15 C
Yerevan

«Թավշյա» Նահանջն Ու Հեղա­փո­խության Պարտությունը

Գյումրու՝ Լենի­նա­կան դառնա­լու դժբախտության մեղա­վո­րը ոչ թե այն մարդիկ են, ովքեր քվեարկե­ցին ընդդի­մա­դիրնե­րին, այլ ՔՊ‑ը՝ Փաշինյա­նի գլխա­վո­րությամբ, որ չկա­րո­ղա­ցան ապա­ցուցել, որ ժողովրդա­վա­րությունն ավե­լի լավ բան է, որ քրեա­կան ու գողա­կա­նը լավ չէ։ Բայց ոչ, Փաշինյա­նը սպառնա­լիքնե­րից այն կողմ չգնաց, 2018-ից հետո քաղա­քա­կան գնա­հա­տա­կան չտվեց այն անձանց հասցեին, ումից որ «եկել էր փրկե­լու»։

Արա­յիկ Մկրտումյան

Դեռևս 2022-ին, մի առի­թով անդրա­դարձ էի կատա­րել հեղա­փո­խությանն ու դրա ավարտի անհրա­ժեշտությա­նը։ Նշել էի, որ հեղա­փո­խությունը չի կարող անվերջ շարունակվել, քանի որ, եթե այն առողջ երև­ույթ է, ապա էվոլյուցիոն ընթացքով պիտի հասնի իր տրա­մա­բա­նա­կան ավարտին, որից հետո մենք՝ հասա­րա­կությունը, կշա­րունա­կի հեղա­փո­խության աճեցրած պտուղնե­րը քաղե­լով ու հեղա­փո­խության տված արդյունքնե­րը ավե­լի ամրացնե­լով։
«խաղա­ղություն խրճիթնե­րին, պատե­րազմ պալատնե­րին» հոդվածս միայն այդ մասին չէր, այլև նրա, որ Հայաստա­նում իշխա­նություը դեռևս չի գիտակցում հեղա­փո­խության իմաստն ու նշա­նա­կությունը և եթե շարունա­կեն նույնա­տիպ թեթև­ա­միտ կեցվածքը և հեղա­փո­խությունը չդառնա իրա­կան գործիք, ապա նրանք նմանվե­լու են այն հերո­սին, ով վիշա­պին սպա­նե­լուց հետո ինքն է դառնում վիշապ ու արդեն նրա­նից են փորձում ազատվել։ Դա 2022թ․ էր, և իշխա­նությունը, դրա­նից շուրջ մեկ տարի առաջ՝ 2021-ին 50+1 քվե­նե­րով կրկին հաղթել էր խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությա­նը։ Ժողո­վուրդը Փաշինյա­նին տվեց նրա խնդրած «երկա­թե մանդա­տը», որը սակայն վերջին չորս տարի­նե­րին ժանգոտվեց առանց գործածվե­լու։ Իշխա­նությունը չհասկա­ցավ, որ 2021-ին ժողո­վուրդը, չնա­յած 2020‑ի սարսա­փե­լի պարտությա­նը, չտրվեց գայթակղիչ հուզա­կա­նությանն ու արյունոտ վենդե­տա չսարքեց ՔՊ-ականնե­րի գլխին, այլ նրանց նորից հիշեցրեց, թե ինչու էին 2018-ին «մերժել Սերժին» և Փաշինյա­նին նոր շանս տվեց։ Նման բաներ հազա­րից մեկ է պատա­հում։ Նույնիսկ փառա­վոր հաղթա­նակ կերտած դեմքերն են պարտվում ընտրություննե­րում, ինչպես օրի­նակ Չերչի­լը Մեծ Բրի­տա­նիա­յում, երբ պարտվեց 1950թ․ ընտրություննե­րի ժամա­նակ կամ Շառլ դը Ֆրանսիա­յում։ Իսկ նրանք հաստատ տասնա­պա­տիկ ավե­լի շատ շանսեր ունեին հաղթե­լու ցանկա­ցած ընտրություննե­րում, քան պատե­րազմում պարտված Փաշինյա­նը։ Բայց, 2021-ին նա կրկին ստա­ցավ հասա­րա­կության մեծ մասին աջակցությունը, բայց