեկ հայկա­կան եկե­ղե­ցի կա, որն արդեն ոչ թե ու միայն կրո­նա­կան կառույց է, այլև ազգա­յին-մշա­կութա­յին, քանի որ հայկա­կան եկե­ղե­ցին հայկա­կան է նաև իր մշա­կութա­յին շնչով, հայոց լեզվով աղոթքնե­րով, հայկա­կան դպրությամբ և այլ եկե­ղե­ցա­կան հայա­բո­վանդակ էությամբ։ Եկե­ղե­ցու ներկա­յությունը հայ համայնքնե­րի կյանքում շարունա­կում է մնալ առայժմ ծանրակշիռ, բայց այն դանդաղ ու կայուն քայլե­րով գնում է թուլացման։

Մեր Ուղին

Դոկտոր Հրաչ Չիլինկիրյա­նի, Սփյուռքի վերա­բերյալ ուսումնա­սի­րության մեջ առանձնա­նում են վերազգա­յին 7 կառույցներ, որոնք ըստ էության ներկա­յումս հանդի­սա­նում են Սփյուռքի ամե­նա­խո­շոր և կազմա­կերպա­կան ամե­նա­մեծ ներդրումն ունե­ցած կառույցնե­րը։ ԱՅսօր կխո­սենք այդ կառուցնե­րից առա­ջի­նի՝ եկե­ղե­ցու մասին։ Դկո­տոր Չիլինկիրյա­նը բավա­կան մանրա­մասն վերլուծել էր Հայ առա­քե­լա­կան, կաթո­լիկ և Հայ ավե­տա­րանչա­կան եկե­ղե­ցի­ներն իրենց ունեած համայնքնե­րով, ինչպես նաև Ամե­նայն Հայոց կաթո­ղի­կո­սությունը, Մեծի Տանն Կիլի­կիո Կաթո­ղի­կո­սությունը, Պոլսի և Երուսա­ղե­մի պատրիարքություննե­րը։
Հայ եկեղեցին(անկախ նրա­նից, թե քրիստո­նեա­կան որ ուղղության հետև­որդ են եղել, թեև սովո­րա­բար գերակշիռ մասը պատկա­նել է Առա­քե­լա­կա­նին), մշտա­պես եղել է Սփյուռքում ամե­նա­կարև­որ, շատ անգամներ միակ կարև­որ կազմա­կերպա­կան մարմի­նը՝ կատա­րե­լով երկու դեր՝ կրո­նա­կա­կան և կազմա­կերպա­կան։ Ներկա­յումս իհարկե եկղե­ցու դերը իջել է, ոչ աննե­րե­լի աստի­ճան, բայց իջել է։ Սփյուռքի հայ համայնքնե­րում դեռևս մոտ 70 տոկոս հայե­րը պահպա­նում են առա­քե­լա­կան եկե­ղե­ցու հանդեպ իրենց հավա­տարմությունը, կան քրիստո­նեա­կան նաև այլ ուղղություններ, ինչպես նաև ավե­լի առանձին ճյուղեր, որոնք հաճախ բնութագրվում են «աղանդ» բառով, ինչպես օրի­նակ Եհո­վա­յի վկա­նե­րը, որոնք չեն համարվում քրիստո­նեա­կան ուղղություն։ Ինչ որ չափով նորություն կարե­լի է համա­րել այն, որ արդեն որոշ ժամա­նակ է, ինչ քրիստո­նեությունն այլևս հայությա­նը համարժեք չէ։ Քիչ չեն այն հայե­րը, որոնց համար ազգա­յին ինքնության մեջ կրո­նա­կայն գործո­նը շատ փոքր տեղ է զբա­ղեցնում, ավե­լին՝ որո­շիչ դեր չուի­նի և հայ լինե­լու համար քրիստոնյա լինելը(էլ չասած առա­քե­լա­կան կամ կաթո­ղիկ) պարտա­դիր չէ։
Դոկտոր Չիլինկիրյա­նի ուսումնա­սի­րությունը ցույց է տալիս, որ այս առումով հետաքրքիր է այն, որ տասը երկրնե­րում ավե­լի քան 13 հազար մարդու հետ արված հարցումնե­րի արդյունքում ազգա­յին ինքնության համար ավե­լի կարև­որ և առա­ջա­տար տեղ են գրա­վել ընտա­նի­քը, լեզուն և մշա­կույթը, իսկ մնա­ցած գործոննե­րը՝ հայրե­նի­քը, կրո­նը և այլն, որոշ չափով փոփոխվել, ձևա­փոխվել կամ նահանջել են։
Հետաքրքիր է նաև այն, որ ոչ-քրիստոնյա հայե­րը, որոնց շարքում են գտնվում բռնի կամ կամա­վոր մահմե­դա­կա­նացված հայե­րը, ինչպես օրի­նակ Տրա­պի­զո­նի հայե­րի մի մասը, իրենց ազգա­յին ինքնության գլխա­վոր ցուցի­չը համա­րում են պատմա­կան-ընտա­նե­կան հիշո­ղությունը։ Քանի որ նրանց մեծ մասը հայե­րե­նին շատ քիչ է տիրա­պե­տում և մահմե­դա­կան է, ապա մշա­կութո­րեն ևս տարբերվում է աշխարհի մյուս հայե­րից, ուստի ազգա­յին ինքնության գլխա­վոր նույնա­կա­նացնո­ղը նրանց դեպքում դառնում է այդ հիշո­ղությունը, թե իրենց ծնողնե­րը կամ պապե­րը ազգությամբ ովքեր են եղել։
Դոկտոր Չիլինկիրյա­նի այս ուսումնա­սի­րությունից առա­ջա­նում են մի շարք այլ հարցեր ևս, որոնք վերա­բե­րում են Սփյուռքի համայնքի ինքնակզա­մա­կերպմա­նը, կամ որպես առանձին միա­վոր՝ Եկե­ղե­ցու վերա­կազմա­կերպմա­նը։ Դոկտոր Չիլի­նի­կիրյանն այն համոզզմունքն է հայտնում, որ Սփյուռք բառը, որ Հակոբ Օշա­կա­նի բնութագրմամբ ավե­լի շատ մտա­ծե­լա­կերպ է, որն ու նի աշխարհագրություն, մեկ ամբողջա­կան մարմին չէ, ուստի Սփյուռքի վերա­կանգնում կամ միասնա­կա­նություն ասվա­ծը անհնար է այս պարա­գա­յում։ Հնա­րա­վոր է խոսել կոնկրետ մարմնի, այս դեպքում եկե­ղե­ցու մասին, բայց ոչ Սփյուռք երև­ույթի, քանի որ նրա ամեն համայնքն իր առանձին ճակա­տագրով, կազմա­կերպա­կան, տնտե­սա­կան, մշա­կութա­յին կյանքն ունի։
Այս դեպքում հայկա­կան եկե­ղե­ցին, որը դեռևս շարունա­կում է մնալ որպես Սփյուռքի հայ համայնքնե­րի գլխա­վոր մարմիննե­րից մեկը, կարոտ է արդյունա­վետ ու կտրուկ վերա­կազմա­կերպման։ Առա­ջին հերթին այն պատճա­ռով, որ եկե­ղե­ցին Սփյուքի համար ոչ թե ու միայն կրո­նա­կան հաստա­տություն է, այլև կրթա­կան ու կազմա­կերպա­կան։ Եկե­ղե­ցու վերա­կազմա­կերպումը կարող է տալ այն արդյունքնե­րը, որը մենք պատկե­րացնում ենք Սփյուքի վերա­կազմա­կերպում ասե­լով։ Եկե­ղե­ցին Սփյուռքում միակ կառույցն է, որ ներկա­յություն ունի հայկա­կան գրե­թե բոլոր համայնքնե­րում։ Նույնիսկ հայկա­կան կուսակցություննե­րը, որ թվում է թե ամե­նօրյա ներկա­յություն ունեն հայկա­կան համայքննե­րի կյանքում այդքան մեծ ներկա­յացվա­ծություն չունեն, ինչպես եկե­ղե­ցին, ուստի եկե­ղե­ցու վերա­կազմա­կերպումը առաջնա­հերթ քայլ է հայկա­կան համայնքի հզո­րացման կամ գոնե թուլա­ցումը կանխե­լու համար։ Հայկա­կան եկե­ղե­ցին և նրա տարբեր ուղղություննե­րը՝ առա­քե­լա­կան, կաթո­ղիկ և ավե­տա­րանչա­կան այսօր, ցավոք սրտի չունեն շատ մեծ հեղի­նա­կություն։ Արտա­քուստ նրանք պահպա­նել են իրենց փայլն ու պաշտո­նա­կան ներկա­յացվա­ծությունը, բայց, մեր գնա­հատմամբ նկա­տե­լիո­րեն զիջել են իրենց դիրքե­րը ժամա­նա­կա­կից թրենդա­յին արժեքնե­րին ու ընթացքին։