շարունա­կեց նույն հռե­տո­րա­բա­նությունն ու թեթև­ամտությունը, ինչ և դրա­նից առաջ։ Ռոբին Հուդի կեցվածքը, ժողովրդի սրտից խոսե­լու նրա սովո­րույթը, որ քիչ քիչ հնա­ցավ ու դարձավ ամե­նա­սո­վո­րա­կան պոպուլիզմ, ընդ որում անարդյունք, ավե­լի արա­գացրեց իր իսկ սկսած հեղա­փո­խության նահանջը, որի ցուցիչնե­րը դարձան 2025‑ի Գյումրու և Փարա­քա­րի ընտրություննե­րի ժամա­նակ պարտություննե­րը, երբ Գյումրիում միացյալ ընդդի­մությունը, անկախ նրա­նից, թե ինչ հաշիվներ ունեին իրար մեջ կարո­ղա­ցան վերցնել քաղա­քա­պե­տությունը, իսկ Փարա­քա­րում իշխա­նությունը պարտվեց Ապրե­լու Երկիր կուսակցթւթյա­նը, որը հավա­քեց 50+ տոկոս քվե։ Ընդ որում Գյումրիում հաղթեց նախկին քաղա­քա­պե­տը, ում անունը կապված է բազմա­թիվ քրեա­կան դեպքե­րի հետ, հաղթե­ցին մարդիկ, ովքեր առաջ երբևէ քաղա­քա­կան որևէ արդյունա­վե­տությամբ աչքի չեն ընկել(նրանցից մեկն ընդհանրա­պես քաղա­քա­կան գործիչ չէր), ու հաղթե­ցին նախկին նախա­գահնե­րի հովա­նու ներքո։ Այն նույն նախա­գահնե­րի, անձամբ որոնց ու նրանց շրջա­պա­տի բազմա­թիվ անդամնե­րի հասցեին Փաշինյա­նը անվերջ գոռգո­ռում է պատին տալու, ասֆալտին փռե­լու խոստումով, գողացված ամեն ինչը վերա­դարձնե­լու և այլն, և այլն։
2018-ից այս կողմ տասյնակ քրեա­կան գործեր են հարուցվել, որոնց 99 տոկո­սը կարճվել է։ Արդա­րա­դա­տությունը շարունա­կում է մնալ կոլապսի մեջ, սոցիա­լա­կան էական փոփո­խություններ չկան, իսկ ՔՊ կողմից հանցա­գործ ու թալա­չի հռչակված մարդիկ ոչ միայն ազա­տության մեջ են, այլև խորհրդա­րա­նում պատգա­մա­վորներ են, շարունա­կում են հանգիստ ապրել ու մարդկանց մտքում հարց է բարձրա­նում, որ կա՛մ Նիկոլ Փաշինյա­նը խաբում է ու այդ մարդիկ ոչ մի բանում էլ մեղա­վոր չեն, կամ Փաշինյա­նը անզոր է ու ոչինչ չի կարող անել, կամ էլլ Փաշինյա­նը թաքուն համա­գործակցում է նրանց հետ։ Ու ինչքան էլ Փաշինյա­նը փորձի պարզ ժողովրդա­կան կեցվածքով հանդես գալ՝ ձվա­ծեղ սարքել, խոսել առօրյա լեզվով, հեծա­նիվ նստել կամ մետրո, դրա­նով չես կարող փակել օրենսդի­րի ու գործա­դի­րի բացե­րը։ Դրա­նով կարող ես զբաղվել, երբ հեղա­փո­խությունը հասել է հաղթա­նա­կի, երբ արվել են հիմնա­քա­րա­յին փոփո­խություններ ու դու էլ որպես ժողովրդի միջիծ ելած մարդ կարող ես նրանց ցույց տալ, որ դու նախկիննե­րի նման չես։ Բայց այդ համե­մա­տությունը ժողո­վուրդը նախ պիտի զգա իր կյանքի թեթև­ա­ցումով, ոչ թե անձամբ Փաշինյա­նի կենցա­ղա­յին մանրա­մասներն իմա­նա­լով։