Եկե­ղե­ցին, որը գուցե ավե­լի շատ սովո­րույթի ուժով, քան կրո­նա­կան գաղա­փա­րի հաշվին է հայկա­կան համայնքնե­րում գործում, արդյունա­վետ վերա­կազմա­կերպման դեպքում կարող է հայկա­կան համայնքնե­րի կապն ուժե­ղացնել միմյանց միջև, ինչպես նաև ավե­լի հաստա­տուն դարձնել Հայաստան-Սփյուռք կապե­րը։
Եկե­ղե­ցին միակ կառույցն է, որ ունի ամե­նա­լայն տարածվա­ծություն ողջ հայկա­կան Սփյուռքում։ Այնտեղ, ուր մերժվում են քաղա­քա­կան կուսակցություննե­րը կամ չկան, գոնե մեկ հայկա­կան եկե­ղե­ցի կա, որն արդեն ոչ թե ու միայն կրո­նա­կան կառույց է, այլև ազգա­յին-մշա­կութա­յին, քանի որ հայկա­կան եկե­ղե­ցին հայկա­կան է նաև իր մշա­կութա­յին շնչով, հայոց լեզվով աղոթքնե­րով, հայկա­կան դպրությամբ և այլ եկե­ղե­ցա­կան հայա­բո­վանդակ էությամբ։ Եկե­ղե­ցու ներկա­յությունը հայ համայնքնե­րի կյանքում շարունա­կում է մնալ առայժմ ծանրակշիռ, բայց այն դանդաղ ու կայուն քայլե­րով գնում է թուլացման։
Հայ եկե­ղե­ցու թուլությունը անմի­ջա­պես ձեռնտու է հայ ազգի թշնա­մի­նե­րին ողջ աշխարհում, որոնք փորձում են խարխլել հայա­պահպա­նության այդ հիմքե­րից մեկը՝ առա­ջարկե­լով այլ կրո­նա­կան, տնե­սա­կան ու քաղա­քա­կան այլընտրանք։ Դոկտոր Չլի­լինկիրյա­նը նշեց, որ հարցվածնե­րի մոտ 70 տոկո­սը պատկա­նում է Առա­քե­լա­կան եկե­ղե­ցուն, ինչպես նաև, որ ազգա­յին ինքնության ցուցիչ ասե­լով շատե­րը ընկա­լում են լեզուն և մշա­կույթը, այսինքն մարդը պատկա­նում եկե­ղե­ցուն, գտնվում է նրա կրո­նա­կան մթնո­լորտում, բայց իրա­կա­նում որոշ կարև­որ հարցե­րում ունի սկզբունքա­յին տարբե­րություններ, որոնք հաճախ ինքն էլ չի նկա­տում։
Հարկա­վոր է հասկա­նալ, որ լեզու և մշա­կույթ ասե­լով, մենք պատկե­րացնում ենք նաև հայ եկե­ղե­ցի։ Հայ եկե­ղե­ցին ոչ միայն կրո­նա­կան կառույց է, այլև մշա­կութա­յին ու հենց դրա­նով էլ թեկուզ կարև­որ է, որ եկե­ղե­ցին շարունա­կի մնալ հզոր և ներկա­յա­նա­լի։
Ցավոք սրտի Հայաստա­նում ևս Հայ Առա­քե­լա­կան եկե­ղե­ցին որո­շա­կիո­րեն հեղի­նա­կազրկվել է վերջին տասնամյակնե­րին քաղա­քա­կան անտարբե­րության ու միա­կողմա­նիության հետև­անքով։ Այդ ամե­նից փորձել ու փորձում են օգտվել մեր թշնա­մի­ներն ու հակա­ռա­կորդնե­րը։
ԱՅդ շարքի նախա­բա­նում մենք ներկա­յացրել էինք նաև դոկտ, Չիլինկիրյա­նի հոդվա­ծը, որում նա խոսում է Սփյուռքում ղեկա­վա­րության բացա­կա­յության մասին։ Եկե­ղե­ցին հենց այդ ղեկա­վա­րության դեմքե­րից մեկն է, որն այսօր բավա­կան թուլա­ցած, բայց շարունա­կում է մնալ կենսա­կա­նո­րեն անհրա­ժեշտ երև­ույթ։
Հրաչ Չիլինկիրյա­նի ուսումնա­սի­րության զեկույցն ու քննարկումը՝

Առնչվող Հոդվածներ