2018-ից հետո հեղա­փո­խությունը նահանջել է սարսա­փե­լիո­րեն։ Հեղա­փո­խությունն այդպես էլ չի իրացվել ու «խաղա­ղություն խրճիթնե­րին, պատե­րազմ պալատնե­րին» մոտե­ցումը չի աշխա­տել, որովհետև պալատնե­րում խաղա­ղություն է, իսկ խրճիթնե­րում՝ խեղճություն։ Հեղա­փո­խության պարտության հեղի­նակնե­րը նույն ՔՊ‑ն է՝ Փաշինյա­նի գլխա­վո­րությամբ։ Փարա­քա­րի ու Գյումրու ընտրություննե­րը ցույց տվին, որ հասա­րա­կության մի մասն այնքան է հոգնել փաշինյա­կա­նան դրախտի՝ միշտ հեռու մնա­լուց, որ պատրաստ են նրա­նից հրա­ժարվել։
Բայց ամեն ինչ այսքա­նով չի ավարտվում։ Հեղա­փո­խության պարտությունը միայն Փաշինյա­նի ցավը չէ։ Գյումրու ընտրություննե­րը կոնկրետ վկա­յում են նոր ու ավե­լի վտանգա­վոր երև­ույթի՝ քրեա­կան բարքե­րին վերա­դառնա­լու պատրաստա­կա­մության մասին։ Ժողովրդի մի մասը Գյումրիում ցույց տվեց, որ նրանք պատրաստ են վերա­դառնալ հին բարքեր, որին սովոր են և Կոմունիստա­կան Կուսակցության հաղթա­նա­կը մեջտեղ բերեց ծաղրա­կան «Գյումրին նորից դարձավ Լենի­նա­կան» արտա­հայտությունը։ Գյումրու՝ Լենի­նա­կան դառնա­լու դժբախտության մեղա­վո­րը ոչ թե այն մարդիկ են, ովքեր քվեարկե­ցին ընդդի­մա­դիրնե­րին, այլ ՔՊ‑ը՝ Փաշինյա­նի գլխա­վո­րությամբ, որ չկա­րո­ղա­ցան ապա­ցուցել, որ ժողովրդա­վա­րությունն ավե­լի լավ բան է, որ քրեա­կան ու գողա­կա­նը լավ չէ։ Բայց ոչ, Փաշինյա­նը սպառնա­լիքնե­րից այն կողմ չգնաց, 2018-ից հետո քաղա­քա­կան գնա­հա­տա­կան չտվեց այն անձանց հասցեին, ումից որ «եկել էր փրկե­լու»։ Նրանք բոլո­րը շարունա­կե­ցին իրենց հանգիստ գոյությունն ու գործը։ «Հատիկ առ հատիկ» պետա­կան ունեցվածքը հետ բերե­լու խոստումն ու ցուցադրա­կան ինչ որ մեքե­նա­յի կամ մի քանի հարյուր մետր հողի վերա­դարձը պետությա­նը անօ­գուտ են։ Եթե Փաշինյա­նը չի հասկա­նում, ապա նա ընկել է այն անհո­գության ու կուրության մեջ, ինչ որ Սերժ Սարգսյա­նը, երբ ասում էր, որ․ «ինչքան ուզեմ, էնքան էլ խփեմ»։
Հաջորդ վտանգը, որ Գյումրու ընտրություննե­րի ուղիղ շարունա­կությունն է, այն է, որ Գյումրիում ընդդի­մա­դիրներն ապա­ցուցե­ցին, որ որևէ պատճառ չկա Փաշինյա­նին ընտրե­լու։ Այս պահին, եթե ընտրություն անցկացվի բոլոր գյուղե­րում ու քաղաքնե­րում, ՔՊ‑ը կարող է շատ ավե­լի վատ արդյունքներ գրանցել։ 2026-ին ընդա­ռաջ ՔՊ‑ը կանգնած է կոտրած տաշտա­կի առաջ․ նա տապա­լել է հեղա­փո­խությունը, թույլ է տվել, որ իր խոստումներն ու լոզունգնե­րը կեղծ դուրս գան։ Ընդհա­նուր առմամբ կեղծ, կամ որ ավե­լի վատ է՝ անուժ։ Մարդիկ Փաշինյա­նից չեն հիասթափվում, այլ փոփո­խության անհնա­րի­նությունից, ՔՊ-ից չեն հիասթափվում, այլ հեղա­փո­խության իմպո­տենտությունից, նրա­նից, որ 7 տարի անց դեռևս չեն լուծվել այն հարցե­րը, ինչի համար մարդիկ կամո­վին մտան ոստի­կա­նության մահակնե­րի տակ ու գնա­ցին Փաշինյա­նի հետև­ից։
Իշխա­նություննե­րի առաջ 2026-ին կարող է կանգնել բավա­կան մեծ զանգված ու ասել, որ իրենք եկել են իշխա­նա­փո­խություն անե­լու՝ առանց հայհո­յանքնե­րի ու սպա­նություննե­րի՝ արդար, ժողովրդա­վա­րա­կան ընտրություննե­րի միջո­ցով; Փաշինյա­նը կարող է պարտվել ոչ թե նրա համար, որ իրեն կսպա­նեն կամ կահա­բե­կեն, այլ, որ նա կպարտվի ընտրություննե­րում։ Սա այն է, ինչին ՔՊ‑ը չի հավա­տա­ցել՝ համոզված լինե­լով, որ հասա­րա­կությունն այնքան է ատում «նախկիննե­րին», որ կհանդուրժի ամեն ամեն ինչ, բայց Գյումրին ու Փարա­քա­րը նրանց փաստի առաջ կանգնեցրեց։
Օրի­նակ Ֆրանսիա­յում քաղա­քա­կան գործիչ Լը Պենին արգե­լել են առա­ջադրվել ընտրություննե­րի ժամա­նակ, որովհետև նա նպա­տա­կա­յին չի ծախսել ԵՄ-ից ստացված գումարնե­րը։ Իսկ Հայաստա­նում քրեա­կան գործեր են հարուցվում սարսա­փե­լի գումարնե­րի գողության, Սահմա­նադրա­կան կարգի տապալման և այլն ու այդ գործե­րից որևէ մեկը ավարտին չի հասնում։ Կամ արդա­րացվում են, կամ գործը կարճվում է՝վաղեմության հիմքով։ Մարդիկ կատա­ղած են ու Փաշինյա­նը ասես չի հասկա­նում, թե Գյումրիում ինչու են ընտրել «նախկին թալանչի­նե­րին»։
Բայց այս ամե­նից բացի, Հեղա­փո­խությունը էապես նահանջեց քաղա­քա­կան առումով՝ քաղա­քա­կան դաշտում։ Քաղա­քա­կան դաշտի որևէ փոփո­խություն չի գրանցվել, ուրվա­կան կուսակցություննե­րը, մարդ-կուսակցություննե­րը շարունա­կել են մնալ օրենսդրա­կան որևէ փոփո­խություն տեղի չունե­ցավ։ Քաղա­քա­կան կուսակցություննե­րի մասին որևէ օրենքը չընդունվեց, ոլորտը չկարգա­վորվեց, ընդհա­կա­ռա­կը նոր ու անի­մաստ կուսակցություննե­րը շարունակվե­ցին շատա­նալ ու ավե­լի այլանդա­կել առանց այն էլ ավերված քաղա­քա­կան դաշտը։
Փաշինյա­նը և ՔՊ‑ը իրենց պատասխա­նա­տու համարո՞ւմ են, եթե 2026-ին, մարդիկ ընտրեն հնին, այն հնին, որից դուրս գալու հույսեր ունեին, այն հնին, որի պարտության առա­ջա­մարտի­կը Փաշինյանն էր։ Արդյո՞ք պատասխա­նա­տու են այն մարդկանց առաջ, որոնցից անպայմա­նո­րեն վրեժ կլուծեն նրանք, ում դեմ մարդիկ պայքա­րել են Փաշինյա­նի գլխա­վո­րությամբ։
Փաշինյա­նի ու ՔՊ պարտության պատճառնե­րում մենք դեռևս չենք հիշա­տա­կում Արցա­խի կորուստն ու պատե­րազմում պարտությունը։ Այն շատ դառը և բարդ թեմա է, որում Փաշինյանն իր մեծ պատասխա­նատվության բաժինն ունի, բայց Փաշինյա­նը պարտվում է նույնիսկ առանց Արցա­խի դժբախտության։

Առնչվող Հոդվածներ